Արյա Սթարք
Մեյսի Վիլիամսը | |
Սեռ | իգական |
---|---|
Ծնողներ | Էդարդ Սթարք, Քեթիլին Թալի |
Բարեկամներ | Ռոբ Սթարք (եղբայր) Բրեն Սթարք (եղբայր) Ռիքոն Սթարք (եղբայր) Սանսա Սթարք (քույր) Ջոն Սնոու (խորթ եղբայր) |
Արյա Սթարք, ամերիկյան հեղինակ Ջորջ Մարթինի կողմից ստեղծված գեղարվեստական հերոս է։ Հերոսուհին նշանավորվում է Մարթինի մրցանակի արժանցած «Song of Ice and Fire» շարքով։ Նա նաև HBO-ի ադապտացրած հեռուստասերիալի՝ Գահերի խաղի, գլխավոր հերոսներից է։
1996 թվականին ներկայացված Գահերի խաղում Արյան Լորդ Էդարդ Ստարկի և նրա կնոջ Քեթիլին Թալիի կրտսեր դուստրն է։ Նա շատ անկախ է և ուշադրություն չի դարձնում ավանդական կնոջ զբաղմունքներին ու ձգտումներին։ Արյան տիրապետում է սուսերի, որի անունն էլ դրել է Նիդլ։ Այդ սուսերը նրան նվիրել է իր խորթ եղբայր Ջոն Սնոուն։
HBO-ի ադապտացրած հեռուստասերիալում՝ «Գահերի խաղ»-ում Արյայի դերում խաղում է Մեյսի Վիլիամսը[1][2]։ Նրա կատարումը բազում դրական հավանությունների է արժանացել, մասնավորապես երկրորդ եթերաշրջանում, երբ Արյան Թայվին Լենիստերին էր ծառայում որպես նրա գինեմատույց[3]։ Նա համարվում է գրքի ամենալավ հերոսներից մեկը[4][5]։
Հերոսը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արյան Էդարդ և Քեթիլին Ստարկների երրորդ զավակն ու կրտսեր դուստրն է։ Ունի հինգ եղբայրներ ու քույրեր՝ մեծ եղբայր (Ռոբ Ստարկ), կրտսեր եղբայրներ (Բրեն Ստարկ և Ռիքոն Ստարկ), մեծ քույր (Սանսա Սթարք) և ավագ և խորթ եղբայր (Ջոն Սնոու)։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանսայի համեմատ Արյային չի հետաքրքրում պարը, երգը և կար անելը։ Նա զբաղվում է կռվելով, հայտնագործություններ անելով, ինչը այդքան էլ դուր չի գալիս իր մորն ու դաստիարակ Սեպտա Մորդանին։ Արյան շատ մտերիմ է իր խորթ եղբոր Ջոն Սնոուի հետ, ով նրան խրախուսում է սովորել կռվել և նվիրում է նրան Նիդլը (աղջկա սուսերը)[6]։ Իր ճանապարհորդությունների ընթացքում Արյան ցույց է տալիս իր հնարամտությունն ու ճարպկությունը և դառնում է ավելի ու ավելի դաժան։
Նա պետք է խնամեր բնավորությամբ դյուրագրգիռ հորաքրոջը՝ Լիաննա Ստարկին[7][7][8]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«A Game of Thrones»
[խմբագրել | խմբագրել կոդը]Արյան իր հոր՝ Էդարդի, հետ ուղևորվում է դեպի Քինգս Լենդինգ։ Մինչ մեկնելը Քինգս Լենդինգ Արյայի խորթ եղբայր Ջոն Սնոու նրան է նվիրում Նիդլը։
Ջոֆրին և Սանսան իրենց զբոսանքի ժամանակ հանդիպում են Արյային և նրա ցածր ծագումով ընկերոջը՝ Միցահին, անտառում կռվելիս։ Արյան պաշտպանում է Միցահին Ջոֆրիի տանջանքներից, իսկ Արյայի դայրվուլֆը՝ Նիմերիան, օգնում է Արյային կռվել Ջոֆրիի հետ՝ վիրավորելով վերջինիս ձեռքը։ Իմանալով, որ Նիմերիան կարող է սպանվել այս հատուցման ժամանակ՝ Արյան իր գայլին հեռու է տանում[9], սակայն Նիմերիայի փոխարեն Սանսայի դայրվուլֆն է սպանվում։ Իսկ Միցահին էլ սպանում է Սանդոր Կլեյգանը[10]։
Քինգս Լենդինգսում Արյայի հայրը իր աղջկա համար սուսերամարտի դասեր է կազմակերպում Բրավոսի սուսերամարտի վարպետ Սիրիո Ֆորելի հետ, ով նրան սովորեցնում է կռվելու ոճը։ Արյայի հոր ձերբակալումից հետո Սիրիոն կռվում է Լանիստերների պահակների հետ, իսկ Արյան հասցնում է փախչեկ։ Ավելի ուշ նա ներկա է գտնվում իր հոր մահապատժին, որից հետո էլ ընկնում է Նայթս Վոտչի հավաքագրող Յորենի հսկողության տակ։
«A Clash of Kings»
[խմբագրել | խմբագրել կոդը]Արյան Յորենի հետ միասին փախչում է Քինգս Լենդինգից։ Ճանապարհին նա բախվում է Նայթս Վոտչի նորակոչիկ Լոմմիին, Ջենդրիին և Հոթ Փային (Hot Pie՝ անգլ.՝ տաք կարկանդակ), բայց ի վերջո ընկերանում է նրանց հետ[11]։ Ճանապարհին խումբը Ամորի Լորչը հարձակվում է այս խմբի վրա, երբ Յորենը հրաժարվում է հանձնել Ջենդրիին Լենիստերներին։ Արյան և մյուս երեխաները փախչում են, սակայն մնացյալները սպանվում են։ Փախուստից առաջ Արյան փրկում է բանտարկյալ Ժաքեն Հ'գարին[12]։
Արյայինն և իր ընկերներին ավելի ուշ գերի է վերցնում Գրեգոր Կլեյգանը և նրանց տանում է Հարենհոլ[13]։ Ներկա գտնվելով իր հարազատների մահվանը՝ Արյան սկսում է գիշերները արտասանեել այն մարդկանց անունները, որոնցից պետք է վրեժ լուծի։ Հարենհոլում նա վերամիավորվում է Ժաքենի հետ, ով արդեն ծառայում էր Լենիստերներին։ Ժաքենը առաջարկում է ասել երեք մարդու և նա պատրաստ է սպանել այդ երեքին[14]։ Արյան ասում է երկու մարդկանց անուններ, ովքեր իրեն Հարենհոլում վիրավորել ու նեղացրել էին, իսկ երրորդը հենց ինքը Ժաքենն է։ Իր կյանքի փոխարեն Ժաքենը օգնում է աղջկան ապստամբություն կազմակերպել։ Այնուհետև Ժաքենը տալիս է Արյային արծաթե մետաղադրամը, որով աղջնակը կարող էր հանդիպել Ժաքենի ընկերներից մեկին՝ Ֆեյսլես Մենին (Faceless Man)։ Ժաքենը խնդրում է աղջկան հիշել «վալար մորղուլիս» արտահայտությունը (Վալարյան լեզվից թարգմանաբար նշանակում է «բոլոր մարդիկ պետք է մահանան»)։ Հաջորդ առավոտյան Ռուս Բոլտոնը գրավում է ամրոցը, իսկ Արյան դառնում է Ռուսի գինեմատույցներից մեկը[15]։ Վախենալով Բոլտոնից՝ Արյան սպանում է դարպասի մոտ կանգնող ժամապահին և փախչում։
«A Storm of Swords»
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչդեռ Արյան և իր համակիցները գնում էին դեպի հյուսիս, աղջիկը սկսում է հիշեր իր կորած դայրվուլֆին՝ Նիմերիային[8]։ Ավելի ուշ նրան և իր ընկերներին գտնում է վարձկան «Brotherhood Without Banners»-ը և ճանաչում է Արյա Սթարքին[16]։ Բրադերհուդի գաղտնի բազայում Արյան հանդիպում է Սանդոր Կլեյգանին, որտեղ աղջնակը մեղադրում է Սանդորին Միցահի մահվան համար։ Բայց Հաունդը փրկվում է կռվի փորցաշրջանում և ազատ է արձակվում[17]։
