Կոնք-ազդրային հոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հոդի եռաչափ մոդել

Կոնք-ազդրային հոդ (լատ.՝ articulátio cóxae), հոդավորում կոնքոսկրի կիսագնդաձև հոդափոսի (քացախափոս) և ազդրոսկրի գլխիկի միջև։ Բազմառանցքանի ընկուզաձև հոդ է։ Լայնական առանցքի շուրջ կատարվում է ստորին վերջույթի ծալում և տարածում, սլաքայինինը՝ զատում և առբերում, ուղղահայացինը՝ պտույտ ներս և դուրս։ Կոնք-ազդրային հոդը արտաքինից շրջապատված է պիրկ և ամուր հոդաշապիկով ու կապաններով։ Արյունամատակարարումը՝ ազդրային և ներքին զստային զարկերակներով, նյարդավորումը՝ ազդրային, փակողական և նստային նյարդերով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 586 CC-BY-SA-icon-80x15.png