Ty Dolla Sign

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ty Dolla Sign
Ty$ 2015.png
Թայը 2015 թվականին
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունԹայրոն Գրիֆին
Ծնվել էապրիլի 13, 1985(1985-04-13)[1] (34 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆորնիա
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ, R&B
ՄասնագիտությունԵրգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, ռեփեր
Գործիքներվոկալ
Գործունեություն2007-ներկա
ԼեյբլPu$haz Ink, Taylor Gang Records, Atlantic Records
ԿապվածՎիզ Խալիֆա, YG, DJ Mustard, Ջո Մոսիս, Քանյե Ուեսթ, Future, Թրեյ Սոնգզ
Կայքdollasignworld.com
Ty Dolla Sign Վիքիպահեստում

Թայրոն Գրիֆին (անգլ.՝ Tyrone Griffin, ապրիլի 13, 1985(1985-04-13)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ավելի հայտնի է որպես Ty Dolla Sign (ոճավորված՝ Ty Dolla $ign կամ Ty$, արտասանվում է «Թայ Դալը Սայն»), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և ռեփեր։ 2011-2013 թվականների ընթացքում մի քանի միքսթեյպ թողարկելուց հետո, 2014 թվականի հունվարին նա թողարկեց իր «Beach House EP» առաջին մինի ալբոմը, որը երաժշտական քննադատների կողմից դրական արձագանքների արժանացել և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրել է 51-րդ հորիզոնականը։ Մինի ալբոմի «Paranoid» և «Or Nah» սինգլները հորիզոնականներ են զբաղեցրել միջազգային մի քանի հիթ շքերթում։ 2015 թվականի նոյեմբերին թողարկվեց Թայի «Free TC» կոչվող առաջին ստուդիական ալբոմը:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-12: Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայը իր կարիերան սկսել է սովորելով նվագել բաս կիթառ, իսկ ավելի ուշ նաև մի քանի այլ գործիքներ ևս, այդ թվում MPC, հարվածային և ստեղնաշարային գործիքներ։ Նա առաջին անգամ ճանաչվածություն է ձեռք բերում 2010 թվականին, երբ իր մասնակցությունն է ունենում է ռեփեր YG-ի «Toot It and Boot It» երգում, որը Billboard-ի մի քանի հիթ շքերթում զբաղեցնում է հորիզոնականներ[2]: 2011 թվականի մայիսին Թայը թողարկում է իր «All Stars» (համագործակցությամբ Ջո Մոսիսի հետ) և «F Y'all» (համագործակցությամբ YG-ի հետ) սինգլները։ 2012 թվականին նա ստորագրում է պայմանագիր Atlantic Records ձայնագրման լեյբլի հետ[3], իսկ նույն տարվա հոկտեմբերին թողարկում է իր «Beach House» միքսթեյպը[4], որի երկրորդ մասը լույս է տեսնում 2013 թվականին[5]:

2013-ներկա: «Beach House EP» և «Free TC»[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայը 2013 թվականի նոյեմբերին:

2013 թվականի հուլիսի 2-ին հայտնի է դառնում, որ Թայը ստորագրել է պայմանագիր ամերիկացի ռեփեր Վիզ Խալիֆայի Taylor Gang Records լեյբլի հետ[6]: 2013 թվականի դեկտեմբերին Թայը հայտարարում է, որ իր դեբյուտային մինի ալբոմի մասին[7], որը թողարկվում է 2014 թվականի հունվարի 21-ին[8]: Այդ մինի ալբոմի Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրել է 51-րդ հորիզոնականը[9], իսկ մինի ալբոմում ընդգրկված յոթ երգերից երկուսը՝ «Paranoid» և «Or Nah» երգերը, ունեցել են հաջողություններ միջազգային մի քանի հիթ շքերթներում։ 2014 թվականի սկզբին Թայը նաև ընդգրկվեց XXL ամսագրի կազմած լավագույն նոր ռեփերների ցանկում[10]:

