Նորթոն Սայմոնի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորթոն Սայմոնի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՓասադենա
ՎայրՓասադենա
Հասցե411 West Colorado Boulevard
Հիմնադրվել է1969 և 1942[1]
ՀիմնադիրNorton Simon?[2]
Կայքnortonsimon.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Նորթոն Սայմոնի թանգարան (անգլ.՝ Norton Simon Museum), Լոս Անջելեսի արվարձաններից մեկում գտնվող Փասադենայի արվեստի թանգարան։ Թանգարանը, որը հիմնադրվել է 1969 թվականին, ի սկզբանե կոչվել է Փասադենայի գեղարվեստական ինստիտուտ և Փասադենայի գեղարվեստական թանգարան։

Թանգարանում ներկայացված է ամերիկացի արդյունաբերող և բարերար Նորթոն Սայմոնի գեղանկարչության և քանդակագործության հավաքածուն (1907-1993)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փասադենայի գեղարվեստական թանգարանը հիմնադրվել է 1969 թվականին, քաղաքային իշխանությունների կողմից։ Սակայն ցուցահանդեսների պատվախնդիր ծրագիրը և նոր շենքի կառուցումը զգալի ֆինանսական խնդիրներ են առաջացրել, որոնք սպառնալիքի տակ են դրել հաստատության հետագա գոյությունը։

Այդ ժամանակ միլիոնատեր Նորթոն Սայմոնն ուներ ոչ շատ մեծ թվային, բայց արվեստի ստեղծագործություններից աշխարհի ամենաթանկ մասնավոր հավաքածուներից մեկը (մոտ 4000 ցուցանմուշներ)։ 1970-ականների սկզբին Սայմոնը սկսեց փնտրել ցուցադրության վայր։ 1974 թվականին Փասադինայի թանգարանն ու Սայմոնը համաձայնության են եկել, ըստ որի՝ Սայմոնը վճարել է թանգարանի պարտքերը և պատասխանատու է եղել թանգարանային հավաքածուի և շինարարական նախագծերի համար։ Փոխարենը թանգարանն ընդունել է նրա անունը։

1995 թվականին թանգարանը սկսեց կապիտալ վերակառուցումը։ Պատկերասրահները փոխվել են, բարելավվել է լուսավորությունը, ավելացել է ժամանակավոր ցուցահանդեսների տարածքը։ Առանձին հարկը նվիրված էր Ասիայի արվեստին։ Թանգարանի այգիները վերափոխվել են, որպեսզի հավաքեն 20-րդ դարի քանդակի հավաքածուն։ Բացի այդ, կառուցվել է նոր «Նորթոն Սայմոնի թատրոն»-ը ֆիլմերի, դասախոսությունների, պարային ներկայացումների և համերգների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորթոն Սայմոնի թանգարան» հոդվածին։