Սառույցի և կրակի երգի աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սառույցի և կրակի երգ» վեպի աշխարհ, հորինված տիեզերք, որը ստեղծել է ամերիկացի գրող Ջորջ Մարթինի կողմից։ Այնտեղ կատարվում են «Սառույցի և կրակի երգ» և «Դունկեի և Էգգեյի մասին պատմվածքներ» սագաների իրադարձությունները։

Երբեմն ամբողջ հորինված տիեզերքը կոչում են որպես Վեսթերոս, ինչը սխալ է, քանի որ Վեսթերոսը միայն 4 մայրցամաքներից մեկն է։ Այնուամենայնիվ, այստեղ կատարվում են սագայի հիմնական իրադարձությունները։ Այն կազմված է 9 մասից (Հյուսիս, Երկաթե կղզիներ, Գետային հողեր, Արրենի հովիտ, Արևելյան հողեր, Փոթորկային հողեր, Թագավորական հողեր, Տարածություն և Դոռն)[1] և դեպի հյուսիս տանող չհետազոտված տարածքից, որը առանձնացված է մայրցամաքի մնացած մասից սառցե պատով։

Վեսթերոսից արևելք գտնվում է մեծ մայրցամաք Էսոսը, որը Վեսթերոսից բաժանված է Նեղ ծովով։ Վեսթերոսին ամենամոտ պետությունները և ժողովուրդները՝ Ազատ քաղաքներն են, որոնք անկախ քաղաք-պետությունների դաշնություն են։ Դրանք գտնվում են Էսոսի արևմտյան մասում։ Էսոսի հարավային մասում գտնվող հողերը, որոնք ավելի հայտնի են Ամառային ծովի հողեր անվանմամբ, իրենց մեջ ներառում են Վալիրիայի մնացորդները (Թարգարյենների հայրենիքը) և Ստրկավաճառների ծովախորշը։ Էսոսից հարավ գտնվում են Ուլտոս և Սոթորիոս մայրցամաքները, որոնք որոշ չափով են հետազոտված։

Աշխարհի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Մարթինի նկարագրված աշխարհի պատմությունը ընթանում է մեծաքանակ տեղեկությունների հավելումներով, որոնք հետևում են սագայի յուրաքանչյուր 5 գլուխներում, դրանք հասկանալի են դառնում հեղինակի հարցազրույցներից և պատմություններից։

Քանի որ սագայի իրադարձությունների հիմնական մասը կատարվում են Վեսթերոսի Յոթ Թագավորություններում, պատմությունն ավելի մանրամասնորեն է ներկայացված աշխարհի այդ մասում։ Վեսթերոսը հին և բազմամյա պատմություն ունեցող մայրցամաք է, դրա պատմությունը հասնում է 12 հազար տարվա, որտեղ և՛ ամառը, և՛ ձմեռը տևում են տարիներով։ Մայրցամաքի առաջին և իրական բնակիչները եղել են Անտառի Երեխաները՝ փաքր ռասա, որը ապրում էր բնության հետ խախաղության մեջ և օգտագործում էր ուժեղագույն կախարդանք։

Առաջին մարդկանց քաղաքակրթությունը պարզունակ է, նրանք մարտիկներ են, որոնք օգտագործում են բրոնզե զենք և ձիեր։ Նրանք եկել են արևելյան Էսսոս մայրցամաքից՝ ծովի պատճառով, բնական կամուրջի օգնությամբ (հետագայում ոչնչացվել) և հանգեցրել են Անտառի Երեխաների դեմ մի քանի պատերազմների, որոնք ավարտվել են Դեմքերի կղզու պայմանագրով։ Պայմանագրում ասվում էր, որ Առաջին Մարդիկ տիրանում են հողերին, իսկ Անտառի երեխաները մնում են անտառներում։

