Imagine Dragons

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Imagine Dragons
Imagine Dragons, Roundhouse, London (35390234536).jpg
Հիմնական տվյալներ
ԵրկիրԼաս Վեգաս
Ժանրերինդի-ռոք
Գործունեություն2008 թվականից մինչ օրս
Լեյբլ

Interscope Records

KIDinaKORNER
Կայքimaginedragonsmusic.com
Անդամներ
Դեն Ռեյնոլդս

Բեն Մակկի
Վեյն Սերմոն

Դեն Պլատցման
Նախկին անդամներ
Էնդրյու Տոլման
Բրիտաննի Տոլման
Imagine Dragons Վիքիպահեստում

Imagine Dragons, ամերիկյան փոփ ռոք խումբ Լաս Վեգասից (Նևադա)։ Խմբի գլխավոր երգիչն է Դեն Ռեյնոլդսը, գլխավոր կիթառահարը՝ Վեյն Սերմոն, բասիստը՝ Բեն Մըքքի, և հարվածային գործիքների երաժիշտը՝ Դանիել Պլատցման[1]։ Խումբը հայտնի է դարձել It’s Time երգի շնորհիվ, որին հաջորդել է դեբյուտային ստուդիական Nights Vision ալբոմը (2012), որից Radioactive և Demons սինգլները զբաղեցրել են չարթի բարձրագույն տեղերը։ Rolling Stone-ը Radioactive-ը, որը Billboard Hot 100-ում շաբաթներ շարունակ առաջին տեղն է զբաղեցրել, անվանել է «տարվա լավագույն ռոք հիթ»[1][2][3][4]։ MTV-ն նրանց անվանել է «տարվա լավագույն խումբ-բացահայտում»[5], իսկ Billboard-ը նրանց համարել է «2013 թվականի բեկումնային խումբ» և «2017 թվականի լավագույն խումբ»[6]՝ նրանց դնելով 2013[7], 2017[8] և 2018 թվականների[9] «Տարին ռոքում» ցուցակի բարձրագույն տեղում։ 2018 թվականին Imagine Dragons-ը զբաղեցրել է Billboard-ի տարեվերջյան «Թոփ արտիստներ՝ դուետ/խումբ» կատեգորիայի առաջին հորիզոնականը[10]։

Խմբի երկրորդ ստուդիական ալբոմը՝ Smoke + Mirrors (2015) առաջին հորիզոնականն է զբաղեցրել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում[11][12]։ Ալբոմին հաջորդել են թոփ 40-յակում տեղ զբաղեցրած I Bet My Life սինգլը և երկրորդ և երրորդ սինգլները՝ Gold և Shots։ Այնուհետև խումբն իրականցրել է 10-ամսյա համաշխարհային շրջագայություն, որից հետո 2016 թվականին կարճատև ընդմիջում վերցրել՝ հազվադեպ ելույթ ունենալով և տարվա ընթացքում սաունդրեքներ ներկայացնելով։ Խումբը, այնուհետև, թողարկել է իր երրորդ ստուդիական ալբոմը՝ Evolve (2017), որից երեք սինգլներ՝ Believer, Thunder և Whatever It Takes չարթերի թոփում են եղել՝ դարձնելով նրանց Billboard Hot Rock երգերի չարթում ամենաշատ շաբաթներն առաջին հորիզոնական զբաղեցրած խումբը։ Շատ երկրներում ալբոմը եղել է թոփ հնգյակում[13]։ Evolve World Tour-ն ավարտելուց հետո Imagine Dragons-ը թողարկել է իր չորրորդ ստուդիական ալբոմը՝ Origins, 2018 թվականին նոյեմբերի 8-ին։ Ալբոմից առաջինը թողարկվել են Natural և Zero սինգլները, այնուհետև՝ Machine և Bad Liar սինգլները[14]։ Ալբոմի դելյուքս տարբերակում ներառվել է նախկինում թողարկված Born to Be Yours վերնագրով սինգլը։

Imagine Dragons-ը երեք անգամ հաղթել է Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխությունում, ինն անգամ՝ Billboard Music Awards-ում, մեկ անգամ՝ Գրեմմի մրցանակաբաշխությունում, մեկ անգամ՝ MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխությունում և մեկ անգամ՝ Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխությունում։ 2014 թվականի մայիսին խումբը ներկայացվել է 14 Billboard երաժշտական մրցանակի, այդ թվում՝ Տարվա լավագույն արտիստ և Milestone մրցանակի, որը ճանաչում է արտիստների ստեղծագործականությունն ու նորարարությունը տարբեր ժանրերում։ 2018 թվականի ապրիլին խումբը ևս 11 անգամ առաջադրվել է Billboard երաժշտական մրցանակաբաշխությունում[15]։

Imagine Dragons-ը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից վավերացված 35 միլիոն սինգլ է վաճառել ԱՄՆ-ում և 20 միլիոն ալբոմ աշխարհում[16]։ 2018 թվականին Imagine Dragons-ը եղել է Spotify-ում[17] ամենալսված խումբը և առաջին ռոք խումբը, որի երկու երգերը՝ Believer և Thunder, յուրաքանչյուրն անցել է մեկ միլիարդ սթրիմինգը[18]։ Imagine Dragons-ը Billboard-ի հիթ-շքերթներում ունի 2010-ականների լավագույն երեք ռոք երգերը՝ Believer, Thunder և Radioactive[19]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ (2008-2011)[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին գլխավոր երգիչ Դեն Ռեյնոլդսը Բրիգհեմ Յանգի համալսարանում հանդիպել է հարվածային գործիքների երաժիշտ Էնդրյու Թոլմանին, որտեղ երկուսն էլ սովորում էին[20]։ Ռեյնոլդսը և Թոլմանին են միացել Էնդրյու Բեքը, Դեյվ Լեմկին և Ավրորա Ֆլորենսը՝ համապատասխանաբար նվագելու կիթառ, բաս և դաշնամուր։ Խմբի անունը անագրամա է, որը հայտնի է միայն խմբի անդամներին[21]։ Այս սկզբնական խումբը նույն տարում թողարկել է Speak to Me մինի ալբոմը, սակայն Բեքն ու Ֆլորենսը դուրս են եկել խմբից նույն թվականին։ 2009 թվականին Թոլմանի ավագ դպրոցի ընկեր Վեյն Սերմոնը, ով ավարտել էր Բերքլիի երաժշտության քոլեջը, միացել է խմբին՝ որպես կիթառահար։ Այնուհետև Թոլմանի կինն է միացել խմբին՝ Բրիտանի Թոլմանը՝ ստեղնաշարային գործիքներ նվագելու և որպես բեք վոկալիստ, որից հետո խումբը կրկին սկսել է ելույթ ունենալ։ Ավելի ուշ Լեմկին լքել է խումբը, որից հետո Սերմոնի առաջարկով խմբին է միացել Բերքլիի համալսարանի երաժշտության բաժնի ուսանողներից Բեն Մըքքին՝ որպես բասիստ[22][23]։ Իրենց հայրենի Պրովո քաղաքում (Յուտա) խումբը բավականին հետևորդներ է հավաքել մինչև Լաս Վեգաս տեղափոխվելը, որը Դեն Ռեյնոլդսի հայրենի քաղաքն էր։ Այստեղ էլ խումբը ձայնագրել և թողարկել է իր առաջին երեք մինի ալբոմները[24]։

