See You Again (երգ, Վիզ Խալիֆա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«See You Again»
«See You Again» սինգլի շապիկը (Վիզ Խալիֆայի և Չարլի Փութ, )
Վիզ Խալիֆայի և Չարլի Փութի սինգլը
«Furious 7: Original Motion Picture Soundtrack» ալբոմից
ԹողարկվածՄարտի 17, 2015 (2015-03-17)
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2014
ԺանրԱլտերնատիվ հիփ հոփ, փոփ
Տևողություն3:50
ԼեյբլAtlantic Records
ՊրոդյուսերDJ Frank E, Չարլի Փութ, Էնդրյու Սիդար
Վիզ Խալիֆայի սինգլների ժամանակագրություն
«Twerk It»
(2015)
«See You Again»
(2015)
«For Everybody»
(2015)
Չարլի Փութի սինգլների ժամանակագրություն
«Marvin Gaye»
(2015)
«See You Again»
(2015)
«Nothing but Trouble»
(2015)

«See You Again», ամերիկացի ռեփեր Վիզ Խալիֆայի երգը, որ ձայնագրվել է ամերիկացի երգիչ Չարլի Փութի հետ համագործակցությամբ։ Այն «Ֆորսաժ 7» ֆիլմի սաունդթրեքն է։ Երգը թողարկվել է 2015 թվականի մարտի 17-ին որպես այդ ֆիլմի սաունդթերք ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է DJ Frank E-ի, Չարլի Փութի, Վիզ Խալիֆայի և Էնդրյու Սիդարի կողմից։ Երգը հաջողություն է ունեցել բազմաթիվ երկրներում. այն 12 շաբաթ գլխավորել է ամերիկյան Billboard Hot 100[1], ինչպես նաև զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Ավստրիայի, Կանադայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Նոր Զելանդիայի և Շվեյցարիայի հիթ-շքերթների առաջին հորիզոնականը։

Երգը նվիրված է դերասան Պոլ Ուոքերի հիշատակին, ով զոհվել է 2013 թվականի նոյեմբերի 30-ին ավտովթարի հետևանքով[2]։ Ֆիլմի վերջին չորս տեսարաններում նրա փոխարեն նկարահանվել է իր կրտսեր եղբայրը՝ Կոդի Ուոքերը[3]։

2017 թվականի հուլիսի 11-ին «See You Again» երգի տեսահոլովակը դարձել է Յութուբի ամենաշատ դիտված նյութը (շուրջ 2,895 միլիարդ դիտում)՝ առաջ անցնելով «Gangnam Style» տեսահոլովակից[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«See You Again» երգը գրվել է DJ Frank E-ն, Չարլի Փութը, Վիզ Խալիֆան ու Andrew Cedar-ը[5]։ Սինգլի պրոդյուսերն են՝ DJ Frank E, Չարլի Փութ և Andrew Cedar[6]: DJ Frank E-ին ու Չարլի Փութին դիմել է Artist Publishing Group հրատարակչությունը՝ առաջարկելով «Ֆորսաժ 7» ֆիլմի համար գրել երգ, որը նվիրված կլինի Պոլ Ուոքերին[7]։ Նրանց ընկերության նախագահը՝ Ben Maddahi-ն, Լոս Անջելեսում նոր ստուդիա է նախապատրաստել DJ Frank E-ի ու Չարլի Փութի համար[8]։

DJ Frank E-ի ու Չարլի Փութի աշխատանքը բարձր է գնահատվել «Ֆորսաժ 7» ֆիլմի պրոդյուսերների հետ հանդիպման ժամանակ։ Աշխատանքային թիմին է միացել նաև ռեփեր Վիզ Խալիֆան, ով Չարլիի ձայնի ու դաշնամուրի մեղեդու համար գրել է տեքստ։