Նրա պայմանները մեղմացվել են 4 հազար տարի անց՝ ամենահեռու հյուսիսից անհայտ ռասայի ի հայտ գալուց հետո։ Նրանց կոչում էին Այլեր։ Նրանք շարժվում են դեպի հարավ, բերելով մահ ու ավերածություններ, նույնիսկ թողելով մի ամբողջ սերունդ ձմռան մեջ, որը տևում էր տասնամյակներ։ Մայրամուտի պատերազմի ժամանակ այլերը հետ շպրտվել են դեպի հյուսիս, առաջին մարդիկ և անտառների երեխաները, որպեսզի թույլ չտան նրանց վերադարձը, կառուցում են երկար և բարձր սառցե Պատ։ Հետագա դարերում անտառի երեխաները աստիճանաբար անհետանում էին։

Մայրամուտի Պատերազմից մոտ 2 հազար տարի անց արևելյան մայրցամաքից անդալները անցել են Նեղ ծովը։ Նրանք վայրէջք են կատարել Արրեն հովտում և մի քանի դար անց ենթարկել են իրենց որոշ հարավային թագավորություններ։ Սակայն նրանք բնական խոչընդոտների պատճառով չեն կարողացել գրավել Հյուսիսը։ Որոշ ժամանակ անց, Վեսթերոսում ձևավորվել են 6 հզոր թագավորություններ՝ Հյուսիսային Թագավորություն, Երկաթե կղզիների Թագավորություն, Հովիտների և Երկնքի Թագավորություն, Ժայռերի Թագավորություն, Փոթորկային թագավորություն և Տարածության Թագավորության։ Գետային յոթերորդ Թագավորությունը մի քանի անգամ գրավել են հարևանները և նույնիսկ մի անգամ ոչնչացվել է։ Վեսթերոսի հեռավոր հարավի փոքրիկ անապատային թագավորությունները բաժանվեցին և թուլացան մշտական պայքարով։ Վեպի իրադարձություններից հազար տարի առաջ շատ փախստականներ եկան Ռոյն գետի շրջանից՝ Արևելյան մայրցամաքից, փախստականները քշվեցին իրենց տարածքներից Վալիրիայի կայսրության հարձակման ժամանակ, հատեցին Նեղ ծովը՝ Նիմերիա մարտիկ-թագուհու գլխավորությամբ և վայրէջք կատարեցին Վեսթերոսի հարավում։  Ռեյնարները միավորվել են տեղի լորդ Մորս Մարտելի հետ և գրավել Դոռն թերակղզին՝ ստեղծելով ևս մեկ հզոր Թագավորություն։

Հինգ դար անց բարգավաճող Վալիրիան հասավ Նեղ ծովի ափերին և առևտրային կապեր հաստատեց Վեսթերոսի հետ՝ Վիշապի Քարն օգտագործելով որպես բազա։ Գրեթե մեկ դար անց Վալիրիան ոչնչացվեց մի սարսափելի աղետի հետևանքով, որը հայտնի է որպես Վալիրիայի Ռոք։ Վալիրիական ընտանիքը, որը վերահսկում էր Վիշապի Քարը՝ Թարգարիեններն էին, հաջորդ դարն անց են կացրել կուտակելով ուժերը, իսկ հետո՝ արագ ներխուժել Վեսթերոս՝ Էյեգոն Նվաճողի գլխավորությամբ։ Չնայած նրան, որ նրանց ուժերը փոքր էին, նրանց հետ էին արևմտյան աշխարհի վերջին երեք վիշապները, և նրանք օգտագործել դրանք մայրցամաքի գրավման ժամանակ։ Յոթ թագավորություններից վեցը գրավել են, բայց Դոռնը դիմադրում էր այնքան կատաղի, որ Էյեգոնը համաձայնել էր նրանց շնորհել անկախություն։ Թարգարիեններն ընդունեցին Յոթի հավատը (բայց դեռ արյունալի ամուսնություններ էին կնքում վալիրիական ավանդույթի համաձայն, դավանանքին հակառակ) և Վեսթերոսի ավանդույթները։ Էյեգոնի նվաճումից հետո վեց թագավորությունների բոլոր տարեգրքերը բաժանվում են Է․Ի-ց հետո և առաջ։ Դրա նմանակը ծառայում է Սուրբ Ծնունդը՝ Ք․Ա․ և Ք․Հ․։

