Դևիդ Բենիոֆ
![]() անգլ.՝ David Benioff | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1970 (52 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք |
Կրթություն | Թրինիթի քոլեջ, Դարտմուտի քոլեջ, Իրվինի կալիֆոռնիական համալսարան և Collegiate School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | սցենարիստ, կինոպրոդյուսեր, վիպասան, հեռուստատեսային պրոդյուսեր, գրող, ուսուցիչ, դերասան, լրագրող, պրոդյուսեր, հեռուստառեժիսոր, showrunner, կինոսցենարիստ և television writer |
Ամուսին | Ամանդա Փիթ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1125275 |
Դևիդ Բենիոֆ (անգլ.՝ David Benioff, ի ծնե՝ Դեյվիդ Ֆրիդման, անգլ.՝ David Friedman, սեպտեմբերի 25, 1970, Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի գրող, սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր։ HBO հեռուստաալիքի, հանրահայտ «Գահերի խաղը» սերիալի համահեղինակ և շոուրաններ։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բենիոֆը ծնվել է Նյու Յորքում՝ եվրոպական ընտանիքում։ Բարբարա Ֆրիդմանի և (ծննդյամբ՝ Բենիոֆ) և Սթիվեն Ֆրիդմանի՝ «Goldman Sachs» ընկերության նախկին տնօրենի երեք երեխաններից ամենափոքրն էր[1]։ Հասուն տարիքում վերցրել է մոր օրիորդական ազգանունը, որպեսզի խուսափի Դեյվիդ Ֆրիդման անունով այլ գրողների հետ շփոթությունից[2]։ Նրա նախնիները Ռումինիայից, Գերմանիայից և Ռուսաստանից ներգաղթյալ հրեաներ էին[3][4]։
Դարտմուտի քոլեջի շրջանավարտ է։ 22 տարեկանում աշխատել է Սան Ֆրանցիսկոյի ակումբներում, այնուհետև Բրուքլինի Պոլի Պրեփ միջնակարգ դպրոցում՝ որպես անգլերենի ուսուցիչ։ 1999 թվականին Իրվայնի համալսարանում ստացել է գեղարվեստի մագիստրոսի կոչում (անգլ.՝ master of fine arts):
Սցանարիստի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին Բենիոֆն ավարտել է իր առաջին հրատարակված վեպը՝ «25-րդ ժամ»-ը , որը դարձել է Իրվայնի համալսարանի ավարտական աշխատանքը։ Ավելի ուշ նա գրել է սցենար, որով ֆիլմ է նկարահանել Սփայք Լին, և որի գլխավոր դերակատարն էր Էդվարդ Նորթոնը։
Բենիոֆը գրել է դիցաբանական, էպիկական «Տրոյա» (2004) ֆիլմի սևագիր սցենարը, որի համար Warner Bros.-ը վճարել է նրան 2,5 միլիոն դոլար[5]։ Նա գրել է նաև Մարկ Ֆորստերի նկարահանած «Մնա» (2005) հոգեբանական թրիլլերի սցենարը[6]։ Նրա՝ համանուն վեպի հիման վրա գրված «Քամու հետևից վազողը» ֆիլմի սցենարը նշում է Ֆորստերի հետ իր երկրորդ համագործակցությունը։ 2004 թվականին նրան վարձել են որպես սցենարիստ՝ «Իքս մարդիկ» սագայի սփին-օֆի համար, որը կոչվում է «Իքս մարդիկ. Սկիզբ, Կուղխ» (2009)․ սցենարի վրա աշխատել է շուրջ երեք տարի։
2006 թվականին Բենիոֆը մտադրվել է էկրանավորել Ջորջ Ռ.Ռ. Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վեպերի շարքը և Դեն Ուայսի հետ սկսել Է «Գահերի խաղը» հեռուստասերիալի մշակումը[7]։ Փորձնական դրվագի վրա աշխատանքը սկսվել Է 2007 թվականին HBO հեռուստաալիքով, երեք տարի անց սերիալը ստացել է «կանաչ լույս»։ Բենիոֆն և Ուայսը ավելի վաղ միասին աշխատել են «Տնօրեն» ֆիլմի սցենարի վրա, որը սակայն չի նկարահանվել։ «Գահերի խաղում» նրանք դարձել են գործադիր պրոդյուսերներ, շոուրաներներ և սցենարիստներ[8]։
