Թեոդորուս վան Գոգ
Թեոդորուս վան Գոգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 1, 1857[1][2][3][…] |
Ծննդավայր | Զունդերտ, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ |
Մահացել է | հունվարի 25, 1891[3][2] (33 տարեկան) |
Մահվան վայր | Ուտրեխտ, Նիդերլանդներ |
Գերեզման | Begraafplaats Soestbergen[4], Cimetière d'Auvers-sur-Oise և tomb of Vincent and Theo van Gogh |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարների վաճառող, նկարիչ և արվեստի կոլեկցիոներ |
Ամուսին | Յոհաննա վան Գոգ |
Ծնողներ | հայր՝ Թեոդորուս վան Գոգ, մայր՝ Աննա Կորնելիա Կառբենտուս |
Երեխաներ | Վինսենթ Վիլլեմ վան Գոգ |
Theo van Gogh (art dealer) Վիքիպահեստում |
Թեոդորուս վան Գոգ (հոլ.՝ Theodorus van Gogh, մայիսի 1, 1857[1][2][3][…], Զունդերտ, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ - հունվարի 25, 1891[3][2], Ուտրեխտ, Նիդերլանդներ), հոլանդացի նկարների վաճառող: Հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգի կրտսեր եղբայրն է: Եղբոր ֆինանսական օգնության շնորհիվ, Վինսենթ վան Գոգը կարողացավ իրեն ամբողջությամբ նվիրել արվեստին:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես ավագ եղբայրը, Թեոդորուսը, ով նաև հայտնի է որպես Թեո, ծնվել է Զունդերտում, Նիդերլանդների Հյուսիսային Բրաբանտ մարզում։ Թեոյի ծնողները հոգևոր հովիվ Թեոդորուս վան Գոգն ու Աննա Կորնելիա Կարբենտուսն են:
Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարեկամական կապերի շնորհիվ, և՛ Թեոն, և՛ Վինսենթը աշխատել են փարիզյան արթ դիլերային «Գուպիլ և Սի» կազմակերպությունում (անգլ.՝ Goupil & Cie): Առաջինը աշխատել է Վինսենթը, մի քանի տարի անցկացնելով Հաագայում գտնվող գրասենյակում: Թեոն սկսել է աշխատել Բրյուսելում, 1873 թվականի հունվարի 1-ին և կազմակերպության տարիքով ամենափոքր աշխատակիցն էր: Այն բանից հետո, երբ Վինսենթին տեղափոխեցին Լոնդոն, Թեոն նրան փոխարինեց Հաագայում, որտեղ արագ հմտացավ այդ աշխատանքում և դարձավ փորձառու արթ դիլեր: 1884 թվականին նրան տեղափոխեցին Փարիզի գլխավոր գրասենյակ: Սկսած 1880 թվականի ձմեռվանից մինչև 1881 թվականը Թեոն իր եղբորը ուղարկում էր նկարելու պարագաներ և գումար:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Փարիզում Թեոն ծանոթացել է Անրի Բոնգերի և նրա քրոջ՝ Իոահաննայի հետ, ում հետ ամուսնացավ 1889 թվականի ապրիլի 17-ին, Ամստերդամում: Նրանք տեղափոխվել են Փարիզ երբ 1890 թվականի հունվարի 31-ին ծնվեց նրանց որդի Վինսենթ Վիլլեմը: Հունիսի 8-ին ընտանիքը այցելեց Վինսենթին, ով ապրում էր Փարիզից ոչ հեռու գտնվող Օվեր սյուր Ուազ քաղաքում:
Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
1890 թվականի հուլիսի 27-ին Վինսթենթը ինքնասպան եղավ Օվեր սյուր Ուազում: Հնարավոր է, դա պատահեց, քանի որ նա այլևս չէր ցանկանում բեռ հանդիսանալ եղբոր համար, ով օգնում էր ոչ միայն նրան, այլ նաև կնոջը, երեխային և ծեր մորը: Հրաժարվելով որևէ բժշկական օգնությունից, Վինսենթը մահացավ իր սրտին կրակելուց երկու օր հետո: Թեոն նրա հետ էր: Հաջորդ օրը նա դրա մասին տեղեկացրեց ընտանիքին ու մորը և նրանք վերադարձան Հոլանդիա:
1890 թվականի հուլիսի 30-ին Թեոն ընկավ խորը դեպրեսիայի մեջ, հայտնվեցին լուրջ հոգեկան խանգարումների նշաններ: Սեպտեմբերին Թեոն փորձեց Դյուրան Ռյուելին համոզել կազմակերպել եղբոր հիշատակին նվիրված ցուցադրություն, սակայն ապարդյուն: Փարիզում էմիլ Բերնարդի օգնությամբ, Թեոն իր նախկին տանը (նա տեղափոխվեց կողքի բնակարանը) կազմակերպեց հետմահու ցուցադրություն:
Հոկտեմբերին Անրի Բոնգերի խնդրանքով Թեոն համաձայնվեց բուժվել Էտուալի հոգեբուժարանում: Կնոջ խնդրանքով 1890 թվականի նոյեմբերին նրան տեղափոխեցին «Հոգեկան հիվանդների բժշկական ինստիտուտ», որը գտնվում էր Ուտրեխտում: Այնտեղ էլ մահացավ մեկ ամիս անց, 33 տարեկան հասակում, սիֆիլիս հիվանդության վերջին փուլում և թաղվել է Eerste Algemene Begraafplaats Soestbergen-ում:
