Roar

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Roar»
«Roar» սինգլի շապիկը (Քեթի Փերրի, 2013)
Քեթի Փերրիի սինգլը
«Prism» ալբոմից
Թողարկված2013 թվականի օգոստոսի 10
ՖորմատCD սինգլ, թվային ներբեռնում
Ձայնագրված2013 թվականի մարտ
ԺանրՓաուեր փոփ
ԵրգահանՔեյթի Փերրի, Dr. Luke, Մաքս Մարտին, Bonnie McKee? և Cirkut?
Տևողություն3:42
ԼեյբլCapitol
ՊրոդյուսերDr. Luke, Մաքս Մարտին, Cirkut
Քեթի Փերրիի սինգլների ժամանակագրություն
«Hummingbird Heartbeat»
(2012)
«Roar»
(2013)
«Who You Love»
(2013)

«Roar», ամերիկացի երգչուհի Քեթի Փերրիի երգը, որ ձայնագրվել է նրա Prism չորրորդ ստուդիական ալբոմի համար (2013)։ Երգը գրվել է Փերրիի և Բոննի ՄակՔեյի կողմից։ Պրոդյուսերներ և համահեղինակներ են դարձել Մաքս Մարտինը և Լուկաշ Գոտվալդը։ Երգը՝ որպես ալբոմի առաջին սինգլ, թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 10-ին։

Երգը ստացել է տարբեր արձագանքներ երաժշտական քննադատների կողմից։ Շատ տեսաբաններ նշել են երգի ընդհանուր հնչողությունը, իսկ մյուսները քննադատել են երգի տեքստը, քանի որ զգում են երգի կանխատեսելիությունը և կլիշեյի առկայությունը։ Սինգլը ունեցել է առևտրային մեծ հաջողություններ՝ դառնալով Փերրիի ամենաբարձր հորիզոնականում գտնվող սինգլը. այն գտնվել է Billboard Hot 100 հիթ-շքերթի ութերորդ հորիզոնականում։ «Roar» սինգլը նաև գլխավորել է Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Իռլանդիայի և Նոր Զելանդիայի հիթ-շքերթները։

Փերրին բազմիցս ելույթներ է ունեվել սինգլը գովազդելու համար։ Նա ելույթ է ունեցել MTV Video Music Awards 2013 փակ համերգում, The X Factor-ում և գերմանական Schlag den Raabշոուում։ «Roar» երգը ներկայացվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության Տարվա երգ, Լավագույն փոփ-սոլո կատարում անվանակարգերում։ Սինգլը հանդիսանում է աշխարհում ամենաշատ վաճառվողներից մեկը. ընդհանուր առմամբ վաճառվել է սինգլի 10.5 միլիոն օրինակ։

Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր չորրորդ ստուդիական ալբոմի վրա Քեթի Փերրին սկսել է աշխատել 2012 թվականի նոյեմբերին՝ հայտարարելով, որ ձայնագրությունը ուղղված է եղել դեպի «մռայլ» հնչյունները։ 2013 թվականին ալբոմի ձայնագրումը շարունակվել է, իսկ ապրիլին երգչուհին հայտնել է, որ ալբոմի կեսն արդեն ձայնագրված է։ Օգոստոսի 9-ին սինգլը հայտնվել է համացանցում, և Capitol Records շտապ թողարկել է երգի թվային տարբերակը սինգլի պաշտոնական թողարկումից մի քանի օր առաջ։

2013 թվականի հուլիսի 29-ին Փերրին հայտնել է, որ իր չորրորդ՝ Prism ստուդիական ալբոմը կթողարկվի հոկտեմբերի 22-ին. Լոս Անջելեսի փողոցներով շրջում էր ոսկեգույն մեծ բեռնատար, որի վրա գրված էր սինգլի թողարկման ամսաթիվը և անվանումը՝ դաջված բեռնատարի կողերին[1]: Օգոստոսի 2-ին նա հաստատել է, որ ալբոմի առաջին և գլխավոր սինգլը՝ «Roar»-ը, կթողարկվի օգոստոսի 12-ին, սակայն, շաբաթ օրը՝ օգոստոսի 10-ին[2], երգը հայտնվել է համացանցում, և այդ օրը եղել է նրա պաշտոնական թողարկումը ռադիոյով։ Դրա արագ տարածմանը խթանել է Clear Channel ռադիոկայանը՝ հնչեցնելով երգը ժամը մեկ անգամ[3]: Չնայելով տարբեր ասեկոսեներին, թե երգը թողարկված է թվային տարբերակով, Փերրին հայտարարել է Թվիթերում, որ սինգլի թողարկումը մնացել է նույն օրը, ինչպես որ այն ծրագրվել էր ամենասկզբից, այսինքն՝ օգոստոսի 12-ի կեսգիշերին[3]: Երգը մեղադրվել է հեղինակային իրավունքները խախտելու համար. այն համեմատվել է Սարա Բարելիսի «Brave» երգի հետ։

Թիզերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 2-ից Փերին սկսել է թողարկել թիզերներ իր երգի մասին VEVO կայքի իր էջում։ Առաջին թիզերը ցույց էր տալիս նրա խոսող կապույտ կեղծամը, որը նա կրել էր 2010 թվականին թողարկված իր «California Gurls» տեսահոլովակում, իսկ երկրորդը ցույց էր տվել նրա ֆիրմային զգեստի թաղումը։ Երրորդ թիզերը ղույց է տվել, թե ինչպես է կատուն ուտում թռչնակին, իսկ չորրորդը, թե ինչպես է նա գնում ձայնագրման ստուդիա[2][4][5][6]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկումից անմիջապես հետո «Roar»-ը ստացել է քննադատների և երկրպագուների դրական արձագանք։ Գերրիկ Դ. Քեննեդին Los Angeles Times-ից անվանել է երգը "սիրելի և անմոռանալի կոնֆետ": Նա նաև նշել է Փերրիի վոկալային կատարումը։ Rolling Stone-ը նույնպես գովել է երգը՝ տալով 3,5 միավոր իր գրախոսության մեջ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ սինգլը կատարվել է MTV Video Music Awards 2013-ում, Նյու Յորքում հատուկ կառուցված բեմի վրա, որը գտնվում է Բրուքլինի կամուրջի մոտակայքում։ Երգչուհու երգը ավարտել է հանդեսը։

Երգերի ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թվային սինգլ
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Roar»  Քեթի Փերրի, Բոննի Մաքքի, Dr. Luke, Մաքս Մարտին 3:43

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2013) Հորիզոնական
Australia (ARIA Charts)[9] 1
Austria (Ö3 Austria Top 40)[10] 4
Belgium (Ultratip Flanders)[11] 9
Belgium (Ultratip Wallonia)[12] 9
Canada (Canadian Hot 100)[13] 1
Czech Republic (IFPI)[14] 29
Denmark (Tracklisten)[15] 4
Finland (The Official Finnish Charts)[16] 10
France (IFPI)[17] 8
Germany (Media Control AG)[18] 3
Greece Digital Songs (Billboard)[19] 2
Ireland (IRMA)[20] 1
Israel (Media Forest)[21] 6
Italy (FIMI)[22] 4
Japan (Japan Hot 100)[23] 20
Japan Adult Contemporary Airplay (Billboard)[24] 7
Lebanon (Lebanese Top 20)[25] 2
Luxembourg Digital Songs (Billboard)[26] 3
Mexican Anglo Chart (Monitor Latino)[27] 11
Netherlands (Dutch Top 40)[28] 6
New Zealand (Recorded Music NZ)[29] 1
Norway (VG-lista)[30] 20
Norway Digital Songs (Billboard)[31] 2
Portugal Digital Songs (Billboard)[32] 9
Slovakia (IFPI)[33] 18
South Korea (Gaon Chart International)[34] 1
Spain (PROMUSICAE)[35] 5
Sweden (Sverigetopplistan)[36] 40
Switzerland (Swiss Hitparade)[37] 4
Մեծ Բրիտանիա UK Singles Chart[38] 1
US Hot 100 (Billboard)[13][39] 1
US Adult Pop Songs (Billboard)[40] 12
US Pop Songs (Billboard)[40] 15
US Adult Contemporary (Billboard)[40] 26
US Radio Songs (Billboard)[41] 13
US Digital Songs (Billboard)[42] 1

