Ջեյմե Լաննիսթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմե Լաննիսթեր
Տեսակկերպար «Սառույցի և Կրակի երգ»-ից, կերպար «Գահերի խաղ»-ից և գեղարվեստական անձ
ՀեղինակՋորջ Մարթին
ՍտեղծագործությունՍառույցի և կրակի երգ ու Գահերի խաղ
Ներկայացված էԳահերի խաղ և Սառույցի և կրակի երգ
Սեռարական
ՔաղաքացիությունSeven Kingdoms
Հրարած տիեզերքից«Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ
ԾննդավայրCasterly Rock?
Մահվան վայրRed Keep?
ՀարստությունԼանիստեր
ԵրեխաներՄիրցելլա Լաննիսթեր
Ջոֆֆրի Լաննիսթեր
Տոմմեն Լաննիսթեր
Մականունարքայասպան
Մասնագիտությունմարդասպան
Դերը կատարել ենՆիկոլայ Կոստեր-Վալդաու

Ջեյմե Լաննիսթեր (անգլ․ Jaime Lannister), գրող Ջորջ Մարթինի ստեղծած գեղարվեստական հերոս։ Նա «Սառույցի և կրակի երգ» վեպի այն կենտրոնական հերոսներից մեկն է, որի անունից պատմվում է վեպի մի մասը։ «Արքաների պատերազմը» (1998), «Թրերի մրրիկ» (2000), «Պար վիշապների հետ» (2011) և «Ձմռան քամիները»[1] գրքերում նա գլխավոր հերոսներից մեկն է։

«Գահերի խաղը» հեռուստասերիալում Ջեյմե Լաննիսթերի դերը կատարում է դանիացի դերասան Նիկոլայ Կոստեր-Վալդաուն։ The Independent թերթի վարկանիշում Ջեյմե Լաննիսթերը զբաղեցնում է երրորդ տեղ[2]։

Դերը սյուժեում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահերի խաղը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր քրոջ, թագավորի ու շքախմբի հետ միասին ուղևորվել է Վինթերֆել։

Գայլի անտառում որսորդության ժամանակ մնացել է դղյակում, որտեղ առանձնացավ իր քրոջ հետ աշտարակներից մեկում։ Նրանց նկատեց պատերով մագլցող Բրան Սթարկը։ Ջեյմեն պատուհանից նետեց տղային, որպեսզի նա չկարողանա պատմել ոչ մեկին նրա ու Սերսիի սիրային կապի մասին։

Երբ Քեյթլին Սթարկը պատանդ վերցրեց Թիրիոնին Գետային Հողերում, Ջեյմեն հավաքեց գվարդիական զինվորներին ու հարձակվեց Թագավորական Նավահանգստում Էդդարդ Սթարկի վրա։

Հինգ թագավորների պատերազմի սկզբում Ջեյմեն մասնակցում է ռազմական գործողություններում, գլխավորելով Լաննիսթերների բանակներից մեկը։ Նա ջախջախեց Վենսի ու Փայպերի լորդերին Ոսկե Ատամի մոտ ու հանդիպվեց Ռիվերաննի պատերի մոտ Տալլիի հիմնական ուժերի հետ։ Եռաժանիքի լորդերը ստիպված էին նահանջել։

Հետագայում նա պարտություն կրեց Շշնջող անտառում Ռոբբ Սթարկի կողմից։ Ջեյմեն նշանակվեց Թագավորական գվարդիայի լորդ-հրամանատար Բարրիստան Սելմիի տեղ։

Արքաների պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիրիոն Լաննիսթերը փորձեց ազատել եղբորը, ուղարկելով Լաննիսթերների գվարդիական զինվորներին Ռիվերրան Էդդարդ Սթարկի ոսկորների հետ։ Գվարդիայի կազմի մեջ նա ընդգրկեց իր մարդկանց, որոնց հրամայեց ազատել Ջեյմեին։ Սակայն ծրագիրը ձախողվեց․ Ջեյմեին նորից բռնել են։ Գվարդիական զինվորների հրամանատարը պնդում էր, որ ոչինչ չգիտեր փախուստի մասին։ Ջեյմեին նետեցին բանտ փախուստի փորձի համար։ Նա մնաց Ռիվերրանում այնքան ժամանակ, մինչև որ Քեյտլին Սթարկը չազատեց նրան այն պայմանով, որ Ջեյմեն պետք է վերադարձնի նրա երեխաներին հետ։

