Մտածողը
| տեսակ | group of casts? |
|---|---|
| քանդակագործ | Ֆրանսուա Օգյուստ Ռոդեն |
| տարի | 1880-1882 |
| բարձրություն | 181 |
| լայնություն | 98 սանտիմետր[1] |
| ժանր | նյու |
| նյութ | բրոնզ |
| գտնվելու վայր | Փարիզ |
| հավաքածու | Ռոդենի թանգարան (Փարիզ) և Ազգային հին պատկերասրահ |
| հատվածն է | Le Penseur (Kyoto National Museum)? |
պատկերված են
| |
Մտածողը (ֆրանսերեն՝ Le Penseur), ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի 1880-1882 թվականներին ստեղծած քանդակը։ Քանդակի բնօրինակը պահպանվում է Փարիզում՝ Ռոդենի թանգարանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախապես քանդակն անվանվում էր «Պոետը» և պիտի դառնար «Աստվածային կատակերգության» մոտիվներով ստեղծված «Դժոխքի դարպասները» քանդակի մի մասը՝ ներկայացնելով Դանթե Ալիգիերիին[2]։ Ժամանակի ընթացքում Դանթեի կերպարը փոխարինվում է ստեղծողի ունիվերսալ կերպարով։
«Մտածողը» քանդակի (ինչպես և Ռոդենի շատ այլ քանդակների) բնորդը եղել է Ժան Բո (ֆրանսերեն՝ Jean Baud) անունով մի ֆրանսիացի՝ մկանուտ մի բռնցքամարտիկ, ով ելույթ էր ունենում հիմնականում Փարիզում՝ Կարմիր լապտերների թաղամասում։
«Մտածողը» քանդակն առաջին անգամ հասարակությանը ցուցադրվել է 1888 թ. Կոպենհագենում։ 1902 թ. բրոնզից ձուլվում է 181 սմ բարձրությամբ քանդակ, որ 1904 թ. Ռոդենը ցուցադրում է փարիզյան սալոնում։ 1906 թ. բրոնզե «Մտածողը» տեղադրվում է Փարիզի պանթեոնում։ Բացման արարողությանը ներկա Ռոդենը հայտարարել է, որ «Մտածողը» հուշարձան է ֆրանսիացի աշխատավորին։ 1922 թ. արձանը տեղափոխեցին Ռոդենի թանգարան։
Կրկնօրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն «Մտածողը» քանդակի բրոնզե ու գիպսե ավելի քան 20 կրկնօրինակներ, գտնվում են աշխարհի տարբեր ծայրերում։ Քանդակի բրոնզե կրկնօրինակը տեղադրված է Ռոդենի գերեզմանին, որ գտնվում է Մեդենում՝ Փարիզի արվարձանում[2]։ Մյուս կրկնօրինակները տեղադրված են Ֆինլանդիայում՝ Ռոդենի թանգարանի դարպասների մոտ ու Կոլումբիական համալսարանի դարպասների մոտ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քանդակի բրոնզե կրկնօրինակը Կոպենհագենում
- «Մտածողը» Ռոդենի թանգարանի առջև Ֆինլանդիայում
- «Դժոխքի դարպասների» վրա նստել է «Մտածողը»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.musee-rodin.fr/en/musee/collections/oeuvres/thinker
- 1 2 Elsen, Albert L., Rodin's Gates of Hell, University of Minnesota Press, Minneapolis Minnesota, 1960 p. 96.
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մտածողը կատեգորիայում։ |