Խումբը թողարկել է մինի ալբոմներ՝ Imagine Dragons և Hell and Silence 2010 թվականին՝ երկուսն էլ ձայնագրելով Լաս Վեգասում՝ Battle Born Studios-ում։ 2011 թվականին վերադարձել են ստուդիա[25][26][27], իսկ երրորդ մինի ալբոմը՝ It’s Time, ստեղծվել է մինչև գործարք կնքելը[28]։

Նրանց առաջին մեծ քայլը եղել է 2009 թվականին, երբ Train խմբի գլխավոր երգիչ Փեթ Մոնահանը հիվանդացել է Bite of Las Vegas փառատոնից անմիջապես առաջ։ Imagine Dragons-ը հրավիրվել է նրանց փոխարեն և ելույթ ունեցել ավելի քան 26 000 հանդիսատեսի առաջ[29]։ Տեղական պարգևները, այդ թվում՝ «2011 թվականի լավագույն CD» (Vegas SEVEN)[30], «2010 թվականի տեղական լավագույն ինդի խումբ» (Las Vegas Weekly)[31], «Լաս Վեգասի նոր, պարտադիր դիտելու լայվ ելույթ» (Las Vegas CityLife)[32], 2010 թվականի Վեգասի երաժշտական գագաթնաժողովի գլխագիր[33] և այլն, դրական ազդեցություն են ունեցել խմբի ճանաչման համար։ 2011 թվականի նոյեմբերին Interscope Records-ի հետ պայմանագիր են ստորագրել և սկսել են աշխատել անգլիական Գրեմմիի մրցանակակիր պրոդյուսեր Ալեքս դա Քիդի հետ[34]։ Ի վերջո Թոլմանները լքել են խումբը և Դանիել Պլատցմանը միացել է խմբին 2011 թվականի օգոստոսին՝ Բեն Մըքքիի հրավերով, նախքան 2011 թվականին լեյբլի գործարքի ստորագրումը[35]։

Night Visions (2012-2014)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբն աշխատել է Ալեքս դա Քիդի հետ՝ ձայնագրելով և թողարկելով իրենց առաջին խոշոր լեյբլը Վեսթ Հոլիվուդում՝ Westlake Recording Studios-ում։ Continued Silence վերնագրով մինի ալբոմը թողարկվել է Վալենտինի օրը (2012 թվականի փետրվարի 14-ին) և զբաղեցրել է Billboard 200 40-րդ հորիզոնականը։ 2012 թվականին խումբը թողարկել է Hear Me մինի ալբոմը։

Կարճ ժամանակ անց It’s Time սինգլն է թողարկվել՝ զբաղեցնելով Billboard Hot 100-ի 15-րդ հորիզոնականը[36]։ Սինգլի տեսահոլովակը թողարկվել է 2012 թվականի ապրիլի 17-ին MTV-ով և այնուհետև առաջադրվել MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակի՝ «Լավագույն ռոք տեսահոլովակ» անվանակարգում[37]։ It’s Time սինգլը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից ճանաչվել է կրկնակի պլատինե սինգլ[38]։

2012 թվականի ամռանը խումբն ավարտին է հասցրել իրենց դեբյուտային Nights Visions ալբոմի ձայնագրման աշխատանքները Studio X-ում՝ ԱՄՆ-ում թողարկելով ալբոմը 2012 թվականի սեպտեմբերի 4-ին։ Billboard 200-ում ալբոմը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը՝ առաջին շաբաթվա ընթացքում վաճառվելով 83 000 օրինակ՝ 2006 թվականից ի վեր դառնալով ամենաբարձր դիրք զբաղեցրած դեբյուտային ռոք ալբոմը[39]։ Ալբոմն առաջին տեղն է զբաղեցրել Billboard ալտերնատիվ և ռոք ալբոմների չարթերում, ինչպես նաև թոփ տասնյակում է եղել Ավստրալիայի, Ավստրիայի, Կանադայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Շոտլանդիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի ալբոմների չարթերում։ Այն հաղթել է Billboard երաժշտական մրցանակաբաշխությունում՝ որպես Լավագույն ռոք ալբոմ և առաջադրվել է Juno մրցանակ՝ տարվա միջազգային ալբոմի համար[40]։ Ալբոմում երեք սինգլ տեղ է զբաղեցրել Billboard Top 40-ում, 4 սինգլ՝ ARIA Top 40-ում, 5 սինգլ՝ UK Top 40-ում։

2013 թվականին խումբը մեկնել է Night Visions շրջագայության:

Ալբոմի երկրորդ սինգլը՝ Radioactive, Billboard ալտերնատիվ երգերի, Billboard ռոք երգերի և շվեդական սինգլների չարթում զբաղեցրել է առաջին տեղը՝ ԱՄՆ-ում վաճառվելով 7 միլիոն օրինակով և ռեկորդային ցուցանիշ գրանցելով Billboard Hot 100-ում մնալով 87 շաբաթ[41]։ Radioactive սինգլը Hot Rock երգերի չարթում ռեկորդային ցուցանիշ է գրանցել՝ մնալով 23 շաբաթ շարունակ և 2013 թվականին դառնալով այդ ժանրի ամենամեծ հիթ։ Այս սինգլը ամենալավ վաճառվող ռոք երգն է եղել Nielsen SoundScan-ի թվային պատմության մեջ[42]։ Մինչև 2013 թվականի վերջը Radioactive սինգլից վաճառվել է 3 միլիոն օրինակ[43]։ Rolling Stone-ն այն կոչել է «տարվա լավագույն ռոք հիթ»։ 2013 թվականին ԱՄՆ-ում Spotify-ով ամենաշատ լսված երգն է[44]։ 56-րդ Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ այն առաջադրվել է Գրեմմի մրցանակների՝ որպես Տարվա ձայնագրություն և Լավագույն ռոք ելույթ՝ հաղթելով վերջին անվանակարգում։ 2015 թվականին Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից ճանաչվել է ադամանդե սինգլ՝ ԱՄՆ-ում վաճառվելով ավելի քան 10 մլն օրինակով[45]։ Demons երրորդ սինգլը Billboard փոփ երգերի ցանկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ Billboard Hot 100-ում՝ 6-րդ՝ մինչ օրս ԱՄՆ-ում վաճառվելով 5 մլն օրինակով[38][46]։