Թրերի մրրիկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմեին դեպի Թագավորական Նավահանգիստ ուղեկցում էր Բրիեննա Թարտը, որը հետո պետք է հասցներ Արյաին ու Սանսային Քեյթլինի մոտ։ Սակայն ճանապարհին Ջեյմեին ու Բրիեննային գերեվարեցին Վարգո Խուոթի մարդիկ, իսկ նրանցից մեկը՝ Ճարպոտ Զոլլոն հատեց Ջեյմեի աջ ձեռքը, դարձնելով նրան հաշմանդամ։ Հետո Ջեյմեին հասցրեցին Խարրենխոլլ։ Այնտեղ Ռուսե Բոլտոնը, որը Սևաջրի պատերազմից հետո արդեն չէր հավատում Հյուսիսի Թագավորի հաղթանակին, ազատեց Ջեյմեին ու հրամայեց Ուոլտոնին հասցնել նրան լորդ Տայվինի մոտ, Թագավորական Նավահանգիստ։ Բրիեննան մնաց Վարգո Խուոտի մոտ, բայց Ջեյմեն որոշեց նրան փրկել մահից ու վերադարձավ նրա հետևից Խարրենխոլլ։ Նա կարողացավ փրկել Բրիեննային ու վերադառնալ իր հոր մոտ Թագավորական Նավահանգիստ։

Տայվին Լաննիսթերը առաջարկեց նրան թողնել Թագավորական գվարդիայի լորդ-հրամանատարի պաշտոնը, բայց Ջեյմեն հրաժարվեց։ Այդ քայլը նրա վրա թանկ նստեց․ Տայվինը զայրացած ասաց, որ Ջեյմեն այլևս նրա որդին չէ։ Վատացան նաև Սերսիի ու Ջեյմեի հարաբերությունները․ Սերսին շատ փոխվեց, իշխանություն ստանալով։

Ջեյմեն կանոնավորապես գալիս էր Թիրիոնի նկատմամբ դատական նստերին։ Ի վերջո, երբ Թիրիոնը պարտվեց պայքարով դատարանը, Ջեյմեն որոշեց արձակել եղբորը։ Սպառնալով Վարիսին, նա ստիպեց արձակել Թիրիոնին։ Ջեյմեն պատմեց Թիրիոնին, որ Տաշան իրականում մարմնավաճառ էր, իսկ այս ամբողջ պատմությունը հորինել է լորդ Տայվինը ու ստիպեց, որ Ջեյմեն պատմի։ Դա կոնֆլիկտ առաջացրեց եղբայրների միջև ու Թիրիոնը խաբեց, որ իբրև ինքն է սպանել Ջոֆֆրիին։

Անգղների խրախճանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմեն որոշեց գնալ Թագավորական Նավահնգստից, որտեղ նա իրեն զգում էր որպես օտար։ Հասնելով Ռիվերրանի պատերի մոտ, նա հայտնաբերեց, որ պաշարումը անհաջող է անցնում։ Բանակցելով Բրինդեն Տալլիի հետ, նա փոխանցեց Էդմուր Տալլիի հրամանը ամրոցի հանձնման մասին։ Մտնելով Սև Ձկան կողմից բացված Ռիվերրանը, նա ավարտեց երկար պաշարումը։ Սակայն նա տենց էլ չկարողացավ գտնել Բրինդենին, որը փախչեց ամրոցից։ Ջեյմեն ընդունեց Սիբելլա Վեսթերլինգին ու խոստում տվեց ամուսնացնել իր երեխաներին։

