Ազդրոսկր
Ազդրոսկր | |
---|---|
![]() | |
Տեսակ | Խողովակաձև ոսկր |
Ենթադաս | Ոսկոր[1][2][3], long bone?[4][5] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | bones of free part of lower limb? |
Կազմված է | upper extremity of femur?, body of femur? և lower extremity of femur? |
Լատիներեն անվանում | femur, os femoris |
Միանում է | hip bone?, Ծնկոսկր, tibia? և Կոնք–ազդրային հոդ |
MeSH | A02.835.232.043.650.247 |
Foundational Model of Anatomy | 9611 |
Terminologia Anatomica 98 | A02.5.04.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[6] |
![]() |
Ազդրոսկր (լատ.՝ femur, os femoris), մարդու մարմնի խողովակաձև ամենամեծ ոսկրը։ Մարմինն ունի գլանաձև տեսք և առջևում ինչ-որ չափով ուռուցիկ է, նրա հետևի մակերեսի երկայնքով ձգվում է անհարթ գիծ (linea aspera), որը ծառայում է մկանների կպման համար։ Մարմինը ներքևի մասում լայնանում է։
Մոտակա ծայրի վրա գտնվում է ազդրոսկրի գլուխը (caput femoris), որն ունի հոդային մակերևույթ, որը ծառայում է կոնքոսկրի հետ հոդավորվելու համար։ Գլխի մակերևույթի մեջտեղում կա փոսիկ։ Գլուխը ոսկրի մարմնին միացված է լավ արտահայտված վզիկով (collum femoris), որը ազդրոսկրի մարմնի երկայնական առանցքի հետ առաջացնում է մոտավորապես 130 ° անկյուն։ Վզիկի և մարմնի սահմանում կան երկու` վերին և ստորին ոսկրային հզոր թմբեր, որոնք կոչվում են տամբիոններ։ Մեծ տամբիոնը (trochanter major) տեղակայված է կողմնայնորեն` մարմնի վերին ծայրում, նրա` դեպի վզիկը դարձած միջային երեսին տամբիոնային փոսն է (fossa trochanterica): Երկու տամբիոնները միմյանց են միանում դիմացից միջտամբիոնային գծով (linea intertrochanterica), իսկ հետևից լավ արտահայտված միջտամբիոնային կատարով (crista intertrochanterica): Այս փոսն ու կատարը ծառայում են մկանների կպման համար։ Ազդրոսկրի մարմինը (corpus femoris) ծռված է դեպի առաջ, նրա առաջային մակերեսը հարթ է, իսկ հետին մակերեսի երկայնքով անցնում է անհարթ գիծը (linea aspera), որը բաժանվում է միջային ու կողմնային շուրթերի։ Մարմնի մեջտեղում շուրթերը սերտ հարում են միմյանց, իսկ դեպի վեր ու վար նրանք հեռանում են իրարից։ Դեպի վեր կողմնային շուրթը հաստանում է, գոյացնում է հետույքային թմբկությունը (tuberositas glutea), որը երբեմն նաև անվանում են երրորդ տամբիոն (trochanter tertius)։ Միջային շուրթը, շարունակվելով վեր, դառնում է կտինային գիծ (linea pectinea)։ Դեպի ներքև շրթերն աստիճանաբար հեռանում են միմյանցից` սահմանափակելով եռանկյունաձև ծնկափոսային մակերեսը (հարթակը) (facies poplitea)։
Ազդրոսկրի մարմնի հեռակա ծայրը լայնանալով գոյացնում է երկու խոշոր կոճեր՝ միջային և կողմնային (condylus medialis et lateralis), որոնց միջև հետևի կողմից գտնվում է միջկոճային փոսն է (fossa intercondylaris)։ Կոճերն ունեն հոդային մակերևույթներ, որոնք նախատեսված են ոլոքին ու ծնկոսկրին միանալու համար։ Յուրաքանչյուր կոճի կողմերում` հոդամակերեսւց վեր, տեղակայված է համապատասխան վերկոճը (epicondylus medialis et epicondylus lateralis)։
Մկաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազդրոսկրին միանում են հետևյալ մկանները
- Հետույքային մկանները (լատ. musculus gluteus),
- Տանձաձև մկանը (լատ. musculus piriformis),
- Ազդրի առբերիչ մկանները (լատ. musculus adductor),
- Վերին և ստորին երկվորյակ մկաններ (լատ. musculus gemellus superior et inferior)
- Կտինային մկանը (լատ. musculus pectineus),
- Նազելի մկանը (լատ. musculus gracilis),
- Ազդրի երկգլուխ մկանը (լատ. musculus biceps femoris),
- Կիսաջլակազմ մկանը (լատ. musculus semitendinosus),
- Կիսաթաղանթակազմ մկանը (լատ. musculus semimembranosus),
- Ազդրի քառագլուխ մկանը (լատ. musculus quadriceps femoris),
- Քառակուսի մկանը (լատ. musculus quadratis femoris),
- Զստագոտկային մկանը (լատ. musculus iliopsoas):
Լրացուցիչ նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Անատոմիական տեղադրվածությունը
-
Աջ ազդրի վերին վերջավորությունը հետևից և վերևից
-
Աջ ազդրը: Առջևի մակերևույթ (ջլային մկանների ամրացման վայր)
-
Աջ ազդրը: Հետին մակերևույթ (ջլային մկանների ամրացման վայր)
-
Ազդրի միջին խոռոչի խորքային մկաններ
-
Ազդրոսկրի արյունատար անոթը
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Bishop P. J., Hocknull S., Clemente C., Hutchinson J. R., Farke A., Beck B. R., Lloyd D. G. Cancellous bone and theropod dinosaur locomotion. Part I-an examination of cancellous bone architecture in the hindlimb bones of theropods // PeerJ — PeerJ Publishing, 2018. — Vol. 6. — P. e5778. — ISSN 2167-8359 — doi:10.7717/PEERJ.5778 — PMID:30402347
- ↑ Nyman J. S. Age-related changes in the fracture resistance of male Fischer F344 rat bone // Bone — Elsevier BV, 2015. — Vol. 83. — P. 220—232. — ISSN 8756-3282; 1873-2763 — doi:10.1016/J.BONE.2015.11.009 — PMID:26610688
- ↑ Suwarganda E. K., Diamond L. E., Lloyd D. G., Besier T. F., Killen B. A., Savage T. N., Saxby D. J. Minimal medical imaging can accurately reconstruct geometric bone models for musculoskeletal models // PLOS ONE / PLOS ONE Editors — PLoS, 2019. — Vol. 14, Iss. 2. — P. e0205628. — ISSN 1932-6203 — doi:10.1371/JOURNAL.PONE.0205628 — PMID:30742643
- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ Krahl A., Klein N., Sander P. M. Evolutionary implications of the divergent long bone histologies of Nothosaurus and Pistosaurus (Sauropterygia, Triassic) // BMC Evol. Biol. — BMC, Springer Science+Business Media, 2013. — Vol. 13, Iss. 1. — P. 123. — ISSN 1471-2148 — doi:10.1186/1471-2148-13-123 — PMID:23773234
- ↑ Bartleby.com
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сапин М. П. Анатомия человека. Том 1.
- Анатомия человека. Учебник для институтов физической культуры.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ազդրոսկր կատեգորիայում։ |
|
![]() |
Ընթերցե՛ք «ազդրոսկր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |