LA (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«LA»
Ty Dolla Sign-ի, Քենդրիկ Լամարի, Բրենդիի և Ջեյմս Ֆաունտլերոյի երգը «Free TC» ալբոմից
Թողարկված2015
Տևողություն5:07
ԼեյբլTaylor Gang Records, Pu$haz Ink, Atlantic Records
ՀեղինակTy Dolla Sign, Քենդրիկ Լամար, Բրենդի, Ջեյմս Ֆաունտլերոյ, Chordz, Նաթանիել Հովարդ, Իվ Բազալես, D’Mile, Դարիուս Լոգան, Դոմինիկ Լոգան
ՊրոդյուսերTy Dolla Sign, Chordz, D’Mile
Free TC ալբոմի երգացանկ
«LA»
(1)
«Saved»
(2)

«LA» (նաև հայտնի է որպես «L.A.», Los Angeles անվան հապավումը), ամերիկացի R&B/հիփ հոփ երգիչ Ty Dolla Sign-ի երգը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփեր Քենդրիկ Լամարը, երգչուհի Բրենդին և երգիչ Ջեյմս Ֆաունտլերոյը։ Այն ընդգրկվել է Թայի «Free TC» անվանումը կրող առաջին ստուդիական ալբոմում, որը թողարկվել է 2015 թվականի նոյեմբերին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը նվիրված է Լոս Անջելես քաղաքին, որը Թայի ծննդավայրն է։

Դեռ 2014 թվականին Թայը արդեն հայտարարել էր, որ իր «Free TC» ալբոմի համար համագործակցելու է ռեփեր Քենդրիկ Լամարի հետ և ձայնագրելու է «LA» երգը[1]։ 2015 թվականի մայիսին առանց Թայի թույլատվության համացանցում հայտնվեց երգի նախնական տարբերակը, որում իրենց մասնակցությունն ունեին Քենդրիկ Լամարը և D&D դուետը[2]։ Թայը այն անվանեց «ոչ պաշտոնական տարբերակ», սակայն նաև նշեց, որ դրա վերջնական տարբերակը «շատ ավելի լավն է լինելու»[3]։ Դրանից որոշ ժամանակ հետո, Թայը հայտարարեց, որ իր ալբոմում լինելու է համագործակցություն երգչուհի Բրենդիի հետ[4]։ Հոկտեմբերի 15-ին երբ հրապարակվեց ալբոմի վերջնական երգացանկը, պարզ դարձավ, որ «LA» երգում իր մասնակցությունն ունի նաև երգիչ Ջեյմս Ֆաունտլերոյը, իսկ D&D դուետի անունը բացակայում է[5]։ Երգի վերջնական տարբերակը ներկայացվեց նոյեմբերի 5-ին Real 92.3 ռադիոկայանի եթերում[6]։ «Free TC» ալբոմը, որում ներառված է «LA» երգը, վաճառքի դուրս եկավ նոյեմբերի 13-ին[6]։

«LA»-ը 5 րոպե և 7 վայրկյան տևողությամբ ստեղծագործություն է նվիրված Լոս Անջելես քաղաքին, որը Թայի ծննդավայրն է[7][8]։ Թայը այն համեմատել է ռեփեր Ջեյ Զիի և երգչուհի Ալիշա Քիզի «Empire State of Mind» երգի հետ, որը Նյու Յորք քաղաքի մասին է[1]։

Քննադատական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Radio.com կայքի լրագրող Ջոնաթան Հեյլին գրել է, որ Քենդրիկ Լամարը իր հատվածով ունկնդիրների ամբողջ ուշադրությունը հրավիրում է իր վրա[9]։ «Uproxx»-ի բլոգեր Գատին դրական կարծիք է հայտնել երգի մասին՝ գրելով, որ այն նոր իմաստ է տալիս Լոս Անջելեսի «Հրեշտակների քաղաք» անվանը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ty Dolla $ign Calls Upcoming Collaboration With Kendrick Lamar the L.A. Equivalent of Jay Z's "Empire State of Mind"». Complex. 2014 թ․ մարտի 13. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  2. «Ty Dolla $ign – "L.A." (Feat. Kendrick Lamar)». Stereogum. 2015 թ․ մայիսի 26. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. «Ty Dolla $ign Talks "Free TC", Leaked "L.A." Track With Kendrick Lamar & More». HotNewHipHop. 2015 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  4. «Ty Dolla $ign Reveals Upcoming Collaborations With T.I. And Brandy». HotNewHipHop. 2015 թ․ հուլիսի 8. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  5. «Ty Dolla $ign Reveals Free TC Tracklist Featuring Kendrick Lamar, Kanye West, Fetty Wap, Future, More». Pitchfork Media. 2015 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. 6,0 6,1 «Ty Dolla $ign Grabs Kendrick Lamar, Brandy, and James Fauntleroy For "L.A."». Complex. 2015 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. «Free TC by Ty Dolla $ign». iTunes. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. «New Music: Ty Dolla $ign feat. Kendrick Lamar, Brandy, & James Fauntleroy – 'LA'». Rap-Up. 2015 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  9. «Listen To Ty Dolla $ign's 'L.A.' Featuring Brandy, Kendrick Lamar & James Fauntleroy». Radio.com. 2015 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  10. «Ty Dolla $ign Shows Major Love To 'LA' With Kendrick Lamar, Brandy And James Fauntleroy». Uproxx. 2015 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]