Jump to content

Գահերի խաղը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գահերի խաղ (այլ կիրառումներ)
Գահերի խաղը
Изображение логотипа
Ժանրէքշն սերիալ[1][2][3][…], արկածային հեռուստասերիալ[1][2][3][…], ֆենթզի հեռուստասերիալ[1][2][3][…], հեռուստադրամա[1][2][3][…], ողբերգություն[1][2][3][…] և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ԹեմաIron Throne?
ՍտեղծողԴ. Բ. Ուայս և Դևիդ Բենիոֆ
Երկիր ԱՄՆ[4]
ՀիմքՍառույցի և կրակի երգ
Լեզուանգլերեն[4]
Գլխավոր
դերերում
Շոն Բին, Նիկոլայ Կոստեր-Վալդաու, Փիթեր Դինքլեյջ, Էմիլիա Կլարկ, Լենա Հիդի, Իեն Գլեն, Քիթ Հարինգթոն, Սոֆի Թըրներ, Մեյսի Ուիլյամս, Այզեք Հեմփսթեդ-Ռայթ, Նատալի Դորմեր, Իվան Ռեոն, Դին-Չարլզ Չեպմեն, Էյդան Գիլեն, Հարրի Լլոյդ, Մարկ Էդդի, Ջոն Բրեդլի-Ուեսթ, Քոնան Սթիվենս, Էլլի Քենդրիկ, Սիբել Քեքլի, Ջոել Ֆրայ, Էյմի Ռիչարդսոն, Ջեմմա Ուիլան, Քոնլեթ Հիլ, Ջեյկոբ Անդերսոն, Սթիվեն Դիլեյն, Ջերոմ Ֆլին, Ջո Դեմփսի, Ռորի ՄակՔան, Իեն Ուայթ, Քարիս վան Հաութեն, Ալֆի Ալեն, Քիարան Հայնդս, Գվենդոլին Քրիսթի, Ռիչարդ Մեդլեն, Լեսլի Ռոուզ, Քերի Ինգրամ, Լիամ Կանինգհեմ, Ջեյսոն Մամոա, Միշել Ֆեյրլի, Քլայվ Ռասել, Դևիդ Բրեդլի, Հաֆտոր Յուլիուս Բյորնսոն, Ջեսիկա Հենվիք, Քրիստոֆեր Հիվյու, Ջեք Գլիսոն, Չարլզ Դենս, Ջեյմս Կոսմո, Թոմ Վլաշիխա, Ունա Չապլին, Հաննա Մյուրեյ, Մայքլ Մաքելհաթոն, Միխիլ Հեյսման, Նատալի Էմանուել, Ինդիրա Վարմա, Ջոնաթան Փրայս, Էդ Սքրեյն, Նել Թայգեր Ֆրի, Քալու Ուարի, Թոբի Սեբաստիան, Դոմինիկ Կարտեր, Արտ Փարքինսոն, Էնցո Չիլենտի, Դոնալդ Սամպտեր, Ֆինն Ջոնս, Օուեն Թիլ, Թոմաս Սանգստեր, Ալեքսանդր Սիդիգ, Kristian Nairn?, Պատրիկ Մալահայդ, Քեյշա Քասլ-Հյուզ, Esmé Bianco?, Ռոզաբել Լաուրենտի Սելլերս, Wilko Johnson?, Ջոզեֆ Գաթ, Գեթին Էնթոնի, Ջեյ Ջեյ Մերֆի, Պեդրո Պասկալ, Eugene