2014 թվականի փետրվարին նա հայտարարել է, որ պատրաստվում է թողարկել իր դեբյուտային ստուդիական ալբոմը, որը կրելու է «Free TC» անվանումը[11]: 2014 թվականի նոյեմբերին թողարկվեց «Stand For» երգը[12], իսկ 2015 թվականի փետրվարին՝ «Drop That Kitty» (Չարլի ԷքսՍիԷքսի և Թինաշեի մասնակցությամբ) երգերը[13], որոնք ի սկզբանե նախատեսվել էր ընդգրկել Թայի «Free TC» ալբոմում, սակայն ավելի ուշ դուրս մնացին վերջնական երգացանկից։ 2015-ի հունվարին թողարկվում է բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի «FourFiveSeconds» երգը (համագործակցությամբ Քանյե Ուեսթի և Փոլ Մաքքարթնիի հետ), որի հեղինակներից մեկը Թայն է[14]: 2015 թվականի ապրիլի 12-ին Թայը, Չարլի ԷքսՍիԷքսն ու Թինաշեն կատարում է «Drop That Kitty» երգը MTV Movie Awards կինոմրցանակաբաշխությունում[15]: «Free TC»-ն թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 13-ին և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը[16][17]:

2016 թվականի փետրվարին ամերիկյան Fifth Harmony կոչվող աղջիկների խումբը Թայի հետ համագործակցությամբ թողարկեց իր «Work from Home» սինգլը, որը դարձավ հիթ[18]: Այդ երգի տեսահոլովակը 2016 թվականի օգոստոսին MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում ստացավ «Լավագույն համագործակցություն» մրցանակը[19]:

Կատարողական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայը 2014 թվականին:

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայը երգում է R&B և հիփ հոփ ժանրերում։ «Complex» ամսագրի հետ հարցազրույցում նա հայտարարել է, որ չնայած շատերը իրեն անվանում են ռեփեր, սակայն նա ինքն իրեն ռեփեր չի համարում։ Նույն հարցազրույցում Թայը նաև նշել է, որ կան բազմաթիվ տաղանդավոր ռեփերներ, որոնց հետ եթե փորձի ռեփ կարդալու մրցակցության մեջ մտնել, ապա նրանք միանշանակ կհաղթեն իրեն[20]: MTV հեռուստաալիքի կայքը գրել է, որ Թայի երգերը մեկ անգամ լսելուց հետո նրա «վարակիչ հուկերը» երկար ժամանակ կմնան ձեր մտքում[21]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայը ունի մեկ դուստր՝ Ջեյլին[22]: Թայի հայրը երաժիշտ է և եղել է Lakeside ֆանկ խմբի անդամ[23]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Free TC»
«Beach House 3»
  • Թողարկված։ Հոկտեմբերի 27, 2017
  • Լեյբլ։ Atlantic Records
  • Ֆորմատներ։ CD, թվային ներբեռնում