Billboard-ը ճանաչել է նրանց՝ որպես «2012 թվականի ամենափայլուն նոր աստղեր», իսկ ավելի ուշ՝ որպես «2013 թվականի բեկումնային խումբ»[47]։ 2014 թվականին Imagine Dragons-ը Billboard երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է Թոփ դուետ/խումբ, Թոփ հոթ 100 արտիստ և Թոփ ռոք արտիստ անվանակարգերում։ Amazon.com-ը խումբը անվանել է իրենց՝ «2012 թվականի ամենասիրելի ռոք արտիստ»[48]։

2013 թվականին Imagine Dragons-ը վերադարձել է Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա Night Visions շրջագայությամբ[49]։ Խումբը հայտարարել է ԱՄՆ-ում 13 հավելյալ ամառային շրջագայությունների օրերը, որոնց համար տոմսերը նույնպես ամբողջությամբ վաճառվել են[50]։ Այնուհետև խումբը հայտարարել է Հյուսիսային Ամերիկայում ամֆիթատրոնային շրջագայության մասին[51]։

Խումբը 2013 թվականի ապրիլին թողարկել է լայվ ալբոմ՝ Live at Independent Records[52]։

Smoke + Mirrors (2014–2016)[խմբագրել | խմբագրել կոդը]

Imagine Dragons-ը Վաշինգտոն ԿՇ-ում 2015 թվականի Smoke + Mirrors շրջագայության ժամանակ

Նրանց երկրորդ ստուդիական ալբոմի, որը նրանք կոչում են իրեն «Ամանորյա խոստումը»[53], հիմնական գաղափարն էր ստեղծել երաժշտություն և ավարտել այն, երբ խումբը կզգար, որ գործն ավարտվել է[54]։ Night Visions-ի շրջագայությունից սկսած՝ խումբը նոր նյութեր էր գրում հաջորդ ալբոմի համար և նույնիսկ շրջագայության սկզբում ձայնագրում էր ալբոմի դեմոները՝ մինչ ստուդիա մտնելը[55]։ Մինչ ալբոմի վրա աշխատելու համար ստուդիա մտնելը, խումբն արդեն ուներ 50 դեմոներ[56]։

Նախքան ալբոմի թողարկումը, Imagine Dragons-ը թողարկում է մի շարք սինգլներ տարբեր նածագծերի համար, այդ թվում՝ երգ «Տրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջանը» ֆիլմի համար՝ Battle Cry (2014 հունիս) և Լեգենդների լիգայի 2014 թվականի աշխարհի առաջնության համար Warriors երգը (2014 սեպտեմբեր)[57]։

Հոկտեմբերի 24-ին խումբը Facebook-ում և Instagram-ում փոքր հատվածներով ներկայացրել է առաջիկա ալբոմի գլխավոր երգը՝ I Bet My Life: Այն թողարկվել է հոկտեմբերի 27-ին[58]։

Աշխատելով Metric-ի հետ, որը ստեղծել էր երեք երգից բաղկացած ակուստիկ հավաքածու, Imagine Dragons-ը նվագել է Լոս Անջելեսի Mayan Theater-ում 2015 թվականի փետրվարի 5-ին։ Կես ժամանոց հավաքածուն ներառում էր Night Visions-ից It's Time և Radioactive երգերը։ Այս ելույթի ընթացքում առաջին անգամ լայվ ներկայացվել են Smoke + Mirrors ալբոմից Summer և I'm So Sorry, ինչպես նաև Gold և I Bet My Life երգերը։ Ալբոմը թողարկվել է 2015 թվականի փետրվարի 17-ին։ 2015 թվականին խմբի հյուսիսամերիկյան շրջագայությունը սկսել է հունիսի 3-ին Պորտլենդում (Օրեգոն

Շրջագայության ընթացքում Imagine Dragons-ը թողարկել է երկու սինգլ, որոնք որևէ ալբոմի մեջ ներառված չեն։ Roots սինգլը թողարկվել է 2015 թվականի օգոստոսի 26-ին, իսկ I Was Me-ն՝ 2015 թվականի հոկտեմբերի 12-ին iTunes-ով։ 2015 թվականի դեկտեմբերի 18-ին՝ 2015 թվականի նոյեմբերին Փարիզի ահաբեկչական հարձակման զոհերի որպես աջակցություն՝ խումբը թողարկել է Eagles of Death Metal խմբի I Love You All the Time երգի քավըր տարբերակը։ Smoke + Mirrors շրջագայությունն ավարտվել է 2016 թվականի փետրվարի 5-ին Ամստերդամում։

2016 թվականի մարտի 2-ին խումբը թողարկել է համերգային ֆիլմ (ցուցադրելով մեկ գիշեր միայն)՝ Imagine Dragons In Concert: Smoke + Mirrors, նախապես որոշված թատրոններում։ Ֆիլմ այնուհետև թողարկվել է DVD և Blu-Ray տարբերակով՝ Imagine Dragons: Smoke + Mirrors Live վերնագրով:

Evolve (2016-2018)[խմբագրել | խմբագրել կոդը]

Imagine Dragons-ը ելույթ է ունեցել Mohegan Sun-ում Evolve-ի շրջագայության ժամանակ 2017 թվականի նոյեմբերին

2016 թվականի սեպտեմբերի 27-ին Imagine Dragons-ը հայտարարել է երրորդ ստուդիական ալբոմի մասին՝ պարզապես թվիթ տեղադրելով ընդամենը մեկ բառ՝ «ստուդիա»։ Խումբը հաջորդ 4 ամիսների ընթացքում շարունակել է Թվիթերում տեղադրել գաղտնի մեսիջներ։ 2017 թվականի հունվարի 28-ին խումբը սկսել է հրապարակել մի շարք տեսահոլովակներ, որոնք ներկայացնում էին ալբոմի առաջին սինգլի թիզերը[59]։ Կարճ տեսահոլովակներում վոկալիստ Դեն Ռեյնոլդսը սյուրռեալիստական պատկերներ է նկարում։ Տեսահոլովակներում թաքնված էր Մորզեի կոդ, որը թարգմանվում էր «նույն գույնի առարկաներ»։

2017 թվականի փետրվարի 1-ին Imagine Dragons-ը թողարկել է ալբոմի գլխավոր սինգլը՝ BelieverBeliever սինգլն օգտագործվել է Nintendo Switch-ի համար՝ որպես Super Bowl-ի գովազդի մաս[60]։ Imagine Dragons-ը եղել է Օրո-Մեդոնտում (Օնտարիո) տեղի ունեցող Wayhome ամառ 2017-ի կազմում[61]։ 2017 թվականի ապրիլի 27-ին Imagine Dragons-ը թողարկել է Thunder սինգլը՝ որպես իրենց երրորդ ալբոմի երկրորդ սինգլ[62]։ 2017 թվականի մայիսի 8-ին Imagine Dragons-ը հայտարարել է ստուդիական երրորդ ալբոմի մասին՝ Evolve, ինչպես նաև նույն օրը թողարկել է նոր երգ՝ Whatever It Takes[63]: Նույն օրվա ընթացքում նաև հայտարարվել է շրջագայության մասին, որը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի սեպտեմբերը՝ տեղի ունենալով աշխարհի 33 երկրներում։

Evolve ալբոմը թողարկվել է 2017 թվականի հունիսի 23-ին։ Ալբոմն աշխարհի երկրների մեծ մասում թոփ հնգյակում է եղել, սակայն դրա ընդունելությունը շատ խառը քննադատությունների է արժանացել։ Խումբը հուլիսի 8-ին հանդես է եկել Պորտուգալիայում տեղի ունեցող NOS Alive փառատոնին[64]։ Մի քանի ամսի անց՝ 2017 թվականի հոկտեմբերի 6-ին, Whatever It Takes-ը պաշտոնապես թողարկվել է որպես սինգլ նոր ալբոմից[65]։ 2018 թվականին երգը հաղթել է MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության Լավագույն ռոք տեսահոլովակ անվանակարգում։ 2018 թվականի փետրվարի 14-ին Imagine Dragons-ը Թվիթերում ներկայացրել է իր նոր սինգլի վերնագիրը՝ Next to Me: 2018 թվականի փետրվարի 21-ին երգը թողարկվել է որպես վերաթողարկված Evolve ալբոմի մաս[66]։

Origins (2018–2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 12-ին Imagine Dragons-ը Թվիթերում հայտարարել է Kygo-ի հետ համագործակցությամբ նոր սինգլի մասին՝ Born to Be Yours: Երգը թողարկվել է 2018 թվականի հունիսի 15-ին[67]։ 2018 թվականին Imagine Dragons-ը դարձել է նաև Rogue կիբեռսպորտի թիմի համատեր[68]։

2018 թվականի հուլիսի 12-ին Imagine Dragons-ը Թվիթերում ներկայացրել է մեկ այլ սինգլի վերնագիր՝ Natural: Երգը թողարկվել է 2018 թվականի հուլիսի 17-ին[69]։ Երգն օգտագործվել է որպես 2018 թվականի ESPN College Football-ի հիմն[70]։ 2018 թվականի սեպտեմբերի 18-ին Imagine Dragons-ը ներկայացրել է մի նոր երգի վերնագիր՝ Zero, որը թողարկվել է հաջորդ օրը։ Երգն օգտագործվել է Walt Disney Animation Studios-ի Ռալֆն ընդդեմ ինտերնետի անիմոցիոն ֆիլմի վերջում[71]։

2018 թվականի հոկտեմբերի 3-ին Imagine Dragons-ը հայտարարել է ստուդիական չորրորդ ալբոմի՝ Origins-ի մասին, որը թողարկվել է 2018 թվականի նոյեմբերի 9-ին։ Natural և Zero երգերը, ալբոմի գլխավոր սինգլներն են, մինչդեռ Born to Be Yours-ը տեղ է գտել ալբոմի համաշխարհային դելյուքս տարբերակում։ Խումբն այս ալբոմը ներկայացրել է որպես Evolve-ի քույր ալբոմ[72]։ 2018 թվականի հոկտեմբերի 31-ին Imagine Dragons-ը թողարկել է ալբոմի երրորդ սինգլը՝ Machine[73]: Ի վերջո, 2018 թվականի նոյեմբերի 6-ին Imagine Dragons-ը թողարկել է ալբոմի չորրորդ երգը՝ Bad Liar[74]:

2019 թվականի հունվարի 7-ին Imagine Dragons-ը ելույթ է ունեցել 2019 թվականին College Football Championship-ի խաղին։ Խումբը կատարել է Natural, Bad Liar, Thunder երգերն ու Believer երգի հատուկ տարբերակը Լիլ Վեյնի հետ։ Հաջորդը թողարկվել է երգի այս նոր տարբերակը[75]։

2019 թվականի հունիսին Beat Games-ը թողարկել է վճարելի ներբեռնվող երաժշտական փաթեթ վիրտուալ իրականության երաժշտական խաղի համար՝ Beat Saber, որը կոչվում էր Imagine Dragons-ի երաժշտական փաթեթ և ներառում էր խմբի տասը երգերը[76][77]։

2019 հունիսի 20-ին Imagine Dragons-ը թողարկել է ալբոմի 5-րդ սինգլը՝ Birds՝ իտալացի երգիչ Էլիզայի հետ միասին[78]։ 2019 թվականի հուլիսի 23-ին երգի բնօրինակ տարբերակի համար թողարկվել է անիմացիոն տեսահոլովակ[79]։

2019 թվականի դեկտեմբերին Ռեյնոլդսը հայտարարել է, որ որոշ ժամանակով դադարեցնում է երգեր գրել և պրոդյուսերություն անել, որպեսզի կենտրոնանա հայրության վրա[80]։

2020 թվականի հունվարի 20-ին խումբը թողարկել է Nothing Left to Say սինգլի տեսահոլովակը․ երգը իրենց դեբյուտային Night Visions ալբոմից է[81]։

Mercury – Act 1 (2021–մինչ օրս)[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի մարտի 8-ին Imagine Dragons-ը սոցիալական մեդիայում հայտարարել է երկու նոր սինգլների թողարկման մասին՝ Follow You և Cutthroat, որոնք թողարկվել են մարտի 12-ին[82][83]։ Դրանք նոր՝ Mercuty – Act 1 ստուդիական 5-րդ ալբոմի գլխավոր երգերն են[83]։ Ալբոմը թողարկվել է 2021 թվականի սեպտեմբերի 3-ին։

2021 թվականի հունիսի 29-ին խումբը ներկայացրել է նոր սինգլի վերնագիրը՝ Wrecked[83], որը թողարկվել է հուլիսի 2-ին[83]։ Երգը նվիրված է Դեն Ռեյնոլդսի հանգուցյալ հարսին, ով մահացել է՝ պայքարելով քաղցկեղի դեմ[84]։

Երաժշտական ոճ և ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Imagine Dragons-ի երաժշտական ոճը նկարագրվում է որպես էլեկտրոփոփ[85][86][87][88], փոփ ռոք[89][90][91], փոփ[92][86], ինդի փոփ[93][94], արենա ռոք[95][96], EDM[97][98], R&B[99], ալտերնատիվ ռոք[100], ինդի ռոք[101], սինթ փոփ[102][103], դանս փոփ[104], թրիփ հոփ[105] և սոֆթ ռոք[88]։ Նրանց երաժշտություն ունի նաև ֆոլքի, ֆոլք փոփի, դաբսթեփի, սոուլի և հիփ-հոփի ազդեցություն[106][107][108]։