Simon?, Ռուպերտ Վանսիտարտ, Քեյթ Դիքի, Նատալիա Տենա, Դիանա Ռիգգ, Ռոն Դոնախի, ԴեՕբիա Օպարեյ, Բեն Քրոմփթոն, Նոնսո Անոզի, Բեռն Գորման, Ջուլիան Գլովեր, Դենիել Պորտման, Ջոզեֆ Մոուլ, Էլյես Գաբել, Իան ՄաքԷլհինի, Մարկ Գեթիս, Լինո Ֆասիոլի, Ռոջեր Էշթոն Գրիֆիթս, Հոջի Ֆորտունա, Պաոլա Դիոնիսոտտի, Փիթեր Վոն, Wilf Scolding?, Դևիդ Ռինթուլ, Ian Gelder?, Անտոն Լեսեր, Բելլա Ռամզի, Էշլինգ Ֆրանչոզի, Մաքս ֆոն Սյուդով, Թոմ Բրուք, Daniel Tuite?, Ալեքսանդրա Դաուլինգ, Տոբայաս Մենզիս, Kae Alexander?, Քրիս Նյուման, Թարա Ֆիցջերալդ, Ֆրենսիս Մեջի, Յուրի Կոլոկոլնիկով, Մաքքենզի Քրուք, Brenock O'Connor?, Լյուկ Ռոբերտս, Պիլու Ասբեկ, Թոմ Հոփեր, Ջեյմս Ֆոլքներ, Ֆրեդի Սթրոմա, Ռոբերտ Փյու, Brian Fortune?, Michael Condron?, Sean Blowers?, Թիմ Փլեսթեր, Ռիչարդ Դորմեր, Փոլ Քեյ, Philip McGinley?, Ben Hawkey?, Յոհանես Հյոյկյուր Յոհանեսոն և Յան ՄակՇեյն
ՊրոդյուսերԴևիդ Բենիոֆ, Դ. Բ. Ուայս և Մարկ Հաֆամ
Գործադիր պրոդյուսերԴևիդ Բենիոֆ, Քերոլին Շտրաուս, Դևիդ Նատտեր, Միգել Սապոչնիկ, Դ. Բ. Ուայս, Ջորջ Մարտին և Բերնադեթ Քոլֆիլդ
ՍցենարիստՋորջ Մարտին, Դևիդ Բենիոֆ, Դ. Բ. Ուայս, Bryan Cogman?, Ջեյն Էսպենսոն, Վանեսա Թեյլոր և Dave Hill?
ԵրաժշտությունՌամին Ջավադի
Պատմվածքի վայրWesteros?, Essos? և Sothoryos?
Գեղարվեստական աշխարհ«Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ
Նկարահանման վայրՀյուսիսային Իռլանդիա, Խորվաթիա, Իսլանդիա, Մարոկկո, Իսպանիա, Մալթա, Շոտլանդիա, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն և Կանադա
Եթերաշրջանների քանակ8
Սերիաների քանակ73
Էկրաններին էապրիլի 17, 2011[4]-ից մայիսի 19, 2019
ՀեռուստաալիքHBO
ԸնկերությունHBO Entertainment?
ԴիստրիբյուտորWarner Bros. Television, Microsoft Store, Հուլու և HBO Max
Պատկերի ձևաչափ16:9
Պարգևներ

