Mumford & Sons

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mumford & Sons
2012 թվական, Վերոնա
Հիմնական տվյալներ
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն, Լոնդոն
Ժանրերռոք
Ֆոլկ ռոք
Ինդի-ֆոլկ[1]
Գործունեություն2008-ներկա
ԼեյբլIsland Records, Glassnote Records և Universal Music Group
Պարգևներ
Կայքmumfordandsons.com
Անդամներ
Մարկուս Մամֆորդ
ՈՒինսթոն Մարշալ
Բեն Լովեթ
Թեդ Դվեյն
 Mumford & Sons Վիքիպահեստում

Mumford & Sons, անգլիական ռոք խումբ Լոնդոնից՝ ձևավորված 2007 թվականին։ Խմբի անդամներն են՝ Մարկուս Մամֆորդ (անգլ.՝ Marcus Mumford, վոկալ, կիթառ և հարվածային գործիքներ), ՈՒինսթոն Մարշալ (անգլ.՝ Winston Marshall, վոկալ, կիթառ, բանջո), Բեն Լովեթը (անգլ.՝ Ben Lovett, վոկալ, ստեղնաշարային գործիքներ, դաշնամուր, երգեհոն) և Թեդ Դվեյն (անգլ.՝ Ted Dwane, վոկալ, բաս-կիթառ, կոնտրաբաս

Խումբը թողարկել է երեք ալբոմ՝ Sigh No More (2009), Babel (2012) և Wilder Mind (2015)։ Դեբյուտային ալբոմ Sigh No More-ը հիթ դարձավ Մեծ Բրիտանիայում (№ 6 UK Album Charts)[3] և առաջինն էր BillboardTop Independent Albums ցուցակում[4]. 2010 թվականի հուլիսին Sigh No More-ը առաջադրվել է Mercury Prize մրցանակին[5]. 2011 թվականի փետրվարի 15-ին BRIT Awards մրցանակաբաշխությունում շահել է «Լավագույն բրիտանական ալբոմ» մրցանակը։ 2013 թվականի փետրվարի 10-ին խումբն արժանացել է Գրեմմիի «Տարվա ալբոմ» անվանակարգում։ 2013 թվականի փետրվարի 20-ին BRIT Awards մրցանակաբաշխությունում ճանաչվել է լավագույն բրիտանական խումբ։

Խմբի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկուս Մամֆորդ, ծնվել է 1987 թվականի հունվարի 31-ին Կալիֆոռնիա նահանգի Օրինջ շրջանի Անահայմ քաղաքում։ Մարկուսի ծնողները բրիտանացիներ են, արդյունքում նա ունի և՛ բրիտանական, և՛ ամերիկյան քաղաքացիություն։ Մամդորդն ունի մեծ եղբայր՝ Ջեյմսը։ 2012-ին ամուսնացել է բրիտանացի դերասանուհի Քերի Մալլիգանի հետ։ Նրանց դուստրը՝ Էվելինը, ծնվել է 2015-ի սեպտեմբերին։ Մարկուսը խմբի առաջատար կատարողն է, նաև նվագում է կիթառ, հարվածային գործիքներ և մանդոլինա։

Խմբի առաջատար Մարկուս Մամֆորդը Բրիսթոլում, 2009 թվականի մայիսի 23

ՈՒինսթոն Մարշալ, ծնվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին։ ՈՒնի մեկ քույր՝ Ջիովաննան։ 2016 թվականի հոկտեմբերի 15-ին ամուսնացել է ամերիկացի դերասանուհի Դիաննա Էյգրոնի հետ։ ՈՒինսթոնը խմբի ստեղծողներից է, նվագում է կիթառ, բանջո և երգում է որպես բեք-վոկալ։

Բեն Լովեթ, ծնվել է 1986 թվականի սեպտեմբերի 30-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում, հետագայում տեղափոխվել է Լոնդոն։ Համագործակցել է Էլլի Գոլդինգի հետ վերջինիս Lights (2010) ալբոմի ստեղծման աշխատանքներում։ Բենը խմբի հիմնադիրներից է, նվագում է դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ, ինչպես նաև ակորդեոն, հարվածային գործիքներ, կիթառ և երգում է որպես բեք-վոկալ։