Դեն Ռեյնոլդսը նշել է, որ իր և իր խմբի վրա արտիստիկ ազդեցություն են ունեցել Arcade Fire, Nirvana, Muse, The Beatles, Coldplay, Linkin Park[109], U2 խմբերը և Պոլ Սայմոնն ու Հարի Նիլսոնը։ Ռեյնոլդսը ալտերնատիվ փոփ երաժշտությունը առևտրային հաջողության նոր մակարդակի հասցնելու գործում գնահատում է այնպիսի խմբերի դերակատարումը, ինչպիսիք են Foster the People-ը և Mumford & Sons[110]։

Հեռուստատեսային ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ և ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը ելույթ է ունեցել Live from the Artists Den (2013) հեռուստասերիալի 6-րդ սեզոնի եզրափակիչ սերիայում[111]։ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին Imagine Dragons հյուրընկալվել է truTV-ի Impractical Jokers-ի մեկ էպիզոդի, որտեղ պարտված Ջոն և Սալը պետք է կատարեին Señora Lanza-ի բացման գործողությունը Jones Beach Theater-ում։ Խմբի անդամները միացել են Մուրին (Murr) և Q-ին։ Imagine Dragons-ը հայտնվել է 2015 թվականի The Muppets-ի առաջին էպիզոդում՝ կատարելով Roots երգի մի հատված[112]։

Խումբը ձայնագրել է Battle Cry սինգլը Տրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջանը ֆիլմի համար, որը ֆիլմաշարի 4-րդ ֆիլմն է[113][114]։ Սինգլն ավելի ուշ ներառվել է խմբի ստուդիական երկրորդ ալբոմի՝ Smoke + Mirrors-ի (2015) սուպեր դելյուքոս տարբերակում[115]։

2016 թվականի ապրիլի 28-ին խումբը գրել է Not Today երգը՝ որպես Ես՝ քեզնից առաջ ֆիլմի սաունդթրեք։ Խումբը նաև Ինքնասպանների ջոկատը ֆիլմի սաունդթրեքում է հայտնվել Լիլ Վեյնի, Վիզ Խալիֆայի, Logic-ի, Ty Dolla Sign-ի և X Ambassadors-ի հետ․ երգը կոչվում է Sucker for Pain[116]։

Խումբը նաև ձայնագրել է Levitate երգը գիտաֆանտաստիկ Ուղևորները ֆիլմի համար[117]։

Zero երգը խումբը ձայնագրել է Ռալֆն ընդդեմ ինտերնետի անիմացիոն ֆիլմի համար։ Երգը հնչում է ֆիլմի վերջում։ Խումբը նաև էպիզոդիկ հայտնվել է ֆիլմի մի դրվագում, որտեղ դիտում է Ռալֆի առցանց հրապարակած մի տեսանյութ։

Սինգլների խթանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Imagine Dragons-ը կատարել է It's Time երգը մի շարք հեռուստաշոուների ժամանակ՝ The Tonight Show with Jay Leno (2012), Jimmy Kimmel Live! (2012), Late Night with Jimmy Fallon (2012), և Conan (2013): Նրանք կատարել են Radioactive երգը Jimmy Kimmel Live! (2012), The Late Show with David Letterman (2013), The Tonight Show with Jay Leno (2013), Late Night with Jimmy Fallon (2013) հեռուստաշոուների և MTV Europe Music Awards-ի (2013) ժամանակ[118]։ Խումբը I Bet My Life երգը կատարել է Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության (2014)[119], Էլեն ԴեՋեներեսի շոուի (2015)[120] ժամանակ։ Imagine Dragons-ը կատարել է Revolution երգի իրենց տարբերակը The Night That Changed America: A Grammy Salute to The Beatles (2014) հեռուստածրագրի ժամանակ[121]։ Նրանք նաև կատարել են Shots երգը The Tonight Show Starring Jimmy Fallon (2015), Jimmy Kimmel Live! (2015), և Էլեն ԴեՋեներեսի շոուի (2015) ժամանակ։ 2017 թվականին նրանք երկու անգամ եղել են Էլեն ԴեՋեներեսի շոուի հյուր՝ առաջին այցի ժամանակ կատարելով Believer, իսկ երկրորդի ժամանակ՝ Thunder երգերը։ Այս երգը նրանք կատարել են նաև The Tonight Show Starring Jimmy Fallon հեռուստաշոուի ժամանակ։ 2018 թվականին Նյու Օրելանում Ամանորյա երեկույթի ժամանակ կատարել են Believer և Thunder երգերը, որը ուղիղ եթերով ցուցադրվել է Dick Clark's New Year's Rockin' Eve հեռուստատեսային հատուկ հեռարձակմամբ։ 2018 թվականի հուլիսին խումբը վերադարձել է Jimmy Kimmel Live! շոու՝ կատարելով Natural երգը։ Նրանք կատարել են Zero երգը Jimmy Kimmel Live!-ում Ռալֆն ընդդեմ ինտերնետի անիմացիոն ֆիլմի պրեմիերայի ժամանակ։

Խմբի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էնդրյու Բեք՝ կիթառ, բեք վոկալ (2008)
  • Ավրորա Ֆլորենս՝ դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ, բեք վոկալ, ջութակ (2008)
  • Դեյվ Լեմկի՝ բաս, բեք վոկալ (2008–2009)
  • Էնդրյու Թոլման՝ հարվածային գործիքներ, բեք վոկալ, կիթառ (2008–2011)
  • Բրիթանի Թոլման՝ դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ, բեք վոկալ, կիթառ (2009–2011)
  • Թերեզա Ֆլամինիո՝ դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ, բեք վոկալ (2011)

Ժամանակացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշնանային շրջագայություն՝ 2012 թվական
  • Night Visions շրջագայություն՝ 2013–2014 թվականներ [122][123][124]
  • Smoke + Mirrors շրջագայություն՝ 2015–2016 թվականներ
  • Evolve համաշխարհային շրջագայություն՝ 2017–2018 թվականներ[125]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «About: Imagine Dragons»։ imaginedragonsmusic.com։ March 11, 2015։ Վերցված է August 31, 2016 
  2. Greene Andy (May 8, 2013)։ «Imagine Dragons Go 'Radioactive' on the Charts»։ Rolling Stone 
  3. «Imagine Dragons: The Billboard Cover Story»։ Billboard։ July 12, 2013։ Վերցված է November 1, 2013 
  4. «The Weeknd scores longest-running hit in US chart history»։ the Guardian (անգլերեն)։ 2021-08-17։ Վերցված է 2021-08-17 
  5. «Imagine Dragons Slept Through Their Grammy Nominations»։ MTV News 
  6. «Imagine Dragons: Who Wants to Talk About the Biggest Band of 2017?»։ Billboard.com 
  7. «The Year In Rock 2013: Imagine Dragons Top Billboard's Year-End Rock Rankings»։ Billboard։ December 13, 2013։ Վերցված է August 14, 2014 
  8. «The Year In Rock Charts: Imagine Dragons, Portugal. The Man & Metallica Reign»։ Billboard.com։ December 11, 2017 
  9. «Top Rock Artists - Year-End» 
  10. «Top Artists - Duo/Group - Year-End» 
  11. «Imagine Dragons Slay at No. 1 on Billboard 200 Chart»։ Billboard 
  12. Harriet Gibsone (February 23, 2015)։ «Imagine Dragons score debut UK No 1, while Ellie Goulding breaks streaming record»։ the Guardian 
  13. «Imagine Dragons' 'Evolve' Debuts at No. 1 on Top Rock & Alternative Albums Charts»։ Billboard։ Վերցված է February 6, 2019 
  14. «Origins»։ Amazon.com։ November 9, 2018։ Վերցված է November 9, 2018 
  15. «Billboard Music Awards 2018 Nominations: See the Full List»։ Billboard.com 
  16. «RIAA - Imagine Dragons»։ RIAA։ Վերցված է October 27, 2019 
  17. «The Top Songs, Artists, Playlists, and Podcasts of 2018»։ Spotify (en-US)։ 2018-12-04։ Վերցված է 2019-10-27 
  18. McIntyre Hugh։ «Imagine Dragons Are The First Rock Act To Manage This Major Feat On Spotify»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է 2019-10-27 
  19. «The Decade in Rock Charts: Imagine Dragons On Fire, High-Flying Twenty One Pilots & More»։ Billboard։ Վերցված է 2019-12-04 
  20. «Born in Utah, Imagine Dragons is coming home»։ Արխիվացված է օրիգինալից October 22, 2016-ին 
  21. "Imagine Dragons: The Billboard Cover Story". Billboard, December 7, 2013 by Ray Waddell
  22. Sculley Alan (March 15, 2013)։ «Imagine Dragons slowly take flight»։ The Columbian։ Վերցված է April 29, 2013 
  23. Burger David (March 20, 2013)։ «Born in Utah, Imagine Dragons is coming home»։ The Salt Lake Tribune։ Արխիվացված է օրիգինալից October 22, 2016-ին։ Վերցված է July 27, 2013 
  24. Bracelin Jason (February 8, 2013)։ «Sudden success keeping Imagine Dragons busy»։ Las Vegas Review-Journal։ Վերցված է April 29, 2013 
  25. «"Imagine Dragons gets a Bite of the spotlight" by Off the Record»։ Las Vegas Weekly։ Վերցված է October 22, 2011 
  26. Cody Clark (June 12, 2009)։ «Kelly Clarkson rocks UVUphoria, Summerfest crowd»։ Heraldextra.com։ Արխիվացված է օրիգինալից July 16, 2009-ին։ Վերցված է October 22, 2011 
  27. «Fans welcome back Imagine Dragons | Universe2.byu.edu»։ Universe.byu.edu։ August 30, 2009։ Արխիվացված է օրիգինալից July 31, 2013-ին։ Վերցված է October 22, 2011 
  28. «Local band, 'Imagine Dragons' signs with Interscope Records»։ Ksl.com։ January 23, 2012։ Վերցված է February 11, 2013 
  29. «"Imagine Dragons gets a Bite of the spotlight" by Off the Record»։ Las Vegas Weekly։ Վերցված է July 26, 2012 
  30. «Vegas Seven 07-28-2011»։ Digitaleditiononline.com։ July 28, 2011։ Վերցված է July 26, 2012 
  31. «2010 Vegas' Best Arts & Entertainment winners»։ Las Vegas Weekly։ Վերցված է July 26, 2012 
  32. «Las Vegas CityLife»։ Las Vegas CityLife։ July 2, 2009։ Արխիվացված է օրիգինալից January 27, 2013-ին։ Վերցված է July 26, 2012 
  33. [1] (չաշխատող հղում)
  34. «Imagine Dragons scores major-label deal :: CityBlog :: Las Vegas CityLife Blogs»։ Web.archive.com։ April 25, 2012։ Արխիվացված է օրիգինալից April 25, 2012-ին։ Վերցված է June 23, 2017 
  35. «The story behind the scorching hot Imagine Dragons»։ Courier-tribune.com։ Արխիվացված է օրիգինալից August 15, 2016-ին։ Վերցված է June 23, 2017 
  36. «Imagine Dragons Enjoy Longest Run in Alternative Top 10»։ AllAccess.com։ November 13, 2012։ Վերցված է February 11, 2013 
  37. «MTV PUSH Artist of the Week: Imagine Dragons»։ Buzzworthy.mtv.com։ April 16, 2012։ Վերցված է February 11, 2013 
  38. 38,0 38,1 Grein Paul (January 29, 2014)։ «Chart Watch: Katy Perry Ties Rihanna's Record | Chart Watch – Yahoo Music»։ Music.yahoo.com։ Վերցված է August 14, 2014 
  39. Kaufman Gil (September 12, 2012)։ «Imagine Dragons Blaze Into No. 2 Spot on Billboard Chart — Music, Celebrity, Artist News»։ MTV.com։ Վերցված է February 11, 2013 
  40. «Z-ROCK 103 – Lexington's Pure Rock – Imagine Dragons, Arcade Fire Receive Juno Award Nominations [From ABC News]»։ Արխիվացված է օրիգինալից March 8, 2014-ին։ Վերցված է May 1, 2017 
  41. Lipshutz, Jason. "Record Of The Year". Billboard 125.50 (Jan. 2014): 20. Print.
  42. Grein Paul (January 2, 2014)։ «Week Ending Jan. 2, 2014. Can You Believe "Don't Stop Believin'" Loses Spot as Best-Selling Rock Song?; Chart Watch – Yahoo Music»։ Music.yahoo.com։ Վերցված է January 24, 2014 