Տարգարիենայի վեպերի գործողության մեկնարկից տասնյոթ տարի հետո նրանք զրկվել են իշխանությունից՝ քաղաքացիական պատերազմի հետևանքով, որը սկսվել է էյերիս ("Խենթ թագավոր" մականունով) թագավորի խելահեղության և դաժանության պատճառով։ Մի քանի մեծ տների դաշինքի զորքերը՝ լորդ Ռոբերտ Բարաթեոնի, լորդ Ջոն Արենի և լորդ Էդդարդ Սթարքի գլխավորությամբ, ջարդել են Թարգարիենների բանակները, սպանել թագավորի ժառանգ Ռեյգար Թարգարիենին և գործնականում կանխել են դինաստիան։ Փրկվել հաջողվել է միայն թագավորի կրտսեր զավակին՝ Վիզերիս Թարգարիենին և Էյերիսի հղի կնոջը։ Էյերիսն ինքը սպանվել է իր թագավորական գվարդիայի ասպետ Ջեյմե Լանիսթերի կողմից, որին այդ ժամանակվանից արքայասպան են անվանել։ Էյերիսի կինը մահացել է Դեյեներիս Թարգարիենի դստեր ծննդաբերության ժամանակ, որը հանուն անվտանգության գերեվարված քաղաքներ էր տեղափոխվել Նեղ ծովի հետևից հավատարիմ կամակատարների կողմից։ Այդ նույն ժամանակ Ռոբերտ Բարաթեոնը վերցրել էր Երկաթե գահը և ամուսնացել Սերսի Լանիսթերի հետ, որի հայրը՝ Թայվան Լանիսթերը, գրավել էր մայրաքաղաքը դավաճանության միջոցով։

Կլիմա և տարվա եղանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գահերի խաղ»-ի իրադարձությունները կատարվում էին ամառվա վերջին։ «Արքաների պատերազմ»-ի սկզբում մեյստերները հայտարարում են ամառվա ավարտի մասին, որը տևել էր տասը տարի, երկու ամիս և 16 օր (288-298)։ Այն ապրողների հիշուղության մեջ ամենաերկարն էր։ «Թրերի մրրիկ»-ի, «Անգղների խրախճանք»-ի և «Պար վիշապների հետ»-ի մեծ մասը վերաբերվում են աշնանը, միայն «Պար վիշապների հետ»-ի վերջում սկսվում է ձմեռ։

Ամառվա օրերն ավելի երկար են, քան ձմեռվանը։ Ինչքան մոտ է ձմեռը, այնքան ցուրտ և երկար են դառնում գիշերները։ Մեյսթերները չափում են օրվա և գիշերվա տևողությունները՝ տարվա եղանակի փոփոխման ժամանակը հաստատ իմանալու համար։

Կրոնական պաշտամունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթնյակի պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթնյակի պաշտամունքը վեսթերոսցիների հիմնական կրոնն է (բացառությամբ Հյուսիսի և Երկաթյա կղզիների ժողովուրդների)։ Յոթնյակ պաշտամունքը Վեսթերոս բերել են անդալները, որոնք գրավել են մայրցամաքի բնակչությունը և տարածում էին իրենց ուսմունքը[2]։

Կրոնական ուսմունքի համաձայն՝ յոթ աստվածները անձնավորում են մի աստծու յոթ տարբեր դեմքերը, սակայն գործնականում նրանք աղոթում են աստվածներին առանձին առանձին։ Յուրաքանչյուր աստծո «ազդեցության ոլորտը» սահմանափակվում է որոշակի շրջանակներով[2]

