Զգեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Զգեստ, հագուստ, որն ավանդաբար կրում են կանայք և աղջիկները և որը բաղկացած է իրանակալից ու կիսաշրջազգեստից[1]։ Բաղկացած է իրանը ծածկող վերնամասից, որն իջնում է մինչև ոտքերը։ Զգեստ կարելի է համարել ցանկացած երկարությամբ կիսաշրջազգեստ պարունակող մեկ կտորից բաղկացած հագուստը, որը կարող է լինել առօրյա կամ պաշտոնական։

Զգեստը կարող է ունենալ թևքեր, գոտի կամ բաց ուսեր։ Կարող է նաև լինել տարբեր գույների։

Զգեստների երկարությունը տարբեր է լինում, որը պայմանավորված է կրողի համեստությամբ, եղանակով, նորաձևությամբ կամ այն կրող անձի ճաշակով[2]։

Զգեստի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգեստները արտաքին հագուստ են, որոնք կազմված են իրանակապից և կիսաշրջազգեստից և կարող են պատրաստվել մեկ կամ մի քանի կտորով[3][4]։ Արևմուտքում ընդհանուր առմամբ զգեստները կրում են կանայք և աղջիկները պաշտոնական առիթներին և ամենօրյա[4]։

Պատմականորեն զգեստների կազմի մեջ մտել են նաև նաև հագուստի այլ ձևեր, ինչպիսիք են՝ սեղմիրանը, վերնազգեստը, ուսաթիկնոցը, տակի կիսաշրջազգեստը և ստոմակը[5][6][7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

11-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

11-րդ դարում Եվրոպայում կանայք հագնում էին տղամարդկանց տունիկայի նման զգեստներ, որոնց երկարությունը հասնում էր ծնկներին կամ ավելի ներքև[8]։ Դարավերջում դրանք ամրացվել են թևքերի ու իրանի մոտ[8]։ Զգեստները կողքերից երկար կտրվածքներ էին ունենում՝ կնոջ կազմվածքն ընդգծելու համար[9]։

16-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1550-ական թվականներից սկսած Եվրոպայում միջին և բարձր խավի կանայք հագնում էին զգեստներ, որոնք ներառում էին կանացի շապիկ, ռաֆ-օձիգ և այլ բաղադրիչներ։ [5]։ Ներքնազգեստներ չէին հագնում տակից[5]։ Անգլիայում Եղիսաբեթ I-ը թելադրում էր, թե ինչ տեսակի հագուստներ են թույլատրվում կանանց հագնել[10]։ Ֆրանսիացի կանայք ոգեշնչված էին իսպանական ոճի կորսաժներով և նաև ռաֆ էին հագնում[10]։ Ֆրանսիական զգեստները հայտնի էին որպես մարլոտես[11]։ Իտալիայում զգեստները հայտնի էին որպես ռոպա և սեմարա[11]։ 16-րդ դարի զգեստները լինում էին նաև ասեղնագործված, հայտնի էր հատկապես սև թելով ասեղնգործը[12]։

Ռուսաստանում 16-րդ և 17-րդ դարերում կանանց զգեստները վկայում էին հասարակության մեջ կնոջ և նրա ընտանիքի դիրքի մասին[13]։

17-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլանդիան, որպես տեքստիլ կենտրոն, 17-րդ դարի ընթացքում նորարար էր հագուստի նորաձևության ոլորտում[7]։ Իսպանիայում և Պորտուգալիայում կանայք հագնում էին ստոմակներ[7], մինչդեռ Անգլիայում և Ֆրանսիայում զգեստներն ավելի «բնական» էին[7]։ Ժանյակն ու առատ զարդարանքները ավելի տարածված էին[7]։ Կիսրջազգեստները շատ էին, կանոնավոր ծալքերով և կիսաշրջազգեստը թույլ էր տալիս ցուցադրել տակի շրջազգեստը[7]։ Վզի բացվածքը դարձել է ավելի խորը[7]։ Ասեղնագործությունը, որտեղ պատկերվում էին գիտականորեն նոր բացահայտված բուսատեսակներ ու կենդանատեսակներ, շատ տարածված էր[14]։ Բրիտանական գաղութներում բազմաշերտ զգեստները ավելի տարածված էին, չնայած պակաս շքեղ[15]։ Ամերիկայի իսպանական կամ հոլանդական գաղութներում ապրող հարուստ կանայք ընդօրինակում էին իրենց հայրենիքում տարածված նորաձևությունը[16]։