Թեդ Դվեյն, ծնվել է 1984 թվականի օգոստոսի 15-ին։ Զբաղվում է նաև լուսանկարչությամբ և ունի իր սեփական լուսանկարչական բլոգը խմբի կայքէջում։ Նրա առաջին լուսանկարչական ցուցահանդեսը, A show of faces անունով, կայացել է Լոնդոնում 2013 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 24-ը։ 2013-ին Դվեյնի մոտ ի հայտ է եկել հեմատոմա, սակայն նա հաջողությամբ վիրահատվել է։ Թեդը խմբի հիմնադիր-անդամներից մեկն է, նվագում է կիթառ, կոնտրաբաս, հարվածային գործիքներ, երգում է որպես բեք-վոկալ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը ձևավորվել է 2007 թվականի դեկտեմբերին Մարկուս Մամֆորդի, ՈՒինսթոն Մարշալի, Բեն Լովեթի և Թեդ Դվեյնի կողմից։ Խմբի անդամները նվագում են կիթառ, հարվածային գործիքներ, ստեղնաշարային գործիքներ, ինչպես նաև օգտագործում են ավանդական ֆոլկի տարրեր և գործիքներ` բանջո, մանդոլինա։ Խմբի անվան ծագումը բացատրվում է այն փաստով, որ ամենաոգևորված անդամը Մարկուս Մամֆորդն էր` խումբը և համերգները կազմակերպող։ Լովեթը նշել է, որ խմբի անունը պետք է արտահայտի «հնագույն ընտանեկան բիզնեսի անվան» իմաստ[6]։

2008 թվականի փետրվարին խումբը շրջագայություն կատարեց Մեծ Բրիտանիայում, իսկ հուլիսին առաջին անգամ հայտնվեց Glastonbury փառատոնին։ Լաուրա Մարլինգի հետ նրանք շրջագայեցին նաև Ավստրալիայում։ Լաուրայի` հանդիսատեսի հետ սահմանափակ շփման արդյունքում տղաներն ուշադրության կենտրոնում հայտնվեցին։ Այս փորձն օգնեց խմբին հաճելի մթնոլորտ ստեղծել իրենց և հանդիսատեսի միջև։ Նրանց առաջին ծրագիրը "Love Your Ground" "EP"-ն էր, որը ձևավորվեց մեկ տարվա ընթացքում և թողարկվեց 2008-ի նոյեմբերին։

Sigh No More[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-2009 թվականներին խումբը ելույթներ էր ունենում ԱՄՆ-ի և Բրիտանիայի ոչ շատ մեծ բեմերում ` գրավելով հանդիսատեսի ուշադրությունը Love Your Ground-ի երգերով և այլ աշխատանքներով, որոնք հող նախապատրաստեցին Sigh No More-ի ստեղծման համար Ալբոմը ձայնագրվեց Մարկուս Դրավսի օգնությամբ։ Love Your Ground-ից ընդգրկվեց միայն Little Lion Man երգը։ Տղաներն իրենք ֆինանսավորեցին իրենց առաջին ալբոմը և 2009-ին Լաուրա Մարլինգի աջակցությամբ կրկին շրջագայեցին` դառնալով նրա Speaking because I Can (2010) ալբոմի օգնական երաժիշտները[7]։ Արդեն 2009-ի օգոստոսին նրանք պայմանագիր կնքեցին Island Records-ի հետ Բրիտանիայում, ինչպես նաև այլ երկրներում և հիմնադրեցին սեփական Gentlmen of the Road ընկերությունը, որը հովանավորում և կազմակերպում է Stopover Festivals-ի միջազգային շարքը։ Դրանք փառատոններ են, որոնք անցկացվում են փոքր քաղաքներում և գյուղերում, որտեղ սովորաբար խմբերն ու կատարողները ելույթներ չեն ունենում։ Ծրագիրը նպատակ ունի ֆինանսավորելու այդպիսի շրջանները և օգնելու տեղական բիզնեսներին։

2010 թվականի փետրվարին խումբը հայտնվեց ամերիկյան հեռուստատեսությունում, հաջողությունների հասավ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ 2010-ի դեկտեմբերին խումբն առաջադրվեց Գրեմմիի երկու անվանակարգում, մրցանակներ չնվաճվեցին, սակայն նրանց ելույթը բարձրացրեց ալբոմի վաճառքի ցուցանիշը 99%-ով ԱՄՆ-ում և հասցրեց երկրորդ հորիզոնականի Բրիտանիայում և Բիլբորդ 200-ում[8][9][10]։ Դեկտեմբերի 7-ին Հնդկաստանի Դելլի քաղաքում թողարկվեց EP ալբոմ Dharohor Project-ի, Mumford and Sons-ի և Լաուրա Մարլինգի համագործակցությամբ։ 2011-ին Sigh No More-ը ճանաչվեց տարվա ալբոմ Brit Awards-ում։ Նրանք շրջագայեցին ԱՄՆ-ում և սկսեցին երգեր գրել նոր ալբոմի համար։ Տղաները հայտնվեցին նաև երաժշտական վավերագրական Big Easy Express ֆիլմում (ռեժիսոր` Էմմեթ Մալլոյ), որը 2013-ին արժանացավ Գրեմմիի «Լավագույն երկարաձիգ հոլովակ» անվանակարգում։ Խումբը երկու երգ ձայնագրեց Անդրեա Արնոլդի Wuthering Heights-ի համար և 2012-ի հունիսին համագործակցեց Birdy-ի հետ Pixar ընկերության Խիզախը (անիմացիոն ֆիլմ) մուլտֆիլմի համար գրված Learn Me Right երգի ստեղծման աշխատանքներում, որը վերանվանվեց Not with Haste[11][12]։

