Չարլի Փութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չարլի Փութ
Charlie Puth 2016 cropped.jpg
Չարլի Փութը 2016 թվականի մարտի համերգին
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Charles Otto Puth Jr.
Նաև հայտնի է որպեսCharlie Puth
Ծնվել էդեկտեմբերի 2, 1991(1991-12-02) (27 տարեկան) կամ դեկտեմբերի 1, 1991(1991-12-01)[1] (27 տարեկան)
Rumson, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերփոփ երաժշտություն, փոփ ռոք և ժամանակակից R&B
Մասնագիտություներաժշտական պրոդյուսեր, հեղինակ-կոմպոզիտոր, կոմպոզիտոր, հեղինակ-կատարող, music arranger և յություբեր
Երգչաձայնտենոր
Գործիքներդաշնամուր
ԼեյբլAtlantic? և eleveneleven?
ՇրջանավարտԲերկլիի երաժշտական քոլեջ և Rumson-Fair Haven Regional High School?
Կայքcharlieputh.com
Ստորագրություն
Ստորագրություն

Չարլզ Օթո Փութ Կրտսեր (անգլ.՝ Charles Otto Puth Jr., դեկտեմբերի 2, 1991(1991-12-02) կամ դեկտեմբերի 1, 1991(1991-12-01)[1], Rumson, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ)[2][3][4][5], ամերիկացի երգիչ, երգահան և պրոդյուսեր: Առավել հայտնի է 2015 թվականի իր See You Again երգի համար, որի հեղինակն է և պրոդյուսերներից մեկը: Երգը գրվել է Ֆորսաժ 7 ֆիլմի համար՝ որպես հարգանքի տուրք հանգուցյալ Փոլ Ուոքերին: Չարլի Փութը ներկայացրել է երգը Վիզ Խալիֆայի հետ:

Փութին շատերը սկսեցին ճանաչել ՅուԹյուբում ներբեռնած տեսահոլովակների շնորհիվ: See You Again երգի հաջողությունից հետո նա ձեռք բերեց ավելի մեծ ճանաչում և թողարկեց բազմաթիվ նոր երգեր, որոնցից էր իր դեբյուտային սինգլը՝ Marvin Gaye-ը, որը ներկայացնում էր Մեգան Թրեյնորի հետ: Երգը գլխավորում էր Նոր Զելանդիայի, Իռլանդիայի և Միացյալ Թագավորության հիթ շքերթները և Միացյալ Նահանգների Billboard Hot 100-ում զբաղեցնում էր 21-րդ հորիզոնականը:

Փութի դեբյուտային ստուդիական ալբոմը կոչվում է Nine Track Mind: Այն թողարկվել է 2016 թվականի հունվարին[6]: Ալբոմին նախորդել են One Call Away և We Don't Talk Anymore սինգլները, որոնք Billboard Hot 100-ում համապատասխանաբար զբաղեցրել են 12-րդ և 9-րդ հորիզոնականները:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փութը ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 2-ին Ռամսոնում, Նյու Ջերսի[7]՝ երաժշտության ուսուցչուհի Դեբրայի[8][9], որը նաև գովազդներ էր գրում HBO ամերիկյան հեռուստաալիքի համար[10], և շինարար ու անշարժ գույքի գործակալ Չարլզ Փութի ընտանիքում[8]: Հայրը կաթոլիկ է[11], իսկ մայրը՝ հրեա[12]: Փութն ունի երկվորյակ քույր և եղբայր՝ Ստեֆենը և Միքայելան[8]:

Երկու տարեկանում Փութի աջ հոնքի վրա սպի է առաջացել շան հետ ունեցած միջադեպի հետևանքով[13]:

Փութն ունի կատարյալ լսողություն՝ հազվագյուտ լսողական երևույթ, որը թույլ է տալիս նրան ճանաչել կամ վերարտադրել երաժշտությունն առանց նոտաների[8][9][10][14]: Մայրը Փութին ծանոթացրել է դասական երաժշտության հետ և սկսել է դաշնամուր սովորեցնել, երբ Փութը դեռ 4 տարեկան էր[15]: 10 տարեկան հասակում Փութը սկսել է ուսումնասիրել ջազ[15] և 12 տարեկանում եղել է Count Basie թատրոնի ամառային ջազային անսամբլի անդամ[9] Red Bank-ում, Նյու Ջերսի[7]: Նրան ընդունեցին Count Basie թատրոն, որ խաղա Չարլի Բրաունի բեմադրությունում[9]: 6-րդ դասարանում նա գնում էր դռնեդուռ, որպեսզի վաճառի սուրբծննդյան Have a Merry Charlie Christmas ալբոմը, որը ձայնագրել էր հենց Փութը: Վաճառքներից նա ստացավ 600 դոլար[15][16]:

Հաճախել է Holy Cross դպրոցը Ռամսոնում, Նյու Ջերսի: Մինչ 2010 թվականին Rumson-Fair Haven տարածաշրջանային ավագ դպրոցում սովորելը[17] հաճախել է Forrestdale միջին դպրոց[14]: 7-րդ դասարանում հաճախել է Մանհեթենի երաժշտական դպրոց[18], որտեղ որպես հիմնական ուղղություն ընտրել է ջազի և դաշնամուրի բաժինը, իսկ որպես երկրորդ ուղղություն ուսումնասիրել է դասական երաժշտություն[14][19]: 2013 թվականին ավարտել է Berklee երաժշտական քոլեջը, որտեղ սովորում էր երգի արտադրություն և ինժեներիա[20]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009–2014: Կարիերայի սկզբնական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի սեպտեմբերին Փութը սկսեց վարել յութուբյան Charlies Vlogs ալիքը, որտեղ տեղադրում էր ծիծաղաշարժ տեսանյութեր և ակուստիկ քավերներ[21]: 2010 թվականին Փութը թողարկեց իր առաջին երգի տեսահոլովակը, որը կոչվում է These Are My Sexy Shades[22]: Դեկտեմբերի 10-ին նա թողարկեց իրր դեբյուտային մինի ալբոմը՝ The Otto Tunes վերնագրով[23]: 2011 թվականին նա հաղթեց Փերես Հիլթոնի կողմից հովանավորված առցանց մրցույթում, որը կոչվում էր Can You Sing? (Կարո՞ղ ես երգել)՝ կատարելով Ադելի Someone like You երգը Էմիլի Լաթերի հետ[18]: Նույն տարում Էլեն Դեջեներեսը հայտարարեց, որ Փութի և Լաթերի այդ կատարումը լսելուց հետո նրանց հետ պայմանագիր է ստորագրել իր eleveneleven լեյբլի համար[24]: Փութը կատարել է երգը Էլենի շոուի ժամանակ[25]: 2012 թվականի դեկտեմբերին նա թողարկեց գովազդային սինգլ՝ Break Again՝ Էմիլի Լաթերի մասնակցությամբ[26]: Երգի տեսահոլովակը թողարկվեց մի քանի օր անց[27]: 2012 թվականի հունվարի 25-ին Փութն ու Լաթերը Էլեն Դեջեներեսի շոուի ժամանակ կատարեցին այդ երգը և Lady Antebellum-ի Need You Now երգը[28]: 2012 թվականի հոկտեմբերին Փութը ելույթ է ունեցել DKMS Delete Blood Cancer-ի կազմակերպած միջոցառմանը, որն աշխարհի ոսկրածուծի ամենամեծ դոնորային կենտրոնն է[29]: Փութը հեռացավ eleveneleven-ից 2012 թվականին[30]:

2013 թվականի հոկտեմբերի 23-ին Փութը թողարկեց իր երկրորդ անկախ մինի ալբոմը՝ Ego[31][32]: Փութը կրեդիտներ էր ստանում այլ յութուբյան դեմքերի համար երգեր և ջինգլներ գրելով: Նա գրել է երգ ՅուԹյուբյան հայտնի բլոգգեր Շեյն Դաուսոնի Shane and Friends փոդքասթի համար և ինթրո ջինգլ Շեյ Կարլի վլոգի համար: Գրել է նաև երգ յութուբյան Our 2nd Life խմբի շրջագայության և ֆիլմի համար: 2014 թվականին նա թողարկեց գովազդային սինգլ՝ L.U.V.[33]: Երգի տեսահոլովակի ռեժիսորն է Էնդրյու Վալենթայնը[34]: Նույն տարում Պիտբուլի 8-րդ Globalization ստուդիական ալբոմի համար գրվեց Celebrate երգը: Փութը երգի համահեղինակ է[35]:

2015–2016: Nine Track Mind[խմբագրել | խմբագրել կոդը]