Երեք մասից բաղկացած զգեստը, որն ուներ իրանակապ, տակի շրջազգեստ և թիկնոց, տարածված էր մինչև դարավերջի 25 տարիները․ ավելի տարածված էր մանթուան[17]։ 1680-ական թվականներին սեղմիրանը դարձել է զգեստների անբաժան մասը[18]։

Աշխատող կանայք և Ամերիկայի ստրուկ կանայք օգտագործում էին բրդի կամ վուշյա տակի շրջազգեստ և թիկնոց և բամբակյա զգեստներ[19]։ Շրջազգեստների ներքևի մասերը կարելի էր կապել գոտկատեղին, երբ կինը մոտիկ էր տաք կրակին[19]։

18-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի ֆրանսիացի կանաց նկարազարդում

Խոշոր, եռանկյունաձև ուրվագծերն առավելություն էին ստանում 18-րդ դարի ընթացքում, շրջազգեստները լայն էին, որոնց տակ կանայք կրում էին շրջանակի վրա ամրացված առանձին կիսաշրջազգեստներ[20][21]։ Մեկ կտորից բաղկացած զգեստները տարածում են գտել դարի կեսից[22]։ Ֆրանսիայում 1760-ական թվականների ընթացքում շրջանակը նվազեցնում էր տակի շրջազգեստի չափը[23]։ Նախընտրելի էին նաև գունավոր շորերն ու գործվածքները[24]։ Գաղութային Ամերիկայում կանայք ամենից հաճախ հագգնում էին թիկնոց և տակի շրջազգեստ[25]։ Կանայք ունեին նաև ձիավարության զգեստներ, որոնք բաղկացած էին տակի շրջազգեստից, բաճկոնից և բաճկոնակից[25]։

Զգեստների հետ կապված ֆրանսիական նորաձևությունը շատ արագ փոխվել է 18-րդ դարի վերջին[26]։ Այս ամբողջ ժամանակահատվածում նորաձև զգեստների երկարությունը շատ քիչ փոփոխության է ենթարկվել, ոտքի կոճերից իջնելով մինչև հատակ[2]։ 1740-1770 թվականների ընթացքում robe à la française-ը շատ տարածված էր բարձր խավի կանանց մոտ[27]։ Ֆրանսիայում ամպիր ոճը դարձել է հանրաճանաչ ֆրանսիական հեղափոխությունից հետո[28]։ Այս ավելի պարզ ոճին հավանություն էր տվել նաև Ժոզեֆին դը Բոհարնեն՝[28] Նապոլեոնի կինը։ Հեղափոխության ժամանակաշրջանում այլ տարածված ոճերը ներառում էին tunic զգեստներ և negligée à la patriot, որում արտացոլվում էին դրոշի կարմիր, սպիտակ և կապույտ գույները[29]։

19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական զգեստ, 1800–1805, բամբակյա և վուշյա, Մետրոպոլիտեն թանգարանում (Նյու Յորք)

19-րդ դարում կանացի զգեստները սկսեցին դասակարգվել ըստ օրվա ժամերի և զգեստի նպատակի[30]։ Բարձր իրան ունեցող զգեստները հայտնի էին մինչև 1830թվականը[30]։

19-րդ դարի սկզբին Ռուսաստանում զգեստները ազդեցություն էին կրել կլասիցիզմից և պատրաստվում էին բարակ գործվածքներից՝ մի քիչ կիսաթափանցիկ[31]։ Էլիզաբեթ Վիժե լը Բրոնը կրում էր այս տեսակի հագուստներ կարճ փեշով (հասնում էր ծնկներին) երբ նա 1785-1801 թվականներին ապրում էր Ռուսաստանում[31] և շատ ռուս կանայք նմանակում էին նրա ոճը[31]։ 1840-ական թվականներին ռուս կանայք դիմում էին եվրոպական նորաձևությանը[32]։

Եվրոպացիների զգեստներն ունեին« ցերեկային» իրանակապ՝ բարձր պարանոցով և երկար թևերով, իսկ «երեկոյան» իրանակապ՝ ցածր պարանոցով (decollete) և շատ կարճ թևերով։ Ռուսաստանում մետաղական հուպսկիրտները հայտնի էին որպես «malakhovs»[32]։ 1860-ականների շրջազգեստները մեծապես զարդարված էին[33]։