  43. Fricke David (January 29, 2013)։ Imagine Dragons' Fast, Steep Flight to the Top։ Rolling Stone։ Կաղապար:ProQuest 
  44. Korina Lopez, USA TODAY (December 14, 2013)։ «Spotify reveals 2013's most-streamed artists»։ Usatoday.com։ Վերցված է August 14, 2014 
  45. Imagine Dragons' 'Radioactive' is now RIAA Certified Diamond։ Billboard։ Վերցված է August 3, 2016 
  46. Chart Highlights: Imagine Dragons, Eminem, Rihanna, Ricky Martin Score New No. 1s։ Billboard։ April 28, 2012։ Վերցված է August 14, 2014 
  47. 2012's Brightest New Stars (So Far): Page 2։ Billboard։ September 11, 2012։ Վերցված է February 11, 2013 
  48. «Amazon | Best of 2012»։ Promo.interscope.com։ Արխիվացված է օրիգինալից October 4, 2013-ին։ Վերցված է February 11, 2013 
  49. «Imagine Dragons Tickets | Imagine Dragons Tour Dates & Concerts»։ Livenation.co.uk։ Վերցված է February 11, 2013 
  50. Imagine DragonsU.S. TourTimelineAbout։ «Imagine Dragons — U.S. Tour»։ Facebook։ Վերցված է April 10, 2013 
  51. Greenwald David (February 22, 2013)։ «Imagine Dragons Announce Summer Shows»։ Billboard։ Վերցված է April 29, 2013 
  52. Chris Willman (April 18, 2013)։ «Record Store Day's Most Covetable Finds: Mumford, Dylan, Black Keys, GZA, Imagine Dragons & More»։ Վերցված է October 28, 2013 
  53. «3:19 PM – 27 Dec 2013»։ Twitter։ Վերցված է April 6, 2014 
  54. Montgomery James։ «Imagine Dragons Aim For 'Perfection' On New Album ... And That Might Take A While»։ MTV.com։ Viacom Media Networks։ Վերցված է April 6, 2014 
  55. Graff Gary։ Imagine Dragons Stacking Demos for Album No. 2: 'We'll Continue to Evolve'։ Billboard։ Վերցված է April 6, 2014 
  56. Browne David։ Imagine Dragons 'Not Counting on Winning' Any Grammys Sunday Night։ Rolling Stone։ Վերցված է April 6, 2014 
  57. «Imagine Dragons teams with 'League of Legends' for $2.3m tournament»։ Yahoo News Singapore։ Վերցված է October 19, 2014 
  58. «Imagine Dragons on Twitter»։ Twitter 
  59. Imagine Dragons (January 28, 2017)։ «Imagine Dragons on Twitter»։ Twitter։ Վերցված է May 1, 2017 
  60. «Nintendo Switch's Super Bowl Ad Uses Imagine Dragons' New Song, 'Believer'»։ Diffuser.fm։ Վերցված է August 30, 2017 
  61. «WayHome Music & Arts»։ WayHome-US։ Վերցված է February 21, 2017 
  62. «Imagine Dragons Debut New Song 'Thunder'»։ Արխիվացված է օրիգինալից May 1, 2017-ին։ Վերցված է August 30, 2017 
  63. «ƎE our new album EVOLVE is NOW AVAILABLE FOR PRE-ORDER, and our new song "Whatever it Takes" is OUT NOW»։ Twitter։ May 8, 2017։ Վերցված է June 23, 2017 
  64. «Firstpost Photo 1»։ Firstpost։ July 9, 2017։ Վերցված է August 30, 2017 
  65. «BBC Radio 1 Playlist»։ BBC։ Վերցված է February 14, 2018 
  66. Imagine Dragons (@Imaginedragons) (February 14, 2018)։ «2/21 the evolution begins»։ Twitter 
  67. Imagine Dragons (@Imaginedragons) (June 13, 2018)։ «#BornToBeYours Friday @KygoMusic»։ Twitter 
  68. Fogel Stefanie (2018-05-01)։ «Imagine Dragons Invests in Esports Company ReKTGlobal and Team Rogue»։ Variety (en-US)։ Վերցված է 2021-06-17 
  69. Imagine Dragons (@Imaginedragons) (July 12, 2018)։ «NATURAL 7/17»։ Twitter 
  70. Imagine Dragons Release Pump-Up ESPN College Football Season Anthem 'Natural': Listen։ Billboard։ Վերցված է July 17, 2018 
  71. Imagine Dragons (@Imaginedragons) (September 18, 2018)։ «***NEW SONG COMING*** hear it TOMORROW as the @ZaneLowe World Record @Beats1. 9:00 AM LA / 12:00 PM NYC / 5:00 PM LDN apple.co/Beats1TuneIn»։ Twitter 
  72. Pedrosa Marina։ «Imagine Dragons Announce New Album 'Origins'»։ Billboard։ Վերցված է October 22, 2018 
  73. Imaginedragons (October 30, 2018)։ «new music coming...» (Թվիթ) 
  74. «Bad Liar TOMORROW on Spotify»։ Twitter։ Վերցված է November 5, 2018 
  75. «Imagine Dragons to perform during halftime of CFP championship game»։ ESPN։ December 10, 2018։ Վերցված է December 22, 2018 
  76. Cooper Daniel (June 10, 2019)։ «Now you can 'Beat Saber' to Imagine Dragons»։ Engadget։ Վերցված է June 10, 2019 
  77. Takahashi Dean (June 10, 2019)։ «Beat Saber gets 10 Imagine Dragons song pack and a new 360-degree VR level»։ VentureBeat։ Վերցված է June 10, 2019 
  78. Imagine Dragons Recruit Italian Singer Elisa For Soaring New Rendition Of 'Birds'։ Billboard։ Վերցված է June 21, 2019 
  79. (անգլերեն) Imagine Dragons - Birds (Animated Video), https://www.youtube.com/watch?v=vOXZkm9p_zY, վերցված է August 8, 2019 
  80. Marianne Garvey (2019-12-16)։ «Imagine Dragons frontman Dan Reynolds is taking a break focus on fatherhood»։ CNN Digital (անգլերեն)։ Վերցված է 2021-01-17 
  81. «'Nothing Left to Say' came out on our first album Night Visions»։ Վերցված է January 20, 2020 
  82. Rosenbaum Marty (March 8, 2021)։ «Imagine Dragons will be dropping two brand new songs this Friday»։ Radio.com։ Վերցված է March 8, 2021 
  83. 83,0 83,1 83,2 83,3 Schube Will (June 30, 2021)։ «Imagine Dragons Announce Highly Anticipated New Album, ‘Mercury: Act I’»։ U Discover Music։ Վերցված է June 30, 2021 
  84. Kreps Daniel, Kreps Daniel (2021-07-15)։ «Imagine Dragons Ruminate on Grief in New Video for 'Wrecked'»։ Rolling Stone (en-US)։ Վերցված է 2021-09-07 
  85. «Who The F**k Are… Imagine Dragons?»։ LOUDER 
  86. 86,0 86,1 Writer Jonah Mendelson Daily Arts (November 15, 2018)։ «Imagine Dragons's 'Origins' proves unsurprisingly subpar»։ The Michigan Daily (անգլերեն)։ Վերցված է 2020-11-21 