«Էմմի» մրցանակ գլխավոր վերնագրի լավագույն դիզայնի համար

«Էմմի» մրցանակ դրամատիկ սերիալի երկրորդ պլանի լավագույն դերի համար

Էմմի մրցանակ լավագույն հատուկ վիզուալ էֆեկտների համար

Գիլդիայի անվան մրցանակ

Էմմի մրցանակ հեռուստասերիալների լավագույն հանդերձանքի համար

Հեռուստատեսության քննադատների միության մրցանակ դրամայում ակնառու ձեռքբերումների համար

Հեռուստատեսային քննադատների միության մրցանակ տարվա հեռուստահաղորդման համար

Critics' Choice Television Award for Best Drama Series?

Հեռուստատեսային քննադատների մրցանակ լավագույն նոր հաղորդման համար

Էմմի մրցանակ լավագույն դրամատիկական սերիալի համար

Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ

և

Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ

Պաշտոնական կայքէջ

«Գահերի խաղ» (անգլ.՝ Game of Thrones), ամերիկյան ֆենտեզի ժանրի դրամատիկ հեռուստասերիալ՝ ստեղծված գրող Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարի հիման վրա։ Հեռուստասերիալը ստեղծվել է Դեյվիդ Բենիոֆի և Դ. Բ. Ուեյսսի կողմից՝ «HBO» հեռուստաալիքի պատվերով։ Նկարահանումները տեղի են ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, Խորվաթիայում, Իսլանդիայում, Մարոկկոյում, Իսպանիայում, Մալթայում, Շոտլանդիայում և ԱՄՆ-ում։ Պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 17-ին «HBO» ալիքով։ 2011 թվականի ապրիլի 19-ին՝ առաջին եթերաշրջանի ցուցադրումից հետո, արդեն իսկ հաստատվել է երկրորդ եթերաշրջանի նկարահանումը[5]։ 2012 թվականի ապրիլի 1-ին տեղի է ունեցել երկրորդ եթերաշրջանի պրեմիերան։ Երրորդ եթերաշրջանը հեռուստատեսային էկրաններին է բարձրանում 2013 թվականի մարտի 31-ին, իսկ 2014 թվականի ապրիլի 6-ին ցուցադրվեց չորրորդ եթերաշրջանի անդրանիկ սերիան։ Պրեմիերայից երկու օր անց «HBO»-ն հայտարարեց, որ պատրաստվում է նկարահանել հինգերորդ և վեցերորդ եթերաշրջանները[6]։ Հինգերորդ եթերաշրջանի վերջին սերիան հեռարձակվեց 2015 թվականի հունիսի 14-ին, որից հետո հայտարարվեց վեցերորդի նկարահանումների մասին[7]։

Հեռուստասերիալի դեպքերը զարգանում են Վեսթերոս և Էսսոս գեղարվեստական մայրցամաքներում՝ տասնամյակ տևած ամառվա վերջին։ Ամբողջ սերիալը զարգանում է մի քանի գծով։ Առաջին գիծը պատմում է Վեսթերոսի մեծ մասը զբաղեցնող յոթ թագավորությունների միջև ընթացող քաղաքացիական պատերազմի մասին, որը մղվում է հանուն երկրի իշխանության խորհրդանիշի՝ Երկաթե գահի։ Երկրորդը ներկայացնում է երկրի նախորդ կառավարող դինաստիայի վերջին ներկայացուցչի կյանքը Էսսոսում, որտեղ նա ծրագրում է վերադարձնել Գահը։ Երրորդ ժամանակագրությունը ցույց է տալիս Վեսթերոսի հյուսիսում զարգացող իրադարձությունները, որոնք պայմանավորված են մոտեցող երկարատև և ցրտաշունչ ձմեռով և այն բոլոր առասպելական էակներով, ովքեր գալիս են ձմռան հետ։

Հեռուստասերիալը համընդհանուր ուշադրության է արժանացել և ունի միջազգային երկրպագուների խոշոր բանակ։ Քննադատների շրջանում այն մեծ մասամբ դրական արձագանքների է արժանացել, թեև առանձնակի քննադատության են արժանացել հեռուստասերիալում առկա մերկության և բռնության (այդ թվում՝ սեռական ոտնձգության) բավականին արտահայտիչ տեսարանները։

Արժանացել է ռեկորդային 38 պրայմթայմ Էմմի մրցանակի (այդ թվում երկու տարի անընդմեջ՝ «լավագույն հեռուստադրամա» անվանակարգում)։ Արժանացել է նաև Հյուգոյի երեք մրցանակի՝ «լավագույն դրամատիկական ներկայացում» (2012-2014) անվանակարգում, Փիբոդիի մրցանակի (2011), ինչպես նաև չորս անգամ առաջադրվել Ոսկե գլոբուսի՝ «լավագույն հեռուստադրամա» անվանակարգում (2012, 2015, 2016, 2017)։ Անհատական մրցանակների են արժանացել բազմաթիվ դերասաններ։ Թիրիոն Լանիստերին մարմնավորելու համար, Փիթեր Դինքլեյջը 2011 և 2015 թվականներին արժանացել է պրայմթայմ Էմմի մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան հեռուստադրամայում», իսկ 2012 թվականին՝ Ոսկե գլոբուսի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում» անվանակարգերում։ Պրայմթայմ Էմմի մրցանակի են առաջադրվել նաև Լինա Հիդին, Քիթ Հարինգթոնը, Մեյզի Ուիլյամսը, Դայանա Ռիգը և Մաքս ֆոն Սյուդովը։