Քնելիս Ամերիկայի արևմուտքում կանայք հագնում էին հատակի երկարության սպիտակ բամբակյա բարձր օձիքով զգեստներ[34]։ Տարբեր բնիկ ամերիկացիներ, ինչպիսիք են նավահոն և մասկալերոնները, սկսել են հարմարեցնել իրենց զգեստների դիզայնը ամերիկաբնակ եվրոպացիների ոճին, որոնց հետ շփվել են[35]։ Նավահո կանայք հետագայում ընդօրինակել են եվրոպական դիզայնը, դրան ավելացնելով գեղեցկության իրենց պատկերացումները, որի արդյունքում ստեղծվել է hózhó-ն[36]։

Թղթից պատրաստված կարի շաբլոնները/կտրվածքները, որոնցով կանայք կարում էին իրենց զգեստները, մատչելի են դարձել 1860-ականներին, երբ Butterick հրատարակչությունը սկսել է թողարկելդրան[37]։ Այս կտրվածքները դասակարգվում էին ըստ չափի, ինչը նորություն էր[38]։

Վիկտորյական դարաշրջանի զգեստները ձիգ էին և զարդարված ծալքերով, ռյուշերով և ծալաբոլորքներով[28]։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանիական ցերեկային զգեստ, շուրջ 1903, բամբակյյա և մետաքսյա, Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)

20-րդ դարասկզբին նորաձև էր Գիբսոնի աղջկա կերպարը[39]։ Էդվարդյան դարաշրջանում կանանց զգեստների վերին մասը պարունակում էր "աղավնու սրտի" տեսք, որը գտնվում էր գոտկատեղին s-ի ուրվագծի տեսքով[39]։ Կանայք իրենց զգեստները անվանում էին «waists» մի մասից կազմված կամ «shirtwaists» որը բաղկացած էր շրջազգեստից և բլուզից[40]։ Զգեստների իրանակապն ունի boned երեսապատում[40]։ Ոչ ֆորմալ առումով մեծահարուստ կանայք տանը թեյի զգեստներ էին հագնում[41]։ Հագուստները պատրաստվում էին թանկարժեք կտորներից ու ժանյակներից[41]։

Մինչ 1910 թվականը էդվարդացիների տեսքը փոխարինվեց խստագույն ուրվագծերով[42]։ Ֆրանսիացի դիզայներ Պոլ Պուարեն, հսկայական ազդեցություն ունեցավ ժամանակակից տեսքի վրա[42]։ Պուարեի կողմից մշակված դիզայնները հասանելի էին ինչպես բուտիքներում, այնպես էլ հանրախանութներում[43]։ Ժամանակակից տարածված զգեստները կազմված էին մի մասից և ներառում էին կանացի ներքնազգեստներ, որոնք կարելի էր շերտավորել[44]։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգներում, American Ladies Tailors' Association մշակեց զգեստ և անվանեց suffragette suit, ինչը հարմար էր կանանց աշխատելու համար և ներսից շարժվելու համար[45][46]։ 1910-ականներին ևս մեկ նորամուծություն էր գործարանային արտադրության հագուստը[47]։

Waistlines սկսում էր արտաքինից բարձր և 1915 թվականից՝ իրանից ցածր[44]։ 1920 թվականին waistlines-ը մեջքի մակարդակի էր[44]։ 1910-1920 թվականներին պարանոցը ցածր էր և զգեստները կարող էին ունենալ կարճ թևեր կամ լինի անթև[48]։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխատած կանայք նախընրում էին ավելի կարճ զգեստներ, որը ի վերջո դարձավ գերիշխող ոճ[24]։ Բացի կարճ զգեստներից, waistlines ազատ էին, իսկ գերիշխող գույներն էին սևը, սպիտակը և մոխրագույնը[49]։

1920 թվականին «նոր կին»-ը was a trend, that saw lighter fabrics and dresses that were easier to put on.[50] Երիտասարդ կանայք նաև սահմանափակում էին այն trends, որոնք սկսեցին հետևել տարեց կանանց[50]։ 1920-ականների զգեստները կարելի էր հագնել, կարճ և անմիջապես[51]։ Օրվա ընթացքում ընդունելի էր հագնել անթև զգեստներ[51]։ Ֆլապպեր զգեստները տարածված էին մինչև տասնամյակի վերջ[52]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զգեստները բարակ էին և ավելի ռազմական[28]։ Երկրորդ համաշխարհաային պատերազմից հետո Քրիստիան Դիորի կողմից առաջ բերված Նոր տեսքը շատ ազդեցիկ էր նորաձևության վրա և մոտ մեկ տասնամյակ զգեստների արտաքին տեսքը այդպիսին էր[53]։

