Ջերոմ Ֆլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջերոմ Ֆլին
անգլ.՝ Jerome Flynn
Jerome Flynn 2013 (cropped).jpg
Ծնվել էմարտի 16, 1963(1963-03-16)[1] (56 տարեկան)
ԾննդավայրBromley, Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԽոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[2]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, երաժիշտ, ռեժիսոր, կինոդերասան և երգիչ
jeromeflynn.com

Ջերոմ Ֆլին (անգլ.՝ Jerome Flynn, մարտի 16, 1963(1963-03-16)[1], Bromley, Բրոմլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան: Առավել հայտնի է դարձել, նկարահանվելով ITV հեռուստաընկերության «Զինվոր, զինվոր» մինի սերիալում, որտեղ մարմնավորել է թագավորական ֆուզիլերներից մեկի դերը: Բացի այդ, նկարահանվել է նաև Գահերի խաղը հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է վարձկան Բրոնի դերը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Քենթ կոմսության Բրոմլի գյուղում եգիչ և դերասան Էրիկ Ֆլինի և արվեստի ուսուցչուհի Ֆերն Ֆլինի ընտանիքում[3]: Ունի եղբայր՝ Դենիել Ֆլինը, ով նույնպես դերասան է: Հոր երկրորդ ամուսնությունից ունի եղբայր և երկու քույր՝ երաժիշտ Ջոնի Ֆլինը, Քերրի Ֆլինը և Լիլի Ֆլինը:

Ջերոմը ներկայումս բնակվում է Ուելսի Փեմբրուկշիր կոմսությունում: Բուսակեր է:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին նկարահանվել է «Այրվող Լոնդոնը» հեռուստասերիալի պիլոտային սերիայում, որտեղ մարմնավորել է հրշեջ Քեննի «Ռեմբո» Բեյնսի դերը: 1992 թվականին մարմնավորել է սերժանտ դետեկտիվ Էդդի Հարգրիվզի դերը՝ ոստիկանական «Տողերի արանքում» հեռուստասերիալում: Ֆլինը եղել է «Ռոբսոն և Ջերոմ» դուետի մասնակիցներից մեկը, ով կատարել է «Unchained Melody», «I Believe» և «What Becomes of the Brokenhearted» երգերի քավըր տարբերակները, որոնք 1995 և 1996 թվականներին եղել են բրիտանական հիթ շքերթների գագաթնակետին: 2007 թվականին Ֆլինը՝ որպես ռեժիսոր, նկարահանել է «Ռուդի պատմություններ» ֆիլմը, որտեղ մարմնավորել է նաև գլխավոր դերերից մեկը: Ֆիլմը բաղկացած է Ջերոմ Ռուդի մասին պատմող մի քանի պատմություններից, որի դերը մարմնավորել է հենց Ֆլինը: Ֆիլմը ցուցադրվել է Փեմբրուկշիրի շրջանի մի քանի անկախ կինոթատրոններում: 2010 թվականի հուլիսին հայտարարվեց, որ Ֆլինը կմարմնավորի վարձկան Բրոնի դերը՝ «Գահերի խաղը» հեռուստասերիալում, որը նկարահանվել է Ջորջ Մարթինի «Սառույցի և կրակի երգ» գրքի հիման վրա: Հեռուստասերիալը ցուցադրվում է HBO-ի եթերում[4][5]: Հեռուստասերիալը ցուցադրվում է 2011 թվականից:

Դերասանը «Tommy Zoom» հեռուստաշոուում ձայնակցել է Դենիելի շանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. http://www.cssd.ac.uk/content/high-profile-alumni
  3. Swann Yvonne; Ellis, Janet (2009-08-15)։ «Me an My School Photo»։ Daily Mail - Weekend magazine 
  4. Game of Thrones cast gets local additions BBC News. Northern Ireland. 20.07.10
  5. Джордж Мартин From HBO Not a Blog. 16.07.10