Սառույցի և կրակի երգ (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Սառույցի և կրակի երգ
A Song of Ice and Fire book collection box set cover (1).jpg
Հեղինակ Ջորջ Մարտին
Տեսակ վեպերի շարք
Ժանր ֆանտաստիկ վեպ և high fantasy
Կազմված է Գահերի խաղ, Արքաների պատերազմը, Թրերի մրրիկ, Անգղների խրախճանք, Պար վիշապների հետ և Ձմռան քամիները
Բնօրինակ լեզու ամերիկյան անգլերեն
Նկարագրում է «Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հրատարակման տարեթիվ 1996
Պարգև(ներ)
Կայք georgerrmartin.com/book-category/?cat=song-of-ice-and-fire և georgerrmartin.com
A Song of Ice and Fire Վիքիպահեստում

Սառույցի և կրակի երգ, էպիկական ֆենտեզի ժանրի վեպերի շարք, հեղինակ՝ ամերիկացի վիպասան և կինոսցենարիստ Ջորջ Մարտին։ Շարքի առաջին գիրքը՝ «Գահերի խաղ»-ը, հեղինակը սկսել է գրել 1991 թվականին, իսկ առաջին անգամ գիրքը հրատարակվել է 1996-ին։ Ի սկզբանե Մարտինը նախատեսել էր եռագրություն գրել։ Իսկ այսօր պլանավորված յոթ գրքերից հինգն արդեն հրատարակվել են։ Մարտինից հինգ տարի պահանջվեց վերջին` հինգերորդ գիրքը՝ «Պար վիշապների հետ»-ը գրելու համար, որը հրատարակվել է 2011-ին։ Վեցերորդ վեպը՝ «Ձմռան քամիներ»-ը, դեռ գրվում է։

Սառույցի և կրակի երգ-ի գործողությունները տեղի են ունենում հորինված մայրցամաքներում՝ Վեստերոսում և Էսսոսում։ Վեպը պատմվում է հերոսների դեմքից, ովքեր առաջին գրքում ինն են, իսկ վերջինում՝ երեսունմեկը։ Երեք հիմնական պատմությունները հյուսված են մի քանի արքայատոհմերի միջև Վեստերոսին տիրելու համար մղվող պատերազմի, Վեստերոսի ամենահյուսիսում գերբնական Սպիտակ քայլողների աճող վտանգի և գահընկեց արված թագավորի դստեր՝ Դեյեներիս Թարգերիենի՝ Երկաթե գահին տիրելու ձգտումների շուրջ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սառույցի և կրակի երգ» շարքի իրադարձությունները կատարվում են հորինված աշխարհում, որը հիշեցնում է միջնադարյան Եվրոպան։ Այս աշխարհում ամառն ու ձմեռը տևում են մի քանի տարիներ, և դրանով էլ ավարտվում է տասնամյա պատերազմը։

Սյուժետային գծերի շարքը կապված է Երկաթե՝ Վեստերոսի գահի համար մղվող կռվի հետ։ Առաջին գրքում թագավոր Ռոբերտ Բարատեոնի մահից հետո վերսկսվում է իշխանության համար կռիվ ազդեցիկ ընտանիքների և նրանց աջակիցների միջև, որը սկիզբ է առնում պալատական խարդավանքներով, իսկ հետո վեր է ածվում քաղաքացիական պատերազմի։ Որոշ երկրների համայնքներ առանձնանում են՝ հայտարարելով իրենց անկախ պետություններ։

Սյուժեի գլխավոր գիծը, որի կենտրոնում Ջոն Սնոուն է, կապված է Վեստերոսի հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որտեղ հսկայական պատնեշը պաշտպանում է մարդկանց հարավային թագավորությունները վայրի հողերից։ Այստեղ ամառվա վերջին հայտնվում են Ուրիշները՝ չար էակներ՝ կապված սառույցի և մահվան հետ։