Փութը 2015 թվականի St. Jean Sur Richelieu Balloon փառատոնի ժամանակ

Վաղ 2015 թվականին Փութը համաձայնագիր ստորագրեց Atlantic Records-ի հետ և իր նախկին ձայնագրությունները հեռացվեցին iTunes-ից[36]: 2015 թվականի փետրվարին Փութը թողարկեց իր դեբյուտային Marvin Gaye սինգլը Մեգան Թրեյնորի մասնակցությամբ[37]: Սինգլն Ավստրալիայում երկու անգամ արժանացել է պլատինե հավաստագրի: Սինգլը գլխավորում էր Նոր Զելանդիայի, Իռլանդիայի և Միացյալ Թագավորության հիթ շքերթները, իսկ Միացյալ Նահանգների Billboard Hot 100-ում զբաղեցնում էր 21-րդ հորիզոնականը[38][39]: Փութը «See You Again» երգի հեղինակն է և պրոդյուսերներից մեկը: Կատարում է երգը Wiz Khalifa-ի հետ: Երգը «Ֆորսաժ 7» ֆիլմի սաունդթրեքերից մեկն է՝ նվիրված հանգուցյալ Փոլ Ուոքերին հիշատակին: Վիզ Խալիֆան գրել է երգի ռեփի բառերը, իսկ մնացածի համար կրեդիտները փոխանցվում են Փութին: 12 շաբաթ սինգլը գլխավորել է թոփ 100 երգերի հիթ շքերթը[40][41]: See You Again-ը նոմինացվել էր 3 Գրեմմի անվանակարգերում՝ «Տարվա երգ», «Խմբի կամ դուետի լավագույն փոփ կատարում» և «Վիզուալ մեդիայի համար գրված լավագույն երգ»: Երգը նոմինացվել է նաև BBC երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա երգ» և Golden Globe մրցանակաբաշխության «Լավագույն բնօրինակ երգ» անվանակարգերում[42]: Նա Trey Songz- ի Slow Motion երգի պրոդյուսերն է: Համագործակցել է նաև Ջեյսոն Դերուլոյի և Լիլ Ուեյնի հետ[43]:

Փութը Մեգան Թրեյնորի Dear Future Husband երգի տեսահոլովակում խաղում էր վերջինիս սիրելիի դերը: Նա հանդիպում է Փութին առցանց ծանոթությունների ծառայության միջոցով և Փութը գնում է Թրեյնորի տուն պիցցայով, ինչի շնորհիվ լավ տպավորություն է թողնում Թրեյնորի վրա: Տեսահոլովակի վերջում Թրեյնորը Փութին հրավիրում է իր տուն[44]: 2015 թվականի մայիսի մեկին Փութը թողարկում է 5 երգից բաղկացած մինի ալբոմ՝ Some Type of Love[45]: 2015 թվականի հունիսին նա թողարկում է գովազդային Nothing but Trouble սինգլը՝ Լիլ Ուեյնի մասնակցությամբ: Երգը 808: The Movie փաստագրական ֆիլմի սաունդթրեքն է[46]: 2015 թվականի ընթացքում Փութն աշխատում է այլ արտիստների ալբոմների վրա: Նա Ջեյսոն Դերուլոյի Everything Is 4 ալբոմի Broke և Pull Up սինգլների համահեղինակն ու պրոդյուսերն է[47]: Փութը նաև Bonnie McKee-ի Bombastic ալբոմի համանուն երգի համահեղինակն է[48]: CeeLo Green-ի Heart Blanche ալբոմի Working Class Heroes (Work) երգի պրոդյուսերն է[49]:

Փութի դենյուտային ստուդիական Nine Track Mind ալբոմի նախնական պատվերները սկսվեցին 2015 թվականի օգոստոսի 20-ից: Նրա One Call Away երգը ՄԻացյալ Նահանգներում 12-րդն էր, Միացյալ Թագավորությունում՝ 26-րդը, իսկ Ավստրալիայում՝ 4-րդը[50]: 2016 թվականի փետրվարից սկսած վաճառվել է երգի 513700 օրինակ՝ երկրի ներսում[51]: Փութը թողարկեց երգի One Call Away (Coast to Coast Mix) ռեմիքս տարբերակը՝ Թայգայի, Ty Dolla Sign-ի, Բրեթ Էլդրիջի և մեքսիկացի երգչուհի Սոֆիա Ռեյսի հետ[52]:

Charlie Puth - Attention պաստառ.png

Իր դեբյուտային Nine Track Mind ալբոմը թողարկվեց 2016 թվականի հունվարին[53]: Ալբոմը երրորդն էր Միացյալ Թագավորությունում[54] և 6-րդն էր Billboard 200-ում: Metacritic-ում ստանալով 100-ից 37 միավոր, ալբոմը դարձավ կայքի ամենավատ արձագանքը ստացած 15-րդ ալբոմը[55]: Nine Track Mind շրջագայության առաջին համերգը մեկնարկեց 2016 թվականի մարտին[56]:

2016 թվականին Փութն առաջին երաժիշտն էր, որ գործարք կնքեց Deutsch Music-ի հետ[57]:

2017-ից հետո: Voice Notes[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ապրիլի 21-ին Փութը թողարկեց իր երկրորդ՝ Voice Notes ալբոմի գլխավոր սինգլը՝ Attention վերնագրով: Ալբոմի թողարկումը նախատեսվում է կատարել աշնանը[58]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. «PUTH CHARLIE OTTO JR»։ ASCAP։ Արխիվացված օրիգինալից-ից January 15, 2016-ին 
  3. «Charlie Otto Jr Puth»։ AllMusic։ Արխիվացված օրիգինալից-ից January 15, 2016-ին 
  4. «PUTHJR/CHARLIE OTT»։ Facebook։ Արխիվացված օրիգինալից-ից January 15, 2016-ին 
  5. «Charles Puth»։ Grammy։ Արխիվացված օրիգինալից-ից February 16, 2016-ին 
  6. «iTunes (U.S.) - Music - Charlie Puth - Nine Track Mind»։ iTunes (U.S.)։ January 29, 2016։ Վերցված է January 9, 2016 
  7. 7,0 7,1 Freeman Allison (September 15, 2004)։ «Jazz Program Plays It Cool: At a Theater Named for Count Basie, Music Students Learn His Art Form»։ The Star-Ledger։ Newark, New Jersey։ «Pianist Charlie Puth, 12, of Rumson, wants to be a professional musician. Charlie, who is working on recording his second CD, composes his own music. 'Jazz music is really cool and relaxing,' he said. 'I like doing all kinds of improvisation and stuff.'» 
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Charlie Puth, Rumson's Pop Prodigy»։ NJ Monthly։ January 12, 2016։ Վերցված է August 21, 2016 
  9. 9,0 9,1 9,2 9,3 «How blossoming N.J. star Charlie Puth became pop's ascendant hit-maker»։ NJ.com։ Վերցված է August 21, 2016 
  10. 10,0 10,1 «How Charlie Puth dealt with school bullies and the negative side of fame»։ The Independent։ January 29, 2016։ Վերցված է August 21, 2016 
  11. Copsey Rob (August 4, 2015)։ «Charlie Puth interview: "It took years to become an overnight success"»։ OfficialCharts.com 
  12. Goodman Jessica (December 10, 2015)։ «Charlie Puth & Wiz Khalifa are going to look 'fly as f-' at the Grammys»։ Entertainment Weekly։ Վերցված է September 10, 2016 
  13. «Wiz Khalifa's "See You Again" Singer Charlie Puth Talks Eyebrows: Why Is It Shaved?»։ Christianity Daily։ Վերցված է May 22, 2015 
  14. 14,0 14,1 14,2 Williams Paul (January 6, 2015)։ «Perfectly Pitched For Success - Charlie Puth»։ LivinginMedia.com։ Վերցված է February 22, 2017 
  15. 15,0 15,1 15,2 «Charlie Puth Bio | Charlie Puth Career»։ MTV։ Վերցված է August 21, 2016 
  16. «Berklee-honed Jersey boy Charlie Puth heads to the top»։ The Boston Globe։ Վերցված է August 21, 2016 
  17. Jordan Chris (July 19, 2015)։ «Charlie Puth is the Jersey Shore's newest star»։ Asbury Park Press 
  18. 18,0 18,1 Koehler Robert (September 9, 2012)։ «Berklee Student a YouTube Star»։ Boston Herald 
  19. «Charlie Puth | Berklee Music Network»։ Berklee College of Music։ Վերցված է August 21, 2016 
  20. «Charlie Puth / Taylor Berrett | Berklee College of Music events»։ Berklee College of Music։ Վերցված է August 10, 2015 
  21. «How a N.J. singer's simple hook became the No. 1 song in the world»։ April 23, 2015։ Վերցված է May 9, 2015 
  22. «These Are My Sexy Shades - Charlie Puth»։ YouTube։ Վերցված է December 11, 2015 
  23. «The Otto Tunes by Charlie Puth - EP»։ Spotify։ Վերցված է December 11, 2015 
  24. O'Donnell Frank (October 13, 2011)։ «Emily Luther Scores Recording Contract - From Ellen»։ The Valley Breeze (Cumberland, Rhode Island) 
  25. «Woonsocket Woman to Sing Wednesday on 'Ellen'»։ Providence Journal (Providence, Rhode Island)։ October 4, 2011 