Գահերի խաղի սյուժեն բավական ճշգրտորեն ներկայացնում է «Սառույցի և Հրո Երգ» սագայի դեպքերը[8]։ Դեպքերը զարգանում են Վեսթերոս և Էսսոս մայրցամաքներում, որտեղ ազնվական ընտանիքները պայքար են մղում հանուն Երկաթե գահի։ Իրադարձությունները մեկ տանում են դեպի սառուցյալ Հյուսիս, մեկ՝ արևելյան շոգ մայրցամաք Էսսոս[9]։ Առաջին սեզոնը հեպտոլոգիայի առաջին վեպի հավատարիմ ադապտացիան է։ Հաջորդ սեզոնները, սակայն, սկսում են նշանակալիորեն տարբերվել գրքերի իրադարձություններից։ Համաձայն Դեյվիդ Բենիոֆի՝ «Հեռուստասերիալը ադապտացնում է սերիաները որպես մի ամբողջություն և հետևելով քարտեզին, որ Մարթինը տրամադրել է մեզ, ինչպես նաև հիմնաքարերի վրա հենվելով, սակայն բնավ պարտադիր չէ ճանապարհին յուրաքանչյուր կանգառը ճշտգրիտ ադապտացնել»[10]։

Վեպերն ու դրանց ադապտացիան իրենց կերպարների, վայրերի և իրադարձությունների ներշնչանքն են գտել եվրոպական պատմության մեջ[11]։ Վեպերի գլխավոր հիմքը անգլիական Վարդերի պատերազմն է[12] Լանքաստերների և Յորքերի միջև, որոնք ազդեցություն են թողել Մարթինի Լանիստերների և Սթարքների վրա։ Վեսթերոսի մեծ մասը՝ իր դղյակներով և ասպետական մրցություններով, հիշեցնում է ուշ միջնադարյան Եվրոպան։ Սերսիի կերպարն իր հիմքում ունի Իզաբելլային՝ «Ֆրանսիայի գայլուհուն»[11]։

Սեզոն Սերիաներ Պրեմիերա Սեզոնի ավարտ
1 10 Ապրիլի 17, 2011 Հունիսի 19, 2011
2 10 Ապրիլի 1, 2012 Հունիսի 3, 2012
3 10 Մարտի 31, 2013 Հունիսի 9, 2013
4 10 Ապրիլի 6, 2014 Հունիսի 15, 2014
5 10 Ապրիլի 12, 2015 Հունիսի 14, 2015
6 10 Ապրիլի 24,2016[13] Հունիսի 26, 2016
7 7[14] Գարուն, 2017[15] 2017
8[16] 6[17] 2019 2019

Կերպարներ և դերասանական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փիթեր Դինքլեյջը կատարում է գլխավոր հերոսներից մեկի՝ Թիրիոն Լանիսթերի դերը

Ինչպես վիպաշարում, այնպես էլ հեռուստասերիալում առկա են աննկարագրելի մեծ քանակությամբ կերպարներ, որոնք վիճելիորեն ամենաշատն են ողջ հեռուստատեսության պատմության մեջ[18]։ Միայն երրորդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ հիմնական դերասանական կազմը բաղկացած է եղել257 հոգուց[19]։ Ստորև ներկայացված են կենտրոնական կերպարները և նրանց մարմնավորող դերասանները[20]։