Երկի մի մասը նկարագրում է Վեստերոսի տարածքներից դուրս տեղի ունեցող իրադարձությունները՝ արևելյան Էսսոս մայրցամաքում։ Թարգերիենների արքայատոհմի վերջին ներկայացուցիչ Դեյեներիս Թարգերիենը փորձում է գտնել իր համար դաշնակիցներ, որպեսզի ետ բերի իր նախապապերին պատկանող Երկաթե Գահը։ Դեյեներիսը դառնում է երեք վիշապների տիրուհի։

Շարքի գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս հրատարակվել են նախատեսված յոթ գրքերի հինգը․

  1. Գահերի խաղ
  2. Արքաների պատերազմը
  3. Թրերի մրրիկ
  4. Անգղների խրախճանք
  5. Պար վիշապների հետ
  6. Ձմռան քամիները[1][2]
  7. Երազանք գարնան մասին[3][4]

Բացի դրանից գոյություն ունի «Դունկի և Էգի մասին» պատմվածքների շարքը (անգլ․՝ Tales of Dunk and Egg), որի իրադարձությունները տեղի են ունենում նույն աշխարհում 90 տարի ավելի առաջ։

  1. Սահմանագծի մարտիկը (1998)
  2. Հավատարիմ թուրը (2003)
  3. Գաղտնի մարտիկը (2010 թվականի մարտ)
  4. Վինտերֆելյան գայլուհիները[5]
  5. Գյուղացի հերոսը[6]

Սառույցի և կրակի երգ շարքի աշխարհի ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սկզբին Մարտինը հայտարարեց, որ գրել է ևս մեկ պատմվածք-պրիկվել, որն այս անգամ կապ չունի Դունկի և Էգի հետ և կապված է Պար վիշապների հետ գրքի ժամանակներին՝ Վեստերոսի քաղաքացիական պատերազմին։ Այսպիսով «Արքայազն-թալանիչ» և «Արքայադուստր ու թագուհի» պատմվածքները գրվել են անձամբ Ջորջ Մարտինի կողմից և դրանցից մի հատված ներկայացված է ուղեցույցում, իսկ ամբողջականը պահված է «Կրակ և արյուն» գրքի համար․

  1. Արքայադուստր և թագուհի (2013 թվականի դեկտեմբերի 3 - պրիկվել)
  2. Արքայազն-թալանիչ, թագավորի եղբայր (2014 թվականի հունիսի 17 - պրիկվել)
  3. Սառույցի և կրակի աշխարհ (2014 թվականի հոկտեմբերի 28 - ուղեցույց)