Պար վիշապների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետո նա ժամանում է Ռեյվենթրի, որպեսզի բանակցի Տիտոս Բլէքվուդի հետ հանձնվելու համար։ Արդյունավետ բանակցություններից հետո նա որոշում է վերադառնալ Ռիվերրան ուրիշ ճանապարհով։ Գրոշանոց Ծառ գյուղում գիշերելու ժամանակ, հետախույզները գերեվարում են Բրիեննա Թարտին։ Նա ասում է, որ գտել է Նեդ Սթարկի դստերը, ու որ նա գտնվում է ճամբարից ոչ հեռու, բայց Ջեյմեն պետք է մենակ գնա իր հետ։

Ձմռան քամիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմե Լաննիսթերը գնում է Բրիեննայի հետ ու անհայտ կորչում, ենթադրաբար ընկնելով Առանց դրոշների Եղբայրության ու հարություն առած Քեյթլին Սթարկի ձեռքերը, որը ուզում էր վրեժ լուծել նրանից։

2016 թվականի դեկտեմբերում Ջորջ Մարթինը հայտնեց դրա մասին, որ ծրագրում է Ջեյմե Լաննիսթերին դարձնել գլխավոր գործող անձերից մեկը թեկուզ մի գրքում։

Նախնական կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի վրա աշխատանքների սկզբում Ջորջ Մարթինը ծրագրում էր Ջոֆֆրիի մահվանից հետո Երկաթյա գահին նստեցնել հենց Ջեյմեին․ նա պետք է ոչնչացներ բոլոր հավակնորդներին ու ամեն ինչում մեղադրեր Թիրիոնին։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գահերի խաղը» հեռուստասերիալում Ջեյմե Լաննիսթերի դերը խաղում է դանիացի դերասան Նիկոլայ Կոստեր-Վալդաուն։

Ջեյմեի սյուժեի գիծը հինգերորդ եթերաշրջանից սկսած տարբերվում է գրքի սյուժեից ու սկսում է նմանվել Արիս Օքխարտի ու Բեյլոն Սվաննի գծերին։

«Deadline»-ը հայտարարեց, որ 2016 թվականի հունիսի 21-ին Նիկոլայ Կոստեր-Վալդաուն, Փիթեր Դինքլեյջը, Լենա Հիդին, Էմիլիա Քլարկը ու Քիթ Հարինգթոնը բանակցել են վերջի երկու եթերաշրջանների նկարահանումների մասին։ Դերասանների աշխատավճարները բարձրացան մինչև $500 000 յոթերորդ ու ութերորդ եթերաշրջանների մեկ դրվագի համար[3][4]։ 2016 թվականի նոյեմբերի 18-ին նրանց աշխատավարձը բարձրացավ մինչև $1 100 000 յոթերորդ ու ութերորդ եթերաշրջանների մեկ դրվագի համար[5]։ 2017 թվականի ապրիլի 25-ին նրանց աշխատավճարները բարձրացան մինչև $2 600 000 յոթերորդ ու ութերորդ եթերաշրջանների մեկ դրվագի համար[6][7]։

Առաջին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եթերաշրջանում Էդդարդ Սթարկի վրա հարձակման ժամանակ նա սպանում է Ջորի Քասելին ու կռվում թրերի վրա Էդդարդի հետ։

Երկրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ եթերաշրջանում Ջեյմե Լաննիսթերի սյուժեն շատ նման է գրքային սյուժեին։

Երրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում Ջեյմեն ժամանում է Թագավորական Նավահանգիստ ավելի շուտ․ մինչև Կարմիր Հարսանիք։

Չորրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ եթերաշրջանում Ջեյմե Լաննիսթերը դառնում է տարբեր կարևոր իրադարձությունների մասնակից ու անգամ փորձում է պայմանավորվել իր հոր հետ, որ Թիրիոնի դատավճիռը մաքսիմալ գթասիրտ լինի։ Նա համաձայնվում է հրաժարվել Թագավորական Գվարդիայի հրամանատարի տիտղոսից ու դառնալ Քաստերլի ժայռի ժառանգը, եթե Թիրիոնին ուղարկեն Գիշերային Պահակախումբ։