Լորդ Էդդարդ (Նեդ) Սթարքը, ում դերը խաղում է Շոն Բինը, Սթարքների ընտանիքի հայրն է և Հյուսիսի պահապանը։ Սթարքերի ընտանիքի գրեթե բոլոր անդամները սերիալի ողջ տևողության ընթացքում կենտրոնական կերպարներ են։ Էդդարդն ու նրա կին Քեթլինը, ում դերը խաղում է Միշել Ֆեյրլին, ունեն հինգ զավակ՝ ավագ որդի Ռոբը (Ռիչարդ Մեդլեն), նրբագեղ Սանսան (Սոֆի Թըրներ), տղայական վարքագծով Արյան (Մեյզի Ուիլյամս), արկածասեր Բրանը (Այզեք Հեմփսթիդ-Ռայթ) և կրտսեր որդին՝ Ռիքոնը (Արթ Փարքինսոն)։ Էդդարդի ապօրինի որդի Ջոն Սնոուն (Քիթ Հարինգթոն) և նրա ընկեր Սամվել Թարլին (Ջոն Բրեդլի) ծառայում են Գիշերային հենակետում՝ լորդ կառավարիչ Ջեոր Մորմոնթի (Ջեյմս Քոսմո) ղեկավարության ներքո։ Խարտիշահեր Իգրիթը (Ռոուզ Լեսլի), որ Մեծ պատնեշի հակառակ կողմում բնակվող վայրենիներից է, Ջոն Սնոուի ռոմանտիկ հետաքրքրության առարկան է, մինչ Սեմը սիրահարվում է Գիլիին (Հաննա Մյուրեյ) մասին[21]։

Սթարքների հետ կապ ունեցող կերպարներից են Թեոն Գրեյջոյը (Ալֆի Ալլեն), ինչպես նաև Էդդարդի վասսալ Ռուս Բոլթոնը (Մայքլ ՄաքԷլհաթթոն) և նրա սադիստիկ ընկեցիկ Ռամզի Բոլթոնը/Սնոուն (Իվան Ռեոն)։ Ռոբը խռովության ժամանակ սիրահարվում է բուժքույր Թալիսա Մեյգիրին (Ունա Չապլին), իսկ Արյան ընկերանում է Գենդրիի (Ջոու Դեմփսի) և մարդասպան Ժաքեն Հ՛գարի (Թոմ Վլասչիլա) հետ։ Քեթլինը ծանոթանում է կին թիկնապահ Բրիեն Թարթի հետ (Գվենդոլին Քրիսթի)[21]։

Մայրաքաղաք Քինգս Լանդինգում Էդդարդի հին ընկեր արքա Ռոբերթ Բարաթեոնը (Մարք Էդդի) իր անսեր ամուսնական կյանքն է անցկացնում Սերսի Լանիստերի (Լինա Հիդի) հետ, ով գաղտնի սիրային կապի մեջ է իր երկվորյակ եղբոր՝ արքայի թիկնազորային Ջեյմի Լանիստերի (Նիկոլայ Կոստեր-Վալդաու) հետ։ Նա ատում է իր կրտսեր եղբորը՝ գաճաճ Թիրիոն Լանիստերին (Փիթեր Դինքլեյջ), որն ամենուր իր սիրուհի Շեյի (Սիբել Քեքիլի) և թիկնապահ Բրոնի (Ջերոմ Ֆլին) ուղեկցությամբ է։ Լանիստերների եռյակի հայրը աննկարագրելիորեն հարուստ ու արյունարբու Թայվին Լանիստերն է (Չարլզ Դենս)։ Սերսին ու Ջեյմին ունեն երեք զավակ՝ սադիստիկ հակումներով ինքնահավան Ջոֆրին (Ջեք Գլիսոն), բարեսիրտ Թոմենը (Դին-Չարլզ Չեփմեն) և բարեկիրթ Մարսելան (Նել Թայգեր Ֆրի)։ Ջոֆրիի պահակազորի առավել նշանակալի անդամն է Սանդոր Քլիգեյնը՝ «շուն» մականվամբ (Ռորի ՄաքՔան)։

