Jump to content

Բանտարկյալների զբոսանքը (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանտարկյալների զբոսանք
Die Runde der Gefangenen
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1890
բարձրություն80
լայնություն64
ստեղծման վայրՍեն Ռեմի դե Պրովանս[1]
ժանրկենցաղային ժանր
նյութՅուղաներկ կտավի վրա
գտնվում էՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
հավաքածուՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
կայք
Ծանոթագրություններ
 Prisoners Exercising by Vincent van Gogh Վիքիպահեստում

Բանտարկյալների զբոսանքը[2] (հոլ.՝ De gevangenisbinnenplaats (naar Gustave Doré)), ստեղծվել է 1890 թվականին, նկարի հեղինակային իրավունքները պատկանում են Վինսենթ վան Գոգին։ Գյուստավ Դորեի «Բանտում» նկարի կրկնօրինակն է։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է բանտի մութ փոքր ու նեղ բակի ջրհորը, որտեղ շրջանագծով շարժվում են շղթայակապ բանտարկյալները։ Նկարը ստեղծված է կապտա-կանաչ ներդաշնակության մեջ։

«Բանտարկյալների զբոսանք» նկարը, ըստ հեղինակի՝ խորհրդանշում է «ներփակված մարդկանց» կյանքը։ Առաջամասի կենտրոնական անձը ավելի արտահայտված անհատականություն ունի, քան մյուսները, որոնց դեմքերը պատկերված են հիմնականում մի քանի դիմակների միջոցով։ Այս անձի մեջ ամփոփված է հենց Վան Գոգի անհատականությունը։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուստավ Դորե 1872

1888 թվականի դեկտեմբերի վերջին Վան Գոգի մոտ առաջին անգամ սկսեցին ի հայտ գալ հոգեկան խանգարման նոպաներ, որոնք շարունակաբար կրկնվում էին, և Վան Գոգը ինքնակամ որոշեց բուժվել Սուրբ Պավել անվամբ հոգեբուժական հիվանդանանոցում։ Հոգեբուժարանը գտնվում էր Արլայից ոչ հեռու գտնվող՝ Սեն-Ռեմիում՝ նախկին ավգուստինյան մենաստանում։ Այնտեղ Վան Գոգը մնաց 1889 թվականի մայիսից մինչև 1890 թվականի մայիսը։ Այդ վերականգնողական կենտրոնի տնօրեն՝ բժիշկ Պեյոնը և Վան Գոգի եղբայր՝ Տեո Վան Գոգը (նկարների վաճառական) աշխատում էին նկարչի համար ստեղծել բոլոր հարմարությունները, որպեսզի նա ստեղծագործի։ Գտնվելով հիվաանդանոցում Վան Գոգը չէր կարողանում բնությունից պատկերներ նկարել, այդ պատճառով նա սկսեց օգտագործել լիտոգրաֆիան, փորագրությունը և այլ արվեստագետների սև ու սպիտակ վերարտադրությունը, որպես իր նկարների բնական հիմքեր։ Այդ շրջանի հիմնական հատվածում նա կրկնօրինակներ էր պատրաստում՝ Ժան Ֆրանսուա Միլլեի, Ռեմբրանդտի, Դելակրուայի, Դոմիեի փորագրումի միջոցով։

Մի անգամ նա իր եղբայր Տեոից խնդրեց իրեն ուղարկել Ռեգամեի «Կատորգա» փորագրությունը, բայց հավանական է, որ Տեոն չէր կարողացել այն ձեռք բերել։ Վան Գոգը դրա փոխարեն աշխատանքները սկսեց Գյուստավ Դորեի «Բանտում» նկարի փորագրության վրա, որը հիմնված էր Բ. Ժերալդի «Լոնդոն» գրքի վրա (1872)։

Դորեի փորագրությունում խատկերված էր Նյու-Գեյթյան բանտի վեցանկյուն բակը, որտեղ տեղի էր ունենում այսպես կոչված «բանտարկյալների շքահանդեսը»։ Այդ «շքահանդեսի» իմաստն այն է, որ հանցագործին բազմակի անգամներ անցկացնում էին խուզարկուի մոտով, որպեսզի նա մտապահի նրանց դեմքերը։

Վան Գոգի և Դորեի նկարների զանազանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Գոգը վերապատկերեց փորագրությունը մի քանի փոփոխություններով։

  • Ետնապատը դարձավ ավելի նեղ, որպեսզի ենթագիտակցության մեջ պատերը տպավորվեն որպես մարդկային շրջան։
  • Դորեի փորագրությունում պատկերի գործողությունները վեցանկյան ֆոնի վրա են, իսկ Վան Գոգի մոտ այն վերածվել է ուղղանկյան։
  • Դորեի մոտ հատակի սալաքարերը և պատերի աղյուսները գծված են սահմանային ճշտությամբ, իսկ Վան Գոգը հրաժարվել է հավասարակշռությունից՝ ի շնորհիվ նրբագծերի տարբեր ուղղվածության։
  • Վան Գոգի կտավում չկան արևի լույսեր։
  • Նկարում՝ վերևամասի սփռթնած գույնը ներքևամասում դառնում է հաստ, մութ ու սառը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.vggallery.com/painting/p_0669.htm
  2. Անրի Պերյուշո, Վան Գոգի կյանքը, թարգմանիչ՝ Կ․ Լ․ Սարիբեկյան (La vie de van Gogh), Երևան, «Հայաստան», 1990, էջ 441 — 471 էջ. — 30000 հատ, ISBN 5-540-00941-x։