  • Հայր աստվածը, որը ղեկավարում է արդար դատաստանը, իշխանությունն ու օրենքը։ Այն հովանավորում է տիրակալներին և ազնվականությանը։ Պատկերված է պսակված տղամարդու տեսքով։
  • Մարտիկը հանդիսանում է ասպետների և բոլոր նրանց հովանավորը, ովքեր կապված են պատերազմի հետ։ Այն պատկերված է որպես սրով ասպետ։
  • Դարբինը հովանավորում է արհեստավորներին, հասարակացներին, գյուղացիներին և բոլոր նրանց, ովքեր զբաղված են ֆիզիկական աշխատանքով։ Պատկերված է մուրճը ձեռքին։
  • Մայրը ընտանիքի աստվածուհին է։ Հանդիսանում է ամուսնության, մայրության և մանկության հովանավորը։
  • Կույսը երիտասարդության, անմեղության, ուրախության աստվածուհին է։ Հովանավորում է երիտասարդ աղջիկներին։
  • Պառավը իմաստության և գիտելիքների աստվածուհին է, ինչպես նաև ծերերի հովանավորը։ Պատկերված է որպես լամպը ձեռքին տարեց կին։
  • Անտեսանելին ամենաքիչ հանդիպող աստվածն է․ վերջինս կապված է մահվան հետ։ Պատկերված է թիկնոցով փաթաթված՝ փակ դեմքով։

Կրոնի խորհրդանիշ է համարվում յոթանկյուն աստղը, որը նշանակում է յոթ աստվածների միասնությունը։ Յոթ թիվը համարվում է սուրբ. հատուկ հանդիսավորությամբ ուղեկցվող ժամերգությունները անցկացվում են հատուկ յոթանկյուն տաճարներում՝ սեպտաներում։ Աստվածների սպասավորներն ու սպասուհիները կոչվում են սեպտոններ և սեպտաներ։ Որոշ սեպտոններ կարող են չունենալ իրենց բնակավայրը և կատարում են իրենց պարտականությունները՝ տեղից տեղ շարժվելով։ Կին-սեպտաները հաճախ ծառայում են հարուստ ընտանիքների աղջիկների համար որպես դաստիարակներ[3]։

Քրոնիկական հիերարխիան բավականին պարզ է։ Գերագույն սեպտոնն ընտրվում է հատուկ կոլեգիայով՝ կաթոլիկության Պապերի ընտրությունների նմանությամբ։ Նրան է պատկանում հոգևոր իշխանությունը։ Որպես կանոն, հոգևոր իշխանությունները սերտորեն համագործակցում են աշխարհիկների հետ։

Ընդհանուր առմամբ, ինչպես նշում են էպոպեայի քննադատները, յոթի պաշտամունքը նկարագրվում է որպես բավարար լիբերալ այլ համոզմունքների նկատմամբ և բավականաչափ ազդեցիկ չէ, ինչը հակասում է միջնադարի պատմական իրողություններին[4]։

Գոյություն ունի վանականության մի նմանություն, մի քանի եղբայրություններ, որոնք միջնադարյան միաբանությունների նման են։ Առանձին համայնքներ հիմնվում են սեպտրիներ կոչվող վանքերում։

Դարբինին երկրպագող այսպես կոչված «Մուրացող Եղբայրների» ինստիտուտը բավական տարածված է։ Մյուս կարևոր միաբանությունը «Լուռ Քույրերն» է, նրանք ընդունում են լռության ուխտը և զբաղվում են մահացածների ողբով և հուղարկավորությամբ։

Էպոպեայի չորրորդ հատորի իրադարձությունների ժամանակ թագուհի Սերսի Լաննիսթերը համաձայնել է վերականգնել մյուս երկու միաբանությունները, որոնք նախկինում լուծարվել էին Թարգարիենների դինաստիայի թագավորներից մեկի կողմից։ Դա այսպես կոչված Թրերն են (միաբանության մեջ են մտնում զինվորներ, որոնք հրաժարվել են ունեցվածքից և տիտղոսներից և նվիրել են իրենց հավատի պաշտպանության) և Աստղերը կամ Ազնիվ Աղքատները, նրանք աղքատ խաղաղ մարդիկ են, որոնք պահպանում են ճանապարհորդներին և հոգևորականներին։ Դա առաջացրեց Յոթի եկեղեցու զգալի ուժեղացում և հնարավորություն տվեց նրան հետագայում սկսել աշխարհիկ իշխանություններին թելադրել իր պայմանները։