Երգը հնչում է ֆիլմի վերջում[7]։

Կոմերցիոն հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում «See You Again» երգը Billboard Hot 100 և Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթներում ընդգրկվել է 2015 թվականի մարտի 19-ին՝ զբաղեցնելով համապատասխանաբար 100-րդ ու 29-րդ հորիզոնականները. առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է 25 000 օրինակ[9]։ 2015 թվականի ապրիլի 18-ին երգը Billboard Hot 100 հիթ-շքերթի 84-րդ հորիզոնականից հասել է 10-րդ՝ ունենալով 168 000 վաճառված օրինակ և դառնալով միանգամից ամենաշատ հորիզոնականներ բարձրացած և լավագույն տասնյակում հայտնված երկրորդ երգը Քեթի Փերրիի Roar (2013) երգից հետո[10]։ Հիթ-շքերթում ընդգրկված լինելու հինգերորդ շաբաթում վաճառվել էր սինգլի 464 000 օրինակ, ինչի շնորհիվ այն զբաղեցրել է առաջին հորիզոնականը[11]՝ դառնալով Վիզ Խալիֆայի երկրորդ երգը, որ գլխավորել է այդ հիթ-շքերթը. առաջինը եղել է Black and Yellow երգը 2011 թվականին[12]։ Ընդհանուր առմամբ երգը հիթ-շքերթը գլխավորել է 12 շաբաթ։ «See You Again» երգը 14 շաբաթ գլխավորել է Hot R&B/Hip-Hop Songs և Hot Rap Songs հիթ-շքերթները։ Մինչև 2015 թվականի օգոստոս վաճառվել է սինգլի 3 424 000 օրինակ[13]։

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

«See You Again» երգը UK Singles Chart հիթ-շքերթում ընդգրկվել է 2015 թվականի ապրիլի 12-ին՝ զբաղեցնելով 22-րդ հորիզոնականը[14], սակայն հաջորդ շաբաթ հասել է առաջին հորիզոնական 193 000 վաճառված օրինակով՝ դառնալով այդ տարի Մեծ Բրիտանիայում ամենաարագ վաճառվող սինգլը։ Դա Վիզ Խալիֆայի երկրորդ №1 հիթն է UK Singles Chart-ում Payphone երգից հետո, որ ձայնագրվել է Maroon 5 խմբի հետ[15]։ Երգը առաջին հորիզոնականն զբաղեցրել է 2 շաբաթ՝ երկրորդ շաբաթվա ընթացքում վաճառվելով 142 000 օրինակով[16]։ «See You Again» երգից հետո հիթ-շքերթը գլխավորել է Omi«Cheerleader» երգը, որ վաճառվել էր շուրջ 1000 օրինակով ավելի շատ, քան Վիզ Խալիֆային սինգլը[17]։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիզ Խալիֆան ու Չարլի Փութը «See You Again» երգը կատարել են The Tonight Show Starring Jimmy Fallon շոուում 2015 թվականի մարտին և Saturday Night Live-ում նույն թվականի մայիսին[18]։ Վին Դիզելը երգը կատարել է MTV Movie Awards 2015-ում՝ այն նվիրելով Պոլ Ուոքերին[19]։ Վիզ Խալիֆան ու Չարլի Փութը երգը կատարել են նաև The Ellen DeGeneres Show-ում 2015 թվականի ապրիլին[20]։ Fall Out Boy-ի հետ համատեղ համերգային շրջագայության ժամանակ Վիզ Խալիֆան «See You Again» երգը կատարել է առանց Չարլի Փութի։ «The Voice» նախագծի ութերորդ եթերաշրջանում Վիզ Խալիֆան երգը կատարել է Քրիս Ջեյմիսոնի հետ, ով երգել է Չարլի Փութի փոխարեն։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Մարկ Քլասֆելդը, ներկայացվել է 2015 թվականի ապրիլի 6-ին[21]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Teen Choice Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ներկայացված աշխատանք Մրցանակ Արդյունք
2015 See You Again Choice R&B/Hip-Hop Song Հաղթանակ
Choice Collaboration Հաղթանակ
Choice Song from a Movie or TV Show Հաղթանակ

MTV Video Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ներկայացված աշխատանք Մրցանակ Արդյունք
2015 See You Again Best Hip-Hop Video Առաջադրված
Best Collaboration Առաջադրված

American Music Award[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ներկայացված աշխատանք Մրցանակ Արդյունք
2015 See You Again Song of the Year Առաջադրված
Collaboration of the Year Առաջադրված