Babel[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ ստուդիական ալբոմը` Babel-ը, թողարկվեց 2012 թվականի սեպտեմբերի 24-ին։ Երգացանկը ներառում է 12 երգ և երեք լրացուցիչ երգ[13][14]։ Գլխավոր սինգլը I Will Wait երգն է։ Պրեմիերայից հետո Babel-ն առաջինն էր Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ի Բիլբորդ 200-ում[15][16]։ Առաջին շաբաթվա ընթացքում ալբոմը վաճառվեց 158 հազար օրինակով Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում` 600 հազար օրինակով, իսկ ամբողջ աշխարհում` մոտ մեկ միլիոն օրինակով[15][16]։ Արդյունքում, Babel-ը 2013 թվականի փետրվարի 10-ին նվաճեց Գրեմմի «Տարվա ալբոմ» անվանակարգում։

2013-ի ընթացքում խումբը շարունակեց իր Gentlmen of the Road շրջագայությունը։ Տեխասում ելույթից հետո խմբի անդամներից Թեդ Դվեյնը հոսպիտալացվեց։ Նրա մոտ ախտորոշվեց գլխուղեղի արյունահավաք, որը պահանջում էր վիրահատություն։ Տղաները հետաձգեցին իրենց Summer Stampede Tour-ի մնացած ելույթները և վերադարձան Բրիտանիա[17]։ Դվեյնը հաջողությամբ վիրահատվեց և կարողացավ մասնակցել Glastonbury փառատոնին 2013-ի հունիսի 30-ին[18]։ Նրանք շարունակեցին շրջագայել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում մինչև սեպտեմբեր։ Babel-ի շրջագայությունից հետո խումբը հինգ ամսով գնաց ընդմիջման և վերադարձավ 2014-ի փետրվարին` աշխատելու իրենց երրորդ ալբոմի վրա[19][20][21]։

Wilder Mind[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ ալբոմի պրեմիերայի մասին հայտարարվել էր 2015 թվականի մարտի 2-ին։ Այն թողարկվեց մայիսի 4-ին, իսկ մայիսի 9-ին ռադիոկայաններով արդեն լսվում էր ալբոմի առաջին սինգլը` Believe-ը։ Հայտարարվեց նաև Gentlmen of the Road-ի ամառային շրջագայության մասին[22][23]։ 2015-ի սկզբում հաստատվեց նրանց` Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի շրջագայության և փառատոնների մասնակցության ժամանակացույցը։ Խմբի կենդանի վերադարձը կայացավ Լոնդոնում` Հեքնիի Օսլո պողոտայում, 2015-ի մարտի 10-ին[24]։ Նրանք նվագեցին երկրպագուների համար երկու գիշեր և շարունակեցին իրենց ելույթները Բեռլինի, Լոս Անջելեսի, Նյու Յորքի, Տորոնտոյի փոքրիկ պողոտաներում` մնալով երկու գիշեր ամեն քաղաքում։ Տղաներն իրենց ալբոմը գովազդեցին հայտնվելով հեռուստաեթերում և ռադիոկայաններում։ 2015-ի հունիսի 2-ին Բրուքլինից սկսվեց ամառային շրջագայությունը Հյուսիսային Ամերիկայում[25]։

2016 թվականի հունիսի 17-ին խումբը թողարկեց EP ալբոմ` Johannesburg անվանումով[26][27]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ և սինգլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմ Սինգլ Տարի
Sigh No More
  • թողարկվել է՝ հոկտեմբերի 5, 2009 թ․
  • լեյբլ՝ Island Records
  • ֆորմատ՝ CD, LP, digital download
Little Lion Man 2009
Winter Winds
The Cave 2010
Roll Away Your Stone
Babel
  • թողարկվել է՝ սեպտեմբերի 21, 2012 թ․
  • լեյբլ՝ Island Records
  • ֆորմատ՝ CD, LP, digital download
I Will Wait 2012
Lover of the Light
Whispers in the Dark 2013
Babel
Hopeless Wanderer
Wilder Mind
  • թողարկվել է՝ մայիսի 4, 2015 թ․
  • լեյբլ՝ Island Records
  • ֆորմատ՝ CD, LP, digital download
Believe 2015
The Wolf
Ditmas
Tompkins Square Park
Just Smoke 2016
Johannesburg There Will Be Time

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարի Ռեժիսոր
Little Lion Man 2009 Ֆրեդ և Նիք[28][29][30][31]
Winter Winds
The Cave 2010
Roll Away Your Stone
I Will Wait 2012
Lover of the Light Իդրիս Էլբա[32]
Whispers in the Dark 2013 Ջիմ Քանթի
Babel Սեմ Ջոնս[33]
Hopeless Wanderer
The Wolf 2015 Ջեյմս Մարկուս Հեյնի[34]
Ditmas Ալեքս Սաութամ[35]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mumford And Sons The Cave Official Video - Clash Music Exclusive». Clash. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
  2. https://americanamusic.org/awards
  3. «UK Charts. Mumford & Sons». www.chartstats.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
  4. «Mumford & Son. Charts & Awards». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
  5. «2010 Barclaycard Mercury Prize Shortlist». www.mercuryprize.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
  6. Collis, Clark (4 March 2011). "Mumford and Sons: Ben Lovett talks about playing with Dylan, recording with Ray Davies, and high-fiving R. Kelly" Արխիվացված 2011-07-07 Wayback Machine. Entertainment Weekly Music Mix. Retrieved 6 January 2011.
  7. «BBC Sound of 2009: Mumford & Sons». News.bbc.co.uk. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. Gundersen, Edna (24 February 2011). "A Grammy performance is good for business". USA Today. Retrieved 6 March 2011.
  9. «Mumford & Sons reach UK and US million sales landmark». NME.COM. 2011 թ․ մարտի 7. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  10. «'Now 37' Livens Up Billboard 200 at No. 1, Mumford Climb to No. 2». Billboard. 2011 թ․ փետրվարի 16. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  11. Jagernuth, Kevin (2011 թ․ մայիսի 23). «Mumford & Sons Record New Song "Enemy" For Andrea Arnold's 'Wuthering Heights'». Indie Wire. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
  12. Bryko (2012 թ․ մայիսի 1). «First Details on 'Brave' Soundtrack! (UPDATE)». Upcoming Pixar. Վերցված է 2012 թ․ մայիսի 5-ին.
  13. «Mumford & Sons announce details of new album, 'Babel'». Telegraph.co.uk. 2012 թ․ հուլիսի 16. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  14. «Mumford & Sons' 'Babel' to be Released Sept. 25». The Hollywood Reporter. 2012 թ․ հուլիսի 17. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  15. 15,0 15,1 «New Mumford & Sons album Babel is fastest seller of 2012 in UK and US». the Guardian. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  16. 16,0 16,1 «Mumford & Sons' 'Babel' Scores Biggest Debut of Year, Bows at No. 1 on Billboard 200 Chart». Billboard. 2012 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  17. «BONNAROO & US TOUR – A STATEMENT FROM THE BAND». Mumfordandsons.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  18. «Glastonbury 2013 – review: Mumford and Sons give a triumphant performance on last night». The Independent. 2015 թ․ օգոստոսի 2.
  19. «Mumford and Sons taking a break». The Huffington Post. 2013 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  20. Kepler, Adam W. (2013 թ․ սեպտեմբերի 22). «Mumford & Sons Taking a Break». The New York Times.
  21. Kat. «Mumford will start writing for new album». MumsonFans.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
  22. «Tickets, Line-up, News & Info – Stopovers». Gentlemenoftheroad.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  23. «Mumford & Sons announce new album details and tour». Never Enough Notes. Never Enough Notes. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
  24. «Mumford And Sons – Oslo». Oslohackney.com. 2015 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  25. «Mumford & Sons on Twitter: "North America! New summer tour dates announced! Tickets on sale 10am local time Friday 17th April. "». Twitter.com. 2015 թ․ ապրիլի 13. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  26. Hendicott, James (2016 թ․ ապրիլի 22). «Mumford and Sons announce 'Johannesburg' mini album». NME. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  27. Keith Harris (2016 թ․ հունիսի 16). «Mumford & Sons's New Album: Johannesburg». Rolling Stone. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  28. «Little Lion Man | Mumford & Sons | Music Video». MTV Music. MTV Networks. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  29. «The Cave | Mumford & Sons | Music Video». MTV Music. MTV Networks. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  30. «Roll Away Your Stone | Mumford & Sons | Music Video». MTV Music. MTV Networks. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  31. «I Will Wait | Mumford & Sons | Music Video». MTV Music. MTV Networks. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  32. «Lover Of The Light | Mumford & Sons | Music Video». MTV Music. MTV Networks. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.
  33. «Babel | Mumford & Sons | Music Video». MTV Music. MTV Networks. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
  34. «The Wolf - Official Video - Mumford & Sons». Mumford & Sons.
  35. «Ditmas - Official Video - Mumford & Sons». Mumford & Sons.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Mumford & Sons» հոդվածին։