Սակայն դատի ժամանակ Թիրիոնը պահանջում է մենամարտով փորձություն ու պարտվում։ Ջեյմեն օգնում է եղբորը փախչել, բայց ի տարբերություն գրքային տարբերակին, նրանք չեն կռվում։ Եթե գրքերում Ջեյմեն ընտրում է Իլին Փեյնին, որպես իր օգնական թրերի վրա կռվելու համար, ապա հեռուստասերիալում այդ դերը կատարում է Բռոնը, Թիրիոնի խորհրդով։

Հինգերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջանի սկզբում Սերսին հարցնում է Ջեյմեից, միթե՞ նա է արձակել Թիրիոնին։ Ջեյմեն խաբում է, բայց Սերսին նրան չի հավատում։ Հետո Սերսին Դորնից ստանում է Միրցելլայի զարդը իժային երախի մեջ։ Ջեյմեն գնում է Դորն դստերը փրկելու համար։ Նա իր հետ վերցնում է Բռոնին։ Չնայած լռության համար լավ պարգևատրմանը, այն նավի նավապետը, որի վրա գտնվում էին Ջեյմեն ու Բրոնը, փորձում է դավաճանել նրանց ու վաճարել նրանց Ավազային Օձիկներին։ Դրա արդյունքում Էլլարիան ու Օբերինի դստրերը իմանում են նրանց ժամանման մասին ու շտապում են բռնել Միրցելլային, որպեսզի հրահրեն Դորնի պատերազմը Երկաթյա Գահի հետ։ Ջեյմեն ու Բրոնը կարողանում են մտնել Ջրային Այգիներ ու գտնել Միրցելլային, որը քայլում էր Տրիստանի հետ։ Հենց այդ ժամանակ էլ գալիս են Ավազային Օձիկները։ Առաջացած ճակատամարտը կանգնեցնում է Արեո Հոտահը։ Օձիկներին ու Բրոնին բանտարկում են, իսկ Ջեյմեն սկսում է բանակցել Դորանի հետ։ Նրանք կարողանում են դաշինք կնքել այս պայմաններով․ Տրիստանի ու Միրցելլային նշանդրեքը ուժի մեջ է մնում, Միրցելլան վերադառնում է Թագավորական Նավահանգիստ, Տրիստանը դառնում Մանր Խորհրդի անդամ իր մահացած հորեղբոր տեղ։ Դորանը պահանջում է, որ Էլլարիան ու Օձիկները հաշտվեն Լաննիսթերների հետ։ Արդեն նավի վրա Ջեյմեն պատմում է Միրցելլային նրա ծագման գաղտնիքը։ Միրցելլան պատասխանում է, որ իմանում էր դրա մասին, ու հենց այդ պահին ազդում է թույնը, որով Էլլարիան թունավորեց արքայադստերը, ու նա մահանում իր հոր ձեռքերում։

Վեցերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեցերորդ եթերաշրջանի սկզբում Ջեյմեն վերադառնում է Թագավորական Նավահանգիստ, բերելով մահացած Միրցելլա Բարաթեոնի մարմինը։ Միրցելլայի թաղման արարողության ժամանակ նա խորհուրդ է տալիս Տոմմենին հաշտվել իր մոր հետ։ Իսկ հետո նա կռվում է Նրա Ճնճղուկության հետ։ Ջեյմեն գալիս է Մանր Խորհրդի նստին, որտեղ պատմում է, որ Դորնում հիմա կառավարում է Էլլարիա Սենդը, իսկ մինչ այդ նա զարմացավ, տեսնելով Գրիգոր Քլիգանին։ Մանր Խորհրդի նստին Սերսիի հետ միասին նա համոզում է Քիվան Լաննիսթերին ու Օլեննա Թիրելլին դուրս գալ Նրա Ճնճղուկության դեմ։ Վեցերորդ եթերաշրջանի վեցերորդ դրվագում Բրան Սթարկը տեսնում է թագավոր Էերիս Բ Թարգարիենի սպանությունը երիտասարդ Ջեյմե Լաննիսթերի կողմից։