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2015) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[22] 1
Ավստրիա Ö3 Austria Top 75[23] 1
Բելգիա Ultratop Flanders[24] 1
Բելգիա Ultratop Wallonia[25] 2
Կանադա Canadian Hot 100[26] 1
Կանադա Canada CHR/Top 40 (Billboard)[27] 1
Կանադա Canada Hot AC (Billboard)[28] 5
Խորվաթիա (ARC 100)[29] 3
Չեխիա IFPI[30] 2
Դանիա Tracklisten[31] 1
Ֆինլանդիա Suomen virallinen lista[32] 1
Ֆրանսիա SNEP[33] 2
Գերմանիա Media Control AG[34] 1
Հունգարիա Rádiós Top 40[35] 4
Հունգարիա Single Top 10[36] 1
Իռլանդիա IRMA[37] 1
Իսրայել Media Forest[38] 1
Իտալիա FIMI[39] 1
Ճապոնիա Japan Hot 100[40] 7
Լյուքսեմբուրգ Luxembourg Digital Songs (Billboard)[41] 1
Նիդերլանդներ Dutch Top 40[42] 3
Նոր Զելանդիա RIANZ[43] 1
Նորվեգիա VG-lista[44] 1
Լեհաստան Polish Airplay Top 20[45] 4
Պորտուգալիա Portugal Digital Songs (Billboard)[46] 1
Շոտլանդիա Scottish Singles Top 40[47] 1
Սլովակիա Singles Digitál Top 100[48] 1
Սլովակիա IFPI[49] 5
Իսպանիա PROMUSICAE[50] 4
Շվեդիա Sverigetopplistan[51] 1
Շվեյցարիա Schweizer Hitparade[52] 1
Մեծ Բրիտանիա UK Singles Chart[53] 1
Մեծ Բրիտանիա UK Download Chart[54] 1
Մեծ Բրիտանիա UK R&B Chart[55] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[56] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Contemporary (Billboard)[57] 13
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Pop Songs (Billboard)[58] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Dance/Mix Show Airplay (Billboard)[59] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[60] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rhythmic (Billboard)[61] 1

Տարեվերջյան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ(2015) Հորիզոնական
Australia (ARIA)[62] 3
Australia Urban (ARIA)[63] 2
Austria (Ö3 Austria Top 40)[64] 6
Belgium (Ultratop Flanders)[65] 9
Belgium (Ultratop Wallonia)[66] 20
Canada (Canadian Hot 100)[67] 4
Denmark (Tracklisten)[68] 4
Germany (Official German Charts)[69] 9
Israel (Media Forest)[70] 11
Italy (FIMI)[71] 8
Japan (Japan Hot 100)[72] 19
New Zealand (Recorded Music NZ)[73] 3
Slovenia (SloTop50)[74] 36
Spain (PROMUSICAE)[75] 16
Sweden (Sverigetopplistan)[76] 4
Switzerland (Schweizer Hitparade)[77] 5
UK Singles (Official Charts Company) [78] 5
US Billboard Hot 100[79] 3
US Hot R&B/Hip-Hop Songs[80] 1
Հիթ-շքերթ(2016) Հորիզոնական
Australia Urban (ARIA)[81] 22
Brazil (Brasil Hot 100)[82] 11
Canada (Canadian Hot 100)[83] 83
Japan (Japan Hot 100)[84] 59
US Billboard Hot 100[85] 99

