Էմիլիա Քլարկ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1986 (36 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լոնդոնի Դրամա Սենթր (2009), Rye St Antony School? և St Edward's School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
emilia-clarke.com | |
Էմիլիա Իզաբել Յուֆիմիա Ռոուզ Քլարկ (անգլ.՝ Emilia Isabelle Euphemia Rose Clarke, հոկտեմբերի 23, 1986, Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][2] կամ 1 մայիսի, 1987[3][4][5]), բրիտանացի թատրոնի և կինոյի դերասանուհի, հանդիսատեսին առավել հայտնի է «HBO»-ի «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյներիս Թարգարիեն-ին դերով, տվյալ դերի համար 2013 թվականին արժանացել է Էմմի մրցանակի՝ «լավագույն երկրորդ պլանի դերասանուհի դրամատիկ սերիալում» անվանակարգում։
Հայտնի է նաև «Տերմինատոր։ Ջենիսիս», «Ես՝ քեզնից առաջ»- Անցյալ Սուրբ Ծնունդ և մի շարք այլ ֆիլմերից։
Քլարկի բրոդվեյան առաջին ելույթը տեղի է ունեցել 2013 թվականի մարտին «Նախաճաշ Տիֆանիի հետ» ներկայացման մեջ Հոլի Գոլայթլիին մարմնավորելով։
Time ամսագիրը 2019 թվականին նրան անվանել է «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից» մեկը։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քլարկը ծնվել է Լոնդոնում և մեծացել Բերքշիրում[6]։ Հայրը թատրոնի ձայնային ինժեներ է[7], իսկ մայրը՝ գործարար կին։ Ունի կրտսեր եղբայր։ Դերասանական արվեստի հանդեպ հետաքրքրությունը Քլարկի մոտ առաջացավ երեք տարեկանում՝ «Շոու Բոըթ» մյուզիքլը դիտելուց հետո, որում էլ այդ ժամանակ աշխատում էր նրա հայրը[7]։ Սովորել է Ռայ Սբ․ Էնթոնիի և Սբ․ Էդուարդսի դպրոցում (Օքսֆորդ)[8]։ Այնուհետև, հաճախել է Լոնդոնի դրամայի կենտրոնը, որն էլ ավարտել է 2009 թվականին[9]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քլարկի վաղ աշխատանքներից են Սբ․ Էդուարդսի դպրոցի երկու ներկայացումները[8], տասը ներկայացում Լոնդոնի դրամայի կենտրոնում, 2009 թվականի Company of Angels-ի Սենս ներկայացումը[9] և 2009 թվականին նկարահանված երկու գովազդային հոլովակները «Samaritans»-ի համար[10]։ Իր առաջին ֆիլմի դերերից մեկը Լոնդոնի համալսարանի կարճամետրաժ ֆիլմում էր[11]։ Նրա առաջին հեռուստատեսային դերակատարումներից էին Սասկիա Մայերը 2009 թվականի անգլիական «Բժիշկներ» սերիալում և Սավաննա Սիֆին 2010 թվականի «Տրիասիի հարձակում» ֆիլմում։ «Screen International» ամսագիրը նրան համարել է Մեծ Բրիտանիայի վաղվա աստղերից մեկը[12]։
2010 թվականին Քլարկը «HBO»-ի միջնադարյան ֆանտաստիկ «Գահերի խաղը» հեռուստասերիալում մարմնավորել Դեյներիս Թարգարիենին։ 2017 թվականին Էմիլիա Քլարկը դարձավ հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը ՝ Գահերի խաղը»-ի մեկ սերիայի համար վաստակելով 2 միլիոն դոլար։ 2012 թվականին Քլարկը նկարահանվեց «Spike Island» ֆիլմում, ֆիլմը անվանվել է բրիտանական The Stone Roses ռոք-խումբի պատվին[13]։ 2013 թվականի մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում Քլարկը Մասնակցեց Հոլլի Գոլայթլիի «Նախաճաշ Տիֆանիի հետ» բեմադրությունում[14]։ Նույն թվականին նա նկարահանվել է «Հեմինգուեյ տունը» ֆիլմում`Ջուդ Լոու-ի հետ միասին։ 2015 թվականին նա Մարմնավորել է Սառա Քոնորին «Տերմինատոր. Ջենեսիս» ֆիլմում՝ Առնոլդ Շվարցենեգերի հետ միասին։ Ֆիլմն ընդհանուր առմամբ հավաքել է ավելի քան 400 միլիոն դոլար ամբողջ աշխարհում, սակայն չի ստացել դրական մեկնաբանություններ քննադատների կողմից, չնայած նրան որ նա ստացել էր անվանակարգում Teen Choice Awards- ում։ 2016 թվականին Էմիլիա Քլարկը նկարահանվեց «Ես՝ քեզնից առաջ» ֆիլմի գլխավոր դերում Սեմ Կլաֆլինի հետ միասին։ Ֆիլմը հավաքեց ավելի քան 200 միլիոն դոլար ամբողջ աշխարհում և ստանացավ բարձր վարկանիշ Rotten Tomatoes կայքում։
2016 թվականի վերջին հայտնի դարձավ, որ Էմիլիա Քլարկը նկարահանվելու է Աստղային պատերազմներ ֆիլմաշարի նոր ֆիլմում `երիտասարդ Հան Սոլոյի մասին։ 2017 թվականի օգոստոսին հայտնի դարձավ ֆիլմում Քլարկի հերոսուհու անունը՝ Կիռա։ Ֆիլմի պրեմիերան կայացավ 2018 թվականի մայիսի 24-ին։
2019 Քլարկը նկարահանվեց Բրայոն Քիմինգսի և Էմմա Թոմփսոնի սցենարով Անցյալ Սուրբ Ծնունդ ռոմանտիկ կատակերգությունում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քլարկը հանդիպում էր «Գրիֆինների ընտանիքը» անիմացիոն սիթքոմի ստեղծող Սեթ ՄակՖերլենի հետ։ Զույգը բաժանվեց 2013 թվականի մարտին։
