Դենիել Ուայս
![]() անգլ.՝ D. B. Weiss | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 23, 1971 (51 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո[1][2] |
Կրթություն | Ուեսլեական համալսարան, Այովայի համալսարան և Թրինիթի քոլեջ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | սցենարիստ, գրող, հեղինակ, վիպասան, հեռուստառեժիսոր, showrunner և հեռուստատեսային պրոդյուսեր |
Պարգևներ | Hugo Award for Best Dramatic Presentation (Long Form)? (2012) ,Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ (2013) ,Հյուգո մրցանակ «լավագույն բեմադրաման համար», կարճ ձևաչափ (2014) ,Էմմի մրցանակ լավագույն դրամատիկական հեռուստասերիալի սցենարի համար (2015) ևԷմմի մրցանակ լավագույն դրամատիկական հեռուստասերիալի սցենարի համար (2016) |
IMDb | ID ID 1888967 |
Դենիել Բրեթ Ուայս (անգլ.՝ Daniel Brett Weiss, ապրիլի 23, 1971, Չիկագո[1][2])[3], հեռուստատեսության ամերիկացի պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր։ Ռեժիսոր Դևիդ Բենիոֆի հետ միասին համարվում է HBO հեռուստաընկերությամբ ցուցադրված հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալի շոուռաներ։ Վերջինս նկարահանվել է Ջորջ Մարթինի «Սառույցի և կրակի երգ» գրքի հիման վրա։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուայսը ծնվել և մեծացել է ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ Ունի հրեական ծագումնաբանություն[4]։ Ավարտել է Ուեսլեյան համալսարանը, իսկ փիլիսոփայության մագիստրոսի կոչումն ստացել է Դուբլինի Թրինիթի քոլեջում։ Թեզը վերաբերել է Ջեյմս Ջոյսի «Ֆինեգանների հոգեհացը» աշխատությանը[5], իսկ արդեն Այովայի գրողների աշխատարանում ստացել գեղարվեստի մագիստրոսի աստիճան՝ ստեղծագործական գրի ոլորտում[6]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուայսն աշխատել է որպես «New Line Cinema» ընկերության ֆիլմերի օգնական՝ աշխատելով այնպիսի ֆիլմում, ինչպիսին է «Ասք վիկինգների մասին» ֆիլմը։ Կարճ ժամանակահատված նա աշխատել է նաև Գլեն Ֆրայի անձնական օգնականի պաշտոնում[5]։ 1995 թվականին Ուայսը մեկնել է Դուբլին՝ ուսանելու անգլո-իռլանդական գրականություն, որտեղ էլ հանդիպել է «Տրոյա» ֆիլմի սցենարիստ Դևիդ Բենիոֆին։ Երեք տարի անց՝ 1998 թվականին, նրանք նորից հանդիպել են Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում[5]։
Ուայսն ու Բենիոֆը համահեղինակել են «Տնօրենը» ֆիլմի սցենարը, որը, սակայն, չի նկարահանվել[5]։ 2003 թվականին նրանք որոշել են համագործակցել Օրսոն Սքոթ Քարդի գրքի հիման վրա նկարահանվելիք «Էնդերի խաղը» ֆիլմի սցենարի վրա, որն իրականացվել է Վոլֆգանգ Պետերսոնի հետ համագործակցության միջոցով[7][8]։ Ավելի ուշ որոշվել է չնկարահանել ֆիլմը[9]։
2003 թվականին Ուայսի դեբյուտային վեպը եղել է «Հաջողակ հրաշամանուկը» աշխատությունը, որը հիմնական շեշտը դնում էր վիդեոխաղերի վրա։ 2006 թվականին Ուայսը հայտարարել է, որ ավարտել է իր երկրորդ վեպը, որը լրամշակման կարիք ունի[10]։ Նույն տարում Ուայսն ավարտել է վիդեոխաղի վրա հիմնված «Halo» ֆիլմի սցենարը։ Խաղի սցենարիստը եղել է Ալեքս Գարլանդը[11][12]։ Այդուհանդերձ, ռեժիսոր Նեյլ Բլումքամփը հայտարարել է, որ նախագիծը փակվել է 2007 թվականի վերջին[13]։
Ուայսն աշխատել է նաև «»Ես Լեգենդ եմ» ֆիլմի երկրորդ մասի աշխատանքների վրա[14]։ Այդուհանդերձ, 2011 թվականի մայիսին ռեժիսոր Ֆրենսիս Լոուրենսը հայտարարել է, որ չի կարծում, թե ֆիլմի երկրորդ մասը երբևիցե կնկարահանվի[15]։
