Բեն Մակկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեն Մակկի
Բեն Մակին 2013 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունBen McKee
Ի ծնե անունանգլ.՝ Benjamin Arthur McKee
Ծնվել էապրիլի 7, 1985(1985-04-07)[1] (39 տարեկան)
Ասունսյոն, Պարագվայ
Երկիր ԱՄՆ
Ժանրերինդի ռոք
Մասնագիտություներաժիշտ, երգիչ և երգերի հեղինակ
Գործիքներբաս կիթառ, կիթառ և վոկալ
ԼեյբլInterscope Records
ԿրթությունEl Molino High School? և Santa Rosa Junior College?
Պարգևներ
Կայքimaginedragonsmusic.com
 Ben McKee Վիքիպահեստում

Բենջամին Արթուր Մակկի (ապրիլի 7, 1985(1985-04-07)[1], Ասունսյոն, Պարագվայ, նաև հայտնի է որպես Փափուկ Ձեռքեր Մակի), ամերիկյան երաժիշտ, մուլտիգործիքավորող, երգահան և ձայնային պրոդյուսեր։ Նա Imagine Dragons ռոք խմբի բաս կիթառահարն է։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակկին մեծացել է Ֆորեսթվիլում (Կալիֆոռնիա) և ավարտել Էլ Մոլինո ավագ դպրոցը[3]։ Նա մեծացել է ակուստիկ կիթառ և ջութակ նվագելով, մինչև հինգերորդ դասարանում ընտրեց ակուստիկ բաս կիթառը։ Ավագ դպրոցում շարունակեց սովոորել ակուստիկ բաս կիթառ որպես ջազ տրիոյի անդամ, ինչն ազդեցություն ունեցավ Բերկլիի երաժշտական քոլեջ ընդունվելու որոշման վրա[4][5]։ Բերկլիում սովորելու ընթացքում Մակկին ապագա Imagine Dragons խմբի անդամների հետ տարբեր համերգներով հանդես եկավ որպես կիթառահար[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Imagine Dragons[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Մակկին Ուայն Սերմոնի կողմից հրավիրվեց միանալու Imagine Dragons խմբին, որը հիմնադրվել է Լաս Վեգասում։ Մակկին հրաժարվել է Բերկլիի վերջին կիսամյակից՝ խմբին միանալու համար։ Դեն Պլատցմանին հրավիրելով հարվածային գործիքներ նվագելու համար՝ խումբը համալրվեց[7][8][9]։

Խումբը նվաճեց մի շարք մրցանակներ, այդ թվում`«2011 թվականի լավագույն CD» (Vegas SEVEN), «Լավագույն տեղական ինդի նվագախումբ 2010» (Las Vegas Weekly)[10], «Las Vegas' Newest Must See Live Act» (Las Vegas CityLife)[11]: 2011 թվականի նոյեմբերին խումբը Interscope Records-ի հետ պայմանագիր կնքեց և սկսեց աշխատել պրոդյուսեր Ալեքս դա Քիդի հետ[12]։ 2012 թվականին Night Visions դեբյուտային ալբոմը խմբին մեծ հաջողություն բերեց։ Այն Billboard 200 հիթ-շքերթում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը և լավագույն Best Rock Album-ի (2014) համար հաղթել Billboard Music Award-ում։

«It's Time» սինգլը դարձավ խմբի առաջին սինգլը, որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը և RIAA-ի կողմից ստացավ մուլտի-պլատինե հավաստագիր։ Երկրորդ սինգլը՝ «Radioactive»-ը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և RIAA-ի կողմից որակվեց որպես ադամանդ՝ Nielsen SoundScan-ի պատմության մեջ դառնալով ամենաշատ վաճառված ռոք երգը։ Երրորդ սինգլը՝ «Demons»-ը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը և RIAA-ի կողմից ստացավ մուլտի-պլատինե հավաստագիր։ Նրանց ալբոմը վեց տարվա ընթացքում նոր ռոք խմբի համար եղավ դեբյուտային (2006 թվականից) և Radioactive երգը սահմանեց նոր ռեկորդ 23 շաբաթ շարունակ Billboard Hot Rock Songs ցանկում երկար ժամանակ մնալու համար[13]։ Ալբոմի երգերը շարունակում են մնալ Billboard Rock Songs-ի, Billboard Alternative Songs-ի և Billboard Pop Songs-ի ցանկերում։ Radioactive-ը նույնպես առաջադրվել է «Գրեմմի»-ի 2 անվանակարգում՝ հաղթելով «Լավագույն Ռոք կատարում» անվանակարգում[14]։

