Քննարկում:Մտածողը

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պանդուխտ իսկ ի՞նչ ուրիշ Մտածողը կա, որ վերանվանում ես Մտածողը (քանդակ)։ Սա ռուսերեն մտածելակերպով է, ուր որոշիչ հոդը չկա։ Եթե ուրիշ մտածող ցույց տաք, որի մասին արժե հոդված գրել, ապա ես ետ կվերանվանեմ էջը։--Bekoքննարկում 18։46, 4 Հուլիսի 2011 (UTC)

Ես որ «Նոր էջերում» տեսա «Մտածող» հոդվածը ասացի թենաս էս ինչի մասին է (չէի կարծում որ դա կարող էր այս քանդակին վերաբերվել, չնայած որ գիտի դրա գոյության մասին): Կարծում եմ որ այցելու ավելորդ մեկ էջ չփոխի հարկավոր է հենց սկզբից ճշտել, թե հոդվածը կոնկրետ ինչի մասին է: Գումարած դրան, «Մտածողը» նաև Չեխովի աշխատություններից մեկն է:--Պանդուխտ 18:54, 4 Հուլիսի 2011 (UTC)[reply]
Չեխովի «Մտածողի» մասին անգամ ռուսները հոդված չունեն և հավանաբար չեն էլ գրի, դա այն պատմվածքը չէ։ Եթե լեզվային հղումներով նայես, ապա մի քանի լեզվով է նշված փակագծերում։ Սա կարելի է քննարկել, բայց իմ կարծիքով գեղարվեստական գործերի կողքը չարժի նշել նկար է, կամ քանդակ եթե իհարկե նույն վերնագրով գործ չեն ստեղծել տարբեր հեղինակներ, կամ էլ վերնագիրը ինչ-որ այլ հայտնի անուն չէ։--Bekoքննարկում 19:06, 4 Հուլիսի 2011 (UTC)[reply]
Ես կարծում եմ որ արժե փակագծերում գրել թե հոդվածը ինչի մասին, թե չե վերնագիրը կարող է շփոթեցնել կարդացողին (և որ նա ավելորդ էջ չբացի, ինչը ավելի է կարևոր դառնում երբ մտնում են բջջայինով), բայց չեմ պնդի: Կուզենայի իմանալ այլ մասնակիցների կարծիքը:--Պանդուխտ 19:54, 4 Հուլիսի 2011 (UTC)[reply]