  87. «Dan Reynolds Confesses He's a 'Bad Liar' in New Imagine Dragons Song»։ iHeartRadio (անգլերեն)։ Վերցված է 2020-11-21 
  88. 88,0 88,1 «Imagine Dragons review – fun, but as shallow as a paddling pool»։ the Guardian (անգլերեն)։ 2018-03-01։ Վերցված է 2021-01-10 
  89. Imagine Dragons head back to town։ The Nation։ Վերցված է February 14, 2018 
  90. Davies Hannah (June 22, 2017)։ «Imagine Dragons: Evolve review»։ The Guardian։ Վերցված է December 1, 2017 
  91. «Imagine Dragons Hope to Eliminate Solitude in Our Modern Existence on 'Origins'»։ PopMatters (անգլերեն)։ 2018-11-15։ Վերցված է 2021-01-10 
  92. Bauersfeld Nick (2018-11-20)։ «'Origins' album fails to solidify Imagine Dragons' rock image»։ La Voz News։ Վերցված է 2020-10-20 
  93. «Show Review: Imagine Dragons and Awolnation»։ ColumbusUnderground.com (en-US)։ 2012-09-20։ Վերցված է 2020-11-28 
  94. «Imagine Dragons: Indie-Pop vom Feinsten - Arcor.de»։ www.arcor.de։ Վերցված է 2020-11-28 
  95. «Imagine Dragons' arena rock is here to stay»։ The Key։ March 8, 2014։ Վերցված է June 23, 2017 
  96. «Imagine Dragons brings its Evolve World Tour, with new music and big production, to Southern California»։ Orange County Register (en-US)։ 2017-09-20։ Վերցված է 2021-01-10 
  97. Weingarten Christopher R. (2018-11-15)։ «Review: Imagine Dragons Keep the Genre-Blurring Jock Jams Coming on 'Origins'»։ Rolling Stone (en-US)։ Վերցված է 2021-01-27 
  98. «Imagine Dragons: Origins review – A lacklustre mess. It will sell millions»։ The Irish Times (անգլերեն)։ Վերցված է 2021-01-27 
  99. «Imagine Dragons: religious guilt, teenage anguish and the trials of fame»։ NME | Music, Film, TV, Gaming & Pop Culture News (en-GB)։ 2018-03-02։ Վերցված է 2020-12-01 
  100. O'Brien Katie (November 14, 2018)։ «Imagine Dragons unsuccessfully reinvents sound on 'Origins'»։ The Breeze։ Վերցված է November 28, 2020 
  101. Brotherton Bill (July 30, 2015)։ «Indie rockers Imagine Dragons make Tacoma a stop Friday on Smoke and Mirrors tour»։ The Olympian։ Վերցված է February 1, 2018 
  102. «Imagine Dragons' 'Smoke and Mirrors' feels hollow»։ Newsday (անգլերեն)։ Վերցված է 2020-11-21 
  103. Harvilla Rob (2017-06-23)։ «It Is Time to Talk About Imagine Dragons»։ The Ringer (անգլերեն)։ Վերցված է 2020-11-21 
  104. Riesz Megan։ «Pussy Riot, Madonna touch down at Barclays Center for human rights hootenanny • Brooklyn Paper»։ Brooklyn Paper (en-US)։ Վերցված է 2020-12-01 
  105. «Imagine Dragons - 'Evolve' Album Review - NME»։ NME | Music, Film, TV, Gaming & Pop Culture News (en-GB)։ 2017-06-20։ Վերցված է 2021-01-10 
  106. Gamboa Glenn (June 22, 2017)։ «'Evolve' review: Imagine Dragons blur boundaries of rock and pop, again»։ Newsday։ Վերցված է June 23, 2017 
  107. Peacock Tim (2020-11-09)։ «'Origins': How Imagine Dragons Became "More Than Just A Band"»։ uDiscover Music (en-US)։ Վերցված է 2021-01-10 
  108. «Imagine Dragons – 'Origins' Review»։ NME | Music, Film, TV, Gaming & Pop Culture News (en-GB)։ 2018-11-12։ Վերցված է 2021-01-27 
  109. Imagine Dragons on Twitter about Linkin Park Twitter
  110. Imagine Dragons Go 'Radioactive' on the Charts։ Rolling Stone 
  111. LIVE FROM THE (((ARTISTS DEN))) Archived September 28, 2013, at the Wayback Machine. – A Lucky Life
  112. «'The Muppets': Watch Imagine Dragons Perform "Roots" On 'Up Late With Miss Piggy'»։ idolator։ September 23, 2015։ Վերցված է August 30, 2017 
  113. «Battle Cry - Single by Imagine Dragons»։ iTunes Store (US)։ Apple Inc։ Արխիվացված է օրիգինալից August 18, 2014-ին 
  114. Reyes Mike (May 13, 2014)։ «Michael Bay's Transformers: Age Of Extinction To Host A World Premiere Concert On June 19th»։ Cinema Blend։ Վերցված է May 13, 2014 
  115. «Imagine Dragons»։ Արխիվացված է օրիգինալից 17 December 2014-ին։ Վերցված է 4 February 2015 
  116. «Suicide Squad Movie Soundtrack Revealed»։ screenrant.com։ June 17, 2016։ Վերցված է June 17, 2016 
  117. «Listen to Imagine Dragons' New Track 'Levitate' from 'Passengers' Soundtrack»։ billboard.com։ Վերցված է December 1, 2016 
  118. Bianca Gracie (October 23, 2013)։ «Robin Thicke, Imagine Dragons & Afrojack Added To MTV Europe Music Awards Lineup | Music News, Reviews, and Gossip on»։ Idolator.com։ Վերցված է November 1, 2013 
  119. «Imagine Dragons Rock AMAs With New Single 'I Bet My Life'»։ Billboard։ November 23, 2014։ Վերցված է April 17, 2016 
  120. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Headline Planet անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  121. Benjamin Jeff (January 28, 2014)։ «Katy Perry, Pharrell & Imagine Dragons Rock Beatles Tribute: Here's Who Sang What»։ Fuse.tv։ Վերցված է December 1, 2017 
  122. Golfen Joe (June 4, 2013)։ «Imagine Dragons end 'Night Visions' tour in Phoenix»։ Azcentral.com։ Վերցված է August 14, 2014 
  123. Ryan Reed (October 7, 2013)։ Imagine Dragons Announce 2014 Arena Tour Dates | Music News։ Rolling Stone։ Վերցված է November 1, 2013 
  124. Imagine Dragons Announces 'Into The Night' 2014 Tour։ Billboard։ October 7, 2013։ Վերցված է November 1, 2013 
  125. Smith Da'Shan (May 9, 2017)։ «Imagine Dragons Are Ready to 'Evolve' With Upcoming Album & Tour, Share New Song 'Whatever It Takes'»։ Billboard 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]