Գահերի խաղ (4-րդ եթերաշրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գահերի խաղ (այլ կիրառումներ)
Գահերի խաղ (4-րդ եթերաշրջան)
ՍերիալԳահերի խաղ
Ժանրվեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ՀիմքԹրերի մրրիկ
Լեզուանգլերեն
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Սերիաների քանակ10
Ցուցադրում
ՀեռուստաալիքHBO
Եթերաշրջաններ
← Նախորդ
Գահերի խաղը (3-րդ եթերաշրջան)
Հաջորդ →
Գահերի խաղը (5-րդ եթերաշրջան)

Ֆենտեզի և Դրամա ժանրերի Գահերի խաղը հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջան, որի շնորհանդեսը կայացել է HBO հեռուստաալիքի եթերում 2014 թվականի ապրիլի 6-ին, իսկ վերջին սերիան թողարկվել է 2014 թվականի հունիսի 15-ին[1]։ Այն հարմարեցված է Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի Թրերի մրրիկ, Անգղների խրախճանք և Պար վիշապների հետ վեպերին[2]։ Գահերի խաղը հեռուստասերալը արժանացել է հեռուստադիտողի համակրանք մրցանակին։ Այն արգելված է դիտել անչափահասներին։

Ստեղծագործական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ապրիլի 2-ին HBO հեռուստաընկերությունը երկարացրեց հեռուստասերիալը մինչև 4-րդ եթերաշրջան[3]։

Թիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ Բենիոֆը և Դ․ Բ․ Ուայսը 4-րդ եթերաշրջանի գլխավոր սցենարիստներն են։ Նրանք միասին գրել են 7 սերիա։ Մնացած երեք սերիաների սցենարները գրվել են Բրայան Կոգմանի (երկու էպիզոդ) և Սառույցի և կրակի երգ վեպի հեղինակ Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի (մեկ սերիա) կողմից[4]։ Բենիոֆը և Ուայսը 3-րդ եթերաշրջանից հետո միասին թողարկել են պրեմիերային սերիան, սակայն տիտրերում գրվել է միայն Ուայսի անունը, այն դեպքում, երբ երրորդ եթերաշրջանում միայն Բենիոֆի անունն էր։ Ալեքս Գրեյվզը, որ նկարահանել էր 3-րդ եթերաշրջանի երկու սերիա, այս եթերաշրջանում նկարահանեց երկրորդ, երրորդ, ութերորդ և տասներորդ սերիաները։ Միշել Մաքլարենը, որ նկարահանել էր երրորդ եթերաշրջանի երկու սերիան, այս եթերաշրջանում նկարահանեց 4-րդ և 5-րդ սերիաները։ Հեռուստասերիալի նախկին օպերատոր Ալիկ Սահարովը, ով նկարահանել էր 2-րդ և 3-րդ եթերաշրջանները, այս եթերաշրջանում նկարահանել է 6-րդ և 7-րդ սերիաները։ Ինչպես նաև Նիլ Մարշալը նկարահանել է 9-րդ սերիան[5][6]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս եթերաշրջանի նկարահանումները սկսվել են 2013 թվականի հուլիսի 8֊ին Հյուսիսային Իռլանդիայում[7]։ Նկարահանումները կայացել են նաև Իսլանդիայում և Դուբրովնիկում[8][9]։ Խորվաթիայում նկարահանումներ եղել են Դիոկլետիանա, Կլիս ամրոցներում, Պերունում, Մոսոր սարում[10]։ Նկարահանումները տևել են 136 օր և ավարտվել են 2013 թվականի նոյեմբերի 21֊ին[11]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ եթերաշրջանում Գվենդոլին Քրիստին (Բրիենա Տարտ), Իվան Ռեոնը (Ռամսի Սնոու), Քրիստոֆեր Հիվյուն (Տորմունդ Մահ) և Հաննա Մյուրեյը (Լիլի), ովքեր նախկինում խաղում էին երկրորդական դերեր, այժմ մտնում են հիմնական անձնակազմի մեջ։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլանդական փոսթ-ռոք Sigur Rós խմբի անդամները երկրորդ սերիայում հայտնվում են թագավորական հարսանիքում երաժիշտների կերպարով։ Սա կարծես դառնում է ավանդույթ, և խումբը սկսում է նկարահանման հրապարակ հրավիրել տարբեր խմբերի․ օրինակ՝ The National կամ The Hold Steady խմբերը[12]։ Չորրորդ եթերաշրջանի սաունդթրեքը հրապարակվել է 2014 թվականի հուլիսի 1֊ին[13]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալի Դորմեր
Փիթեր Դինքլեյջ
Ռորի ՄքՔան
Էյդեն Գիլեն