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[86] 5× Platinum 350 000^
Ավստրիա (IFPI Austria)[87] Platinum 30,000x
Բելգիա (BEA)[88] Platinum 30 000*
Կանադա (Music Canada)[89] 5× Platinum 400 000[90]
Դանիա (IFPI Denmark)[91] 2× Platinum 120,000^
Գերմանիա (BVMI)[92] Platinum 400,000^
Իտալիա (FIMI)[93] 5× Platinum 150 000*
Ճապոնիա (RIAJ)[94] Platinum 250 000^
Նոր Զելանդիա (RIANZ)[95] 3× Platinum 45 000*
Նորվեգիա (IFPI Norway)[96] 5× Platinum 50 000*
Իսպանիա (PROMUSICAE)[97] Platinum 40 000^
Շվեդիա (GLF)[98] 3× Platinum 120 000x
Շվեյցարիա (IFPI Switzerland)[99] 2× Platinum 60 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[100] 2× Platinum 1 200 000^
ԱՄՆ (RIAA)[101] 8× Platinum 8 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gary Trust (Ապրիլի 17, 2015)։ «Started From the Bottom: Wiz Khalifa's 'See You Again' & Other No. 1s That Debuted at No. 100»։ Billboard։ (Prometheus Global Media)։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-17-ին։ Վերցված է Հունիսի 5, 2015 
  2. Duke Alan (2013-12-02)։ «'Fast & Furious' star Paul Walker killed in car crash»։ CNN 
  3. Nathan Sara (2013-12-13)։ «EXCLUSIVE: Paul Walker's lookalike brother is asked to step in for the tragic star to film final scenes on Fast & Furious 7»։ Dailymail 
  4. Savage Mark (2017-07-11)։ «Gangnam Style is no longer the most-played video on YouTube»։ BBC News (en-GB)։ Վերցված է 2017-07-11 
  5. «"See You Again - Wiz Khalifa"»։ Allmusic 
  6. «Furious 7: Original Motion Picture Soundtrack»։ Qobuz 
  7. 7,0 7,1 Zeitchik Steven (2015-04-07)։ «'Furious 7': 'See You Again' songwriter inspired by a different loss»։ Los Angeles Times 
  8. Highfill Samantha (2015-04-07)։ «Charlie Puth talks writing 'See You Again' for Paul Walker's goodbye»։ Entertainment Weekly 
  9. Trust Gary (2015-04-16)։ «Started From the Bottom: Wiz Khalifa's 'See You Again' & Other No. 1s That Debuted at No. 100»։ Billboard 
  10. Trust Gary (2015-04-08)։ «'Uptown Funk' Ties for Second-Longest-Leading Hot 100 No. 1 of All Time»։ Billboard 
  11. Trust Gary (2015-04-15)։ «Wiz Khalifa's 'See You Again' Knocks 'Uptown Funk' Off No. 1 on Hot 100»։ Billboard 
  12. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ autogenerated1 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  13. Mansell Henry (2015-08-22)։ «Hip Hop Single Sales: The Weeknd, Fetty Wap & Silentó»։ HipHopdx 
  14. Myers Justin (2015-04-12)։ «Jess Glynne holds off Nick Jonas to claim third week at Number 1»։ The Official Charts Company 
  15. Copsey Rob (2015-04-19)։ «Wiz Khalifa claims fastest-selling single of 2015 with See You Again»։ The Official Charts Company 
  16. Moss Liv (2015-04-26)։ «Wiz Khalifa claims second week at Number 1, breaks streaming record»։ The Official Charts Company 
  17. Copsey Rob (2015-05-03)։ «OMI’s Cheerleader makes last minute grab for Number 1»։ The Official Charts Company 
  18. Christ Shawn (2015-03-17)։ «Wiz Khalifa Performs 'Furious 7' Song "See You Again" on 'The Tonight Show,' Fumbles Taylor Swift Catchphrase Question [WATCH]»։ Musictimes 
  19. Bell Amanda (2015-04-12)։ «Vin Diesel Sings ‘See You Again’ For Paul Walker And We Have So Many Emotions»։ MTV NEWS 
  20. Fleischer Adam (2015-04-16)։ «Wiz Khalifa’s ‘See You Again’ Performance On ‘Ellen’ Is As Touching As The Video»։ MTV NEWS 
  21. «Wiz Khalifa Honors Paul Walker's Memory in 'See You Again' Music Video»։ etonline.com։ Ապրիլի 6, 2015։ Վերցված է Հունիսի 5, 2015 
  22. Australian-charts.com — Wiz Khalifa feat. Charlie Puth — See You Again. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  23. Wiz Khalifa feat. Charlie Puth — See You Again Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  24. Ultratop.be — Wiz Khalifa feat. Charlie Puth — See You Again (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  25. Ultratop.be — Wiz Khalifa feat. Charlie Puth — See You Again (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  26. Wiz Khalifa Album & Song Chart History Canadian Hot 100 for Wiz Khalifa.