1970-ականներից ի վեր, ոչ մի հագուստի տեսակ կամ երկարություն չէր գերակշռում նորաձևության մեջ երկար ժամանակ, կարճ և ծնկի երկարության ոճերը հաճախ հայտնվում էին կողք կողքի նորաձևության ամսագրերում և կատալոգերում[54]։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան մշակույթներում ձևական հագուստի կոդերի մեծ մասում կանանց համար համապատասխան ոճով հագուստը պարտադիր է։ Դրանք նաև տարածված են հատուկ առիթների ժամանակ, ինչպիսիք են՝ ավարտական երեկոները և հարսանիքները[55]։ Նման առիթների համար բլուզի և շրջազգեստի հետ միասին, շարունակում է ստանդարտ հագուստը մնալ դե ֆակտո շատ աղջիկների և կանանց համար։

Հիմնական զգեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական զգեստը սովորաբար մուգ գույնի զգեստ է հասարակ դիզայնով, որը կարող են հագնել նորաձև աքսեսուարների հետ տարբեր առիթների ժամանակ[56]։ Տարբեր զարդերի տեսակներ, գոտիներ, շարֆեր և բաճկոններ կարող են հագնել հիմնական հագուստով[57]։ Փոքրիկ սև զգեստը հիմնական զգեստի օրինակ է։

Բոդիքոն զգեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ականների զգեստներ
Բոդիքոն զգեստով գովազդային մոդել

Բոդիքոն զգեստը խիտ գործվածքով զգեստ է, որը հաճախ պատրաստվում է ձգվող նյութից[58]։ Անունը ծագել է «մարմնի վստահությունից»[59] կամ սկզբնապես «գիտակցված մարմին», 1980-ականներին ճապոնացիները փոխել են «բադիկոնի»[60]։

