Ռոդենի թանգարան (Ֆիլադելֆիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ռոդենի թանգարան (այլ կիրառումներ)
Ռոդենի թանգարան
Philly042107-009-RodinMuseum.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրԱՄՆ
ՏեղագրությունՓենսիլվանիա
ՎայրՖիլադելֆիա
Հիմնադրված էնոյեմբերի 29, 1929
ՀիմնադիրԺյուլ Մաստբաում
Կոորդինատներ: 39°57′42.8″ հս․ լ. 75°10′26.0″ ամ. ե. / 39.961889° հս․. լ. 75.173889° ավ. ե. / 39.961889; 75.173889
ԿայքՌոդենի թանգարան

Ռոդենի թանգարան (անգլ.՝ Rodin Museum), գեղարվեստական թանգարան Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա, ԱՄՆ), որտեղ պահվում է քանդակագործ Օգյուստ Ռոդենի աշխատանքների՝ մեծությամբ երկրորդ հավաքածուն Փարիզի թանգարանից հետո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքածուն ամբողջացվել է 1923-1926 թվականներին թատրոնի և կինոյի մագնատ Ժյուլ Մաստբաումի կողմից (1872-1926)՝ այն որպես հատուկ նվեր տալով Ֆիլադելֆիա քաղաքին։ Ընդամենը երեք տարում Մաստբաումը հավաքեց Ռոդենի՝ Փարիզից դուրս գտնվող ամենամեծ հավաքածուն։ Հավաքածուն ներառում է բրոնզե, գիպսե քանդակներ, նամակներ, գրքեր։ 1926 թվականին Մաստբաումը թանգարանի շենքի նախագիծը պատվիրում է ճարտարապետներ Պոլյու Կրեին և Ժակ Գրեբերին։ Թանգարանը բացվել է 1929 թվականին՝ Մաստբաումի մահից հետո։ Այն կառավարում է Ֆիլադելֆիայի գեղարվեստական թանգարանը:

2012 թվականին թանգարանը վերաբացվել է երեքամյա վերանորոգումից հետո, որն արժեցել է 9 միլիոն դոլար[1][2]:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն ընդգրկում է քանդակագործի 133 աշխատանքներ։ Թանգարանի հենց մուտքի մոտ տեղադրված է Ռոդենի ամենահայտնի քանդակի՝ «Մտածողի» կրկնօրինակը։ Նախապես ծրագրվել էր, որ դա կլինի 550 սանտիմետրանոց «Դժոխքի դարպասների» 100 քանդակներից մեկը։ Ռոդենը Դեկորատիվ արվեստի թանգարանի համար նախատեսված այդ ծրագրի համար աշխատել էր 1880 թվականից մինչև իր մահը։

Թանգարանում ներկայացված են քանդակագործի հայտնի այլ աշխատանքների կրկնօրինակներ ևս՝ «Համբույր» (1886), «Հավերժ գարուն» (1884), «Բրոնզի դար» (1875-1876), «Կալեի քաղաքացիները»:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «BBC News - Rodin Museum re-opens after three years of work»։ Bbc.co.uk։ Վերցված է 2012-05-17 
  2. The Associated Press։ «Rodin Museum in Philadelphia to reopen in July»։ seattlepi.com։ Վերցված է 2012-05-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]