Ազգային հին պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազգային հին պատկերասրահ
AlteNationalgalerie 1a.jpg
Տեսակ պատկերասրահ
Երկիր Գերմանիա
Տեղագրություն Միտե
Վայր Միտե
Մասն է Թանգարանների կղզի և Բեռլինի պետական թանգարաներ
Հիմնադրված է 1861
Տնօրեն Peter-Klaus Schuster և Peter-Klaus Schuster
Կոորդինատներ: 52°31′15″ հս․ լ. 13°23′53″ ավ. ե. / 52.52083° հս․. լ. 13.39806° ավ. ե. / 52.52083; 13.39806
Կայք smb.museum/museen-und-einrichtungen/alte-nationalgalerie/home.html
Ազգային հին պատկերասրահը գտնվում է Գերմանիաում
Ազգային հին պատկերասրահ
Alte Nationalgalerie Վիքիպահեստում

Ազգային հին պատկերասրահ (գերմ.՝ Alte Nationalgalerie), գեղարվեստական թանգարան Բեռլինի Թանգարանային կղզում: Պատկերասրահում պահվում են 19-րդ դարի արվեստի գործեր Պրուսական մշակույթի ժառանգության ֆոնդի հավաքածուից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահը հիմնվել է 1861 թվականին 262 նկարից բաղկացած հավաքածուի հիման վրա, որ նվիրել էր բանկիր Յոհան Հենրիխ Վագեները (գերմ.՝ Johann Heinrich Wagener): Սկզբնապես հավաքածուն տեղավորել են Արվեստի ակադեմիայի շենքում: Ժամանակակից շենքը` հռոմեական տաճարի ոճով և աբսիդով, նախագծվել է 1865 թվականին Ֆրիդրիխ Ավգուստ Շտյուլերի կողմից Ֆրիդրիխ Վիլհելմ IV արքայի պատվերով և կառուցվել 1869-1876 թվականներին Հենրիխ Շտրակի ղեկավարությամբ:

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահի սրահներից մեկը

Ֆրիդրիխ Ավգուստ Շտյուլերը կառույցի դիզայնի շուրջ աշխատել է 1863 թվականից Պրուսիայի արքա Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի էսքիզի հիման վրա[1]: Երկու տարի անց` երկու անհաջող նախագիծ մշակելուց հետո, վերջնականապես ընդունվում է նրա երրորդ նախագիծը: Շտյուլերը մահացել է նախքան կառույցի պատրաստ լինելը. կիսատ գործը շարունակել է Կարլ Բուսեն: 1866 թվականին արքայի հորդորով ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որը գլխավորում էր Հենրիխ Շտրակը. այն պետք է զբաղվեր պատկերասրահի շինարարության գործերով: Պատկերասրահի շենքի բացումը կայացել է 1876 թվականի մարտի 22-ին:

Պատկերասրահի բացման պահին հավաքածուն դեռևս այնքան էլ մեծ չէր: Պատկերասրահի նպատակն էր հավաքածուն համալրել ժամանակակից` հատկապես պրուսական արվեստը ներկայացնող գործերով: 1874 թվականին Մաքս Ջորդանը դառնում է պատկերասրահի առաջին տնօրենը: 1896 թվականին նրան փոխարինում է Գուգո ֆոն Չուդին, որը հավաքածուն համալրում է ֆրանսիացի իմպրեսիոնիստների գործերով. դրանով գերմանական պատկերասրահը երկու դարերի սահմանագծում դառնում է ժամանակակից ֆրանսիական արվեստի կարևորագույն հավաքածու[2]:

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օդային ռմբակոծությունների հետևանքով շենքը զգալիորեն վնասվել է: Պատկերասրահը մասամբ սկսել է գործել 1949 թվականին, իսկ վերականգնողական աշխատանքները շարունակվել են մինչև 1969 թվականը: 1998-2001 թվականներին թանգարանը ամբողջովին վերանորոգվել է, վերին հարկում ավելացվել են լրացուցիչ սրահներ, որտեղ տեղավորվել են ռոմանտիզմի դարաշրջանի ցուցանմուշներ: 2010 թվականին վերանորոգումից հետո թանգարանի մուտքի առաջ բացվել է սյունազարդ բակը:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երկաթի վերամշակման գործարան», Ադոլֆ ֆոն Մենցել, 1875

Պատկերասրահում ցուցադրվում են կլասիցիզմի և ռոմանտիզմի (նկարիչներ Կասպար Դավիդ Ֆրիդրիխ, Կարլ Ֆրիդրիխ Շինկել, Կառլ Բլեխեն), բիդերմայերի, ֆրանսիական իմպրեսիոնիզմի (Էդուարդ Մանե, Կլոդ Մոնե) և վաղ մոդեռնիզմի (Ադոլֆ ֆոն Մենցել, Մաքս Լիբերման, Լովիս Կորինտ) ոճի գործեր:

Պատկերասրահի առավել արժեքավոր գործերից են Յոհան Էրդման Հումելի «Շախմատային խաղ Բեռլինի Ֆոսս պալատում» (1818), Կասպար Դավիդ Ֆրիդրիխի «Քահանան ծովի մոտ» (1808-1809), Ադոլֆ ֆոն Մենցելի «Երկաթի վերամշակման գործարան» (1875), Յոհան Գոթֆրիդ Շադովի «Արքայադուստրեր» (1875) ստեղծագործությունները:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Claude Keisch, The Alte Nationalgalerie, Berlin, London: Scala / Munich: Beck, 2005, ISBN 978-3-406-52675-6, p. 7.
  2. Philipp Demandt: „Schule des Sehens“. Die Nationalgalerie und die Moderne, in: Angelika Wesenberg (Hg.), Impressionismus – Expressionismus. Kunstwende, Berlin 2015, pp 13-19.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]