Էլիզաբեթ Վիժե լը Բրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիզաբեթ Վիժե լը Բրոն
ֆր.՝ Élisabeth Vigée Le Brun
Self-portrait in a Straw Hat by Elisabeth-Louise Vigée-Lebrun.jpg
Ծնվել էապրիլի 16, 1755(1755-04-16)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ[4][5]
Վախճանվել էմարտի 30, 1842(1842-03-30)[2][3][6][…] (86 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4]
Ազգությունֆրանսիացիներ
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա[7]
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտություննկարչուհի, գրական սալոնի տեր և գրող
Ոճռոկոկկո և նեոդասականություն
Ժանրդիմանկար
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներMarie Antoinette with a Rose?, Marie Antoinette and Her Children? և Baronne de Crussol?
ՈւսուցիչLouis Vigée? և Gabriel Briard?
ԱշակերտներՄարի–Գիեմին Բենուա և Hortense Haudebourt-Lescot?
Պաշտոնպալատական նկարիչ
ԱնդամակցությունԳեղանկարի և քանդակի ակադեմիա
ՀայրLouis Vigée?
ԱմուսինԺան Բատիստ Լը Բրյուն
ԶավակներJulie Le Brun?
ԱզգականներEugénie Tripier-Le Franc?
ստորագրություն
Vigée-Lebrun-Signature.png
Elisabeth Vigée-Lebrun Վիքիպահեստում

Մարի Էլիզաբեթ Լուիզա Վիժե լը Բրոն (ֆր.՝ Élisabeth-Louise Vigée-Le Brun, ապրիլի 16, 1755(1755-04-16)[1][2][3][…], Փարիզ[4][5] - մարտի 30, 1842(1842-03-30)[2][3][6][…], Փարիզ[4]), ֆրանսիացի գեղանկարչուհի, մեմուարների և թագուհի Մարի Անտուանետայի նկարների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթ Վիժե լը Բրոնի գեղանկարչության առաջին ուսուցիչը եղել է նրա հայրը։ Ապագա նկարչուհու խորհրդատուներն են եղել՝ Ժան-Բատիստ Գրյոզը, Ժոզեֆ Վերնեն, Գաբրիել Ֆրանսուա Դուայենը և այլ վարպետներ։ Արդեն 1765 թ. 11-ամյա պատանի նկարչուհու արվեստանոցը ի պաշտոնե փակվել է՝ արտոնագրի բացակայության պատճառով։

1770-ական թվականներին Վիժեների ընտանիքը տեղափոխվեց Փարիզի Սենտ Օնորե փողոցի իրենց բնակարանը, որը գտնվում էր Պալե Ռուայալ պալատի հարևանությամբ և շուտով 15-ամյա արդեն պրոֆեսիոնալ նկարչուհուհին ունեցավ պատվիրատուների մի հսկա բանակ։ Այդ շրջանում նրա աջակիցներն ու հովանավորներն էին Փարիզի մեծահարուստ կանայք, այդ թվում՝ տիկին դը Վերդենը և Մարիա Ադելաիդա դը Բուրբոն-Պենտևրը՝ Շարտրի դքսի կինը։

Փարիզում մեծ համբավ վայելող երիտասարդ նկարչուհին շատ հաճախ հրաժարվում էր երկրպագուների պատվերներից, ովքեր իրականում նրբագեղ օրիորդի հետ հանդիպելու պատրվակ էին փնտրում։

Սերվելով փոքր բուրժուական ընտանիքից Վիժեն շուտով իր ուրույն տեղն ունեցավ ֆրանսիական արքունական ազդեցիկ արիստոկրատիայում։

Դիմանկար. թագուհի Մարիա Անտուանետա (Ֆրանսիա[8]) Նկարիչ՝ Մարի Էլիզաբեթ Լուիզա Վիժե լը Բրոն

1776 թվականին Վիժեն ամուսանցավ գեղանկարիչ և արվեստի գործերի հայտնի վաճառական Ժան-Բատիստ Պիեռ լը Բրոնի հետ։ Ամուսնու կապերի շնորհիվ երիատասարդ դիմանկարչուհին էլ ավելի հայտնի դարձավ ֆրանսիական ազնվազարմ միջավայրում և վերջապես Վիժեն ստացավ թագուհի Մարիա Անտուանետային նկարելու հրավեր։ Վերջինս, բարձր գնահատելով նկարչուհու տաղանդը, հանդես եկավ նորանոր պատվերիների առաջարկով. ավելին՝ 1783 թվականին նրա անմիջական միջնորդությամբ Վիժե լը Բրոնը դարձավ Ֆրանսիայի Գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիայի անդամ։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

1780-ական թվականներին Վիժեն ճանապարհորդում է Եվրոպայում՝ աշխատելով տարբեր երկրներում։ Այն ճանապարհորդության ընթացքում նա նկարում է Եվրոպայի թագավորական ընտանիքների, քաղաքական գործիչների և հայտնի մարդկանց նկարներ։ Այդպիսով, այդ ընթացքում Վիժե լը Բրոնը նկարեց Հոլանդիայի ապագա թագավոր՝ Վիլհելմ 1-ի, Ռուսաստանում (1795-1799)` վերջին լեհական թագավոր՝ Ստանիսլավ Պոնյատովսկու, իշխան Կոնստանտին Պավլովիչի տիկնոջ՝ իշխանուհի Մարիա Ֆյոդորովնայի և կայսրական ընտանիքի մյուս անդամների դիմանկարները։ Ճանապարհորդության ընթացքում նա զուգահեռաբար ընտրվում էր որպես տեղի Գեղարվեստի ակադեմիաների անդամ։

Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո Վիժե լը Բրոնը Նոպոլեոնի հրավերով վերադառնում է Փարիզ և մինչև 1814 թվականը ապրում է Լուվեսիենի իր կալվածքում։ 1814 թվականին, երբ դաշնակից զորքերի կազմում ռուսակական զորքերը մտնելով Փարիզ տեղեկայվեցին Վիժեի Լավուսիենի կալվածքում՝ նկարչուհին տեղափոխվեց Փարիզ։

1835-1837 թվականներին Փարիզում հրատարակվում են Մարի Վիժե լը Բերնի մեմուարները։

Էլիզաբեթ Մարի Լուիզա Վիժե լը Բրոնը մահացել է 1842 թվականի մարտի 30-ին՝ Փարիզում։ Նրա ստեղծագործական ժառանգությունն ամփոփում են շուրջ 660 դիմանկարներ և 200 բնանակարներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Elisabeth Vigée-Le Brun
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Elisabeth Louise Vigée-Lebrun — 2008.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118768417 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://arts-graphiques.louvre.fr/detail/artistes/1/2669-VIGEE-LEBRUN-Elisabeth
  6. 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  7. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  8. «Փարիզ»։ Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան (հայերեն)։ 2016-10-24