Ռոդենի թանգարան (Փարիզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ռոդենի թանգարան (այլ կիրառումներ)
Ռոդենի թանգարան
ֆր.՝ Le Musée Rodin
Rodin Museum.JPG
Տեսակպատկերասրահ, ազգային թանգարան և թանգարանի շենք
ԵրկիրՖրանսիա
Տեղագրություն79 Rue de Varenne, 75007, Փարիզ, Ֆրանսիա
ՎայրHôtel Biron
Հիմնադրված է1919
Այցելուներ700 000 և 704 192[1]
ՏնօրենCatherine Chevillot[2]
Կոորդինատներ: 48°51′19.282″ հս․ լ. 2°18′56.948″ ավ. ե. / 48.85535611° հս․. լ. 2.31581889° ավ. ե. / 48.85535611; 2.31581889
ԿայքՌոդենի թանգարան

Ռոդենի թանգարան (ֆր.՝ Musée Rodin), արվեստի թանգարան Փարիզում, որտեղ պահվում է ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի աշխատանքների ամենամեծ հավաքածուն։ Թանգարանը բացվել է 1919 թվականին։ Գտնվում է Փարիզի 7-րդ շրջանում՝ Բիրոնի պալատում, որը կառուցվել է 1727-1732 թվականներին ճարտարապետ Ժակ-Անժ Գաբրիելի նախագծով։

1926 թվականին, ներառվելով պատմական հուշարձանների ցանկում, Բիրոնի պալատը վերանորոգման է ենթարկվում, որպեսզի ավելի ամրապնդվի պալատի թանգարանային դերը։ Վերանորոգման վերջին նախագիծը կազմվել է 2012 թվականին։

1904 թվականից շենքում ապրել են տարբեր նկարիչներ, քանդակագործներ, այդ թվում նաև Օգյուստ Ռոդենը (1908-1917)։ Ռոդենի ջանքերի շնորհիվ՝ շենքը չի քանդվել, իսկ 1916 թվականին ընդունվել է որոշում, որի համաձայն շենքում հավաքվել են Ռոդենի գործերը, ինչպես նաև նրա կյանքին ու գործունեությանը նվիրված փաստաթղթեր։ Թանգարանում կան ավելի քան 6.600 քանդակ, 8.000 լուսանկար, արվեստի 7.000 այլ գործեր։

Բացի Ռոդենի բազմաթիվ գործերից՝ թանգարանում պահվում են Ռոդենի սիրած կնոջ՝ Կամիլ Կլոդելի աշխատանքները։ Թանգարանում է գտնվում նաև Ռոդենի՝ գեղանկարչական գործերի անձնական հավաքածուն, այդ թվում՝ Վան Գոգի վրձնին պատկանող գործեր։ Թանգարանում է գտնվում հանրահայտ «Մտածողը»:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fréquentation des musées de France de 2012 à 2014(untranslated).
  2. Catherine Chevillot nommée directrice du musée Rodin // LibérationÉdouard de Rothschild, 2012. — ed. size: 139959 — ISSN 0335-1793