Արքայի Փոքր խորհրդի կազմում են Դրամների տիրակալ Պիտեր «Ճկույթ» Բեյլիշը (Էյդեն Գիլեն) և Շշուկների Տիրակալ, ներքինի լորդ Վարիսը (Քոնլեթ Հիլ)։ Ռոբերտի եղբայր Ստանիս Բարաթեոնը (Սթեֆեն Դիլլեյն) ընդունել էր Ռ՛հլորի կրոնն ու առաջնորդվում քրմուհի Մելիսանդրայի (Սերիս վան Հուտեն) և նախկին մաքսանենգ Դավոս Սիվարտի (Լայամ Քանինգհեմ) խորհուրդներով։ Թայրելների հարուստ ընտանիքը արքունիքում ներկայացված է նպատակասլաց Մարջերի Թայրելով (Նատալի Դորմեր) և նրա ասպետ եղբայր, նույնասեռական հակումներով Լորաս Թայրելով (Ֆին Ջոնս)։ Միևնույն ժամանակ Դորնում Էլարիա Սենդը (Ինդիրա Վարմա), ամուսնու՝ Օբերին Մարտելի սպանության համար, պլանավորում է վրեժ լուծել Լանիստերներից։

Էսսոսում Վիզերիս Թարգարիենը (Հարրի Լլոյդ) և նրա քույր Դեյեներիսը (Էմիլիա Քլարկ) փորձում են ողջ մնալ և զորք հավաքել՝ Երկաթե Գահը վերադարձնելու համար։ Դեյեներիսին եղբայրն ամուսնացնում է քոչվոր դոթրակիներիի առաջնորդ Խալ Դրոգոյի հետ (Ջեյսոն Մոմոա), իսկ նրան ուղեկցում են Սըր Ջորահ Մորմոնտը (Իեյն Գլեյն), թարգմանչուհի Միսսանդին (Նատալի Էմմանուել) և վարձու զինվոր Դարիո Նահարիսը (Միխիլ Հյույսման

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դ. Բ. Ուեիսն ու Դեյվիդ Բենիոֆը ստեղծել են հեռուստասերիալը, գրել սցենարի մեծ մասն ու եղել են սերիաներից որոշների ռեժիսորները

Համաձայն Դեյվիդ Բենիոֆի և Դ. Բ. Ուեիսի՝ երկուսն էլ հանգել էին Մարթինի վիպաշարը էկրանավորելու մտքին 2006 թվականին, երբ Բենիոֆը կարդաց առաջին գիրքը։ Նա կիսվեց իր տպավորություններով Ուեիսի հետ, որն ավարտեց 1000 էջանոց գիրքը «երևի 36 ժամում»[22]։ Նրանք պիլոտային սյուժեն հեշտորեն ներկայացրին «HBO» հեռուստաալիքին և համոզեցին Մարթինին հինգժամանոց հանդիպման գալ «Սանտա Մոնիկա Բուլվար» ռեստորանում։ Բենիոֆն ասել է, որ նրանք կարողացան գրավել Մարթինին՝ նրա տված «Ո՞վ է Ջոն Սնոուի մայրը» հարցին իրենց տված պատասխանի շնորհիվ[22]։

Հեռուստասերիալի զարգացումը սկսվեց 2007 թվականի հունվարին[23]։ «HBO» հեռուստաալիքը վարձեց Բենիոֆին ու Ուեիսին՝ որպես սցենարիստներ և համապրոդյուսերներ, և հանձնարարեց նրանց մի ամբողջ գիրքը համապատասխանեցնել մեկ եթերաշրջանի[23]։ Ի սկզբանե պլանավորված էր, որ Բենիոֆն ու Ուեիսը գրելու էին բոլոր էպիզոդների սցենարը՝ բացի մեկից, որը պիտի գրեր ինքը՝ Մարթինը[23][24]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2012 թվականին ավելի քան 150 ընտանիքներ իրենց աղջիկ երեխաներին տվել են Կհալիսի անունը։
  • ԱՄՆ-ում մեծ ժողովրդայնություն է ձեռք բերում նաև Արյա աղջկա անունը։
  • Դերասանուհի Գվենդոլին Քրիստին, որ խաղում է Բրիենի դերը, չգիտի իր ծննդյան ճիշտ օրը։
  • Այն շնագայլը, որը սերիալում պատկանում էր Սանսա Սթարքին, դերասանուհի Սոֆի Թըրները վերցրել է իրեն՝ անվանելով նրան Զունի։
  • Դերասանուհի Ունա Չապլինը, ով խաղացել է Ռոբ Սթարքի կնոջ դերը, լեգենդար դերասան Չարլի Չապլինի թոռնուհին է։
  • Իսկ Հարի Լլոյդը, որ Առաջին եթերաշրջանում խաղացել է Վիզերիս Թարգարիենի դերը, Չարլզ Դիքենսի սերնդից է։
  • Ձիու սիրտը, որը Դեյներիս Թարգարիենը ուտում է ամուսնությունից հետո, իրականում մարմելադ է։
  • Կեղծ էր նաև Թիրիոնի կերած միսը, քանի որ դերասանը բուսակեր է։
  • Թեոն Ալֆի Ալենը Անգլիայում հայտնի երգչուհի Լիլի Ալենի հարազատ եղբայրն է։
  • Թոմաս Սանգստերը, որ խաղացել է 13-ամյա Ջոյեն Ռիդի դերը, նկարահանման պահին 23 տարեկան էր։
  • Դոթրակերեն լեզուն ստեղծվել է հենց հեռուստասերիալի համար. այն ներկայումս ավելի քան 3000 բառ ունի։
  • Լեզվի ստեղծման համար օգտագործվել են ռուսերենը, թուրքերենը, էստոներենը։
  • Սանսա և Արյա «քույրերի» դերակատարները իրական կյանքում մտերիմ ընկերուհիներ են։
  • Փիթեր Դինքլեյջը (Թիրիոն Լանիստեր) միակ դերասանն է, ում դերը ընտրել է հենց ինքը` Մարտինը, և որոշումը եղել է անփոփոխ։
  • Էմիլիա Քլարկը երբեք չի ներկել մազերը. հեռուստասերիալում դերասանուհին կեղծամով է։
  • Սոֆի Թըրները (Սանսա Սթարք) եղել է շիկահեր, սակայն նկարահանումների համար մազերը ներկել է կարմիր։
  • Ջորջ Մարթինն արդեն որոշել է, թե ինչպես է վերջանալու պատմությունը և նախապես տեղեկացրել պրոդյուսերներին այն դեպքի համար, եթե չհասցնի վերջացնել գիրքը։
  • Դերասաններից մեծ մասը չեն կարդացել գրքերը, քանի որ վախենում են ժամանակից շուտ իմանալ իրենց կերպարի ավարտը։
  • Մեյստեր Էյմոնի դերակատարը իրականում նույնպես կույր է։
  • Առաջին էպիզոդից հետո Ջեք Գլիսոնը, որ կատարում է Ջոֆրիի դերը, նամակ է ստացել Մարտինից, որտեղ գրված է եղել հետևյալը. «Շնորհավորում եմ, Ձեզ իսկապես բոլորը ատում են»։
  • Առաջին եթերաշրջանում կտրված գլուխներից մեկը եղել է ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի կերպարանքով. աշխատակիցներն արդեն ներողություն են խնդրել միջադեպի համար։
  • Առաջին եթերաշրջանում գայլերի փոխարեն եղել են շներ։
  • Չորրորդ եթերաշրջանում շներին փոխարինում են իրական գայլերը, սակայն համակարգչային հնարքներով մի փոքր մեծացրած։
  • Միշել Ֆեիրլին, ով կատարել է Քեյթիլին Սթարքի դերը, մարմնավորել է նաև Հերմիոնա Գրեյնջերի մորը «Հարի Փոթերը և Մահվան պարգևները. մաս 1» ֆիլմում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://web.archive.org/web/20190603092336/https://www.wired.com/story/game-of-thrones-a-battle-of-reality-versus-fantasy/
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://web.archive.org/web/20150710080204/https://www.theatlantic.com/entertainment/archive/2015/07/true-detective-game-of-thrones-bleak-television/397577/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://books.google.com/books?id=oMIxDQAAQBAJ&dq=game+of+thrones+%22tragedy%22&pg=PT21
  4. 4,0 4,1 4,2 4,3 Fernsehserien.de (գերմ.)
  5. Seidman, Robert (2011 թ․ ապրիլի 19). «Updated: HBO Renews "Game of Thrones" For Second Season; Premiere Grossed 4.3 Million on HBO Sunday Night». TV by the Numbers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 20-ին.
  6. Goldman, Eric (2014 թ․ ապրիլի 8). «Game of Thrones Renewed for Season 5 and Season 6». IGN. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
  7. Goldman, Eric (2014 թ․ ապրիլի 8). «Game of Thrones Renewed for Season 5 and Season 6». IGN. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
  8. Martin, George R. R. (January 18, 2007). "HBO options Ice & Fire". GeorgeRRMartin.com. Retrieved March 31, 2013.
  9. Martin, George R. R. (July 16, 2010). "From HBO". Not a Blog. Retrieved March 14, 2013.
  10. Hibberd, James (March 17, 2015). "Game of Thrones showrunners answer burning season 5 questions". Entertainment Weekly. Retrieved March 18, 2015.
  11. 11,0 11,1 Holland, Tom (March 24, 2013). "'Game of Thrones is more brutally realistic than most historical novels'". The Guardian (London). Retrieved March 24, 2013.
  12. Orr, David (August 12, 2011). "Dragons Ascendant: George R. R. Martin and the Rise of Fantasy". New York Times. Retrieved March 24, 2013. Martin's books are essentially the War of the Roses with magic
  13. «Shows A-Z - game of thrones on hbo | TheFutonCritic.com». www.thefutoncritic.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
  14. Birnbaum, Debra (2016 թ․ ապրիլի 14). «'Game of Thrones' Creators Mull Shorter Final Seasons (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
  15. «Season 7». Game of Thrones Wiki. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
  16. «Game of Thrones likely to be renewed for a 7th AND 8th season | Watchers on the Wall | A Game of Thrones Community for Breaking News, Casting, and Commentary». Watchers on the Wall (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
  17. «There could be far fewer episodes of Game of Thrones left than you think». The Independent (բրիտանական անգլերեն). 2016 թ․ ապրիլի 15. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.
  18. Hibberd, James (May 29, 2012). "'Game of Thrones' scoop: Season 3 character list revealed -- EXCLUSIVE". Entertainment Weekly. Retrieved March 5, 2013.
  19. "Season 3: By the Numbers". Making Game of Thrones. November 2, 2012. Retrieved November 3, 2012.
  20. "More Details on the Return of Game of Thrones" (Press release). HBO (via ComingSoon.net). Retrieved March 13, 2013.
  21. 21,0 21,1 "Game of Thrones: Cast". HBO. Retrieved May 18, 2015.
  22. 22,0 22,1 Mitchell, Elvis (May 8, 2013). "UpClose: Game of Thrones with David Benioff and D.B. Weiss (FULL LENGTH)". KCRW. Retrieved May 15, 2013. At about 2:50.
  23. 23,0 23,1 23,2 Fleming, Michael (January 16, 2007). "HBO turns Fire into fantasy series". Variety. Archived from the original on May 16, 2012. Retrieved March 2, 2010.
  24. Benioff, David; D. Weiss (November 19, 2008). "Hello from Benioff and Weiss". A Song of Ice and Fire. Westeros.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գահերի խաղը» հոդվածին։