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Ֆորմատ Լեյբլ
ԱՄՆ 10 օգոստոսի, 2013 Top 40/Mainstream radio[3] Capitol Records

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Katy Perry Announces 'Prism' Album With Golden Truck | Billboard
  2. 2,0 2,1 Katy Perry - Roar - Burning Baby Blue - YouTube
  3. 3,0 3,1 3,2 Caulfield Keith։ «Katy Perry's 'Roar' Arrives Early: Listen»։ Billboard (magazine)։ Prometheus Entertainment։ Վերցված է 10 August 2013 
  4. Katy Perry - Roar - The Third Coming - YouTube
  5. Katy Perry - Roar - From A Meow To A Roar - YouTube
  6. Katy Perry - Roar - Satin Cape - YouTube
  7. Top 10 | 10 Best Singles of 2013 | Photo 6 of 10 | EW.com
  8. Katy Perry, “Roar" - 100 Best Songs of 2013 | Rolling Stone
  9. australian-charts.com - Katy Perry - Roar
  10. Katy Perry - Roar - austriancharts.at
  11. ultratop.be - Katy Perry - Roar
  12. ultratop.be - Katy Perry - Roar
  13. 13,0 13,1 Robin Thicke No. 1, Katy Perry No. 2 On Hot 100 | Billboard
  14. Čns Ifpi
  15. danishcharts.com - Katy Perry - Roar
  16. Latauslista.fi: Osta: Katy Perry - Roar
  17. Meilleures ventes de Singles et Titres en France (Top Singles)
  18. charts.de
  19. Greece Digital Songs : Aug 31, 2013 | Billboard Chart Archive
  20. GFK Chart-Track
  21. The World's #1 Music Discovery, Rating, and Purchasing Experience!
  22. italiancharts.com - Katy Perry - Roar
  23. Katy Perry - Chart history | Billboard
  24. Billboard Japan Adult Contemporary Airplay│Charts│Billboard JAPAN
  25. The Official Lebanese Top 20 - Katy Perry
  26. Luxembourg Digital Songs : Aug 31, 2013 | Billboard Chart Archive
  27. http://www.monitorlatino.com.mx//Charts/Ingles81920138252013.html
  28. dutchcharts.nl - Dutch charts portal
  29. NZ Top 40 Singles Chart | The Official New Zealand Music Chart
  30. norwegiancharts.com - Katy Perry - Roar
  31. Norway Digital Songs : Aug 31, 2013 | Billboard Chart Archive
  32. http://www.billboard.com/biz/charts/2013-08-31/portugal-digital-songs
  33. Sns Ifpi
  34. GAON DIGITAL CHART | gaon music chart
  35. Promusicae
  36. swedishcharts.com - Katy Perry - Roar
  37. Katy Perry - Roar - swisscharts.com
  38. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  39. Trust Gary (2013-09-04)։ «Katy Perry Dethrones Robin Thicke Atop Hot 100»։ Billboard։ Վերցված է 2013-09-04 
  40. 40,0 40,1 40,2 Chart Highlights: Robin Thicke Links Year's Longest Pop Songs Reign With 'Blurred Lines' | Billboard
  41. Katy Perry - Chart history | Billboard
  42. Luke Bryan Nets No. 1 Album, Katy Perry's 'Roar' Tops Digital Songs | Billboard

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]