Paranoid (երգ, Ty Dolla Sign)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Paranoid»
«Paranoid» սինգլի շապիկը (Ty Dolla Sign-ի և B.o.B, )
Ty Dolla Sign-ի և B.o.Bսինգլը
«Beach House EP» ալբոմից
ԹողարկվածՍեպտեմբերի 10, 2013 (2013-09-10)
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2013
ԺանրՀիփ հոփ
Տևողություն3:36
ԼեյբլTaylor Gang Records, Atlantic Records
ՊրոդյուսերDJ Mustard
Ty Dolla Sign-ի սինգլների ժամանակագրություն
«Irie»
(2013)
«Paranoid»
(2013)
«Or Nah»
(2014)
B.o.B-ի սինգլների ժամանակագրություն
«Ready»
(2013)
«Paranoid»
(2013)
«John Doe»
(2013)

«Paranoid», ամերիկացի հիփ հոփ երգիչ-ռեփեր Ty Dolla Sign-ի երգն է, համագործակցությամբ ամերիկացի ռեփեր B.o.B-ի հետ։ Այն թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 10-ին, որպես Ty Dolla Sign-ի «Beach House EP» կոչվող դեբյուտային մինի ալբոմի առաջին սինգլ։ Երգը գրվել է Ty Dolla Sign-ի, B.o.B-ի և DJ Mustard-ի կողմից, վերջինս նաև երգի պրոդյուսերն է։

«Paranoid»-ը հիմնականում դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից։ Երգը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 29-րդ հորիզոնականը, իսկ Billboard Hot R&B/Hip-Hop Songs-ում այն զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։ Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2013 թվականի հոկտեմբերի 22-ին։

Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեփեր B.o.B-ը իր մասնակցությունն ունի երգի սինգլ տարբերակում

Երգի սկզբնական տարբերակը Ty Dolla Sign-ը ձայնագրել է համագործակցությամբ ռեփեր Ջո Մոսիսի հետ։ Այդ տարբերակը ընդգրկվել է երգի պրոդյուսեր և համահեղինակ DJ Mustard-ի «Ketchup» միքսթեյպում[1], իսկ այնուհետև նաև Ty Dolla Sign-ի «Beach House 2» միքսթեյպում, որը թողարկվել է 2013 թվականի հուլիսին[2]։ Ավելի ուշ, երբ երգը նախատեսվում է թողարկել որպես սինգլ և ընդգրկել այն նրա «Beach House EP» մինի ալբոմում, հայտնի է դառնում, որ Ջո Մոսիսի փոխարեն երգում իր մասնակցությունը կունենա ռեփեր B.o.B-ը[3]։ Նրա հատվածը ձայնագրելուց հետո, 2013 թվականի օգոստոսի 28-ին կայանում է երգի նոր տարբերակի պրեմիերան[4], իսկ սեպտեմբերի 10-ին «Paranoid»-ը թողարկվում է որպես «Beach House EP» մինի ալբոմի առաջին սինգլ[5][6]։

Կոմերցիոն հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարի 4-ին երգը Billboard Hot 100 հիթ շքերթ է մտել 97-րդ հորիզոնականով, իսկ 10 շաբաթ հետո, այն բարձրացել է 29-րդ հորիզոնական[7]։ Billboard Hot R&B/Hip-Hop Songs հիթ շքերթում երգը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը[8]։ Համաձայն Nielsen SoundScan-ի հրապարակած տվյալների, 2014 թվականի մարտի 23-ի դրությամբ երգը համացանցում վաճառվել է 440,234 օրինակով[9]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Էթան Լեյդերը, ներկայացվել է 2013 թվականի հոկտեմբերի 22-ին ամերիկացի ռեփեր Դիդդիին պատկանող Revolt հեռուստաալիքի եթերում[10], իսկ այնուհետև նաև տեղադրվել է Ty Dolla Sign-ի ՅուԹուբի պաշտոնական էջում։

Ռեմիքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի պաշտոնական ռեմիքսը նույնպես ընդգրկվել է «Beach House EP» մինի ալբոմում։ Ռեմիքս տարբերակում B.o.B-ի փոխարեն իրենց մասնակցությունն ունեն Թրեյ Սոնգզը և Ֆրենչ Մոնտանան[11]։ Ռեմիքսի պրեմիերան կայացել է 2014 թվականի հունվարի 13-ին[12], իսկ հաջորդը օրը այն թողարկվել է որպես մինի ալբոմի երրորդ սինգլ[13]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային ներբեռնում
# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «Paranoid» (B.o.B-ի հետ համագործակցությամբ)Ty Dolla Sign, B.o.B, DJ MustardDJ Mustard 3:36
Թվային ներբեռնում - Ռեմիքս
# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «Paranoid [Ռեմիքս]» (Թրեյ Սոնգզի և Ֆրենչ Մոնտանայի հետ համագործակցությամբ)Ty Dolla Sign, Ֆրենչ Մոնտանա, DJ Mustard, Թրեյ ՍոնգզDJ Mustard 4:41

