Ջեյսոն Դերուլո
Ջեյսոն Դերուլո | |
---|---|
![]() Դերուլոն 2013 թվականի դեկտեմբերին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Jason Derulo |
Ի ծնե անուն | Ջեյսոն Ջոել Դեսրուլո |
Նաև հայտնի է որպես | Jason Derulo |
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1989 (33 տարեկան) Մայամի, Ֆլորիդա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | R&B, հիփ հոփ, փոփ |
Մասնագիտություն | Երգիչ, երգերի հեղինակ, պարող |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | Վոկալ |
Գործունեություն | 2006-ներկա |
Լեյբլ | Atlantic Records, Asylum Records, Warner Bros. Records, Beluga Heights Records, TM3 Records, Music Online Entertainmentz, Geffen Records, Slip-N-Slide Records |
Կրթություն | Dillard High School? և American Musical and Dramatic Academy? |
Պարգևներ | |
Կայք | jasonderulo.com |
Ստորագրություն | |
![]() |
Ջեյսոն Ջոել Դեսրուլո (անգլ.՝ Jason Joel Desrouleaux, սեպտեմբերի 21, 1989[1][2], Միրամար (Ֆլորիդա), Բրովարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[3]), ավելի հայտնի է որպես Ջեյսոն Դերուլո (անգլ.՝ Jason Derulo), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և պարող։ 2009 թվականին իր անհատական երաժշտական կարիերան սկսելուց ի վեր ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 30 միլիոն սինգլ։ 2010 թվականի մարտին թողարկել է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Jason Derulo», որին հաջորդում է «Future History» անվանումը կրող երկրորդ ալբոմը 2011 թվականի սեպտեմբերին։ Նրա երրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում է «Tattoos», թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերին։ Ջեյսոնի «Everything Is 4» կոչվող չորրորդ ալբոմը թողարկվել է 2015 թվականի մայիսին։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյսոն Ջոել Դեսրուլոն ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 21-ին Մայամիում, Ֆլորիդա։ Նրա ծնողները հայիթացիներ են[4][5]։ Նա ընտանիքի երեք երեխաներից ամենաերիտասարդն է[6]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2006-12: «Jason Derulo» և «Future History»[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեյսոն Դերուլոն իր երաժշտական կարիերան սկսել է երգեր գրելով այնպիսի կատարողների համար, ինչպիսիք են՝ Դիդդի, Լիլ Ուեյն, Շոն Քինգսթոն, Կեսի Վենտուրա և այլք[7]։ 2006 թվականին նա հաղթում է Showtime at the Apollo հեռուստաշոուում[8], իսկ ավելի ուշ երաժշտական պրոդյուսեր Ջեյ Ար Ռոտեմի հետ ծանոթանալուց հետո, նա ստորագրում է պայմանագիր Beluga Heights Records և Warner Bros. Records ձայնագրման լեյբլների հետ։ Ջեյ Ար Ռոտեմը, HitQuarters հրատարակչության հետ հարցազրույցում խոսելով Ջեյսոնի մասին, ասել է․ «Ջեյսոն Դերուլոն ունի ամենատպավորիչ աշխատանքային էթիկաներից մեկը, որ ես երբևէ հանդիպել եմ»[9]։
2009 թվականի օգոստոսի 4-ին թողարկվում է Ջեյսոնի դեբյուտային՝ «Whatcha Say» սինգլը, որը գլխավորում է Billboard Hot 100 հիթ շքերթը[10]։ 2009 թվականի դեկտեմբերի 8-ին նա թողարկում է «In My Head» սինգլը, որը Billboard Hot 100-ում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը[10]։ Նույն տարվա դեկտեմբերից մինչև 2010 թվականի հունվարը նա նաև ելույթներ էր ունենում երգչուհի Լեդի Գագայի շրջագայության ժամանակ[11]։ 2010 թվականի փետրվարի 24-ին թողարկվում է «Ridin' Solo» սինգլը, որը Billboard Hot 100-ում 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում[10]։
2010 թվականի փետրվարի 26-ին Ջեյսոնը թողարկում է իր դեբյուտային ստուդիական ալբոմը՝ «Jason Derulo»[12]: Այն Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը[13]։ Ալբոմը գովազդելու համար նա նաև սկսում է իր համերգային շրջագայությունների շարքը, որը սկսվում է 2010 թվականի օգոստոսին և ավարտվում է 2011 թվականի մարտին[14]։
2011 թվականի սեպտեմբերի 16-ին թողարկվում է Ջեյսոնի երկրորդ՝ «Future History» կոչվող ստուդիական ալբոմը[15]։ Այն Billboard 200-ում զբաղեցնում է 29-րդ հորիզոնականը[16], իսկ ալբոմի «Don't Wanna Go Home», «It Girl» և «Breathing» երգերը զբաղեցնում են հորիզոնականներ միջազգային մի շարք հիթ շքերթներում։ 2012 թվականի ամռանը Ջեյսոնը ամերիկացի երգչուհի Քելլի Ռոուլենդի հետ միասին հանդիսացել են ժյուրի ավստրալիական «Everybody Dance Now» պարային հեռուստածրագրում[17]։
2013-2015: «Tattoos» և «Everything Is 4»[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի սեպտեմբերի 20-ին թողարկվեց Դերուլոյի «Tattoos» անվանումը կրող երրորդ ստուդիական ալբոմը[18]։ Ալբոմի «Talk Dirty» սինգլը, որը համագործակցություն է ռեփեր Թու Չեյնսի հետ, Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը և դարձավ հիթ[10]։ Այն նաև զբաղեցրեց առաջին հորիզոնականը Ավստրալիայի, Գերմանիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և մի քանի այլ երկրների հիթ շքերթներում[19]։ Ալբոմի «Wiggle» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև ռեփեր Սնուփ Դոգը, զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթ և նույնպես դարձավ հիթ[10]։ Հիթ շքերթներում նաև հաջողություն ունեցան ալբոմի «The Other Side», «Marry Me» և «Trumpets» սինգլները[10]։ Ալբոմը գովազդելու նպատակով Դերուլոն 2014 թվականի փետրվարից սկսեց իր համերգային շրջագայությունների շարքը[20]։ Նույն տարվա ապրիլին «Tattoos» ալբոմը վերաթողարկվեց «Talk Dirty» անվամբ[21]։
2015 թվականի մայիսի 29-ին վաճառքի դուրս եկավ Դերուլոյի «Everything Is 4» կոչվող չորրորդ ստուդիական ալբոմը[22]։ Ալբոմի «Want to Want Me» սինգլը Billboard Hot 100-ում զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը[10], սակայն գլխավորեց Ավստրիայի[23], Իսրայելի[24], Մեծ Բրիտանիայի[25] և մի քանի այլ երկրների հիթ շքերթներ։ 2015 թվականի հունիսին սկսվեց ամերիկյան «Պարիր, թե կարող ես» (անգլ.՝ So You Think You Can Dance) նախագծի 12-րդ եթերաշրջանը, որտեղ Դերուլուն ընդգրկվել էր ժյուրիի կազմում[26]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Jason Derulo» (2010)
- «Future History» (2011)
- «Tattoos» (2013)
- «Everything Is 4» (2015)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Allmusic — 1991.