Ջեյմեն շատ զարմացավ, երբ իմացավ, որ Տոմմենը անցավ Նրա Ճնճղուկության անկյունը ու զրկեց Ջեյմեին Թագավորական Գվարդիայի հրամանատարի տիտղոսից։ Սերսիի խնդրանքով ու Տոմմենի հրամանով Ջեյմեն որոշում է Բրոնի հետ ուղևորվել դեպի Գետային Հողեր, որպեսզի օգնի Ֆրեյներին գրավել Ռիվերրանը։ Նա բերում է Լաննիսթերների բանակը Ռիվերրանի պատերի մոտ։ Ջեյմին հանդիպում է Բրիեննային Լաննիսթերների ճամբարում։ Բրիեննայի Ռիվերրան ժամանումից հետո ու նրա Բրինդեն Թալլիի հետ անհաջող բանակցություններից հետո, Ջեյմեն ստիպում է, որ Էդմուր Թալլին հանձնի Ռիվերրանը։ Նա նաև գրավում է Թալլիի տոհմական ամրոցը։ Նա կշտամբում է լորդ Ուոլդեր Ֆրեյին խնջույքի ժամանակ Երկվորյակներում։ Վերադառնալով Թագավորական Նավահանգիստ դառնում է Սերսի Լաննիսթերի թագադրման վկա։

Յոթերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթերորդ եթերաշրջանում Ջեյմեն գրավում է Հայգարդենը, առաջարկելով, որ Լեդի Օլեննան թույն ընդունի։ Օլեննան ընդունում է թույնը, մահվանից առաջ ասելով, որ հենց նա է կազմակերպել Ջոֆֆրիի սպանությունը։ Վերադարձի ճանապարհին Ջեյմեի վրա հարձակվեց դոթրակցիների բանակը։ Նա գրեթե մահացավ Դրոգոնի կրակից, բայց նրան փրկեց Բրոնը։ Վիշապաքարում բանակցություններից հետո Ջեյմեն հասկացավ, որ Սերսին ձևական դաշինք կնքեց։ Նա թողեց նրան ու հեռացավ Հյուսիս։

Ութերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջանի սկզբում Ջեյմեն ժամանում է Վինթերֆելլ, որտեղ նրան հանդիպում է Բրան Սթարկը[8]։

Եզրափակիչ եթերաշրջանի հինգերորդ դրվագում Ջեյմեն մահանում է Սերսիի հետ, երբ Դեեներիսի վիշապը այրում է քարանձավը։ Հեռուստասերիալի եզրափակիչ դրվագում Թիրիոնը գտնում է Ջեյմեի ու Սերսիի մարմինները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. JUEGOS DE TRONOS de George R.R Martin en la FIL de Guadalajara 2016
  2. «All the Game of Thrones characters ranked from worst to best» (անգլերեն)։ The Independent։ 2019-03-08։ Վերցված է 2019-03-19 
  3. Andreeva Nellie (June 21, 2016)։ «‘Game Of Thrones’ Stars Set For Potential Season 8 On HBO With Big Raises»։ Deadline։ Վերցված է June 27, 2016 
  4. Robinson Joanna (June 21, 2016)։ «Game of Thrones: Are These Characters “Safe” After Renewing Contracts Through Season 8?»։ Vanity Fair։ Վերցված է June 28, 2016 
  5. Game of Thrones actors are making HOW much for Seasons 7 and 8?
  6. Parker Mike (April 25, 2017)։ «Game Of Thrones season 7: Stars set to earn £2 Million per episode»։ Daily Express։ Արխիվացված օրիգինալից April 25, 2017-ին։ Վերցված է April 25, 2017 
  7. Hooton Christopher (April 25, 2017)։ «Game of Thrones season 7: Actors 'set to earn £2million per episode', making them highest-paid ever»։ The Independent։ Արխիվացված օրիգինալից April 25, 2017-ին։ Վերցված է April 25, 2017 
  8. Hibberd James (March 5, 2019)։ «Game of Thrones season 8 trailer is finally here»։ Entertainment Weekly։ Վերցված է March 5, 2019 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]