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«Beach House EP»
  • Թողարկված։ Հունվարի 21, 2014
  • Լեյբլ։ Taylor Gang Records, Atlantic Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում
«Talk About It In The Morning»
(Վիզ Խալիֆայի հետ)
  • Թողարկված։ Մարտի 31, 2015
  • Լեյբլ։ Taylor Gang Records, Rostrum Records, Atlantic Records
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Միքսթեյպներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասներ
«House On The Hill»
  • Թողարկված։ Մայիսի 2, 2011[24][25]
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Back Up Drive Vol. 1»
  • Թողարկված։ 2011[26]
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Back Up Drive Vol. 2»
  • Թողարկված։ 2012[27]
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Whoop!»
(Ջո Մոսիսի հետ)
  • Թողարկված։ Մայիսի 7, 2012[28]
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Beach House»
  • Թողարկված։ Հոկտեմբերի 1, 2012[29]
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Beach House 2»
  • Թողարկված։ Հուլիսի 1, 2013[30]
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Sign Language»
  • Թողարկված։ Օգոստոսի 25, 2014[31]
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Airplane Mode»
  • Թողարկված։ Հոկտեմբերի 13, 2015[32]
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Campaign»
  • Թողարկված։ Սեպտեմբերի 23, 2016[33]
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեփական սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ալբոմ
2011 «All Stars»
(Ջո Մոսիսի մասնակցությամբ)
«House On the Hill»
«F Y'all»
(YG-ի հետ)
2013 «My Cabana»
(Յանգ Ջիզիի մասնակցությամբ)
«Beach House 2»
«Irie»
(Վիզ Խալիֆայի մասնակցությամբ)
«Paranoid»
(B.o.B-ի հետ)
«Beach House EP»
2014 «Or Nah»
(Վիզ Խալիֆայի մասնակցությամբ)
«Paranoid (Ռեմիքս)»
(Թրեյ Սոնգզի և Ֆրենչ Մոնտանայի մասնակցությամբ)
«Shell Shocked»
(Վիզ Խալիֆայի և Ջուսի Ջեյի հետ)
«Teenage Mutant Ninja Turtles (սաունդթրեք)»
«Stand For» Ոչ ալբոմային սինգլներ
2015 «Drop That Kitty»
(Չարլի ԷքսՍիԷքսի և Թինաշեի մասնակցությամբ)
«Only Right»
(YG-ի, Ջո Մոսեսի և TeeCee4800-ի մասնակցությամբ)
«Free TC»
«Blasé»
(Future-ի և Rae Sremmurd-ի մասնակցությամբ)
«When I See Ya»
(Ֆեթի Ուափի մասնակցությամբ)
«Saved»
(E-40-ի մասնակցությամբ)
«Solid»
(Babyface-ի մասնակցությամբ)
2016 «Wavy»
(Ջո Մոսիսի մասնակցությամբ)
«Sucker for Pain»
(Լիլ Ուեյնի, Վիզ Խալիֆայի, Imagine Dragons-ի,
Logic-ի և X Ambassadors-ի հետ)
«Suicide Squad (սաունդթրեք)»
«Campaign»
(Future-ի մասնակցությամբ)
«Campaign»
«No Justice»
(Big TC-ի մասնակցությամբ)
«Zaddy»
«Back Up»
(24hrs-ի մասնակցությամբ)