Ըստ Ask Men ամսագրի, Էմիլիա Քլարկը 2014 թվականին ճանաչվել է աշխարհում ամենացանկալի կինը։ Esquire ամսագիրը նրան անվանեց անվանվեց 2015 թվականի աշխարհի ամենագեղեցիկ կինը։
2017 թվականի մարտի 8-ին Քլարկը մրցանակ ստացավ HuffPost կայքէջից ՝ որպես կանանց իրավունքների ամենաակտիվ ակտիվիստ ամբողջ աշխարհում։ 2017 թվականի հուլիսի 13-ին Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում դերասանուհին խոսեց այն մասին, թե ինչպես է «Գահերի խաղը» հեռուստասերիալում դերը նրան վերածել ֆեմինիստի[15]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ | |
---|---|---|---|---|
2012 | «Անհաջողությունների կղզի» | Սելլի Հարրիս | ||
2012 | «Շղթայված» | Մալու | Կարճամետրաժ ֆիլմ | |
2013 | «Դոմ Հեմինգուեյ» | Էվելին | ||
2015 | «Տերմինատոր․ Ջենիսիս» | Սառա Կոննոր | ||
2015 | «Քարի ձայն» | Վեռենա | ||
2016 | «Ես՝ քեզնից առաջ» | Լուիզա Քլարկ | ||
2017 | Ձայն քարից | Վերենա | ||
2018 | Սոլո. Աստղային պատերազմների պատմություն | Կիռա | ||
2019 | Կասկածից վեր | Սյուզան Սմիթ | ||
2019 | Անցյալ Սուրբ Ծնունդ | Քեյթ |
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2009 | «Բժիշկները» | Սասկիա Մայեր | Սերիա։ «Դատարկ բույն» |
2010 | «Տրիասիկ հարձակում» | Սավաննա Ռաունդթրի | Հեռուստատեսային ֆիլմ |
2011-2019 | «Գահերի խաղը» | Դեյեներիս Թարգարիեն | Գլխավոր դեր |
2013 | «Ֆուտուրամա» | Մարիան (ձայն) |
Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դերը | Անցկացման վայր |
---|---|---|---|
2013 | Նախաճաշ Տիֆանիի հետ | Հոլլի Գոլայթլի | Կորթի թատրոն |
2020 | Ճայը | Նինա | «Playhouse» Թատրոն |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Game Of Thrones star Emilia Clarke: I feel just like Khaleesi in real life»։ Now։ Վերցված է հուլիսի 10, 2015
- ↑ «Emilia Clarke Celebrates 28th Birthday on "Game of Thrones" Set -- See Epic Cake!»։ tooFab։ Վերցված է հուլիսի 10, 2015
- ↑ «Emilia Clarke biography»։ Tribute։ Վերցված է հուլիսի 8, 2015
- ↑ «Emilia Clarke's Birthday: 'Game Of Thrones' Star Turns 26 Today»։ The Huffington Post։ Վերցված է հուլիսի 8, 2015
- ↑ «Happy 27th Birthday, Emilia Clarke!»։ InStyle։ մայիսի 1, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-11-ին։ Վերցված է հուլիսի 8, 2015
- ↑ «Actor Bio: Emilia Clarke»։ Game of Thrones: Cast and Crew։ HBO։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-28-ին։ Վերցված է ապրիլի 21, 2011
- ↑ 7,0 7,1 Nathanson Hannah (ապրիլի 1, 2011)։ «Game of Thrones is good news for Brit stars»։ London Evening Standard։ «...says Emilia, 23.»
- ↑ 8,0 8,1 «OSE to star in new HBO drama»։ St Edward's School։ փետրվարի 14, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-19-ին։ Վերցված է 2015-07-15
- ↑ 9,0 9,1 «Spotlight: Emilia Clarke»։ Spotlight։ Վերցված է սեպտեմբերի 27, 2011
- ↑ Lisa's Story (YouTube)։ Samaritans։ նոյեմբերի 16, 2009
- ↑ «Video Of Emilia Clarke In Student Movie»։ sitmovie.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-24-ին։ Վերցված է 2015-07-15
- ↑ «UK STARS OF TOMORROW 2010»։ Screen Daily։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-15-ին։ Վերցված է ապրիլի 26, 2013
- ↑ Newman Nick (2012-02-10)։ «Lesley Manville and Emilia Clarke Travel to ‘Spike Island’ With The Stone Roses»։ The Film Stage (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-14-ին։ Վերցված է 2020-03-15
- ↑ «'Breakfast at Tiffany's' Coming to Broadway with Emilia Clarke»։ www.broadwaytour.net։ Վերցված է 2020-03-15
- ↑ Morris Alex, Morris Alex (2017-06-28)։ «'Game of Thrones': Emilia Clarke, the Queen of Dragons, Tells All»։ Rolling Stone (en-US)։ Վերցված է 2020-03-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էմիլիա Քլարկ Internet Movie Database կայքում
- Emilia Clarke at Spotlight (անգլ.)
- Emilia Clarke Official Twitter Page (անգլ.)
- Emilia Clarke Official Facebook Page (անգլ.)
- Emilia Clarke Instagram (անգլ.)
|
- Հոկտեմբերի 23 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Անգլիացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Բրիտանացի կինոդերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