Էյս Հուդ
Էյս Հուդ | |
---|---|
Էյս Հուդ (2013) | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Ace Hood |
Ի ծնե անուն | Անտուան Մակքոլիստեր |
Նաև հայտնի է որպես | Ace Hood |
Ծնվել է | մայիսի 11, 1988 (36 տարեկան) Պորտ Սենտ Լուսի, Ֆլորիդա |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2006-ներկա |
Լեյբլ | We The Best Group, Republic Records (ներկա) Cash Money Records, Def Jam Recordings (նախկին) |
Կրթություն | Deerfield Beach High School? |
Կապված | DJ Khaled, Ռիք Ռոս, Թի Փեյն, Birdman, Լիլ Ուեյն |
Կայք | acehood-online.com |
Անտուան Մակքոլիստեր (անգլ.՝ Antoine McColister, մայիսի 11, 1988[1], Պորտ Սենտ Լուսի, Սենտ Լյուսի շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի ռեփեր, ով ավելի հայտնի է Էյս Հուդ (անգլ.՝ Ace Hood) բեմական կեղծանվամբ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էյս Հուդի դեբյուտային «Gutta» ալբոմը թողարկվել է 2008 թվականին[2], իսկ հաջորդ տարի թողարկվել է նրա երկրորդ՝ «Ruthless» կոչվող ալբոմը[3]։ 2009 թվականին նա ընդգրկվել է «XXL» կողմից կազմվող ամենամյա «Freshmen» ցանկում, որում ընդգրկվում են լավագույն նորեկ ռեփերները[4]։ 2011 թվականին թողարկվել է նրա «Blood, Sweat & Tears» կոչվող երրորդ ալբոմը, որը զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում[5]։ Այդ ալբոմի «Hustle Hard» սինգլը ունեցել է կոմերցիոն հաջողություն և զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում[6]։
2013 թվականին թողարկվել է ռեփերի «Trials & Tribulations» անվանումը կրող չորրորդ ալբոմը, որը Billboard 200-ում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը[7]։ Այդ ալբոմի «Bugatti» սինգլը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ամերիկացի ռեփերներ Future-ը և Ռիք Ռոսը, զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում[6]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Gutta» (2008)
- «Ruthless» (2009)
- «Blood, Sweat & Tears» (2011)
- «Trials & Tribulations» (2013)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Deutsche Nationalbibliothek Record #138656002 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ David Jeffries (2008 թ․ նոյեմբերի 18). «Gutta - Ace Hood | Songs, Reviews, Credits, Awards». Allmusic. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ David Jeffries (2009 թ․ հունիսի 30). «Ruthless - Ace Hood | Songs, Reviews, Credits, Awards». Allmusic. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Where Are They Now?: 2009 Freshman Recap - XXL». XXL. 2011 թ․ մարտի 24. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Hip Hop Album Sales: The Week Ending 8/14/2011». HipHopDX. 2011 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ 6,0 6,1 «Ace Hood - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Hip Hop Album Sales: The Week Ending 7/21/2013». HipHopDX. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2017-07-16 Wayback Machine