Կենտրոնական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահերի խաղ (վեպ) Արքաների պատերազմը Թրերի մրրիկ Անգղների խրախճանք Պար վիշապների հետ Ձմռան քամիները Երազանք գարնան մասին
Բրան Բրան Բրան Բրան Բրան
Քեյթլին Ստարկ Քեյթլին Քեյթլին[7] Երկրորդական հերոս Երկրորդական հերոս
Դեյեներիս Թարգերիեն Դեյեներիս Դեյեներիս Դեյեներիս Դեյեներիս
Էդդարդ Ստարկ մահացած մահացած մահացած մահացած [8] մահացած մահացած
Ջոն Ջոն Ջոն Երկրորդական հերոս Ջոն Ջոն Սնոու(Ջոն Ստարկ)[9]
Արյա Արյա Արյա Արյա (Կատու Կեթ) Արյա (Կույր աղջիկ) Արյա (Մերսի)
Տիրիոն Լաննիստեր Տիրիոն Տիրիոն Տիրիոն Տիրիոն
Սանսա Սանսա Սանսա Սանսա (Ալեյնա) Սանսա (Ալեյնա)
Դավոս Դավոս Դավոս Դավոս
Երկրորդական հերոս Տեոն Տեոն Տեոն
Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Ջեյմե Ջեյմե Ջեյմե Ջեյմե
Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Սեմվել Սեմվել Երկրորդական հերոս Սեմվել
Արեո Հոտահ (Պահակախմբի կապիտան) Արեո Հոտահ (Պահակախումբ) Արեո Հոտահ
Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Սերսեյա Սերսեյա Սերսեյա
Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Բրիեննա Երկրորդական հերոս Բրիեննա
Երկրորդական հերոս Աշա (Կրակենի դուստր) Աշա Աշա
Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Արիս Օկհարտ մահացած մահացած մահացած
Երկրորդական հերոս Վիկտարիոն Վիկտարիոն Վիկտարիոն
Երկրորդական հերոս Էյերոն Էյերոն
Արիաննա Երկրորդական հերոս Արիաննա
Քվենթին Մարտել մահացած մահացած
Գրիֆ Կոնինգթոն Գրիֆ Կոնինգթոն
Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Մելիսանդրա Մելիսանդրա
Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Բարիստան Բարիստան
Ուիլ մահացած մահացած մահացած մահացած մահացած մահացած
Մեյստեր Կրեսեն (Пролог) մահացած մահացած մահացած մահացած մահացած
Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Չեթ մահացած մահացած մահացած մահացած
Երկրորդական հերոս Մերեթ Ֆրեյ մահացած մահացած մահացած մահացած
Փեյտ Ցիտադելիս մահացած մահացած մահացած
Երկրորդական հերոս Վարամիր Վեցմորթե մահացած մահացած
Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Երկրորդական հերոս Քիվան մահացած մահացած
Կենտրոնական հերոսների թիվըКоличество глав центральных персонажей (ПОВов)
Կենտրոնական հերոս Գահերի խաղ Արքաների պատերազմը Թրերի մրրիկ Անգղների խրախճանք Պար վիշապների հետ Ձմռան քամիները Ընդամենը
Բրան Ստարկ 7 7 4 - 3 ≥1 21
Քեյթլին Ստարկ 11 7 7 - - - 25
Դեյեներիս Թարգերիեն 10 5 6 - 10 ≥1 31
Էդդարդ Ստարկ 15 - - - - - 15
Ջոն Սնոու 9 8 12 - 13 ≥1 42
Արյա Ստարկ 5 10 13 3 2 ≥1 33
Տիրիոն Լաննիստեր 9 15 11 - 12 ≥2 47
Սանսա Ստարկ 6 8 7 3 - ≥1 24
Դավոս Սիվորտ - 3 6 - 4 ≥1 13
Տեոն Գրեյջո - 6 - - 7 ≥1 13
Ջեյմե Լաննիստեր - - 9 7 1 ≥1 17
Սեմվել Տարլի - - 5 5 - ≥1 10
Սերսեյա Լաննիստեր - - - 10 2 ≥1 12
Բրիեննա Տարտ - - - 8 - ≥1 8
Էյրոն Գրեյջո - - - 2 - ≥1 2
Արեո Հոտահ - - - 1 1 ≥1 2
Աշա Գրեյջո - - - 1 3 ≥1 4
Արիս Օկհարտ - - - 1 - - 1
Վիկտարիոն Գրեյջո - - - 2 2 ≥1 4
Արիաննա Մարտել - - - 2 - ≥2 2
Քվենթին Մարտել - - - - 4 - 4
Ջոն Կոնինգթոն - - - - 2 ≥1 2
Մելիսանդրա - - - - 1 ≥1 1
Բարիստան Սելմի - - - - 4 ≥1 4
Նախաբան/վերջաբան 1/- 1/- 1/1 1/- 1/1 1/- 7
Ընդամենը 73 (9) 70 (10) 82 (12) 46 (13) 73 (18) 344 (31)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://img.washingtonpost.com/blogs/wonkblog/files/2014/06/game-of-thrones.jpg
  2. (No Spoilers) A Graph to help us keep some perspective on Martin's writing speed and the length of these books
  3. Season 6 Is Coming
  4. Джордж Мартин в Торонто: не очень краткий отчет
  5. Not A Blog — Stuff and Nonsense
  6. Not A Blog — Stuff and Nonsense
  7. В эпилоге третьей книги цикла и в следующих книгах появляется под именем Бессердечная.
  8. Появляется в видениях своего сына Բրանа, когда последний заглянул в прошлое с помощью чардрева.
  9. Джон Сноу в 6 сезоне сериала был воскрешён магией Мелисандры.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]