Քսան տարի անց Թեո վան Գոգի մնացորդները տեղափոխեցին Ֆրանսիա, և 1914 թվականի ապրիլի 8-ին երկու եղբայրները թաղվեցին իրար կողքի Օվեր սյուր Ուազի գերեզմանատանը:
Եղբայրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեոն ամբողջ կյանքի ընթացքում հիանում էր իր ավագ եղբորով: Բայց նրա հետ շփվելը դժվար էր, դեռևս այն ժամանակվանից, երբ նա դեռ չէր ընտրել նկարչի գործունեությունը: Եղբայրների շփումը դժվար էր, քանի որ նրանք ունեին տարբեր աշխարհայացքներ, և անկասկած միայն Թեոյի շնորհիվ պահպանվեց շփումը, քանի որ նա միշտ եղբորը նամակներ էր ուղարկում:
Սկզբում Թեոն ձևացնում էր, թե Վինսենթին գումարը տալիս էր հայրը, ոչ թե նա: Նա չէր ցանկանում հիասթափեցնել եղբորը: Իհարկե շուտով իմացավ ճշմարտությունը և շնորհակալություն հայտնեց նրան: Ամբողջ կյանքում նա տանջվում էր այդ կախվածությունից, իրեն արդարացնելով, որ Թեոն մասնակցում է նկարների ստեղծմանը և նկարը վաճառելուց հետո գումարը կկիսեն իրար միջև:
Թեոն օգնում էր նկարիչ-իմպրեսիոնիստներին, որոնցից էին Կլոդ Մոնեն և Էդգար Դեգան, դրանով նրանք դարձան հայտնի: Նա համոզել էր «Գուպիլ» կազմակերպության աշխատակիցներին գնել նրանց աշխատանքները: Սակայն նա չկարողացավ ղեկավարությանը վաճառել Վինսենթի աշխատանքերը, քանի որ դրանք չէին համապատասխանում նրանց ոճին:
1886 թվականին Թեոն Վինսենթին հրավիրեց ապրել նրանց հետ: Մարտին սկսեցին ապրել Մոնմարտրում գտնվող Թեոյի բնակարանում: Թեոն իր եղբորը ծանոթացրել է այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք են Պոլ Գոգենը, Պոլ Սեզանը, Անրի դը Տուլուզ-Լոտրեկը, Անրի Ռուսոն, Կամիլ Պիսսարոն և Ժորժ Սյորան: 1888 թվականին Թեոն Գոգենին համոզեց միանալ Վինսենթին, ով արդեն տեղափոխվել էր Առլ:
Նամակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղբայրների միջև նամակագրությունը սկսվեց այն ժամանակ, երբ Թեոն այցելեց Վինսենթին Հաագայում, որտեղ վերջինս աշխատել էր արդեն երեք տարի: Այդ ժամանակ Վինսենթը 19 տարեկան էր, իսկ Թեոն՝ 15: Դա տևեց 18 տարի՝ 1872-1890 թվականների: Պահպանվել է Թեոյի կողմից ուղարկված 36 նամակ: Բայց հենց ինքը Թեոն նամակներին շատ խնամքով էր վերաբերվում, այդ իսկ պատճառով Վինսենթիվ պահպանվել էև 661 նամակ: Սկզբում նամակները սովորական և լակոնիկ էին: Վինսենթը եղբորը տալիս էր խորհուրդներ չծխել և սկսել ծանոթանալ տարբեր գրողների և նկարիչների աշխատանքներին: Ապա Վինսենթը սկսում է ուղարկել մատիտով արված ուրվանկարներ, որտեղ պատկերված էր գյուղացիների ամենօրյա կյանքը: Հետո ժամանակի ընթացքում նամակները դառնում էին ավելի լուրջ և ծավալուն, Վինսենթը անկեղծորեն պատմում էր իր աշխարհայացքների մասին՝ կյանքի և արվեստի նկատմամբ: Թեոյին ուղված վերջին անավարտ նամակը գտնվել է Վինսենթի գրպանում, երբ նա ինքնասպան է եղել:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Theo van Gogh — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists
- ↑ Find A Grave — 1995.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Anonymous (initialled «H.H.H.» and «W.F.d.C.H.»): Van Gogh, 's-Gravenhage, Nederland’s Patriciaat 50, 1964, pp. 171–183.
- Hulsker, Jan: Vincent and Theo van Gogh: A Dual Biography, Ann Arbor, Fuller Publications, 1990. ISBN 0-940537-05-2.
- Jansen, Leo, and Jan Robert: Kort geluk. De briefwisseling tussen Theo van Gogh en Jo Bonger, Waanders, Zwolle 1999. ISBN 90-400-9353-9 (also available in English).
- Rewald, John: Theo van Gogh, Goupil, and the Impressionists, Gazette des Beaux-Arts, January & February 1973, pp. 1–107; reprinted in Rewald, John: Studies in Post-Impressionism, Thames and Hudson, 1986, pp. 7–115 (no ISBN).
- Stolwijk, Chris, & Thomson, Richard: Theo van Gogh 1857—1891: Art dealer, collector and brother of Vincent, Waanders, Zwolle 1999. ISBN 90-400-9363-6.
|