Փոքրիկ սև զգեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Gotsiy3edit2.jpg

Փոքրիկ սև զգեստ, կոկտեյլային կամ երեկոյան սև գույնի զգեստների տեսակներից է, երկարությունը՝ մինչև ծունկ, որը կարելի է հագնվել ոչ միայն աշխատավայրում, այլև հանդիսավոր ընդունելության ժամանակ, լրացնելով զգեստը հագուստի պարագաներով։

Փոքրիկ սև զգեստը հնարել է Կոկո Շանելը 1926 թվականին ի հիշատակ մահացած սիրեցյալի։ Մինչ այդ, սև գույնը ասոցացվում էր սգի հետ, բայց փոքրիկ սև զգեստի գալուստով հայտնի դարձավ։ Շանելիի ստեղծած զգեստը ծածկում էր ծնկերը, քանի որ նա ծնկները համարում էր կանանց մարմնի ամենատգեղ մասը։ Այն նաև տարբերվում էր պարզ կտրվածքով, երկար նեղ թևերով և ավելցուկների բացակայությամբ, ինչպիսիք են ծայրերը, կոճակները։ Ամեն մի կին կարող էր իրեն թույլ տալ փոքրիկ սև զգեստ, նույնիսկ ցածր եկամուտով, այսպիսի հագուստ ունենալով հնարավոր է ստեղծել բազմաթիվ համադրություն պարագաների օգնությամբ և ամեն անգամ տարբեր տեսք ունենալ։

Հագուստի ժամանակակից տարբերակը զգալիորեն տարբերվում է դասականից։ Փոքրիկ սև զգեստը ներկա է բազմաթիվ նորաձևության դիզայներների հավաքածուներում։

Ամենահայտնի փոքր սև զգեստներից մեկը Հուբերտ Զիվանշիի պարզ հագուստն է, որը կրում էր Օդրի Հեփբերնի հերոսուհին, «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմում (1961):

2009 թվականին, ներշնչված փոքրիկ սև զգեստի կերպարից, պարֆյումեր Տերրի Վասերն ստեղծեց նույնանուն բուրմունք «La Petite Robe Noire» Guerlain նորաձևության տան համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]