Վերջին զանգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վերջին զանգ | |
---|---|
Դպրոցական վերջին զանգ Երևանի Ստեփան Զորյանի թիվ 56 դպրոցում | |
Տեսակ | ուսումնական տոն |
Ենթադաս | ավանդույթ և անցումային ծեսեր |
Ամսաթիվ | Մայիսի 24 և Մայիսի 25 |
Տոնվում է | Ռուսաստան Բելառուս Ուկրաինա Ղազախստան Ղրղզստան Հայաստան Վրաստան |
Հաստատված | մայիսի 25, 1948 |
Ի հիշատակ | ուսումնական հաստատությունն ավարտելու պատվին |
Վերջին զանգ, ուսումն ավարտող դպրոցականների ավանդական տոն։ Վերջին զանգն անց է կացվում մայիսի վերջին, երբ ուսումն արդեն ավարտված է, իսկ ավարտական քննությունները դեռևս չեն սկսվել։ Վերջին զանգը վերջակետ է դնում երկար տարիներ անցկացրած ուսումնական մարաթոնին իր դասերի և դասամիջոցների, գրավոր և տնային աշխատանքների հետ միասին։ Վերջին զանգը մեծ դպրոցական տոն է, որն ուղղված է շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին։ Այն ներառում է հյուրերի, տնօրենի, առաջին ուսուցչուհու, ծնողների, առաջին դասարանցիների և 9-րդ ու 11-րդ դասարանցիների ավարտական խոսքերի ներկայացումներ։
Ավանդույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդույթի աղջիկները հագնում են դպրոցական համազգեստ, առավել հազվադեպ՝ սև բլուզ մուգ գույնի կիսաշրջազգեստով։ Երիտասարդ տղաները հագնում են կոստյում։ Ավանդույթի համաձայն՝ վերջին զանգին տղաները և աղջիկները իրենց հագուստի վրայից կապում են ժապավեններ «Շրջանավարտ» մակագրով, իսկ կոստյումների վրայից (աղջիկների համար գոգնոցների) կպցնում են ոչ մեծ չափսի զանգակներ։ Տոնելու ժամանակ հաճախ հնչում են զանգակները, որն արտահայտում է դասերի սկիզբն ու վերջը ներկայացնող դպրոցական զանգ։ Զանգակները հաճախ հնչեցնում է առաջին դասարանի աշակերտուհին, որին տանում է ավարտական դասարանի աշակերտը։ Շրջանավարտները դուրս են գալիս փողոց և երկինք բաց թողնում փուչիկներ, ինչպես նաև ներկայացնում են իրենց առաջին դպրոցական վալսը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վերջին զանգ կատեգորիայում։ |