Ավարտական երեկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավարտական երեկո
Prom
Couple of students in Paris.jpg
ԵնթադասՊարահանդես
Ավանդույթներատեստատների և դիպլոմների հանձնում

Ավարտական երեկո (նույնպես ավարտական հանդես), արարողություն, որը կապված է ուսումնական հաստատության ավարտման հետ։ Ավարտական երեկոները սովորաբար անցկացնում են դպրոցներում, քոլեջներում, ավագ ուսումնական հաստատություններում։ Արարողությունը հաճախ բաժանվում է երկու մասի՝ պաշտոնական և հանդիսավոր։ Պաշտոնական մասի ժամանակ շրջանավարտներին հանձնում են ատեստատներ և դիպլոմներ։ Հանդիսավոր մասը կապված է կոնկրետ հաստատության տարբեր ավանդույթների հետ, դրա հիմքում հաճախ զվարճալի ծրագիր է ընկած։

Ավարտական երեկոներ ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում ավարտական երեկոյի ամսաթիվը նշվում է դպրոցական օրացույցներում որպես degree day։ Այն կապված է դպրոցական կրթության նոր մակարդակի անցնելու հետ։

Եվս մի անվանում․ prom (կրճատ ձև՝ promenade ՝ զբոսնել)[1], օգտագործվում է ավելի հաճախ խոսակցականի և զանգվածային մշակույթի մեջ[2]։

Նմանատիպ արարողությունները անցկացվում են ավագ ուսումնական հաստատություններում այն ժամանակ, երբ ուսանողները գիտական աստիճան են ստանում (բակալավր, մագիստրոս)։ Ամերիկյան քոլեջների ամենահայտնի ավանդույթներից մեկը՝ ակադեմիական գլխարկները օդը նետելն է։

Վիճաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ պատմության ընթացքում ավարտական երեկոները եղել են շատ վիճաբանությունների աղբյուր, որոնց մեծամասնությունը կապված է ԼԳԲՏ ուսանողների հետ։

  • 2002 թվականին հոմոսեքսուալիստ դեռահաս Մարկ Հոլին արգելել են հրավիրել իր կավալերին պարերի իրենց միջնակարգ դպրոցում; Հոլը դատի է տվել դպրոցական խորհուրդը և հաղթել[3]։
  • 2009 թվականին Թայլեր Ֆրոստը հեռացվել է իր ընկերուհու ավարտական երեկոյից, որովհետև նրա քրիստոնեական ավագ դպրոցը արգելել է պարերը[4]։ Թեև Ֆրոստի դպրոցի տնօրենը թուղթ է ստորագրել, որի համաձայն Ֆրոստին թույլատրվում է ներկա լինել այդ ավարտական երեկոյին, նա ասել է, որ Ֆրոստը հեռացվելու է, եթե նա մասնակցի դրան։ Սակայն Ֆրոստը դա արել է։
  • 2010 թվականին Իտավամբա շրջանի դպրոցում ավագ դասարանների լսեբուհի ուսանողուհի Քոնսթանս ՄաքՄիլենը խնդրել է իր ընկերուհուն իր հետ գնալ ավարտական երեկո այն դպրոցում, որտեղ նրանք երկուսն էլ սովորում էին։ Տնօրենը մերժել է նրանց և արգելել սմոքինգ հագնել։ Երբ ՄաքՄիլենը վիճարկել է դպրոցի քաղաքականությունը, ավարտական երեկոն չեղյալ է համարվել[5], ինչը բերել է դրան, որ ՄաքՄիլենը բողոք է ներկայացրել դատարան դպրոցի վրա։ Դատարանի որոշումից հետո, որը ստիպել է, որ դպրոցը անցկացնի ավարտական երեկոն, տեղի ծնողները կազմակերպել են մի այլ գաղտնի հանդես, թողնելով Քոնսթանսին, նրա ընկերուհուն և ևս 5 այլ դպրոցականներին մենակ պաշտոնական դպրոցական հանդեսին[6]։
  • 2014 թվականին ուսանող Քեթի Բիալիին, Օնտարիո նահանգի Սենթ Քաթարինս քաղաքի Սուրբ Խաչի կաթոլիկական միջնակարգ դպրոցից՝ Էլերս-Դանլոսի սինդրոմով, արգելել են մասնակցել ավարտական երեկոյին, որովհետև նրա գնահատականները այդքան բարձր չէին, ինչքան պահանջվում էր, և նա չի կարողացել ավարտել դպրոցը[7]։ Նրա վիճակը չէր թույլատրում կատարել դպրոցական աշխատանքը, և նա հարցրել է տնօրենին, կարող է նա որպես հյուր գնալ երեկոյին, սակայն տնօրենը մերժել է այդ տարբերակը։ Այն պատահարը հասցրել է դրան, որ հասարակությունը աջակցել է Բիալիին սոցիալական ցանցերում։

Զանգվածային մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վավերագրական ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում
2006 Աշխարհի լավագույն ավարտական երեկոն
2008 Ամերիկացի դեռահաս
2009 Ավարտական երեկո Միսիսիպիյում

Երաժշտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Երգ Արտիստ
1958 "A Date With Jerry" Ուանդա Ջեքսոնշն
1990 "Promnight in Pigtown" Ջոն Գորկա
2000 "Teenage Dirtbag" Wheatus
2008 "A Night to Remember" High School Musical 3: Senior Year
2009 "Plain Jane" Բ․ Ջ․ Թոմաս
"You Belong with Me" Թեյլոր Սվիֆթ
2014 "Break the Rules" Charli XCX
2015 "Marvin Gaye (երգ)" Չարլի Փութ և Մեգան Թրեյնոր
2017 "Moving On" Մարշմելլո
2018 "Back to You" Սելենա Գոմես
"Pressure" Muse
"The Rapture Ball" Poppy

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jonathan Zimmerman։ «The prom: An American relic» (en-US)։ chicagotribune.com։ Վերցված է 2019-05-07 
  2. https://en.wikipedia.org/wiki/Prom — Статья в англоязычной Википедии.
  3. «CBC News – Gay teen wins fight over Catholic prom»։ Cbc.ca։ 2002-05-22։ Վերցված է 2010-03-29 
  4. «Teen suspended for going to girlfriend's prom»։ NBC News։ 2009-05-11։ Վերցված է 2010-03-29 
  5. Joyner Chris (2010-03-22)։ «Lesbian gets day in court over nixed prom»։ Usatoday.Com։ Վերցված է 2010-03-29 
  6. «McMillen: I Was Sent to Fake Prom»։ Advocate.Com։ 2010-04-05։ Վերցված է 2010-04-06 
  7. Pom Cindy։ «‘It wasn’t fair’: Why an Ontario school isn’t letting a sick girl go to prom»։ Global News