Ավազի ժամացույց
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ավազի ժամացույց, հնում պատրաստված սարք, որով մեր նախնիները չափում և հետևում էին ժամանակին։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կազմված է հիմնականում երկու մասից, որոնք իրար կպած են բարակ սեղմվածքով, դրանցից մեկը լցված է ավազի հատիկներով։ Կախված անոթի չափրից ավազի ժամացույցը կարող է հաշվել րոպեներ, ժամեր, օրեր և այլն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին անգամ ավազի ժամացույցի մասին խոսված նամակը հայտնաբերվել է Փարիզում, որում գրված էր թե ինչպես պատրաստել այդ սարքը օգտագործելով բարակ սև մարմար պատրաստել ավազե փոշիներ, որոնք առանձնացվել էին իարարից գինու միջոցով և չորացվել արևի տակ։
Ներկայումս ավազի ժամացույցներն օգտագործվում են բժշկական մի քանի ստուգումների ժամանակ, լուսանկարչության մեջ, ինչպես նաև հուշանվերների համար։ Windows համակարգում ավազի ժամացույցն օգտագործվում է որպես սպասելու սիմվոլ՝ տվյալ էջի վրա աշխատանքներ տարվելու ժամանակ։ Իհարկե նաև Յունիկոդ տառատեսակներում ⌛-սիմվոլը նույնպես օգտագործվում է։
Թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամենամեծ թերությունը համարվում է ժամանակի սակավությունը, այն հիմնականում կարող է կարճ ժամանակամիջոցներ ֆիքսել։ Սրանք, երբ տարածվեցին Եվրոպայում հիմնականում օգտագործվում էին կես և մեկ ժամ պահելու, հաշվելու համար։ Հանդիպում են 3, երբեմն էլ՝ 12 ժամ հաշվարկող ժամացույցներ։
Ժամի ճշտապահությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն կախված է անոթի լայնությունից, ավազի հատիկների ճիշտ կտրված չափերից, նեղ առանցքի լայնույթներից, անոթի ձևից և պահպանիչներից։