Բժիշկ Գաշեի դիմանկարը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Բժիշկ Գաշեի դիմանկարը
Portrait du Dr Gachet
avec branche de digitale (fr)
Portrait of Dr. Gachet.jpg
տեսակ նկարների շարք
նկարիչ Վինսենթ վան Գոգ
տարի 1890
բարձրություն 67
լայնություն 56
ժանր դիմանկար
նյութ կտավ, յուղ
ներշնչված է Տարկուատո Տասո
հատվածն է Բժիշկ Գաշեի դիմանկար
հեղինակի կրկնօրինակներ 2
Portrait of Dr. Gachet Վիքիպահեստում
Picto infobox artiste.png
Բժիշկ Գաշեի դիմանկարը
Portrait du Dr Gachet
avec branche de digitale (fr)
Vincent van Gogh - Dr Paul Gachet - Google Art Project.jpg
տեսակ նկարների շարք
նկարիչ Վինսենթ վան Գոգ
տարի 1890
բարձրություն 67
լայնություն 56
ժանր դիմանկար
նյութ կտավ, յուղ
ներշնչված է Տարկուատո Տասո
հատվածն է Բժիշկ Գաշեի դիմանկար
հեղինակի կրկնօրինակներ 2
Portrait of Dr. Gachet Վիքիպահեստում

«Բժիշկ Գաշեի դիմանկարը» կամ «Դոկտոր Գաշեի դիմանկարը»[1] (ֆր.՝ Portrait du Dr Gachet avec branche de digitale), նիդերլանդացի գեղանկարիչ Վինսենթ վան Գոգի կտավը, որը նա նկարել է 1890 թվականին, մահվանից կարճ ժամանակ առաջ։ Մատնեծաղկի ճյուղի հետ Պոլ Գաշեի դիմանկարը (բժիշկը հետևում էր նկարչի առողջությանը կյանքի մայրամուտին) վաճառվել է 1990 թվականի մայիսի 15-ին «Քրիստիս» աճուրդում, ռոկերդային 82.5 մլն դոլարով։ Հետագա 15 տարիների ընթացքում գլխավորել է ամենաթանկարժեք կտավների ցանկը (վաճառքի դրվածների մեջ)[2][3]։

Սեփականության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Գոգի մահվանից հետո կտավը ժառանգաբար անցել է նրա քրոջը, ով, իր հերթին, 1897 թվականին այն վաճառել է մասնավոր կոլեկցիոների։ Կտավը մի քանի անգամ անցել է ձեռքից ձեռք, մինչև որ այն 1911 թվականին ձեռք է բերել Շտեդելի գեղարվեստի ինստիտուտը։ Կտավը Մայնի Ֆրանկֆուրտում մնացել է մինչև 1937 թվականը։ 1933 թվականին, նացիոնալ սոցիալիստների իշխանություն գալուց հետո, կտավը հեռացվում է ցուցահանդեսից և փոխադրվում թանգարանի պահոց։ 1937 թվականին, այսպես ասված, «դեգեներատիվ արվեստի» քարոզչությունից ազատվելու արշավի արդյունքում կտավը առգրավվել է Հանրության լուսավորության և քարոզչության կայսերական նախարարության կողմից։

1938 թվականին Հերման Գյորինգը վաճառեց կտավը արվեստի ստեղծագործությունների ամստերդամցի դիլերի, իսկ նա, իր հերթին, այն վաճառում է մասնավոր կոլեկցիոներ Զիգֆրիդ Կրամարսկուն, ով կտավի հետ միասին պատերազմի ժամանակ փախել է Միացյալ Նահանգներ։ Հետագայում կտավը հաճախ է ցուցադրվել Մետրոպոլիտենում։

1990 թվականին Կրամարսկի ընտանիքը նկարը դուրս է բերում աճուրդի, որտեղ այն վաճառվում է ռեկորդային գնով (82.5 մլն դոլար) ճապոնացի մագնատ Ռյոեյ Սայտոյին, ով, իր հերթին, գնելուց հետո առաջացրեց ուժեղ սկանդալ՝ արտահայտելով մահվանից հետո կտավը նրա հետ միասին դիակիզելու մտադրությունը։ Չնայած՝ սկանդալը հնարավոր եղավ կոծկել այն պատրվակով, որ տվյալ խոսքերն ասվել են ուժեղ հուզական վերապրումների ժամանակ (այլ տվյալներով՝ ապատեղեկատվություն էր, որը միտումնավոր տարածվել էր կտավի իսկությունը ստուգելու համար)։ 1996 թվականին, սեփականատիրոջ մահվանից հետո, կտավը վաճառվել է միջազգային ներդրումային հիմնադրամին, որն էլ, իր հերթին, այն վաճառել է «անհայտ ձեռքերի»։

Երկրորդ տարբերակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ տարբերակը ներկայումս գտնվում է Փարիզի Օրսե թանգարանում։

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Պարոն Գաշեն, իմ կարծիքով, նույնպես հիվանդ և նյարդային է, ինչպես ես կամ դու, ընդ որում, նա ավելի մեծ է մեզնից և մի քանի տարի առաջ կորցրել է կնոջը․ բայց նա մինչև ուղեղի ոսկորները բժիշկ է, այդ իսկ պատճառով նրա մասնագիտությունը և դրա նկատմամբ հավատը օգնում են հավասարակշռություն պահպանել։ Մենք արդեն ընկերացել ենք։ Արդեն նրա դիմանկարն եմ կերտում․ սպիտակ գլխարկով գլուխը, շատ պայծառ և վառ մազերը․ ձեռքերի մատները նույնպես պայծառ են, կապույտ բաճկոն և կոբալտե ֆոն։ Նա նստած է, կռթնելով կարմիր սեղանին, որտեղ դրված է դեղին գիրք և մանուշակագույն ծաղիկներով մատնեծաղկի ճյուղեր։
- Վինսենթ վան Գոգ, 1890
Aquote2.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անրի Պերյուշո, Վան Գոգի կյանքը, թարգմանիչ՝ Կ․ Լ․ Սարիբեկյան (La vie de van Gogh), Երևան, «Հայաստան», 1990, էջ 49 — 471 էջ. — 30000 հատ, ISBN 5-540-00941-x։
  2. Աշխարհի գլուխգործոցների մեծ մասը գտնվում է պետական թանգարաններում, և վաճառքի դուրս չի բերվում։ Հետևաբար դրանց աճուրդային գինը մնում է անհայտ։ «Ամենաթանկարժեք կտավներ»-ի ցանկը կազմվում է, որպես կանոն, մեծամասամբ, մասնավոր հավաքածուներից, որոնք երբևէ դուրս են բերվել վաճառքի։
  3. Վան Գոգի ամենաթանկարժեք կտավների ցանկը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]