Փիթեր Դինքլեյջ
Փիթեր Հեյդեն Դինքլեյջ[2] (անգլ.՝ Peter Hayden Dinklage, հունիսի 11, 1969[3][4], Մորիսթաուն, Նյու Ջերսի, ԱՄՆ), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան և կինոպրոդյուսեր։
Նախնական ճանաչման է արժանացել «Կայարանի հսկիչը» (2003) ֆիլմում ունեցած դերակատարմամբ։ Հանդես է եկել նաև «Էլֆ» (2003), «Ինձ մեղավոր ճանաչեք» (2006), «Հերոս շունը» (2007), «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը» (2008), «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» (2014) և մի շարք այլ ֆիլմերում։
Հեռուստատեսությունում խաղացած կերպարներից առավել հայտնի է Թիրիոն Լանիստերը՝ «HBO»-ի «Գահերի խաղ» հեռուստասերիալում (Ջորջ Մարտինի համանուն վեպի էկրանավորմամբ)։ Դերակատարման համար 2011 և 2015 թվականներին արժանացել է Էմմի մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան հեռուստադրամայում», իսկ 2012 թվականին՝ Ոսկե գլոբուսի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում» անվանակարգերում։ 2011-2016 թվականներին անընմեջ առաջադրվել է Էմմիի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Կենսագրությունը IMDb.com կայքում(անգլ.)
- ↑ «Peter Dinklage: “The fight is all”»։ սեպտեմբերի 30, 2015։ Վերցված է հունվարի 11, 2017(անգլ.)
- ↑ Ray M. Encyclopædia Britannica
- ↑ filmportal.de — 2005.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Փիթեր Դինքլեյջ Վիքիպահեստում |
---|
- Էջը IMDb կայքում(անգլ.)
|