  27. Wiz Khalifa Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Wiz Khalifa.
  28. Wiz Khalifa Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Wiz Khalifa.
  29. Komerički Goran (մայիսի 18, 2015)։ «ARC Top 40» (Croatian)։ HRT 
  30. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201525.
  31. Danishcharts.com — Wiz Khalifa feat. Charlie Puth — See You Again. Tracklisten. Hung Medien.
  32. Finnishcharts.com — Wiz Khalifa feat. Charlie Puth — See You Again. Finland’s Official List
  33. Lescharts.com — Wiz Khalifa feat. Charlie Puth — See You Again (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  34. Musicline.de — Chartverfolgung — Wiz Khalifa feat. Charlie Puth — See You Again (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  35. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  36. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  37. "Chart Track: Week 16, 2015". Irish Singles Chart.
  38. Wiz Khalifa feat. Charlie Puth – See You Again Media Forest. Israeli Airplay Chart. Media Forest.
  39. Italiancharts.com — Wiz Khalifa feat. Charlie Puth — See You Again (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien.
  40. Wiz Khalifa Album & Song Chart History Japan Hot 100 for Wiz Khalifa.
  41. Wiz Khalifa Album & Song Chart History Billboard Luxembourg Digital Songs for Wiz Khalifa.
  42. Nederlandse Top 40 - Wiz Khalifa feat. Charlie Puth search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  43. Charts.org.nz — Wiz Khalifa feat. Charlie Puth — See You Again. Top 40 Singles. Hung Medien.
  44. Norwegiancharts.com — Wiz Khalifa feat. Charlie Puth — See You Again. VG-lista. Hung Medien.
  45. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV.
  46. Wiz Khalifa Album & Song Chart History Billboard Portugal Digital Songs for Wiz Khalifa.
  47. April 2015 Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
  48. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201518 into search.
  49. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201526.
  50. Spanishcharts.com — artist=Wiz Khalifa feat. Charlie Puth — See You Again Canciones Top 50. Hung Medien.
  51. Swedishcharts.com — Wiz Khalifa feat. Charlie Puth — See You Again. Singles Top 60. Hung Medien.
  52. Wiz Khalifa feat. Charlie Puth — See You Again swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  53. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  54. Archive Chart UK Download Chart. The Official Charts Company.
  55. Archive Chart UK R&B Chart. The Official Charts Company.
  56. Wiz Khalifa Album & Song Chart History Billboard Hot 100 for Wiz Khalifa.
  57. Wiz Khalifa Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Wiz Khalifa.
  58. Wiz Khalifa Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Wiz Khalifa.
  59. Wiz Khalifa Album & Song Chart History Billboard Dance/Mix Show Airplay for Wiz Khalifa.
  60. Wiz Khalifa Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Wiz Khalifa.
  61. Wiz Khalifa Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Wiz Khalifa.
  62. «ARIA Charts - End of Year Charts - Top 100 Singles 2015»։ Australian Recording Industry Association։ Վերցված է January 6, 2016 
  63. «ARIA Top 100 Urban Singles 2015»։ ARIA։ Վերցված է դեկտեմբերի 12, 2016 
  64. "Jahreshitparade 2015" (in German). Austrian Charts Portal. Hung Medien. Retrieved April 27, 2017.
  65. «Jaaroverzichten 2015»։ Ultratop։ Ultratop & Hung Medien։ Վերցված է April 27, 2017 
  66. «Rapports Annuels 2015»։ Ultratop։ Utratop & Hung Medien։ Վերցված է April 27, 2017 
  67. «Canadian Hot 100 Year End 2015»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է դեկտեմբերի 9, 2015 
  68. «Tracklisten Top 2015»։ Hitlisten.nu։ IFPI։ Վերցված է April 27, 2017 
  69. «Top 100 Single-Jahrescharts»։ GfK Entertainment (German)։ offiziellecharts.de։ Վերցված է հունվարի 6, 2016 
  70. «Israel Airplay Year End 2015»։ Արխիվացված է օրիգինալից January 2, 2014-ին։ Վերցված է January 5, 2016 
