Վերարտադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վերարտադրություն, արտադրության և շրջանառության պրոցեսի մշտական կրկնությունն ու անընդհատ վերսկսումը։ Ներառում է նյութական բարիքների, աշխատուժի և արտադրական հարաբերությունների վերարտադրություն։ Տարբերում են պարզ վերարտադրությունները, երբ արտադրության պրոցեսը վերսկսվում է անփոփոխ չափերով, և ընդլայնված վերարտադրությունը, որի դեպքում այն վերսկսվում է ավելի ու ավելի մեծ չափերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 395 CC-BY-SA-icon-80x15.png