2008 թվականին լույս է տեսել Բենիոֆի «Գողերի քաղաքը» («City of Thieves») վեպը, որի իրադարձությունները տեղի են ունենում պաշարված Լենինգրադում։ «Քաղաք» անվանումով ռուսերեն թարգմանությունը 2010 թվականին հրապարակվել է «Ռիպոլ Կլասիկ» հրատարակչության կողմից, ռուսական հրատարակության պրոդյուսերն է դարձել Թիմուր Բեքմամբետովը[9]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականի սեպտեմբերի 30-ին Բենիոֆն Նյու Յորքում ամուսնացել է ամերիկացի դերասանուհի Ամանդա Փիթի հետ[10]։ Նրանք ունեն 3 երեխա (բոլորը կրում են Ֆրիդման ազգանունը)՝ դստրեր Ֆրենսիս Փենը (2007)[11], Մոլի Ջունը (2010)[12] և որդին՝ Հենրի Փիթը (2014)[13]։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 25-րդ ժամ
- Քաղաք
Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2002 — «25-րդ ժամ»/ «25th Hour»
- 2004 — «Տրոյա»/ «Troy»
- 2005 — «Մնա»/ «Stay»
- 2007 — «Քամու հետևից վազողը»/«The Kite Runner»
- 2009 — «Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ»/ «X-Men Origins: Wolverine»
- 2009 — «Եղբայրները»/ «Brothers»'
- 2011— 2019 — «Գահերի խաղը»/ «Game of Thrones» (39 սերիա)
- 2013 — «Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է»/«It’s Always Sunny in Philadelphia» (1 սերիա)
- 2019 — «Գեմինի»/«Gemini Man»
Ռեժիսուրա[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գահերի խաղը, երրորդ եթերաշրջան, սերիա 3, «Տառապանքի շավիղը»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Debra Kamin, «The Jewish legacy behind ‘Game of Thrones’,» The Times of Israel, May 20, 2014.
- ↑ "Deaths Benioff, Florence, " New York Times, August 28, 2000.
- ↑ William Alden, "Former Goldman Chief Walks Among Warriors and Dragons, " DealBook, March 19, 2014.
- ↑ David Benioff: Его дед Симон и прадед Биним (Бенджамин) Бениов эмигрировали в США из местечка Игнатовка Киевской губернии.
- ↑ «Novelist and Hollywood Personality David Benioff: He's a Former English Teacher»։ Chalkboard Champions։ դեկտեմբերի 18, 2013։ Վերցված է մարտի 28, 2016
- ↑ Mitchell Elvis (մայիսի 8, 2013)։ UpClose: Game of Thrones with David Benioff and D.B. Weiss (FULL LENGTH)։ KCRW։ Վերցված է մայիսի 15, 2013
- ↑ «The 2003 Pulitzer Prize Winners (Criticism)»։ Pulitzer.org։ Վերցված է ապրիլի 24, 2014
- ↑ ‘Game Of Thrones’ David Benioff & D.B. Weiss Plan ‘Dirty White Boys’ As First Movie | Deadline.
- ↑ Hibberd James (հուլիսի 19, 2017)։ «Game of Thrones showrunners reveal their next epic HBO series»։ Entertainment Weekly։ Վերցված է հուլիսի 19, 2017
- ↑ «Amanda Peet Weds Screenwriter Beau» (անգլերեն)։ People։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-09-ին։ Վերցված է 2011-04-08
- ↑ «Amanda Peet Has a Girl - Birth, Amanda Peet»։ People.com։ 2007-02-23։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-28-ին։ Վերցված է 2011-04-09
- ↑ Jordan Julie։ «Amanda Peet Welcomes a Baby Girl - Babies, Amanda Peet»։ People.com։ Վերցված է 2011-04-09
- ↑ «Amanda Peet, 'Game of Thrones' producer David Benioff welcome baby boy»։ Los Angeles Times։ December 23, 2014
|
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի դրամատուրգներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի մանկավարժներ