  71. «CLASSIFICHE "TOP OF THE MUSIC" 2015 FIMI-GfK: LA MUSICA ITALIANA IN VETTA NEGLI ALBUM E NEI SINGOLI DIGITALI» (Italian)։ Federazione Industria Musicale Italiana։ Վերցված է January 13, 2016 
  72. «Japan Hot 100 Year End 2015»։ Billboard։ Prometheus Global Media։ Արխիվացված է օրիգինալից 2015-12-14-ին։ Վերցված է դեկտեմբերի 9, 2015 
  73. «Top Selling Singles of 2015»։ Recorded Music NZ։ Վերցված է December 25, 2015 
  74. «SloTop50: Slovenian official year end singles chart»։ slotop50.si։ Արխիվացված է օրիգինալից June 30, 2017-ին։ Վերցված է April 27, 2017 
  75. «TOP 100 Canciones Anual 2015»։ promusicae.es։ December 27, 2015։ Վերցված է April 27, 2017 
  76. «Årslista Singlar – År 2015» (Swedish)։ Sverigetopplistan. Swedish Recording Industry Association։ Արխիվացված է օրիգինալից January 24, 2017-ին։ Վերցված է April 27, 2017 
  77. «Schweizer Jahreshitparade 2015»։ Hitparade։ Hung Medien։ Վերցված է April 27, 2017 
  78. «The Official Top 40 Biggest Songs of 2015 revealed»։ Վերցված է January 4, 2016 
  79. «Hot 100: Year End 2015»։ Billboard։ billboard.com։ Վերցված է December 9, 2015 
  80. «Hot R&B/Hip Hop Songs: Year-End 2015»։ Billboard.com։ Վերցված է December 11, 2015 
  81. «ARIA Top 50 Urban Singles 2016»։ Australian Recording Industry Association։ Արխիվացված է օրիգինալից January 6, 2017-ին։ Վերցված է January 6, 2017 
  82. «As 100 Mais Tocadas nas Rádios Jovens em 2016»։ Billboard Brasil (Portuguese)։ January 4, 2017։ Վերցված է September 7, 2017 
  83. «Canadian Hot 100 Year End 2016»։ Billboard։ Վերցված է December 8, 2016 
  84. «Japan Hot 100 : Year End 2016»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է August 18, 2017 
  85. «Hot 100 Songs - Year-End 2016»։ Billboard։ Վերցված է December 8, 2016 
  86. «ARIA Charts – Accreditations – 2015 Singles»։ Australian Recording Industry Association 
  87. «Austrian single certifications – Wiz Khalifa – See You Again» (German)։ IFPI Austria 
  88. «Ultratop − Goud en Platina – singles 2015»։ Ultratop. Hung Medien։ Վերցված է October 2, 2015 
  89. «Canadian single certifications – Wiz Khalifa – See You Again»։ Music Canada 
  90. «2015 Nielsen Mid-Year Music Canada Report»։ Nielsen։ էջ 4։ Վերցված է July 21, 2015 
  91. «Certifications» (Danish)։ International Federation of the Phonographic Industry։ Վերցված է May 12, 2015 
  92. «Gold-/Platin-Datenbank (Wiz Khalifa feat. Charlie Puth; 'See You Again')» (German)։ Bundesverband Musikindustrie։ Վերցված է September 16, 2015 
  93. «Italian single certifications – Wiz Khalifa – See you Again» (Italian)։ Federazione Industria Musicale Italiana։ Վերցված է June 19, 2015  Select "2015" in the "Anno" drop-down menu. Select "See you Again" in the "Filtra" field. Select "Singoli online" under "Sezione".
  94. «Japanese single certifications – Wiz Khalifa feat. Charlie Puth – See You Again» (Japanese)։ Recording Industry Association of Japan։ Վերցված է January 27, 2016  Select 2015年11月 on the drop-down menu
  95. «New Zealand single certifications – Wiz Khalifa feat. Charlie Puth – See You Again»։ Recorded Music NZ։ Վերցված է September 4, 2015 
  96. «Norwegian single certifications – Charlie Puth – See You Again» (Norwegian)։ IFPI Norway 
  97. «Wiz Khalifa – See You Again»։ Novedades y Listas Oficiales de Ventas de Música en España 
  98. «Sverigetopplistan»։ Sverigetopplistan։ 16 April 2015։ Վերցված է 16 April 2015 
  99. «The Official Swiss Charts and Music Community: Awards (Wiz Khalifa feat. Charlie Puth; 'See You Again')»։ IFPI Switzerland. Hung Medien։ Վերցված է November 29, 2015 
  100. «British single certifications – Wiz Khalifa feat. Charlie Puth – See You Again»։ British Phonographic Industry  Select singles in the Format field. Select Platinum in the Certification field. Type See You Again in the "Search BPI Awards" field and then press Enter.
  101. «American single certifications – Wiz Khalifa feat. Charlie Puth – See You Again»։ Recording Industry Association of America։ Վերցված է June 22, 2017  If necessary, click Advanced, then click Format, then select Single, then click SEARCH


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]