Ջոն Սնոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Սնոու
Jon Snow HBO.jpg
Տեսակկերպար «Գահերի խաղ»-ից, կերպար «Սառույցի և Կրակի երգ»-ից և գեղարվեստական անձ
ՀեղինակՋորջ Մարտին
ՍտեղծագործությունՍառույցի և կրակի երգ (գիրք)
Առաջին հիշատակումՍառույցի և կրակի երգ (գիրք)
Ներկայացված էՍառույցի և կրակի երգ և Գահերի խաղ
Սեռարական
ԱզգությունԱռաջին Մարդիկ
ՔաղաքացիությունSeven Kingdoms
Բնակության վայրՊատնեշ
Հրարած տիեզերքից«Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ
Տարիք14 տարեկան (գիրք), 21 տարեկան (սերիալ)
Ծննդյան տարեթիվ283 թվական (Սառույցի և կրակի երգ (գիրք)), 280 թվական Գահերի խաղ (հեռուստասերիալ)
ԾննդավայրԵրջանկության աշտարակ
Մահվան տարեթիվ300 թվական («Պար վիշապների հետ» գրքում), չնայած հետո հարություն է առել Մելիսանդրայի կողմից
Մահվան վայրՍև Դղյակ
ԸնտանիքՍթարքների ընտանիք, Թարգարիեների ընտանիք
ՀարստությունՍթարք և Թարգարիեն
ՄականունԼորդ Սնոու, Լորդ Ագռավ, Ապօրինածինը Ուինթերֆելից, Սպիտակ Գայլ
Մասնագիտությունհետախույզ, squire?, զինվոր և կառավարիչ
Դերը կատարել ենՔիթ Հարինգթոն
ԵրկիրՈւինթերֆել, Սև Դղյակ

Ջոն Սնոու (անգլ.՝ Jon Snow[1]), ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» ֆանտաստիկ վեպի հերոս։ Հայտնվել է «Գահերի խաղ» (1996), «Արքաների պատերազմը» (1998), «Թրերի մրրիկ» (2000), «Պար վիշապների հետ» (2011) գրքերում, ինչպես նաև «Անգղների խրախճանք» գրքում երկրորդական դերով։ Համարվել է, որ Ջոնը մահացել է «Պար վիշապների հետ» սերիալի և գրքի ավարտից հետո, բայց սերիալի վեցերորդ սեզոնում ցույց է տրվում նրա հարությունը Մելիսանդրայի կողմից «Ձմռան քամիները» գրքում[2]։ Ըստ «Նյու Յորք Թայմսի» ամենահայտնի հերոսներից, իսկ ըստ Մարտինի ամենագլխավոր հերոսներից մեկը[3][4][5]։ Գահերի խաղում Ջոն Սնոուի դերը կատարում է բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը: 2012 թվականին այդ դերով Հարինգտոնը նոմինացված էր «Սատուրն» մրցանակաբաշխությանը «Երկրորդ դերի լավագույն հեռուստադերասան» անվանակարգում[6]։ Ինչպես նաև դերասանական անձնակազմը ներկայացված է եղել «Հիլդի մրցանակ ԱՄՆ-ի կինոդերասանների համար» լավագույն դերասանական կազմ անվանակարգում 2012, 2014 և 2015 թվականներին[7]։

Անձնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնը Լիան Սթարքի և Ռեգար Թարգարիենի որդին է։ Քեռու (Էդարդ Սթարքի) դուստրերն ու որդիներն են՝ Ռոբ, Սանսա, Բրան, Արյա, Ռիկոն։ Ջոնը նիհարավուն, մուգ մազերով, մոխրագույն աչքերով պատանի է։ Չնայած ապօրածին լինելուն՝ Ջոնը շատ նման է Սթարքներին, հատկապես Էդարդին. երկուսն էլ ունեն պատվի և պարտքի զգացում։ Ինչպես մյուս փոքր Սթարքերը, Ջոնը նույնպես մարդագայլ է՝ չնայած նրան, որ իր տաղանդի մասին պատկերացում էլ չունի։ Նրա գայլը ալբինոս, սպիտակ մորթով և կարմիր աչքերով, լռակյաց Ուրվականն է։ Առաջին գրքում Ջոնը ընդունվում է Գիշերային Դիտման կետ, իսկ հաջորդ գրքերում կապվում է եղբայրության հետ։ Դիտման կետում նա ստանում է Երկար Ճանկ վալիրյան սուրը։ Հետագայում մի դրվագում ցույց է տրվում Լիանի մահը և այն, թե ինչպես է Նեդ Սթարքը վերցնում փոքրիկ Ջոնին։

