Զեյլանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զելանդիա
Բնակավայր
Զեյլանդ
Դրոշ Զինանշան

ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
Ներքին բաժանումԲորսեյլե, Խուս, Հուլստ, Միդելբուրխ, Նորդ-Բեյվերլանդ, Ռեմսերվալ, Շխաուվեն-Դաուվելանդ, Սլաուս, Թերնեուզեն, Թոլեն, Վեյրե, Վլիսինգեն, Կապելե, Sas van Gent?, Axel?, Hontenisse?, Sluis-Aardenburg? և Oostburg?
Հիմնադրված է1012 թ.
Մակերես2934±1 կմ², 1787±1 կմ²
Բնակչություն386 707 մարդ (հունվարի 1, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1
Ավտոմոբիլային կոդK
Պաշտոնական կայքzeeland.nl(նիդեր.)
Զեյլանդ (Նիդեռլանդներ)##
Զեյլանդ (Նիդեռլանդներ)

Զեյլանդ ((Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)) (հոլ.՝ Zeeland, զեյլանդերեն, Zeêland), Նիդերլանդների տասներկու մարզերից (պրովինցիաներից) մեկը։ Գտնվում է երկրի հարավարևմտյան հատվածում. հյուսիսից ու արևելքից սահմանակցում է Նիդերլանդների Զաուդ-Հոլլանդ և Նորդ-Բրաբանտ մարզերին, իսկ հարավից Բելգիայի Վեստ-Ֆլամանդ, Օստ-Ֆլամանդ և Անտվերպեն մարզերին։ Ունի 381.477 բնակիչ (2009 թ. նոյեմբերի 30), գլխավոր քաղաքը Միդելբուրխ քաղաքն է։ Զեյլանդի բնակիչներիբնիկ լեզուն զեյլանդերենն է, որը հոլանդերեն մի բարբառ է ու հաճախ առանձին լեզու է համարվում. զելյանդացիները հոլանդերեն լեզվով կոչվում են զեյուվներ, որ կարելի է թարգմանել «ծովայիններ» կամ «ծովային երկրի բնակիչներ»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դելտա» նախագծի մասը կազմող ծովապատնեշներից մեկը

Իր կտրտված մակերեսի պատճառով, զեյլանդացիները հնուց ի վեր ստիպված են եղել պայքարել ծովի դեմ. ինչպես ջրհեղեղներից պաշտպանվելու համար, այնպես էլ ծովին թույլ չտալու համար կլանել իրենց հողակտորները և նույնիսկ այն ընդարձակելու համար։ Այսպես փոքրիկ կղզյակները ժամանակի ընթացքում մեծացել են ու միացել իրար և Զեյլանդի սահմանները հաճախակի են վերագծվել։

Վերջին մեծ բնական աղետը Զեյլանդում տեղի է ունեցել 1953 թվականի հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը, որի ժամանակ ջրհեղեղը խլեց 1.800 կյանք, իսկ 100.000 մարդ մնացին անօթևան։

1960 թվականին Զեյլանդում սկսվեց կառուցվել «Դելտա-նախագիծը», որը պատնեշներով ծովից բաժանեց ոչ միայն Զեյլանդի ցամաքային մասը, այլև ներքին ջրային տարածքները (այդ թվում երեք մեծ ծովախորշերը)։ Այդ ծովապատնեշների վրայով նաև ստեղծվեց կարճ ճանապարհ Զեյլանդի տարբեր հատվածների միջև, որոնք մինչ այդ կտրտված էին ծովախորշերով։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյլանդը բաղկացած է մեծ և փոքր թերակղզիներով, որոնք նախկինում եղել են կղզիներ։ Այստեղից էլ ծագել է «Զեյլանդ» անվանումը, որը նշանակում է ծովային երկիր։

Միայն Զեյլանդի հարավային մասը՝ Զեյուվս-Ֆլամանդն է, որ թերակղզի չէ։ Այն Զեյլանդի մյուս շրջաններից հասանելի է միայն Վեստերշխել ծովախորշի տակով անցնող թունելի միջոց կամ բելգիական ցամաքի վրայով։

Զեյլանդի տարածքի մեծ մասը օգտագործվում է երկրագործության նպատակով, զարգացած են պտղաբուծությունը և ծաղկաբուծությունը։

Ինքնակառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրովինցիալ Շտատերի բաժանումն ըստ քաղաքական կուսակցությունների 2007 թ. տեղական ընտրությունների արդյունքներով

Նիդերլանդների բոլոր մարզերի նման, Զեյլանդի ինքնակառավարումը կատարվում է Պրովինցիալ Շտատերի կողմից, որի 37 անդամները ընտրված են անմիջական ժողովրդական քվեարկությամբ։ Պրովինցիա Շտատերը ձևավորում են գործադիր իշխանությունը՝ Դեպուտատային Շտատերը, որը նախագահում է Թագուհու կոմիսարիսը։ Վերջին պաշտոնը ներկա դրությամբ զբաղեցնում է Կարլա Պեայսը։ Դեպուտատային Շտատերը 2007-2013 թթ. կառավարվել և կառավարվելու է ՔԴՄ, ՔՌԿ, ՔրիստոնեաՄիություն և ԿանաչՁախ կուսակցությունների կոալիցիայիով։

Ենթաբաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյլանդը բաժանված է տասներեք համայնքների, որոնք են. (փակագծերում նշված է բնակչությունը) Զեյլանդի համայնքները

  1. Բորսեյլե (22.643)
  2. Խուս (36.643)
  3. Հուլստ (27.855)
  4. Կապելե (12.423)
  5. Միդելբուրխ (48.019)
  6. Նոուրդ-Բեյվելանդ (7.408)
  7. Ռայմերսվալ (21.450)

8. Շխաուվեն-Դաուվելանդ (34.131)
9. Սլաուս (24.093)
10. Տերնեուզեն (54.892)
11. Թոլեն (25.410)
12. Վիերե (21.932)
13. Վլիսինգեն (44.608)

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ Զեյլանդը նախկինում բաղկացած է եղել մեկուսի կղզիներից, ուստի ամեն մի շրջանն ունի իր ենթաբարբառը, որոնց մեծ մասը մտնում են զեյլանդերեն լեզվի կամ բարբառի մեջ։ Զեյլանդերենն իր հատկանիշներով միջին տեղ է զբաղեցնում հոլանդերենի ու ֆլամանդերենի միջև։ Զեյլանդում նաև խոսվում են մի քանի ֆլամանդական բարբառներ։ Զեյլանդերեն բարբառը կենդանի պահպանված է շատ գյուղերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]