Ռեժիսոր Դևիդ Բենիոֆի հետ միասին համարվում է HBO հեռուստաընկերությամբ ցուցադրված հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալի շոուռաներ։ Վերջինս նկարահանվել է Ջորջ Մարթինի «Սառույցի և կրակի երգ» գրքի հիման վրա[16]։ Բենիոֆը և Ուայսը եղել են նաև հեռուստասերիալի երեք սերիաների ռեժիսոր։ Առաջին երկու սերիաների ժամանակ նրանք փորձել են մետաղադրամի օգնությամբ որոշել, թե որ սերիաների ռեժիսորությամբ պետք է զբաղվեն։ Բենիոֆի գցած մետաղադրամի արդյունքում պարզ է դարձել, որ առաջին սերիան լինելու է «Գահերի խաղի» երրորդ եթերաշրջանի երրորդ սերիան («Պատժի քայլքը»), իսկ Ուայսի գցած մետաղադրամի արդյունքում երկրորդ սերիան դարձել է չորրորդ եթերաշրջանի առաջին սերիան («Երկու սրեր»)[5]։ Բենիոֆը և Ուայսը միասին դարձել են նաև վերջին եթերաշրջանի վերջին սերիայի ռեժիսորները, որ կոչվում էր «Երկաթե գահը»։
2017 թվականի հուլիսի 19-ին Ուայսը հայտարարել է, որ Բենիոֆի հետ միասին պատրաստվում են զբաղվել HBO-ի մեկ այլ՝ «Դաշնակից» հեռուստասերիալի արտադրությամբ, որն իրականացվելու էր «Գահերի խաղը» հեռուստասերիալի ավարտից հետո։ Ուայսը և Բենիոֆի ամսագրերից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել են, որ «մենք բազմիցս քննարկել ենք «Դաշնակիցը», սկզբում նպատակ ունենալով նկարահանել ֆիլմ, սակայն «Գահերի խաղում» մեր ունեցած փորձն ու HBO-ի կողմից տրամադրվող մեծ և անհավանական հնարավորությունները, ստիպեցին մեզ մտածել հեռուստասերիալ նկարահանելու մասին»[17]։
2018 թվականի փետրվարի 6-ին Disney ընկերությունը հայտարարել է, որ Ուայսը և Բենիոֆը կդառնան նոր «Աստղային պատերազմներ» հեռուստասերիալի սցենարիստներն ու ռեժիսորները, որի աշխատանքների մեկնարկն սկսվելու է «Գահերի խաղը» հեռուստասերիալի ավարտից հետո[18]։
2019 թվականի սկզբին Ուայսն ու Բենիոֆը 200 միլիոն ԱՄՆ դոլարանոց պայմանագիր են կնքել Netflix ընկերության հետ՝ արտադրելու մի քանի ֆիլմեր և հեռուստասերիալներ, որոնք ցուցադրվելու են բացառապես ընկերության ցանցով[19][20]։ 2019 թվականի հոկտեմբերին էլ հաղորդվել է, որ Ուայսն ու Բենիոֆը չեղարկել են Disney-ի հետ իրենց պայմանագիրը՝ Netflix-ի հետ համագործակցելու նպատակով[21][22][23]։
Netflix-ի համար Ուայսի և Բենիոֆի առաջին համատեղ աշխատանքը լինելու է «Լեսլի Ջոնս․ ժամանակի մեքենա» սթենդ ափ կատակերգության ռեժիսորությունը[24]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դենիել Ուայսն ու նրա կինը՝ Անդրեա Թրոյերն ունեն երկու երեխաներ[25]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակած գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերնագիր | Տարի | Տեսակ | Ծանոթագրություն |
---|---|---|---|
Հաջողակ հրաշամանուկ | 2003 | Վեպ |
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Year | Title | Ռեժիսոր | Սցենարիստ | Պրոդյուսեր |
---|---|---|---|---|
2011–2019 | Գահերի խաղը | Այո | Այո | Այո |
2013–2017 | Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է | Այո | ||
2014 | Առանձնահատուկները | Այո | ||
2020 | Լեսլի Ջոնս․ ժամանակի մեքենա | Այո |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://featuresblogs.chicagotribune.com/entertainment_tv/2010/04/game-of-thrones-george-r-r-martin.html
- ↑ 2,0 2,1 2,2 http://featuresblogs.chicagotribune.com/entertainment_tv/game-of-thrones/
- ↑ «D.B. Weiss Biography»։ StarPulse։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին։ Վերցված է հոկտեմբերի 11, 2013