Կարճ կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնը մեծացել է Էդարդ Սթարքի օրինական երեխաների հետ, չնայած, սովորաբար ապօրինածինները (ոչ օրինական երեխաները) մեծանում էին օրինական երեխաներից հեռու։ Ջոնի խորթ մայրը` Քեյթիլին Սթարքը ատում էր Ջոնին, չնայած ինքն էր խոստովանում, որ դա անարդար է։ Ատելության պատճառներից մեկն այն էր, որ Ջոնն ավելի էր նման Էդարդին, քան իր երեխաները (և արտաքինը, և բնավորությունը)։ Ջոնը և Ռոբը մեծացել են միասին և սովորել են հոր ամրոցում, ով պնդում էր, որ նրանք պետք է մեծանան եղբայրների պես։ Ջոնը, ինչպես և Էդարդի մյուս որդիները միասին սովորել են սուսերամարտ։ Եղբայրների և քույրերի հարաբերությունները Ջոնի հանդեպ միշտ էլ լավ են եղել։ Նրան առավել ջերմ է վերաբերվել Արյան, իսկ Ջոնն էլ իր հերթին այդպիսին է եղել քրոջ նկատմամբ։ Ռոբը իմանալով Բրանի և Ռիկոնի մահվան մասին, առանց տատանվելու որոշում է Ջոն Սնոուին նշանակել ժառանգ, չնայած մոր ցանկությանը, ով ասում էր` Ուինթերֆելի լորդ նշանակել աղջկական կողմից մեկին՝ Սանսային կամ Արյային, հայտարարելով, որ «Ջոնն ավելի Սթարք է, քան հարավային լորդիկներից որևէ մեկը»։

Տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերը սյուժեում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահերի խաղը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգուշացում նախքան ընթերցելը. մանրամասներ է պարունակում սյուժեից։

Ջոնը մասնակցում է Գիշերային պահակախմբի դասալիքի գլխատմանը, որը իրականցում է Էդարդ Սթարքը։ Նա օգնում է Բրանին պահպանել հանգստություն, որպեսզի հայրը չնկատի որդու թուլությունը։ Մահապատժից հետո Ռոբը և Ջոնը, անցնելով կամուրջը, նկատում են մահացած գայլի` 6 ձագերով։ Ջոնը և Բրանը համոզում են հորը, որպեսզի պահեն գայլերին, քանի որ նրանք այնքան էին, որքան իրենք էին` քույրերով և եղբայրներով (վեց գայլ, վեց քույր-եղբայր)։ Ջոնին հասնում է ալբինոս-ձագը, որին նա գտավ մնացած հինգից ուշ։ Դրանից բացի Ջոն Սնոուն իր գայլին անվանեց «Ուրվական»: Վերադառնալով տուն նրանք իմանում են, որ թագավորի Աջ ձեռքը` Ջոն Արենը մահացած է, իսկ ինքը` թագավոր Ռոբերտ Բարատեոնը գալիս է Ուինթերֆել։ Երբ թագավորական հյուրերը հասնում են Ուինթերֆել, Ջոնը հանդիպում է Բենջեն Սթարքի հետ, ով Էդարդ Սթարքի եղբայրն է։

Արդյունքում Ջոնը որոշում է կայացնում դառնալ Գիշերային Դիտման եղբայր, իսկ նրա հայրը աջակցում է որդուն։ Պատճառներից մեկն այն էր, որ Ջոնի խորթ մայրը` Քեյթիլինը պնդում է, որպեսզի նա լքի Ուինթերֆելը։ Այնտեղ նա ծանոթանում է Տիրիոն Լանիստերի հետ, ով գնում է Պատնեշ Ջոնի հետ։ Նեդ Սթարքի մայրաքաղաք գնալուց և Ջոնի Պատնեշ գնալուց մեկ օր առաջ Բրանը ընկնում է աշտարակից, սակայն դա չի փոխում ոչ հոր, ոչ էլ որդու որոշումը։ Ջոնը հաջողություն է մաղթում եղբորը, ում մոտ լսում է Քեյթիլինի խոսքերը, որոնք ասում էին` Բրանի փոխարեն պետք է Ջոնը լիներ կոմայի մեջ։ Մեկնելուց առաջ Ջոնը տեսնվում է Արյայի հետ, ում տալիս է սուր, որին անվանում են «Ասեղ»:

Ջոնին Պատնեշում այնքան էլ ուրախ չէին և նրա հետ վատ էին վարվում իր հայտնի ընտանիքից լինելու համար։ Նրա հորեղբայր Բենջենը մեկնում է Պատնեշից դուրս, որպեսզի գտնի Ուեյմար Ռոյսին։ Ջոնը իրեն բոլորից բարձր էր դասում, որովհետև նրան կռվել ուսուցանել էին Վինտերֆոլի լավագույն ուսուցիչները։ Սակայն հետագայում նորակոչիկները ընկերանում են Ջոնի հետ։ Ջոնը պաշտպանում է Սեմվել Թարլլին, ում նվաստացնում էր Ալիսեր Տորնեն և նորակոչիկների մեծ մասը, սակայն Ջոնը մի քանիսին ստիպեց, որ Սեմի հետ լավ վարվեն։ Նրանցից մեկը` Ռաստը, հրաժարվեց Սեմի հետ ընկերանալ և Ջոնը Ուրվականի, Գրենի և Պիպի հետ գիշերը վախեցրին Ռաստին։

Ընկերանալով Սեմի հետ, Ջոնը որոշում է օգնել նրան։ Նա խնդրում է իր հին մեյստեր Էյեմոնին, որ նա իր մոտ աշխատանքի վերցնի Սեմին, քանի որ վերջինս սիրում է գրքեր կարդալ և շատ վախկոտն է։ Ջոնը երազում էր դառնալ հետախույզ, սակայն լորդ-ղեկավարողի կողմից դառնում է անձնական աշխատող։ Ջոնը գոհ չէր իր դերից, սակայն վերջում համաձայնվում է։ Երբ Ջոնը և Սեմը դուրս էին եկել Պանեշից աստվածների ծառի մոտ երդում տալու, Ուրվականը վերադառնում է բերանի մեջ մարդու ձեռք։ Նրանք գտնում են Բենջեն Սթարքի խմբից երկու ռազմիկների։ Լորդ-ղեկավարողը հրամայում է, որ դիակները տանեն մեյստեր Էյեմոնի մոտ։ Ամրոց վերադառնալիս Ջիոր Մորմոնտը Ջոնին կանչում է իր մոտ և հայտնում է Ռոբերտ Բարատեոնի մահվան և Ջոնի հոր` Էդարդի ձերբակալման մասին։ Ջոնին բանտարկում են նրա համար, որ նա սպառնում է Ալիսեր Տորնիեին, ով վիրավորել էր Ջոնի պատիվը և իր հորը։ Այնուհետև Ջոնը դրսում լսում է տարօրինակ ձայներ, որը վերակենդանացած ռազմիկներից մեկի պատճառով էր։ Ջոնը հարձակվում է նրա վրա, որպեսզի փրկի լորդ-ղեկավարողին, որի արդյունքում էլ ստանում է ձեռքի այրվածք։ Իր Ջիոր Մորմոնտի մոտ խիզախության համար լորդ-ղեկավարողը նրան տալիս է վալիրյան սուր «Երկար ճանկ» անունով։ Այս սուրը Մորմոնտների տան սուրն է, սակայն այն այժմ պատկանում էր Ջոնին և ծայրին կրում էր ոչ թե արջի, այլ գայլի կերպար։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գահերի խաղը» հեռուստասերիալում Ջոն Սնոուի դերը կատարում է բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը: Քասթինգում Սնոուի դերի համար մասնակցել է նաև ինքը` Մարտինը, ով իր հարցազրույցներից մեկում պնդում էր, որ շատ տարբերակներ կային Սնոուի դերակատարի համար, սակայն Հարինգթոնը միանգամից հայտնվեց ֆավորիտների մեջ իր դերասանական տաղանդի և հերոսին նման լինելու շնորհիվ[8]։ Ջոն Սնոուն մահանում է Գահերի խաղը (5-րդ եթերաշրջան)-ի 10-րդ սերիայում. հենց այնպես ինչպես «Պար վիշապների հետ» գրքում։ 6-րդ եթերաշրջանի առաջին մասում հերոսը հայտնվում է դիակի տեսքով, իսկ 2-րդ սերիայում լեդի Մելիսանդրայի կախարդանքով կենդանանում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]