  26. «Break Again»։ Spotify։ Վերցված է December 11, 2015 
  27. «Break Again - Charlie Puth & Emily Luther (Official Music Video)»։ YouTube։ Վերցված է December 5, 2015 
  28. «Talk Shows»։ The Fresno Bee (Fresno, California)։ January 25, 2012 
  29. «NY Knick Tyson Chandler Gets Cheek Swabbed To Delete Blood Cancer: Joins Supermodel Jessica White, Bally Creative Directors, DKMS Delete Blood Cancer Co-Founder Katharina Harf To Launch Lips For Life Collection» (press release)։ DKMS Delete Blood Cancer (PR Newswire)։ October 26, 2012 
  30. «Break Again (Legal Title)»։ Broadcast Music, Inc.։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-02-10-ին։ Վերցված է 2012-05-26 
  31. «Ego by Charlie Puth - EP»։ Spotify։ Վերցված է December 11, 2015 
  32. «Ego - Charlie Puth»։ Discogs։ Վերցված է December 11, 2015 
  33. «L.U.V. - Charlie Puth»։ Spotify։ Վերցված է December 11, 2015 
  34. «L.U.V. (2014) by Charlie Puth»։ Andrew Vallentine Official։ Վերցված է December 5, 2015 
  35. «Pitbull - Celebrate (From The Original Motion Picture Penguins Of Madagascar)»։ Allmusic։ November 17, 2014։ Վերցված է May 3, 2015 
  36. «Atlantic Records signs the next YouTube star, Charlie Puth - "Marvin Gaye" Single with Meghan Trainor»։ Next2Shine։ Վերցված է December 11, 2015 
  37. Hung Steffen։ «Discographie Charlie Puth»։ Swiss Charts Portal. Hung Medien (Steffen Hung) 
  38. Hung Steffen։ «Discography Charlie Puth»։ New Zealand Charts Portal. Hung Medien (Steffen Hung) 
  39. «Charlie Puth»։ Officialcharts.com/։ Official Charts Company 
  40. «Charlie Puth – Chart History: Hot 100»։ Billboard 
  41. Hung Steffen։ «Discography Charlie Puth»։ Australian Charts Portal. Hung Medien (Steffen Hung) 
  42. Merry Stephanie, Yahr Emily (December 10, 2015)։ «Golden Globes nominations 2016: Complete list»։ The Washington Post։ Վերցված է December 10, 2015 
  43. «Video: Trey Songz – ‘Slow Motion’»։ Rap-Up 
  44. «Meghan Trainor - Dear Future Husband»։ Vevo 
  45. «Charlie Puth Talks Meghan Trainor Duet 'Marvin Gaye' & His Plea to James Taylor»։ Billboard։ Վերցված է 18 May 2015 
  46. «New Music: Lil Wayne & Charlie Puth - "Nothing But Trouble"»։ Rap-Up։ June 29, 2015։ Վերցված է March 11, 2017 
  47. «Everything Is 4»։ Allmusic։ November 17, 2014։ Վերցված է May 3, 2015 
  48. «iTunes - Music - Bombastic (Clean) - Single by Bonnie McKee»։ iTunes Store US։ Apple Inc։ Վերցված է May 27, 2015 
  49. «Heart Blanche»։ Allmusic։ Վերցված է May 27, 2015 
  50. «Chart history - One Call Away»։ Official Charts Company։ Վերցված է December 3, 2015 
  51. «Charlie Puth's "One Call Away" crosses 500K US sales mark»։ Headline Planet։ February 1, 2016։ Վերցված է February 1, 2016 
  52. «One Call Away [Coast To Coast Mix] - Charlie Puth, Brett Eldredge, Ty Dolla $ign & Sofia Reyes»։ YouTube։ Վերցված է December 5, 2015 
  53. «Nine Track Mind by Charlie Puth: Amazon.co.uk: Music»։ Amazon.co.uk։ November 13, 2015։ Վերցված է January 9, 2016 
  54. Rob Copsey (February 1, 2016)։ «Sia’s This Is Acting makes a play for Official Albums Chart top spot»։ Official Charts։ Վերցված է March 3, 2017 
  55. «Critic reviews for Nine Track Mind»։ Metacritic. CBS Interactive։ Վերցված է February 3, 2016 
  56. «Nine Track Mind Tour»։ Վերցված է 13 January 2016 
  57. «Deutsch Music Signs Grammy Nominated Pop Singer Charlie Puth»։ Վերցված է 20 January 2016 
  58. «Charlie Puth Reveals Title of His New Album, Performs 'Attention' on 'TODAY': Watch»։ Billboard։ June 30, 2017։ Վերցված է June 30, 2017