Այլ կրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին աստվածներ՝ բնության անանուն և անդեմ հոգիներ, որոնց երկրպագում են հյուսիսում։ Հին աստվածների պաշտամունքը Վեսթերոսի ամենահին կրոնական պաշտամունքն է։ Անտառի երեխաները նրանց երկրպագում էին մինչև Առաջին մարդկանց գալը, իսկ Առաջին մարդիկ նրանց ընդօրինակել են։ Թեկուզ հարավում ամրապնդվել է Յոթնյակի պաշտամունքը, Հյուսիսի մեծ մասը և հարավի որոշ տներ, օրինակ՝ Բլեքվուդները, պահպանել են իրենց կրոնը։ Նույն հոգիներին են երկրպագում նաև Պատից այն կողմ գտնվող վայրենիները։ Հին աստվածների պաշտամունքը չունի ո՛չ վանքեր, ո՛չ էլ հոգևորականներ, սրբազան գրություններ և գրեթե ոչ մի ծես։ Այն ավելի շատ նման է ժողովրդական սնապաշտությունների հավաքածու է, քան կրոն, սակայն այդ «սնապաշտությունները» կիսում են նաև լորդերը և թագավորները։ Հին աստվածներին երկրպագում են աստվածապուրակներում, որտեղ աճում են սուրբ կախարդածառերը։ Դրանց բների վրա փորագրում են մարդկային դեմքեր։ Համարվում է, որ այդ դեմքերի աչքերով Առաջին Մարդկանց աստվածները հետևում են աշխարհին։
  • Ռ'գլորի պաշտամունք՝ լույսի (կրակի) աստված։ Այն տարածված կրոն է Էսսոսում։ Վեսթերոսում ճանաչում է ձեռք բերում այդ աստվածի ծառաների՝ Մելիսանդրայի և Միրայից Թորոսի Վեսթերոսում գործունեության հետևանքով։ Մելիսանդրայի շնորհիվ դավանափոխվում է թագավորի թեկնածուներից մեկը՝ Սթանիս Բարաթեոնը։ Կրոնը ցույց է տալիս Ռ'գլորի, որը անձնավորում է լույս և ջերմություն, և Մեծագույն Ուրիշի ճակատամարտը, որը անձնավորում է ցուրտ և խավար։ Պաշտամունքի ներկայացուցիչները անհանդուրժողականություն են ցուցաբերում այլ կրոնների նկատմամբ և զբաղվում են նրանց խարույկի վրա այրմամբ։ Այրվում են նաև Յոթնյակի արձանները և աստվածապուրակները[5]։ Ռ՛գլորի քահանանները ունեն լուրջ կախարդական ունակություններ, կարող են կանխատեսել ապագան և զբաղվում են մեռելահարցություն։
  • Խորտակված աստված՝ Երկաթյա կղզիների կրոնն է։ Գրքերում քիչ է նկարագրված այդ կրոնը, սակայն այն սերտորեն կապված է ծովի հետ։ Զբաղվում են ծովային ջրով (թերի ջրահեղձման միջոցով) նորադարձների մկրտությամբ։
  • Բազմադեմ՝ Բրաավոս ազատ քաղաքի կրոններից մեկը։ Նրա հետևորդները կարծում են, որ բոլոր աստվածները մեկ աստծո բազմաթիվ դեմքերն են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Martin, George R. R. (1996). A Game of Thrones (US paperback ed.). Bantam Books. ISBN 0553573403.
  • Martin, George R. R. (1998). A Clash of Kings (US paperback ed.). Bantam Books. ISBN 9780553579901.
  • Martin, George R. R. (2000). A Storm of Swords (US paperback ed.). Bantam Books. ISBN 9780553573428.
  • Martin, George R. R. (2005). A Feast for Crows (US paperback ed.). Bantam Books. ISBN 9780553582024.
  • Martin, George R. R. (2011). A Dance with Dragons (US hardcover ed.). Bantam Books. ISBN 9780002247399.
  • Martin, George R. R. (2004). «The Sworn Sword». In Silverberg, Robert (ed.). Legends II. Random House. ISBN 0345456440.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]