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2013) Զբաղեցրած
տեղ
Բելգիա (Ultratip Flanders) 88
Բելգիա (Ultratop Urban Flanders) 29
Գերմանիա (Deutsche Black Charts) 18
ԱՄՆ (Billboard Hot 100) 29
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 9
ԱՄՆ (Billboard Rhythmic) 6

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Տարեթիվ Ֆորմատ Լեյբլ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Սեպտեմբերի 10, 2013 Թվային ներբեռնում[14] Taylor Gang Records, Atlantic Records
Նոյեմբերի 6, 2013 Mainstream urban radio[15]
Հունվարի 14, 2014 Թվային ներբեռնում - Ռեմիքս[16]
Փետրվարի 12, 2014 Mainstream urban radio - Ռեմիքս[17]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. DJ Mustard - Ketchup
  2. «Beach House 2 (Mixtape)»։ Datpiff։ Հուլիսի 1, 2013։ Վերցված է Նոյեմբերի 4, 2014 
  3. «Ty Dolla $ign T.I. Joe Moses B.o.B. "Paranoid" Rumors»։ Complex։ Complex Media։ Նոյեմբերի 18, 2013։ Վերցված է Նոյեմբերի 4, 2014 
  4. Homie Big (Օգոստոսի 28, 2013)։ «New Music: Ty Dolla $ign x B.o.B. "Paranoid (Remix)"»։ Rap Radar։ Վերցված է Նոյեմբերի 4, 2014 
  5. «Ty Dolla Sign ft. B.o.B - Paranoid | Listen»։ Djbooth.net։ Վերցված է Նոյեմբերի 4, 2014 
  6. «Paranoid (feat. B.o.B) [Explicit]: Ty Dolla $ign: MP3 Downloads»։ Amazon.com։ Սեպտեմբերի 10, 2013։ Վերցված է Նոյեմբերի 4, 2014 
  7. «Ty Dolla $ign and B.o.B - Paranoid»։ aCharts.us։ Վերցված է Նոյեմբերի 4, 2014 
  8. Hyman Dan (Մարտի 25, 2014)։ «Ty Dolla $ign Doubles His Money With Two Hits & All-Star Friends»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է Նոյեմբերի 4, 2014 
  9. Baker Soren (Մարտի 29, 2014)։ «Hip Hop Singles Sales: Week Of 03/23/14»։ HipHopDX։ Cheri Media Group։ Վերցված է Նոյեմբերի 4, 2014 
  10. Deidre Dyer (Հոկտեմբերի 22, 2013)։ «Video: Ty Dolla $ign f. B.o.B., "Paranoid"»։ The Fader։ Վերցված է Նոյեմբերի 4, 2014 
  11. Krishnamurthy Sowmya (Դեկտեմբերի 12, 2013)։ «Ty Dolla $ign Reveals 'Beach House EP' Tracklist»։ The Boombox։ AOL։ Վերցված է Նոյեմբերի 4, 2014 
  12. «New Music: Ty Dolla $ign f/ Trey Songz, French Montana, & DJ Mustard – ‘Paranoid (Remix)’»։ Rap-Up։ Հունվարի 13, 2014։ Վերցված է Նոյեմբերի 4, 2014 
  13. «Paranoid (feat. Trey Songz, French Montana and DJ Mustard) [Remix] [Clean]: Ty Dolla $ign: MP3 Downloads»։ Amazon.com։ Հունվարի 14, 2014։ Վերցված է Նոյեմբերի 4, 2014 
  14. «"Paranoid" featuring B.o.B - a single by Ty Dolla Sign»։ ITunes Store (US)։ Apple։ Վերցված է Նոյեմբերի 3, 2014 
  15. «Frequency News»։ Frequency News։ Նոյեմբերի 6, 2013։ Վերցված է Նոյեմբերի 3, 2014 
  16. «Ty Dolla $ign feat. Trey Songz, French Montana & DJ Mustard – Paranoid (Remix) iTunes»։ Հունվարի 14, 2014։ Վերցված է Նոյեմբերի 3, 2014 
  17. «Frequency News»։ Frequency News։ Փետրվարի 12, 2014։ Վերցված է Նոյեմբերի 3, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]