Memento mori

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ դե Շամպան: Նատյուրմորտ vanitas ժանրում՝ Կյանքը, մահը և ժամանակը՝ գոյության երեք խորհրդանիշներն են, որոնք ներկայացված են կակաչով, մարդու գանգով և ավազի ժամացույցով

Memento mori (լատիներենից թարգմանաբար՝ հիշի՛ր, որ (ստիպված) մեռնելու ես, հիշի՛ր մահվան մասին, հիշի՛ր, որ մահկանացու ես[1]), լատիներեն թևավոր խոսք, որը դարձել է թևավոր արտահայտություն։

Հին Հռոմում այս խոսքն օգտագործվել է ռազմի դաշտից վերադարձող հռոմեացի զինվորականների հաղթական երթի ժամանակ։ Ստրուկները կանգնում էին ռազմական առաջնորդի թիկունքում, ով պարբերաբար պետք է հիշեցներ բոլորին, որ չնայած իր փառքին, նա այնուամենայնիվ մահկանացու է։ Հնարավոր է, որ իրական արտահայտությունը եղել է՝ Respice post te! Hominem te memento! («Շրջվի՛ր։ Հիշի՛ր, որ դու մարդ ես։»)[2]։

Memento mori-ն եղել է նաև միջնադարյան լատինական մահն արտացոլող տեսություն է և պրակտիկա, որում շեշտվում է հատկապես երկրային կյանքի անիմաստության և երկրային վայելքների ու բարքերի անցողիկ բնույթը։ Այն կապված է ars moriendi-ի՝ մահվան արվեստի և այլ նմանատիպ գրականության հետ։ Memento mori-ն ասկետական փիլիսոփայական դրույթների կարևոր մասերից է, որը մաքրագործում է անհատին, խզում կապը աշխարհիկ վայելքների հետ և ուշադրությունն ուղղում անմահ հոգու և հետմահու կյանքի վրա[3]։

Արվեստում memento mori-ն մահը հիշեցնող խորհրդանիշների ամբողջությունն է[1]։ Եվրոպական քրիստոնեության արվեստում այն արտահայտում է դրախտը, դժոխքը և մարդու հետմահու փրկությունը[4]։

Կիրառությունը պատմության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլատոնի Ֆեդոյում պատմելով Սոկրատի մահվան մասին, Պլատոնը փիլիսոփայության հիմնական պրակտիկան ներկայացնում է որպես ոչ այլ ինչ, քան «մեռնել և լինել մեռած»[5]։ Ստոիկները լայնորեն կիրառել են այս աշխարհայացքը, Սենեկայի նամակները լիքն են մահվան մասին մտածմունքներով[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Literally 'remember (that you have) to die', Oxford English Dictionary, Third Edition, June 2001.
  2. Ապոլոգետիկա, Տերտուղիանոս, Գլուխ 33
  3. See Jeremy Taylor, Holy Living and Holy Dying.
  4. «Final Farewell: The Culture of Death and the Afterlife»։ Museum of Art and Archaeology, University of Missouri։ Արխիվացված օրիգինալից-ից 2010-06-06-ին։ Վերցված է 2015 թ․ հունվարի 13 (անգլ.)
  5. Ֆեդո, 64a4.
  6. Տես օրինակ՝ Սենեկա, Բարոյական նամակներ Լուկիլիուսին.