Մասնակցությունը ուրիշների սինգլներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ալբոմ
2010 «Toot It and Boot It»
(YG-ի սինգլը)
«The Real 4Fingaz»
2011 «Nobody»
(DJ Quik-ի սինգլը)
«The Book of David»
«Double Dip»
(Problem-ի սինգլը)
«Hotels»
2013 «Everything 100»
(Bone Thugs-N-Harmony-ի սինգլը)
«The Art of War: World War III»
2014 «Unfuck You»
(Լիրիկա Անդերսոնի սինգլը)
«King Me 2»
«9 Lives»
(Էրիկ Բելինջերի սինգլը)
«The Rebirth»
«Down on Me»
(DJ Mustard-ի սինգլը)
«10 Summers»
«Next to It»
(Լուպե Ֆիասկոի սինգլը)
Ոչ ալբոմային սինգլ
«You and Your Friends»
(Վիզ Խալիֆայի սինգլը)
«Blacc Hollywood»
«Always Into Something»
(Ստելիի սինգլը)
«Ohio»
«Made In China»
(Վիկտորյա Մոնետի սինգլը)
«Nightmares & Lullabies: Act 1»
«My Main»
(Միլա Ջեյի սինգլը)
«M.I.L.A»
«Let's Get It»
(Cash Out-ի սինգլը)
«Let's Get It»
«Childish»
(Վելի սինգլը)
«Stay Down to Come Up»
«Pull Up»
(Ջերմեյն Դյուպրիի սինգլը)
Ոչ ալբոմային սինգլ
2015 «Twerk It»
(Project Pat-ի սինգլը)
«Mista Don't Play 2: Everythangs Money»
«Do Ya»
(DaBoyDame-ի սինգլը)
Ոչ ալբոմային սինգլ
«Can't Fade Us»
(Քինգ Լոսի սինգլը)
«GodMoneyWar»
«Nobody Has to Know»
(Kranium-ի սինգլը)
Ոչ ալբոմային սինգլներ
«100»
(Թրևիս Բարքերի սինգլը)
«I Know How It Feel»
(Էյս Հուդի սինգլը)
«Beast of the South»
«We Don't»
(N.O.R.E.-ի սինգլը)
«Drunk Uncle»
«Fakin»
(Դիգի Սիմոնսի սինգլը)
Ոչ ալբոմային սինգլ
«Play No Games»
(Բիգ Շոնի սինգլը)
«Dark Sky Paradise»
«Like You»
(Mistarogers-ի սինգլը)
«Dying To Live»
«Sections»
(Հուրիքեյն Քրիսի սինգլը)
Ոչ ալբոմային սինգլներ
«Go Without Her»
(Քեյ Ուեյնի սինգլը)
«4 Real»
(Destructo-ի սինգլը)
2016 «In My Room»
(Yellow Claw-ի և DJ Mustard-ի սինգլը)
«Blood for Mercy»
«In My Room»
(Destructo-ի սինգլը)
Ոչ ալբոմային սինգլ
«Faithful»
(Բոբի Բրեքինսի սինգլը)
«To Live For»
«Jam»
(Քևին Գեյթսի սինգլը)
«Islah»
«Work from Home»
(Fifth Harmony-ի սինգլը)
«7/27»
«She Just Wanna»
(Լիլ Դարկի սինգլը)
«2X»
«Fade»
(Քանյե Ուեսթի սինգլը)
«The Life of Pablo»
«Bacon»
(Նիք Ջոնասի սինգլը)
«Last Year Was Complicated»
«Gone»
(Աֆրոջեքի սինգլը)
Ոչ ալբոմային սինգլներ
«New Bitch»
(Hardo-ի սինգլը)
«Circles»
(Փուշա Թիի սինգլը)
«King Push»
«4 Lit»
(B.o.B-ի սինգլը)
Ոչ ալբոմային սինգլ
«Money Showers»
(Ֆեթ Ջոյի և Ռեմի Մայի սինգլը)
«Plata O Plomo»
«Are You Sure?»
(Kris Kross Amsterdam-ի և Քոնոր Մեյնարդ սինգլը)
Ոչ ալբոմային սինգլ
2017 «So Good»
(Զառա Լարսոնի սինգլը)
«So Good»
«Blessings»
(Lecrae-ի սինգլը)
?
«I Think She Likes Me»
(Ռիք Ռոսի սինգլը)
«Rather You Than Me»
«Fallen»
(Սևին Սթրիթերի սինգլը)
«Girl Disrupted»
«Ain't Nothing»
(Ջուսի Ջեյի սինգլը)
«Rubba Band Business»
«Sit Down»
(Քենթ Ջոնսի սինգլը)
?
«Swalla»
(Ջեյսոն Դերուլոյի սինգլը)
«Ain't Nothing»
(Թու Չեյնսի սինգլը)
«Pretty Girls Like Trap Music»
«Better On Me»
(Պիտբուլի սինգլը)
«Climate Change»
«Vitamin D»
(Լուդաքրիսի սինգլը)
?
«F With U»
(Քիդ Ինկի սինգլը)
«7 Series»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Allmusic — 1991.
  2. Sittner Brian։ «Eclipse Magazine interviews Tydolla$ign»։ Վերցված է ապրիլի 27, 2011 
  3. «Ty Dolla $ign on Singing, Producing and Screwing Your Girlfriend - XXL»։ Xxlmag.com։ դեկտեմբերի 5, 2012։ Վերցված է փետրվարի 22, 2014 
  4. Bacher Danielle (հոկտեմբերի 3, 2013)։ «I Hung Out With Ty$ the Other Night. Things Got Out of Hand | West Coast Sound | Los Angeles | Los Angeles News and Events | LA Weekly»։ Blogs.laweekly.com։ Վերցված է փետրվարի 22, 2014 
