Լուդաքրիս
| Լուդաքրիս | |
|---|---|
| Ի ծնե անուն | անգլ.՝ Christopher Brian Bridges |
| Նաև հայտնի է որպես | Chris Lova Lova, Luda, Velvet Jones և Bronze Bridges |
| Ծնվել է | սեպտեմբերի 11, 1977[1] (48 տարեկան) Շամփեյն, Շամպեյն շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
| Երկիր | |
| Ժանրեր | հարավային հիփ հոփ |
| Մասնագիտություն | ռեփեր, երգերի հեղինակ, դերասան, երաժշտական պրոդյուսեր և երաժշտական մենեջեր |
| Գործիքներ | վոկալ |
| Լեյբլ | Disturbing tha Peace?, Def Jam Recordings և Universal Music Group |
| Կրթություն | Ջորջիայի պետական համալսարան, Banneker High School?, Օք Պարկի River Forest ավագ դպրոց և Centreville High School? |
| Ամուսին | Eudoxie Mbouguiengue? |
| Պարգևներ | |
| Կայք | ludacrisofficial.com |
| Ստորագրություն | |
Քրիստոֆեր Բրայան Բրիջես անգլ.՝ Christopher Brian Bridges, սեպտեմբերի 11, 1977[1], Շամփեյն, Շամպեյն շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ավելի հայտնի է որպես Լուդաքրիս (Ludacris), ամերիկացի ռեփեր, դերասան և ձեռնարկատեր։ Հանդիսանում է Disturbing tha Peace ձայնագրման լեյբլի հիմնադիր-սեփականատերը։ Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում 3 անգամ ստացել է Գրեմմի։ Իր կարիերայի սկզբում որպես դիջեյ աշխատելուց հետո, նա 1999 թվականին թողարկում է իր «Incognegro» դեբյուտային ստուդիական ալբոմը, 2000 թվականին «Back for the First Time» անվանումը կրող երկրորդ ալբոմը, իսկ 2001-ին երրորդը, որը կրում է «Word of Mouf» անվանումը։ 2003 թվականին թողարկված նրա «Chicken-n-Beer» կոչվող չորրորդ ալբոմը գլխավորում է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը, իսկ այդ ալբոմի «Stand Up» երգը Billboard-ի տարբեր հիթ շքերթներում զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Billboard 200 ալբոմների հիթ շքերթի առաջին հորիզոնականն են զբաղեցնում նաև 2004 թվականին թողարկված նրա «The Red Light District» թվով հինգերորդ և 2006-ին թողարկված «Release Therapy» կոչվող վեցերորդ ալբոմները։ 2008 թվականին թողարկվում է նրա «Theater of the Mind» կոչվող յոթերորդ ալբոմը, իսկ 2010-ին թողարկված նրա «Battle of the Sexes» անվանումը կրող ութերորդ ալբոմը գլխավորում է տարբեր հիթ շքերթներ, այդ թվում նաև Billboard 200-ը։ 2015 թվականին մարտին Լուդաքրիսը թողարկել է իր «Ludaversal» կոչվող իններորդ ալբոմը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր նախկին հարաբերություններից մեկի արդյունքում Լուդաքրիսը ունի դուստր՝ Կարմա Բրիջեսը, ով ծնվել է 2001 թվականի օգոստոսի 3-ին[3]։ Մեկ այլ հարաբերությունից ծնված նրա երկրորդ դուստրը՝ Քայ Բելլա Բրիջեսը, ծնվել է 2013 թվականի դեկտեմբերի 9-ին[4][5]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Incognegro» (1999)
- «Back for the First Time» (2000)
- «Word of Mouf» (2001)
- «Chicken-n-Beer» (2003)
- «The Red Light District» (2004)
- «Release Therapy» (2006)
- «Theater of the Mind» (2008)
- «Battle of the Sexes» (2010)
- «Ludaversal» (2015)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica
- ↑ https://walkoffame.com/chris-ludacris-bridges/
- ↑ «HIPHOSSIP BLOG.: November 2007». Hiphossip.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Ludacris and baby mama in child support dispute». 2014 թ․ հունվար. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Ludacris and baby mama Tamika Fuller had a daughter». 2014 թ․ հունվար. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուդաքրիս» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Սեպտեմբերի 11 ծնունդներ
- 1977 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի ռեփերներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի ձեռնարկատերեր
- Ամերիկացի ռեփերներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Բեմական կեղծանուններ