Զուավ (նկար, Վան Գոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Զուավ
Van Gogh - Der Zuave (Halbfigur).jpeg
տեսակնկարների շարք
նկարիչՎինսենթ վան Գոգ
գտնվում էՎան Գոգի թանգարան
հատվածն էThe Zouave?, The Zouave? և The Seated Zouave?
Ծանոթագրություններ

«Զուավ» (ֆր.՝ Le zouave), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1888 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 82 × 65 սմ։

Այսօր «Զուավ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Վան Գոգի թանգարանում (Ամստերդամ, Նիդերլանդներ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինսենթ վան Գոգը երեսունհինգ տարեկան էր, երբ տեղափոխվում է Առլ՝ Ֆրանսիայի հարավ։ Այնտեղ նկարիչը իր ստեղծագործական կարիերայի գագաթնակետին հասավ՝ ստեղծելով իր լավագույն կտավներից։ Այդ ժամանակ են ստեղծվել նաև «Բերք», «Երիտասարդ ճապոնուհին» նկարները[1]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոգը հիացած էր, որ «Զուավ» ստեղծագործության համար գտել էր բնորդ՝ զինվոր-զուավի։ Կտավում հեղինակը պատկերել է զուավի՝ փոքր դեմքով, մեծ պարանոցով և արտահայտիչ աչքերով։ Դիմանկարի հերոսը պատկերված է վառ գույներով, որոնց Գոգը անվանել է «անպատեհ երանգների վայրի համակցություն»։ Զուավների համազգեստը կապույտ էր՝ նարնջակարմիր հյուսակներով։ Ֆեսը եղել է կարմիր գույնի։ Կրծքին եղել են երկու դեղին աստղ։ Զինվորը նկարված է կանաչ դռան և աղյուսե պատի ֆոնին[2][3]։

«Զուավ» կտավը Գոգը չի հավանել և անվանել է «այլանդակ ու անհաջող», սակայն ընդունել է որպես մարտահրավեր, որը կարող է ընդլայնել նրա գեղարվեստական դիապազոնը։ Բացի դիմանկարից, նկարիչը ստեղծել է նաև այլ զուարների դիմանկարներ[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Morton, M; Schmunk, P. The Arts Entwined: Music and Painting in the Nineteenth Century. — New York: Կաղապար:Нп3. — С. 177—178. — ISBN 0-8153-3156-8
  2. Harrison, R (ed.)։ «Letter from Vincent van Gogh to Theo van Gogh, Arles, 21 June 1888»։ Van Gogh Letters։ WebExhibits։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2011-05-12 
  3. «The Zouave, 1888»։ Permanent Collection։ Van Gogh Museum։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-30-ին։ Վերցված է 2011-05-12 
  4. Harrison, R (ed.)։ «Vincent van Gogh. Letter to Emile Bernard. Written 23 June 1888 in Arles.»։ Van Gogh Letters։ WebExhibits։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2011-05-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]