  5. «19. Ty Dolla Sign, Beach House 2 - The Most Anticipated Albums of Summer 2013»։ Complex։ հունիսի 13, 2013։ Վերցված է փետրվարի 22, 2014 
  6. «Ty Dolla $ign Officially Joins Taylor Gang»։ Vibe։ հուլիսի 2, 2013։ Վերցված է փետրվարի 22, 2014 
  7. by Miranda J. (դեկտեմբերի 11, 2013)։ «Ty Dolla $ign EP Release Date & Tracklisting - XXL»։ Xxlmag.com։ Վերցված է փետրվարի 22, 2014 
  8. Christopher R. Weingarten։ «Ty Dolla ign 'Beach House EP' Review | Album Reviews»։ Rolling Stone։ Վերցված է 2014 թ․ հունվարի 28 
  9. Tardio Andres (2014-01-29)։ «Hip Hop Album Sales: The Week Ending 1/27/2014»։ HipHopDX։ Վերցված է 2014 թ․ հունվարի 29 
  10. «XXl Freshman 2014 Cover and 10 Spot Revealed»։ xxlmag.com։ 2014-05-05։ Վերցված է 2014 թ․ մայիսի 5 
  11. Ty Dolla $ign Details "Free TC" Album, Kendrick Lamar & YG Collaborations
  12. «iTunes - Music - Stand For - Single by Ty Dolla $ign»։ iTunes (US)։ Apple։ նոյեմբերի 17, 2014։ Վերցված է դեկտեմբերի 9, 2014 
  13. «Drop That Kitty (feat. Charli XCX and Tinashe) - Single by Ty Dolla $ign»։ iTunes Store (US)։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 25, 2015-ին 
  14. Muhammad Latifah (հունվարի 2, 2015)։ «Exclusive: Ty Dolla $ign Talks Recording 'Only One' With Kanye West & Reveals Rihanna Collabo»։ Billboard։ Վերցված է հունվարի 25, 2015 
  15. «Watch Charli XCX Help Ty Dolla $ign & Tinashe 'Drop That Kitty' at MTV Movie Awards»։ Billboard։ Ապրիլի 12, 2015։ Վերցված է Ապրիլի 13, 2015 
  16. «Free TC by Ty Dolla $ign»։ iTunes։ Վերցված է Հոկտեմբերի 8, 2015 
  17. «Logic, Jeezy, Ty Dolla $ign, & Justin Bieber First Week Sales Are In»։ HotNewHipHop։ Վերցված է Նոյեմբերի 21, 2015 
  18. «Rihanna Tops Hot 100 for Third Week, Kelly Clarkson Debuts in Top 10»։ Billboard։ Մարտի 7, 2016։ Վերցված է Մարտի 8, 2016 
  19. «MTV VMAs 2016 Winners List: Beyoncé, Drake, Fifth Harmony, and More»։ Spin։ Օգոստոսի 28, 2015։ Վերցված է Օգոստոսի 29, 2015 
  20. «Who Is Ty Dolla $ign?»։ Complex։ հոկտեմբերի 26, 2012։ Վերցված է նոյեմբերի 14, 2014 
  21. «Artist To Watch: Ty Dolla $ign Is Making Waves»։ MTV։ Օգոստոսի 31, 2015։ Վերցված է Սեպտեմբերի 27, 2015 
  22. «Cover Story: Ty Dolla $ign Is the Life of the Party»։ The Fader։ Մայիսի 29, 2014։ Վերցված է Օգոստոսի 13, 2015 
  23. Sundermann Eric (օգոստոսի 12, 2013)։ «Ty Dolla $ign Just Wants to Be a Man | NOISEY»։ Noisey.vice.com։ Վերցված է փետրվարի 22, 2014 
  24. «Hou$e On The Hill (Mixtape)»։ Datpiff։ մայիսի 2, 2011։ Վերցված է հոկտեմբերի 24, 2013 
  25. «Hou$e On The Hill (Mixtape)»։ HotNewHipHop։ մայիսի 2, 2011։ Վերցված է հոկտեմբերի 24, 2013 
  26. «Back Up Drive Vol. 1 (Mixtape)»։ Soundcload։ 2011։ Վերցված է հոկտեմբերի 24, 2013 
  27. "«Back Up Drive Vol. 2 (Mixtape)»։ Twitter։ 2012։ Վերցված է հոկտեմբերի 24, 2013 
  28. «Ty% & Joe Moses - Whoop! (Mixtape)»։ Datpiff։ հոկտեմբերի 1, 2013։ Վերցված է հոկտեմբերի 25, 2013 
  29. «Beach House (Mixtape)»։ Datpiff։ հոկտեմբերի 1, 2013։ Վերցված է հոկտեմբերի 25, 2013 
  30. «Beach House 2 (Mixtape)»։ Datpiff։ հուլիսի 1, 2013։ Վերցված է հոկտեմբերի 25, 2013 
  31. «Ty Dolla $ign Is Releasing A New Mixtape This Month»։ XXL 
  32. «Stream Ty Dolla $ign's Mixtape 'Airplane Mode'»։ Rap-Up 
  33. «Campaign by Ty Dolla $ign»։ iTunes 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]