Անագրամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անագրամա, Շրջագրում (հունարեն՝ αναγράμμαμματισμος - «տառերի տեղափոխում»), գրական հնարանք, տվյալ բառի հնչյունների կրկնություն, վերադասավորություն ուրիշ կամ էլ մի շարք բառերի մեջ՝ մի բառից ուրիշ նոր բառ ստեղծելու նպատակով[1]։

Կրոնական հին տեքստերում հաճախ էին դիմում այս միջոցին՝ քողարկելու չասված աստվածության անունը։ Նոր ժամանակներում շրջագրումը պոետական հնարանքի տեսակ է, որը կիրառվում է տարբեր նպատակներով՝ կեղծանուններ ստեղծելու, ասելիքը թաքցնելու համար (Խարիտոն Մակենտին - պոետ Անտիոխ Կանտեմիր, Լենին - Նինել)։

Անագրամ թվեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

18-19-րդ դարում բնախույզների շրջանում ընդունված էր ծածկագրել իրենց հայտնագործությունները անագրամայի տեսքով[2][3], որը երկու նպատակ ուներ. թաքցնել վարկածը մինչև դրա վերջնական ատուգումը և հաստատել բացահայտման հեղինակ լինելը, երբ այն կվավերացվեր։ Այսպես, Գալիլեո Գալիլեյը ծածկագրել էր լատիներեն «Altissimun planetam tergeminum observavi» արտահայտությունը («Գերագույն մոլորակին եռակի զննեց») հետևյալ կերպ՝ «Smaismrmielmepoetaleu mibuvnenugttaviras», որտեղ ամրագրում էր Սատուրնի արբանյակների հայտնագործումը[4]։ Հետաքրքիր է, որ նույն հայտնագործությունն ավելի ուշ Հյուգենսը ևս ծածկագրել էր անագրամայով[5] «Շրջապատված է օղակով՝ բարակ, հարթ, ոչ մի տեղ չհպվող, արեգակնածիրին թեքված»՝ ճշտելով, որ Գալիլեյը տեսել է ոչ թե արբանյակներ, այլ Սատուրնի օղակների մասեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ էջ 150. 
  2. Научная Сеть >> Открытие Гюйгенсом «Луны» у Сатурна
  3. открытие фаз Венеры Галилеем
  4. mirslovarei.com/content_psy/anagramma-36717.html
  5. «Этюды об ученых», Ярослав Голованов | Readr — читатель двадцать первого века