Արյան վերջ ի վերջո կարողանում է միայնակ փախչել, մինչև որ Հաունդը նրան գերի է վերցնում[18]։ Հաունդը պլանավորում է վերադարձնել աղջկան իր ընտանիքի մոտ պարգևատրում ստանալու համար[19]։ Այն ժամանակ, երբ Արյայի եղբայրն ու մայրը սպանվում են, Սանդորն ու Արյան հասնում են Թվինս[20]։ Հետո Սանդորը որոշում է փրկագնի դիմաց Արյային տալ վերջինիս քեռուն, ով ապրում էր Ռիվերրանում։ Ճանապարհին նրանք հանդիպում են Արյայի մահվան ցուցակից երկուսին։ Կռվի ժամանակ Արյան ետ է պահանջում իր Նիդլը, բայց Սանդորը արդեն մասամբ վիրավոր էր։ Այդ ժամանակ Արյան նրան թողնում է մահվան հետ միայնակ։ Աղջիկը շուտով արծաթե մետաղադրամի շնորհիվ Բրավոս գնացող նավի վրա տեղ է գտնում[21]։
«A Feast for Crows»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանելով Բրավոս, Արյան ճանապարհն ուղղում է Ֆեյսլես Մենի մոտ[22], որտեղ նա իր ունեցվածքով մտնում է համքարություն[23]։ Իր պարապմունքի ժամանակ Արյան սպանում է Նայթս Վոտչի դասալիքին և նաև հանդիպում Սամվել Թարլիին[24]։ Ընդունելով իր չթույլատրված սպանությունը՝ Արյան պարտավորված կաթ է խմում, իսկ առավոտյան նա արդեն կույր էր[25]։
«A Dance with Dragons»
[խմբագրել | խմբագրել կոդը]Արյան կույր է մնում և շարունակում է ծառայել Բրավոսում։ Նա շարունակում է երազել իր դայրվուլֆի՝ Նիմերիայի, աչքերով, սակայն այդ մասին ոչ մեկի չի պատմում։ Կույր Արյան շարունակում է թափառել Բրավոսի փողոցներով և ավելի լավ է կարողանում ստել և գտնել ուրիշների ստերը[26]։
Արյան ետ է ստանում իր տեսողությունը կույր ժամանակ Քայնդլի Մենին ինքնությունը հաստատելուց հետո[26]։ Իսկ տեսողությունը վերավաստակելուց հետո Արյային տրվում է առաջին սպանության առաջադրանքը։ Երբ նա հաջող կատարում է այն, Քայնդլի Մենը տալիս է Արյային սպասավորի պատմուճան և հանձնարարում է սկսել իր առաջին աշակերտությունը[27]։
Հեռուստասերիալ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորրորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորրորդ եթերաշրջանում Արյայի պատմությունը սկսվում է շեղվել գրքերից, երբ Սանդոր Կլեյգանը Պոլիվերի և Լենիստերի զինվորների հետ կռվի ժամանակ մահացու չի վիրավորվում։ Արյան և Հաունդը հասնում են Էյրի, սակայն շուտով հեռանում են՝ իմանալով, որ Արյայի մորաքույր Լիզա Արենը ինքնասպանություն է գործել։ Բլադի Գեյթից վերադառնալով՝ նրանք հանդիպում են Բրիեն Տարթին, ով երդում էր տվել Քեթիլին Ստարկին անվտանգ տեղ տանել Արյային։ Հաունդը սկսում է կասկածանքով մոտենալ Բրիենի դաշնակիցներին, այս պատճառով էլ փորձում է սպանել Բրիենին, սակայն դաժան ծեծի է ենթարկվում և մահացու վիրավորվում։ Արյան հասցնում է թաքնվել Բրիենից։ Երբ արդեն Բրիենը հեռանում է, Արյան վերցնում է Հաունդի արծաթը՝ թողնելով վերջինիս մահանալ։ Հետագայում հանդիպում է Բրավոսի կապիտանին, ով նրան առաջարկում է մեկնել Բրավոս։
Հինգերորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Արյային Սևի և Սպիտակի տանը ընդունում է մի մարդ, ով ուներ Ժաքեն Հ'Գարի դեմքը։ Արյան ցույց է տալիս Ժաքենին իր ստելու հնարավորոթյունները՝ հիվանդ աղջկան համոզելով խմել թույնը։ Արյային տրվում է հանձնարարություն սպանել կաշառակեր ապահովագրական գործակալին։ Աղջիկը շեղվում է իրենց տրված առաջադրանքից, երբ Բրավոս է ժամանում Մերին Տրանտը։ Արյան սպանում է Մերինին։ Սակայն երբ նա վերադառնում է Սևի և Սպիտակի տուն, Ժաքենը բռնում է նրան և քննադատում՝ ասելով, որ նա կթունավորվի։ Արյան կուրանում է։
Ստարկների տոհմածառ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռիկարդ Ստարկի տոհմածառ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Game of Thrones: Cast & Crew». HBO. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Martin, George R. R. (2010 թ․ հուլիսի 16). «From HBO». Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «The Tywin and Arya Show». Rolling Stone magazine. 2012 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Erickson, Christine (2014 թ․ հունիսի 12). «Ranking the Most Popular Characters in 'Game of Thrones'». Mashable. Mashable.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Top 40 'Game of Thrones' Characters, Ranked». Rolling Stone. Jann Wenner. 2014 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «A Game of Thrones: Chapter 10, Jon II».
- ↑ 7,0 7,1 «A Game of Thrones: Chapter 22, Arya II».
- ↑ 8,0 8,1 «A Storm of Swords: Chapter 3, Arya I».
- ↑ «A Game of Thrones: Chapter 15, Sansa I».
- ↑ «A Game of Thrones: Chapter 16, Eddard III».
- ↑ «A Clash of Kings: Chapter 1, Arya I».
- ↑ «A Clash of Kings: Chapter 14, Arya IV».
- ↑ «A Clash of Kings: Chapter 19, Arya V».
- ↑ «A Clash of Kings: Chapter 26, Arya VI».
- ↑ «A Clash of Kings: Chapter 47, Arya IX».
- ↑ «A Storm of Swords: Chapter 13, Arya II».
- ↑ «A Storm of Swords: Chapter 34, Arya VI».
- ↑ «A Storm of Swords: Chapter 43, Arya VIII».
- ↑ «A Storm of Swords: Chapter 47, Arya IX».
- ↑ «A Storm of Swords: Chapter 52, Arya XI».
- ↑ «A Storm of Swords: Chapter 74, Arya XIII».
- ↑ «A Feast for Crows: Chapter 6, Arya I».
- ↑ «A Feast for Crows: Chapter 22, Arya II».
- ↑ «A Feast for Crows: Chapter 26, Samwell III».
- ↑ «A Feast for Crows: Chapter 34, Arya III (Cat of the Canals)».
- ↑ 26,0 26,1 «A Dance with Dragons: Chapter 45, Arya I (The Blind Girl)».
- ↑ «A Dance with Dragons: Chapter 64, Arya II (The Ugly Little Girl)».