2015 թվականին Imagine Dragons-ի երկրորդ ալբոմը՝ Smoke + Mirrors-ը Billboard 200 հիթ-շքերթում, UK Albums Chart-ում, Canadian Albums Chart-ում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը։ Սինգլները ներառում են «I Bet My Life» և «Shots» երգերը[15][16]։

Խումբը մի քանի ֆիլմերի համար ձայնագրեց սաունդթրեքներ, ներառյալ «Ready Aim Fire»-ը Երկաթե մարդը 3 ֆիլմի համար, «Who We Are»-ը՝ Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը ֆիլմի համար և «Battle Cry»-ը Տրանսֆորմերներ։ Բնաջնջման դարաշրջանը ֆիլմի համար[17][18]։ Բացի այդ, 2014 թվականի սեպտեմբերին «Riot Games»-ի կողմից «Լեգենդների» աշխարհի առաջնության խթանման համար «Warriors» երգը ներկայացվեց անիմացիոն երաժշտական տեսահոլովակի տեսքով[19][20][21][22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. https://www.president.gov.ua/documents/5952022-43765
  3. Beck, John. Imagine Dragons bass player's road from Forestville to BottleRock, Press Democrat, May 23, 2015.
  4. «Opening Doors: Imagine Dragons' Bassist, Ben McKee, talks about the band's exciting journey». musichistorian.net. 2012 թ․ մարտի 26.
  5. «Berklee College of Music». berklee.edu. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  6. «Staff Pick: Imagine Dragons (Interview)». berkleegroove.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  7. «Imagine Dragons Talk New Album and Growing Up in Las Vegas». Vegasmagazine.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  8. «The Weekly chat: The Killers' Dave Keuning and Imagine Dragons' Wayne Sermon-together». Las Vegas Weekly. 2013 թ․ հոկտեմբերի 24. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  9. «Holy roller: Dan Reynolds interview | London Evening Standard». Standard.co.uk. 2013 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  10. «2010 Vegas' Best Arts & Entertainment winners». Las Vegas Weekly. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  11. «Vegas Seven 07-28-2011». Digitaleditiononline.com. 2011 թ․ հուլիսի 28. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  12. «Vegas band Imagine Dragons sign with Interscope». vegasseven.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  13. «Imagine Dragons Blaze Into #2 Spot On Billboard Chart – MTV». mtv.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  14. «Imagine Dragons pick up a pair of Grammy nominations – Las Vegas Weekly». lasvegasweekly.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  15. Moss, Liv (2015 թ․ փետրվարի 22). «Imagine Dragons claim first UK Number 1 album». Officialcharts.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  16. Billboard (2015 թ․ փետրվարի 25). «Imagine Dragons Slay at No. 1 on Billboard 200 Chart». Billboard. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  17. "Imagine Dragons Release Bombastic New Song From Upcoming Album". SPIN.
  18. Brian Mansfield, USA TODAY (October 27, 2014). "Song of the Week: Imagine Dragons' 'I Bet My Life'".
  19. Kevin Jagernauth (March 29, 2013). "'Iron Man 3' Soundtrack Features Passion Pit, Imagine Dra | The Playlist" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine. The Playlist.
  20. "Imagine Dragons' 'Who We Are' from 'Catching Fire' soundtrack – listen". Hypable.
  21. "Imagine Dragons Discuss 'Battle Cry,' Breaking Records & Making New Music | Billboard". Billboard.
  22. "Imagine Dragons". Billboard.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Մակկի» հոդվածին։