Դրենթե (հոլ.՝ Drenthe) Նիդերլանդների տասներկու մարզերից (պրովինցիաներից) մեկը։ Գտնվում է երկրի հյուսիսարևելյան հատվածում. հարավից սահմանակցում է Նիդերլանդների Օվերեյսել մարզին, հարավ-արևմուտքից՝ Ֆլևոլանդին, հյուսիս-արևմուտքից՝ Ֆրիսլանդիային, իսկ հյուսիսից՝ Խրոնինգեն մարզին։ Ունի 490 հազար բնակիչ (2009 թ.), գլխավոր քաղաքը Ասսենն է, իսկ ամենամեծ քաղաքը Էմմենը։