- ↑ «The Jewish legacy behind Game of Thrones»։ Times of Israel
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «The Surprising Connection Between Game of Thrones and Monty Python»։ Vanity Fair։ մարտի 24, 2014
- ↑ «Bio»։ Lucky Wander Boy։ Վերցված է փետրվարի 22, 2011
- ↑ «Game of Thrones: Interview with David Benioff and D.B. Weiss»։ HBO։ Վերցված է մարտի 23, 2013
- ↑ «DB Weiss talks Halo»։ Writerswrite.com։ հուլիսի 19, 2006։ Վերցված է փետրվարի 22, 2011
- ↑ «Card talks Ender's Game movie»։ IGN։ IGN Entertainment, Inc.։ ապրիլի 18, 2007։ Վերցված է հունվարի 1, 2009
- ↑ «GameSetInterview: Halo Screenwriter DB Weiss»։ GameSetWatch։ հուլիսի 13, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-11-ին։ Վերցված է փետրվարի 22, 2011
- ↑ Miller Ross (հուլիսի 14, 2006)։ «DB Weiss takes on Halo script»։ Joystiq։ Վերցված է փետրվարի 22, 2011
- ↑ Fritz Ben (հոկտեմբերի 31, 2006)։ «No home for Halo pic»։ Variety։ Վերցված է հոկտեմբերի 20, 2007
- ↑ Farrell Nick (հոկտեմբերի 9, 2007)։ «Halo movie canned»։ The Inquirer։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 18, 2008-ին։ Վերցված է մայիսի 30, 2008
- ↑ «I Am Legend prequel in the works»։ UPI.com։ սեպտեմբերի 26, 2008։ Վերցված է փետրվարի 22, 2011
- ↑ «Exclusive: 'I Am Legend Prequel' is Dead, Says Francis Lawrence»։ MTV Movies blog։ մայիսի 3, 2011։ Վերցված է օգոստոսի 11, 2011
- ↑ Fleming Michael (հունվարի 16, 2007)։ «HBO turns Fire into fantasy series»։ Variety։ Վերցված է փետրվարի 22, 2011
- ↑ Hibberd James (հուլիսի 19, 2017)։ «Game of Thrones showrunners reveal their next epic HBO series»։ Entertainment Weekly։ Վերցված է հուլիսի 19, 2017
- ↑ Brenican Anthony (փետրվարի 6, 2018)։ «Game of Thrones creators developing new Star Wars films»։ Entertainment Weekly։ Վերցված է փետրվարի 6, 2018
- ↑ Munzenrieder Kyle (օգոստոսի 8, 2019)։ «What Will David Benioff and D.B. Weiss Bring to Netflix For $200 Million?»։ W։ Վերցված է նոյեմբերի 3, 2019
- ↑ Statt Nick (օգոստոսի 7, 2019)։ «Game of Thrones creators sign $200 million Netflix deal to make exclusive shows and films»։ The Verge։ Վերցված է նոյեմբերի 3, 2019
- ↑ Boucher Geoff (հոկտեմբերի 29, 2019)։ «‘Star Wars’ Setback: ‘Game Of Thrones’ Duo David Benioff & D.B. Weiss Exit Trilogy»։ Deadline Hollywood։ Վերցված է հոկտեմբերի 29, 2019
- ↑ «Game of Thrones creators Benioff and Weiss drop Star Wars movies for Netflix»։ The Guardian։ հոկտեմբերի 29, 2019։ Վերցված է հոկտեմբերի 29, 2019
- ↑ Byford Sam (հոկտեմբերի 29, 2019)։ «Game of Thrones showrunners quit Star Wars trilogy to work on Netflix projects»։ The Verge։ Վերցված է հոկտեմբերի 29, 2019
- ↑ Bucksbaum Sydney (դեկտեմբերի 19, 2019)։ «‘Leslie Jones gets a Game of Thrones-themed trailer for Netflix special Time Machine»։ Entertainment Weekly։ Վերցված է դեկտեմբերի 19, 2019
- ↑ «Andrea Troyer: Game Of Thrones D.B Weiss' Wife»։ Վերցված է մայիսի 5, 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Դենիել Ուայս Վիքիպահեստում |
---|
- Դենիել Ուայս Internet Movie Database կայքում
|
- Ապրիլի 23 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Այովայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