Ֆեթի Ուափ
Ֆեթի Ուափ | |
---|---|
![]() Ուափը 2015 թվականի օգոստոսին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Fetty Wap |
Ի ծնե անուն | Ուիլի Մաքսվել II |
Նաև հայտնի է որպես | Fetty Wap |
Ծնվել է | հունիսի 7, 1991 (28 տարեկան) Պատերսոն, Նյու Ջերսի |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Հիփ հոփ, R&B |
Մասնագիտություն | Ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Գործունեություն | 2011-ներկա |
Լեյբլ | RGF, 300 Entertainment, Atlantic Records |
Կայք | fettywap.com |
Fetty Wap Վիքիպահեստում |
Ուիլի Մաքսվել II (անգլ.՝ Willie Maxwell II, ծնվ.՝ հունիսի 7, 1991 թ., Պատերսոն, Նյու Ջերսի), ամերիկացի ռեփեր, ով ավելի հայտնի է Ֆեթի Ուափ (անգլ.՝ Fetty Wap) բեմական կեղծանվամբ։ Հայտնի է դարձել 2014 թվականին թողարկված իր «Trap Queen» սինգլով, որը 2015 թվականի մայիսին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում։ «Trap Queen» երգի հաջողությունից հետո Ուափը ստորագրեց պայմանագիր 300 Entertainment և Atlantic Records ձայնագրման լեյբլների հետ։ 2015 թվականի սեպտեմբերին նա թողարկեց իր «Fetty Wap» անվանումը կրող առաջին ալբոմը, որը գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլի Մաքսվելը ծնվել և մեծացել է 1991 թվականի հունիսի 7-ին Նյու Ջերսի նահանգի Պատերսոն քաղաքում[1][2]: Նա երաժշտությամբ սկսեց հետաքրքրվել 2013 թվականին։ Սկզբում նա միայն ռեփ էր կարդում, և հետո սկսեց նաև երգել, քանի որ ուզում էր «ինչ-որ նոր բան անել»։ Իր մականունը դարձավ Ֆեթի (խոսակցական լեզվով նշանակում է գումար)։ Ֆեթիին ավելացավ Ուափը՝ ի պատիվ ռեփեր Գուչի Մենի ԳուՈւոփ մականվան[3][4][5]: Երբ նա դեռ երեխա էր, իր երկու աչքի մեջ հայտնաբերվեց գլաուկոմա։ 2015 թվականի հարցազրույցներից մեկում ասաց, որ բժիշկները չկարողացան իր ձախ աչքը բուժել, սակայն նրան տվեցին արհեստական աչք[6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Paterson rapper Fetty Wap rising to the top of the music charts»։ NorthJersey.com
- ↑ «Fetty Wap Interview, Angie Martinez Power 105.1, June 2015»։ YouTube։ TheBreakfastClub։ Վերցված է օգոստոսի 29, 2015
- ↑ Lilah, Rose (ed.)։ «On The Come Up: Fetty Wap»։ Hot New Hip Hop։ Վերցված է ապրիլի 15, 2015
- ↑ «Fetty Wap»։ South by Southwest։ 2015
- ↑ «12 Facts You Need To Know About 'Trap Queen' Rapper Fetty Wap»։ Capital Xtra
- ↑ «Rapper Fetty Wap Reveals How He Lost His Left Eye»։ Design & Trend։ փետրվարի 7, 2015