Ազդր
Appearance
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/43/The_bones_and_muscles_of_the_hip_and_thigh._Drawing%2C_1841._Wellcome_L0027122.jpg/199px-The_bones_and_muscles_of_the_hip_and_thigh._Drawing%2C_1841._Wellcome_L0027122.jpg)
Ազդր, մարմնի ստորին վերջույթի վերին հատվածը՝ կոնքազդրային և ծունկի հոդերի միջև։ Ազդրի կմախքը ազդրոսկրն է, որը գլխիկով հոդավորվում է կոնքոսկրի, կոճերով՝ ծնկոսկրի ու մեծ ոլոքի հետ։ Ազդրի մկանները բաժանվում են 3 խմբի՝ ազդրը առբերող, ծունկը ծալող և տարածող։ Վերջիններից ամենամեծը քառագլուխ մկանն է։ Ազդրը սնվում է ազդրային զարկերակով, նյարդավորվում ազդրային, փակողական և նստային նյարդերով։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազդր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 115)։ ![]() |