- ↑ Vena Jocelyn (հունվարի 21, 2010)։ «Jason Derulo Talks About His Uncle's Experience in Haiti»։ MTV
- ↑ Kondolojy Amanda (մայիսի 7, 2013)։ «E! Premieres The Untold Story: Jason Derulo Tuesday May 14 at 10 PM»։ TVbytheNumbers։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-23-ին։ Վերցված է 2015-01-03
- ↑ «Jason Derulo Biography»։ The Famous People։ Վերցված է Հոկտեմբերի 5, 2015
- ↑ «Heartbreak tale pays off for singer Jason Derulo»։ Reuters։ հոկտեմբերի 5, 2009։ Վերցված է հոկտեմբերի 4, 2009
- ↑ Jackson Eboyne։ «Grit and Sacrifice Pay Off for Jason Derulo»։ Amour Créole Magazine
- ↑ «Interview With JR Rotem»։ HitQuarters։ ապրիլի 4, 2010։ Վերցված է ապրիլի 8, 2010
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 «Jason Derulo - Chart history»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-05-ին։ Վերցված է հոկտեմբերի 21, 2009
- ↑ Vena Jocelyn (հոկտեմբերի 20, 2009)։ «Exclusive: Jason DeRulo To Tour With Lady Gaga»։ MTV (Viacom)։ Վերցված է հոկտեմբերի 22, 2009
- ↑ Praxis Media։ «Radio1 Rodos Greece ::: UK Forthcoming Albums ::: Charts, DJ Promos, Dance, Lyrics, Free Mp3 Samples Downloads»։ Radio1.gr։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-07-ին։ Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 5–ին
- ↑ «Jason Derulo’s first week sales are…»։ the305։ մարտի 11, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-30-ին։ Վերցված է 2010 թ․ հուլիսի 14
- ↑ «Jason Derulo to Embark on Major U.S. Headlining Tour on September 27th, 2010»։ Warner Bros. Records։ Marketwired։ օգոստոսի 2, 2010։ Վերցված է սեպտեմբերի 5, 2014
- ↑ «Future History: Jason Derulo»։ Amazon.de։ Վերցված է օգոստոսի 20, 2011
- ↑ Langhorne Cyrus (հոկտեմբերի 5, 2011)։ «J. Cole Sidelines The Competition, Phonte Starts Off Strong, 9th Wonder Floats To The Chart»։ Sohh.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-07-ին։ Վերցված է հոկտեմբերի 6, 2011
- ↑ «Sarah Murdoch, Jason Derulo & Kelly Rowland Join "Everybody Dance Now"»։ Throng։ 2012-06-24։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-30-ին։ Վերցված է 2013 թ․ հունվարի 11
- ↑ «Jason Derulo: 'Tattoos' - Album review»։ Digital Spy։ Սեպտեմբերի 20, 2013։ Վերցված է Մարտի 29, 2016
- ↑ «Top 5 Songs for Week Ending April 19»։ Voice of America։ Ապրիլի 18, 2014։ Վերցված է Մարտի 29, 2016
- ↑ «Jason kicks of the Tattoos World Tour!»։ Jasonderulo.com։ Փետրվարի 24, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-05-ին։ Վերցված է Մարտի 29, 2016
- ↑ «Jason Derulo Announces New Album, 'Talk Dirty'»։ Billboard։ Մարտի 17, 2014։ Վերցված է Մարտի 29, 2016
- ↑ «Everything is 4 by Jason Derulo»։ iTunes։ Վերցված է Մարտի 29, 2016
- ↑ «Jason Derulo - Want To Want Me»։ Austriancharts.at։ Վերցված է Մարտի 29, 2016
- ↑ «Weekly Charts»։ Mediaforest.biz։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է Մարտի 29, 2016
- ↑ «Official Singles Chart Top 100»։ Official Charts Company։ Վերցված է Մարտի 29, 2016
- ↑ «So You Think You Can Dance Replacing Mary Murphy with Paula Abdul, Jason Derulo»։ TV Guide։ Հունվար 22, 2015։ Վերցված է մարտի 29, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջեյսոն Դերուլո կատեգորիայում։ |
|