Հուկ (երաժշտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հուկ (անգլ.՝ hook, նշանակում է «որսալ»), երգի մի հատված, որը ինչ-որ կերպ աչքի է ընկնում և «որսում» է ունկնդրի ուշադրությունը[1]։ Այս տերմինը հաճախ օգտագործվում է ռոք, R&B, հիփ հոփ, պարային և փոփ ժանրերի երաժշտության մեջ, քանի որ սովորաբար հենց այդ ժանրերի երգերն են ունենում աչքի ընկնող հուկ։ 1996 թվականին լույս տեսած «Songwriting for Beginners» գրքում հուկը բացատրվել է հետևյալ կերպ․

«Հուկը ինչ-որ արտահայտություն կամ բառ է, որը բառացիորեն որսում կամ բռնում է ունկնդրի ուշադրությունը և ձգում դեպի երգը»[2]։

Հայտնի հուկ ունեցող երգի օրինակ է The Beatles խմբի «Day Tripper» երգը (սկզբի կիթառի մասը)[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Covach, John (2005). «Form in Rock Music: A Primer». In Stein, Deborah (ed.). Engaging Music: Essays in Music Analysis. New York: Oxford University Press. էջ 71. ISBN 0-19-517010-5.
  2. 2,0 2,1 Davidson, Miriam; Heartwood, Kiya (1996). Songwriting for Beginners, p.7. Alfred Music Publishing. ISBN 0739020005.