Զգեստների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակահատված[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարսանեկան զգեստ
  • Փոքրիկ սև զգեստ
  • Սարաֆան
  • Արևելյան նորաձևության պատմությունը
  • Չինական պոբլանա
  • Տատիկի զգեստ
  • Ջամպեր զգեստ
  • Ներքնազգեստ
  • Զգեստների ցուցակ
  • Մանտուա
  • Պարկազգեստ (նաև հայտնի է որպես robe à la française)
  • Սքյուա զգեստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Condra Jill։ The Greenwood Encyclopedia of Clothing Through World History: 1801 to the present (անգլերեն)։ Greenwood Publishing Group։ էջ 59։ ISBN 9780313336652 
  2. 2,0 2,1 Davis Michael (2007)։ Art of dress designing (1st ed.)։ Delhi: Global Media։ ISBN 81-904575-7-8 
  3. «The definition of dress»։ Dictionary.com։ Վերցված է 2018-01-29 
  4. 4,0 4,1 Picken, 1957, էջ 101
  5. 5,0 5,1 5,2 Edwards, 2017, էջ 20
  6. Cunningham, 2003, էջ 20
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Edwards, 2017, էջ 30
  8. 8,0 8,1 Newman, 2001, էջ 113
  9. Newman, 2001, էջ 114
  10. 10,0 10,1 Edwards, 2017, էջ 21
  11. 11,0 11,1 Bigelow, 1970, էջ 110
  12. Edwards, 2017, էջ 23
  13. Pushkareva, 1997, էջ 120
  14. Edwards, 2017, էջ 34
  15. Staples, Shaw, էջ 222
  16. Havelin, 2012, էջ 27
  17. Edwards, 2017, էջ 35
  18. Bigelow, 1970, էջ 126
  19. 19,0 19,1 Havelin, 2012, էջ 26
  20. Bigelow, 1970, էջ 135
  21. Bigelow, 1970, էջ 137
  22. Edwards, 2017, էջ 49
  23. Pietsch, 2013, էջ 400
  24. 24,0 24,1 «Costume»։ Funk & Wagnalls New World Encyclopedia։ 2017 – via EBSCOhost 
  25. 25,0 25,1 «A Colonial Lady's Clothing: A Glossary of Terms»։ Colonial Williamsburg։ Վերցված է 2018-01-24 
  26. Pietsch, 2013, էջ 397-398
  27. Delpierre, 1997, էջ 15-16
  28. 28,0 28,1 28,2 28,3 «A Brief History of Women's Fashion»։ Makers (անգլերեն)։ սեպտեմբերի 7, 2016։ Վերցված է 2018-01-24 
  29. Bigelow, 1970, էջ 157
  30. 30,0 30,1 Bigelow, 1970, էջ 183
  31. 31,0 31,1 31,2 Pushkareva, 1997, էջ 242
  32. 32,0 32,1 Pushkareva, 1997, էջ 244
  33. Bigelow, 1970, էջ 188
  34. Krohn, 2012, էջ 37
  35. Parezo, Jones, էջ 384
  36. Parezo, Jones, էջ 384-385
  37. Darnell, 2000, էջ 27
  38. «Butterick History»։ Butterick Patterns (անգլերեն)։ Վերցված է 2018-01-24 
  39. 39,0 39,1 Darnell, 2000, էջ 9
  40. 40,0 40,1 Darnell, 2000, էջ 11
  41. 41,0 41,1 Darnell, 2000, էջ 13
  42. 42,0 42,1 Darnell, 2000, էջ 49
  43. Darnell, 2000, էջ 50
  44. 44,0 44,1 44,2 Darnell, 2000, էջ 53
  45. Greenberg Molly (2017-03-01)։ «100 Years of Feminist History Explained in 10 Women’s Work Suits»։ UNC (անգլերեն)։ Վերցված է 2018-01-24 
  46. Khan Sarah (2016-11-16)։ «The fascinating history and evolution of the female pantsuit»։ Marie France Asia (en-US)։ Վերցված է 2018-01-24 
  47. Richards, 2010, էջ 100
  48. Darnell, 2000, էջ 57
  49. Richards, 2010, էջ 100-101
  50. 50,0 50,1 Darnell, 2000, էջ 73
  51. 51,0 51,1 Darnell, 2000, էջ 77
  52. Darnell, 2000, էջ 105
  53. Parezo, Jones, էջ 383
  54. «The History of Hemlines»։ Women's History Network (en-GB)։ 2013-09-01։ Վերցված է 2018-01-24 
  55. Pundir Nirupama (2007)։ Fashion technology: today and tomorrow։ New Delhi: Mittal Publications։ ISBN 81-8324-203-0 
  56. «Definition of "basic dress"»։ Վերցված է հուլիսի 28, 2013 
  57. Janssen, Jo Ann, Ellis, Gwen (2003)։ Dress Like a Million Bucks Without Spending It!։ Fleming H. Revell Company։ ISBN 978-0800758325 
  58. Martin, Tracy (2014). The Little Black Dress: How to dress perfectly for any occasion. Ryland Peters & Small. 9781782490210.
  59. Narumi, Hiroshi. "Street Style and Its Meaning in Postwar Japan" Fashion Theory: The Journal of Dress, Body & Culture, Volume 14, Number 4, December 2010, pp. 415–438 (24). doi:10.2752/175174110X12792058833816.
  60. (ճապոներեն) ボディコン, Wikipedia, 2018-05-19, https://ja.wikipedia.org/w/index.php?title=%E3%83%9C%E3%83%87%E3%82%A3%E3%82%B3%E3%83%B3&oldid=68611641, վերցված է 2020-01-10 
  61. 61,0 61,1 61,2 61,3 61,4 The Vogue Sewing Book։ Vogue Patterns։ 1975։ էջ 337 
  62. Cumming Valerie, Cunnington C.W., Cunnington P.E. (2010)։ The dictionary of fashion history (Rev., updated and supplemented [ed.]. ed.)։ Oxford: Berg։ էջ 130։ ISBN 9780857851437 
  63. Delamore Philip։ «Mini and Midi»։ The Wedding Dress: A Visual Sourcebook of Over 200 of the Most Beautiful Gowns Ever Made (անգլերեն)։ Pavilion Books։ էջ 122։ ISBN 9781862057647 
  64. Cumming Valerie, Cunnington C. W., Cunnington P. E.։ The Dictionary of Fashion History (անգլերեն)։ Berg։ ISBN 9781847887382 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]