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Ռեժիսոր Սցենարիստ Թողարկումը ԱՄՆում
Երկու թրեր (անգլ.՝ Two Swords) Դ. Բ. Ուայս Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2014 թվականի ապրիլի 6[14]
Առյուծը և Վարդը (անգլ.՝ The Lion and the Rose) Ալեքս Գրեյվս Ջորջ Մարտին 2014 թվականի ապրիլի 13[15]
Շղթաներ ավերողը (անգլ.՝ Breaker of Chains) Ալեքս Գրեյվս Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2014 թվականի ապրիլի 20[16]
Հավատարիմ խոստում (անգլ.՝ Oathkeeper) Միշել Մաքլարեն Բրայան Կոգման 2014 թվականի ապրիլի 27[17]
Առաջին անունովը (անգլ.՝ First of His Name) Միշել Մաքլարեն Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2014 թվականի մայիսի 4[18]
Աստվածների և մարդկանց օրենքները (անգլ.՝ The Laws of Gods and Men) Ալիկ Սահարով Բրայան Կոգման 2014 թվականի մայիսի 11[19]
Ծաղրասարյակ (անգլ.՝ Mockingbird) Ալիկ Սահարով Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2014 թվականի մայիսի 18[20]
Սարերը և օձը(անգլ.՝ The Mountain and the Viper) Ալեքս Գրեյվս Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2014 թվականի հունիսի 1[21]
Պատնեշի դիտորդները (անգլ.՝ The Watchers on the Wall) Նիլ Մարշալ Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2014 թվականի հունիսի 8[22]
Երեխաները (անգլ.՝ The Children) Ալեքս Գրեյվս Դեյվիդ Բենիոֆ և Դ. Բ. Ուայս 2014 թվականի հունիսի 15[23]

Առաջին սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական կալվածքներում լորդ Թայվին Լաննիսթերի հրամանով Էդարդ Սթարքի վալարեյական թուրը հալեցնում է և նրանից պատրաստում երկուսը։ Ջեյմե Լաննիսթերը հրաժարվում է իր հոր առաջարկից՝ ուղևորվել Ուտես Կասթերլի և մնում է Թագավորական կալվածքներում։ Կվիբերնը Սերսեյի խնդրանքով իր եղբոր համար ստեղծում է նոր և ոսկե ձեռք։ Տիրիոնը ուղարկված է դիմավորելու հարգարժան հյուրի՝ Մարտելների տոհմի ներկայացուցչին՝ արքայազն Օբերինին, ով ունի Կարմիր Օձ մականունը և ատում է Լանիստերներին։ Տիրիոնը հյուրին գտնում է պոռնկատանը։ Բրիենա Տարտը պատմում է Մարգերի Թիրելին այն մասին, թե ինչպես է մահացել Ռենլի Բարաթեոնը, իսկ վշտացած Սանսան անսպասելի գտնում է համախոհակցի՝ ասպետ Դոնտոս Հոլարդին, ում կյանքը նա փրկել էր մենամարտի ժամանակ։ Վերջինս Սանսային տալիս է մի մանյակ, իսկ Սանսան խոստանում է այն միշտ կրել։ Պատնեշում վայրի հետախույզները Տորմունդի գլխավորությամբ պատրաստվում են հարձակվել Սև ամրոցի վրա, իսկ Ջոնը արդարանում է Դիտման կետում, սակայն նրան հավատում է միայն մեյստեր Էյեմոնը։ Ծովից այն կողմ՝ Էսոսում Դեյեներիսի զորքը շարժվում է դեպի Միերին՝ ամենաուժեղ և զարգացած քաղաքներից մեկը։ Գետերի հողերում Արյան և Սանդոր Կլիգանը Լանիստերների զինվորների հետ կռվի մեջ են ընկնում։ Նրանք սպանում են զինվորներին։ Արյան սպանում է Պոլիվերին և վերադարձնում է իր հին սուրը «Ասեղ» անունով։

Երկրորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական կալվածքներում կայանում է Ջոֆրիի և Մարգերիի հարսանիքը։ Այդ ժամանակ Թայվին Լանիստերը նրան նվիրում է թուր, որով նա կիսում է Տիրիոնի նվիրած գիրքը։ Տիրիոնը Շայային ուղարկում է հեռու՝ նրան փրկելու համար և օգնում է Ջեյմեին, ով կորցրել էր ձեռքը, կռվել սովորել ձախ ձեռքով։ Բրոնի հետախույզը Ջեյմեին տալիս է սուսերամարտի դաժան դասեր։ Հյուսիսում Ռամսի Սնոուն իր նոր ընկերուհի Միրանդայի հետ որսորդություն է անում մարդկանց վրա։ Այնուհետև նա հանդիպում է հորը՝ լորդ Ռուսե Բոլտոնին, ով հասել է իր հողեր ծովով և ցանկանում է Թեոնի օգնությամբ գրավել Ռով Կայլինին։ Միաժամանակ Ռուսեն Պատնեշ է ուղարկում Լոկին, որպեսզի նա շահի Ջոն Սնոուի վստահությունը։ Պատնեշից այն կողմ Բրանը օգտագործում է իր վարգայի տաղանդը և կապի մեջ է մտնում երեքաչքանի ագառավի հետ։ Վիշապների քարում Ստանիսը վառում է իր կնոջ՝ Սելիսայի բարեկամ լորդ Ալեստեր Ֆլորենտին, իսկ Մելիսանդրան շփվում է Շիրենի հետ։ Հարսանեկան խնջույքում թագավոր Ջոֆրին անսպասելիորեն իրեն վատ է զգում և մահանում։ Սերսեյան մեղադրում է Տիրիոնին իր որդու սպանության մեջ և հրամայում է բանտարկել նրան։

Երրորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնտոս Հոլարդը փրկում է Սանսային Սերսեյի բարկությունից և հասցնում է Պետիր Բեյլիշին, ով էլ հենց հրամայել էր փրկել Սանսային։ Սակայն Պետիրը անսպասելի սպանում է Դոնտոսին։ Բեյելորի տաճարում Թայվինը Ջոֆրիի մարմնի մոտ խոսում է Թոմենի հետ և բացատրում է նրան թագավորության կառավարման մասին։ Սերսեյը ցանկանում է արդարացի դատաստան և խնդրում է Ջեյմեին սպանել Տիրիոնին, սակայն նա կասկածների մեջ է։ Սեմը հասկանում է, որ Սև ամրոցը վտանգավոր է Լիլիի համար և նրան ուղեկցում է ամրոցին մոտ գտնվող քաղաք, որտեղ նա տեղի պոռնկատանը կգտներ աշխատանք։ Թայվինը խոսում է արքայազն Օբերինի հետ և առաջարկում է նրան Տիրիոնի դատավարության ժամանակ դառնալ դատավորներից մեկը, ինչպես նաև խոստանում է խոսել իր քրոջը սպանողի հետ։ Վայրի հետախույզները հարձակվում են Դարայի բնակիչների վրա և սպանելով բոլորին՝ ողջ թողնում են միայն մեկ տղայի, ում էլ ուղարկում են Սև ամրոց՝ գալիք պատերազմի մասին հայտնելու։ Դավոսը վիճում է Ստանիսի հետ և խնդրում է Շիրենին գրել գաղտնի նամակ Ստանիս Բարաթեոնի անունից դեպի Բրաավոս։ Տիրիոնը խոսում է Պոդրիկ Պեյնի հետ և խնդրում է նրան փոխանցել Ջեյմեին, որ նա օգնության կարիք ունի, իսկ Պեյնին խորհուրդ է տալիս փախչել Թագավորական կալվածքներից։ Գետերի Հողերում տեղացի հողագործը Արյային և Սանդորին տանիք է տալիս, սակայն հաջորդ օրհ Սանդորը առևանգում է նրան, ինչը Արյային դժգոհություն է պատճառում։ Նույն ժամանակ Դեյեներիսի բանակը հասնում է Միերինի դարպասների մոտ։ Դաարիոն և Դեյեներիսի մյուս մարդիկ առաջարկում են մենամարտել և Դեյեներիսը ընտրում է Դաարիոյին և վերջինս հեշտությամբ հաղթում է պայքարը։ Դեյեներիսը դիմում է Միերինի մարդկանց, որպեսզի նրանք անցնեն իր կողմը՝ խոստանալով նրանց ազատություն։

Չորրորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոխրագույն Որդը գաղտնի մտնում է Միերին և բարձրացնում է ստրուկների ոգին, ինչը Դեյեներիսին թույլ է տալիս գրավել քաղաքը։ Թագավորական կալվածքներում Ջեյմեն խոսում է Տիրիոնի և Սերսեյի հետ, սակայն այդպես էլ չի որոշում՝ ինչպես վարվել։ Դրա փոխարեն նա Բրիենին տալիս է իր վալերիական թուրը, որին Բրիենան տալիս է «Խոստմանը հավատարիմ» անունը։ Ջեյմեն նրա հետ ուղարկում է Պոդրիկին, որպեսզի նրանք գտնեն Սանսա Սթարքին։ Պետիր Բեյլիշը նավում խոսում է Սանսա Սթարքի հետ, իսկ Օլենա Թիրելը իր թոռան՝ Մարգերիի հետ՝ բացահայտելով իր դերը Ջոֆրիի մահվան մեջ։ Սև ամրոցում զինվորները, այդ թվում նաև Լոկը (ով ուղարկված էր Ջոնին, Բրանին և Ռոկինին սպանելու համար), պատրաստվում են վայրի հետախույզների հետ կռվին։ Ալիսեր Թորնեն թույլատրում է Ջոն Սնոուին ուղևորվել դեպի Պատնեշ՝ Կրաստերի ամրոց։ Բրանը և նրա ուղեկիցները հասնում են Կրաստերների տան մոտ և պարզվում է, որ այդտեղ բոլորին ղեկավարում է Կարլը։ Ապստամբները՝ հետևելով Կրաստերի օրինակին Սպիտակ հրեշներին են տալիս վերջին նորածին երեխային։ Սպիտակ հրեշը մահացած ձիու վրա գալիս և տանում է երեխային, նրան դնում է զոհասեղանի վրա։ Նրա հպումից հետո երեխայի աչքերը դառնում են կապույտ, ինչպես Սպիտակ հրեշներինն է։

Հինգերորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր ամրոցում Թոմենի թագադրման արարողությունն է։ Սերսեյան պատմում է Մարգերի Թիրելին Ջոֆրիի դաժանության և այն մասին, որ Թոմենը արժանի է այդ թագին։ Սերսեյան և Թայվինը կազմակերպում են երիտասարդ թագավորի և Մարգերի Թիրելի ամուսնությունը։ Ինքը՝ Թայվին Լանիստերը, պատմում է, որ Հինգ թագավորությունների պատերազմի ժամանակ նրանք շատ փողեր են կորցրել և այժմ չեն կարող Բրաավոսի ֆինանսական հարցերը լուծել։ Սերսեյան էլ խոստանում է հորը ամուսնանալ Լորասի հետ, քանի որ Թիրելների մոտեցումը գահին կբարելավվի իրենց ֆինանսական դրությունը։ Բրիեանան և նրա նոր օգնական Պոդրիկը սկսում են իրենց ճանապարհը դեպի հյուսիս՝ փորձելով շփվել միմյանց հետ։ Պետիր Բեյլիշը և Սանսա Սթարքը հասնում են Արծիվների Բույն, որտեղ Սանսան հանդես է գալիս այլ անվան տակ։ Լիզա Արենը՝ Սանսայի մորաքույը, շատ ցանկանալով ամուսնանալ Պետիր Բեյլիշի հետ, պատմում է Սանսային, որ հենց Պետիրի խորհրդով է թունավորել իր ամուսնուն՝ Ջոն Արենին, իսկ դրանից հետո Քեյթիլինին ուղղված նամակում մեղադրել է Լանիստերներին։ Խանդից կուրացած՝ նա Սանսային մեղադրում է Պետիրի հետ հարաբերություններ ունենալու մեջ։ Դեյեներիսը քննարկում է իր գալիք անելիքները և հետևելով Ջորահի խորհրդին՝ մնում է Միերինում՝ կառավարելով Աստապորը և Յունկայը։ Ջոն Սնոուն իր եղբայրների հետ հասնում է Կրաստերի ամրոց։ Ջոնը երես առ երես կռվում է Կարլի հետ, սակայն պարզվում է, որ վերջինս ավելի ուժեղ է։ Մենամարտը Ջոնին տանում էր պարտության, սակայն Կրաստերի աղջիկ֊կանանցից մեկը նրա մեջքին հարվածում է դանակով։ Նա չհասկանալով՝ ինչ է կատարվում, շրջվում է, փորձելով սպանել աղջկան, սակայն Ջոնը իր սրով սպանում է Կարլին։ Լոկը փորձում է առևանգել Բրանին և տանել նրան իր հետ, սակայն Հոդորը, ում մեջ մտել էր Բրանը, կոտրում է Լոկի վիզը։ Ժոյենը համոզում է Բրանին չհանդիպել Ջոնի հետ, քանի որ վերջինս թույլ չէր տա գնալ հյուսիս։ Չորսով՝ Բրանը, Ժոյենը, Միրան և Հոդորը շարունակում են իրենց ճանապարհը, այդպես էլ չհանդիպելով Ջոնին, ով ողջ մնալով, վերջում այրում է Կրաստերի ամրոցը, իսկ նրա աղջիկներին և կանանց ազատ է արձակում։

Վեցերորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիսը և Դավոսը անցնում են Խոչընդոտների ծովը, հանսում Բրաավոս և Երկաթե Բանկի օգնությանն են դիմում։ Բանկատերը չի ցանկանում գումար տալ, սակայն Դավոսի ճառից հետո փոխում է որոշումը։ Հյուսիսում Յարա Գրեյջոյը և իր մարդիկ կռվով մտնում են Բոլթոնների ամրոց, որտեղ գտնում են Թեոնին շան բնում։ Վերջինս հրաժարվում է փախչել քրոջ հետ և Յարան Ռամսիի հետ ունեցած կռվից հետո վերցնում է իր մարդկանց և հեռանում՝ հայտարարելով, որ իր եղբայրը այլևս չկա։ Միերինում Դեյեներիսը ընդունում է մարդկանց՝ աղքատ դասակարգից, որոնցից մեկն ասում է՝ իր այծերին սպանել է Դեյեներիսի վիշապը։ Դեյեներիսի մոտ այցելում է պարոն Հիզդարին, ով խնդրում է թաղել իր հորը պատշաճ կերպով, ում սպանել էին Դեյեներիսի հրամանով։ Վերջինս հրամայում է փոխհատուցել վնասը, իսկ Հիզդարի հորը թաղել։ Թագավորական կալվածքում Տիրիոնի դատից առաջ Թայվինը հանդիպում է Խորհրդի և Ջեյմեի հետ․ վերջինս խոստանում է լքել պահակախումբը և ենթարկվել հորը, եթե եղբոր՝ Տիրիոնի կյանքը փրկվի։ Դատի ժամանակ կան վկաներ, որոնց մեջ նաև Շայան է, ով ամբողջ ժամանակ թաքնվում էր Թագավորական կալվածքներում։ Նա Տիրիոնին մեղադրում է Ջոֆրիի սպանության մեջ։ Տիրիոնը, հակառակ Թայվինի և Ջեյմեի հույսերին, խոստովանում է նախկինում կատարած իր բոլոր մեղքերը, սակայն ժխտում է Ջոֆրիի սպանության մասին իրեն հասցված մեղադրանքը՝ ավելացնելով, որ զղջում է, որ հենց ինքը չի սպանել նրան։ Տիրիոնը մեղադրում է բոլորին, որ չեն գնահատում իր դերը Ստանիսի դեմ պատերազմի ժամանակ և պահանջում է մենամարտի փորձություն։

Յոթերորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական կալվածքի նկուղում Տիրիոնը ընդունում է այցելուների, ովքեր կարող էին կռվել նրա համար․ Ջեյմեն խոստովանում է, որ այլևս լավ ռազմիկ չէ, իսկ Բրոնը գնված էր Սերսեյի կողմից և նա չէր պատրաստվում իր կյանքը վտանգել հանուն Տիրիոնի։ Կլիգանը և Արյան այցելում են ավերված գյուղ, որտեղ նրանց վրա հարձակվում են Ռորժ և Կուսակա ավազակները, սակայն երկուսն էլ տեղում մահանում են։ Կլիգանը ստանում է վնասվածք, սակայն նա չի ցանկանում վառել այն, որպեսզի արագ անցնի։ Նա պատմում է Արյային իր վախի մասին, իսկ Արյան օգնում է մշակել վերքը։ Բրիենան և Պոդրիկը այցելում են հյուրանոց և հանդիպում են Բոքոնին, ով պատմում է նրանց, որ տեսել է Արյա Սթարքին (ում համարում էին մահացած, քանի որ չէին տեսել Էդարդ Սթարքի մահապատժից հետո)։ Պոդրիկը առաջարկում է ուղևորվել Արծիվների Բույն, քանի որ այնտեղ ապրում են նրա միակ հարազատները, ովքեր կարող են նրան օգնել։ Ջոնը և իր մարդիկ վերադառնում են Պատնեշ, որտեղ նրանց սպասվում է սառը ընդունելություն․ Ալիսեր Թորնեն և մյուսները չեն լսում Ջոնի խորհուրդը։ Միերինում Դաարիոն մտնում է Դեյեներիսի հանգստի սենյակ և գիշերն անցկացնում նրա հետ։ Առավոտյան Դեյեներիսը հրամայում է նրան վերցնել Յունկայը և սպանել տեղի դուքսերին։ Ջորահը համոզում է չսպանել դուքսերին և Դեյեներիսը ուղարկում է Ջորահին և Հիզդար զո Լորակին բանակցությունների, որպեսզի Յունկայի մարդիկ հնազանդվեն իրեն։ Վիշապների քարում Սելիսա Ֆլորենտը այցելում է Մելիսանդրային, երբ վերջինս լոգանք էր ընդունում։ Արծիվների Բնում Սանսան ապտակում է Ռոբինին, ով ոտքով քանդել էր Սանսայի պատրաստած Վինտերֆելի սառցե ամրոցը։ Պետիրը խոստովանում է, որ Ջոֆրիին սպանել է Քեյթիլինի համար վրեժ լուծելու նպատակով և համբուրում է նրան։ Լիզա Արենը դառնում է այդ համբույրի ականատեսը և խանդի նոպայի ազդեցությամբ փորձում է Սանսային գցել Լուսնի Դռնից։ Բեյլիշը սպանում է Լիզային՝ հրելով նրան հենց այդ դռնից, խոստովանելով, որ նա իր կյանքում սիրել է միայն մեկ կնոջ և դա Քեյթիլինն է։ Տիրիոնի մոտ գալիս է արքայազն Օբերին Մարթելը և խոստանում է պաշտպանել նրան մենամարտում։

Ութերորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորմունդի ջոկատը հարձակվում է Սև դղյակի մոտ գտնվող քաղաքը, որտեղ նրանք սպանում են, ում հանդիպեն, սակայն Լիլին երեխայի հետ կարողանում է փրկվել, չնայած նրանց տեսել էր Իգրիթը։ Սև ամրոցի նեղբայրները հասկանում են, որ նրանք հաջորդն են։ Թեոն Գրեյջոյը Ռամսի Սնոուի հրամանով մտնում է Ռով Քեյլին ամրությունը և համոզում է նրա դաշնակիցներին հանձնվել, խոստանալով նրանց ազատություն, սակայն Ռամսին ժխտում է իր խոստումը և դաժանությամբ բոլորին գլխատում։ Ռով Քեյլինի գրավումից հետո Ռուսե Բոլթոնը Ռամսիին դարձնում է իր օրինական որդին և նրա ու Թեոնի հետ ուղևորվում է Վինտերֆել։ Արծիվների Բնում Արենների խորհուրդը քննում է Ճկույթին և հարցուփորձ անում Լիզա Արենի մահվան մասին։ Երբ վկայության համար կանչում են Սանսա Սթարքին, նրան հաջողվում է համոզել քննողներին, որ Լիզա Արենը ինքնասպան է եղել։ Միերինում սիր Բարիստանը նամակ է ստանում՝ ստորագրված Ռոբերտ Բարաթեոնից և հասկանում է, որ Ջորահ Մորմոնտը հետևել է Դեյեներիսին Վեստերոսում հավատարմություն ձեռք բերելու նպատակով։ Ջորահը խոստովանում է, որ Վարիսին տեղեկություններ է հասցրել։ Բարկացած Դեյեներիսը հեռացնում է նրան երկրից։ Սանդորը և Արյան հասնում են Արծիվների Բույն, սակայն Լիզա Արենի մահվան լուրը խափանում է նրանց ծրագիրը և նրանք հետ են դառնում։ Թագավորական կալվածքում արքայազն Օբերին Մարտելը և Գրիգոր Կլիգանը պատրաստվում են մենամարտի։ Օբերինը, վարպետորեն տիրապետելով զենքին Կլիգանին մի քանի լուրջ վնասվածքներ է հասցնում, որի արդյունքում նա անշարժ պառկում է գետնին։ Օբերինը պահանջում է, որ նա բարձրաձայն ասի՝ սպանել է Օբերինի քրոջը և նրա երեխաներին, սակայն Կլիգանը հարվածում է նրան ոտքից և խոստովանելով մեղքը՝ ձեռքերով կոտրում է գանգը։ Կարմիր Օձի սիրուհի Էլարիա Սենդը սարսափի մեջ սկսում է ճչալ, իսկ լորդ Թայվին Լանիստերը Տիրիոնին դատապարտում է մահվան։

Իններորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատնեշի պահապանները և վայրի հետախույզները պատրաստվում են պատերազմի։ Լիլիին և երեխային հաջողվում է վերադառնալ Սև ամրոց և Սեմը թաքցնում է նրանց։ Եղջյուրի ձայնը զգուշացնում է Մանսի զորքերի գալու մասին։ Ալիսեր Թորնեն ղեկավարում է նետահարողներին Պատնեշի վերևից, սակայն ստիպված է լինում իջնել, քանի որ այնտեղ նրա օգնության կարիքը կար։ Հյուսիսային կողմից հետախույզները, գիգանտ Մեգը՝ նստած մամոնտի վրա, փորձում են կոտրել դարպասները։ Գրենը և մի քանի պահապաններ պաշտպանում են դարպասներին հաջորդող թունելը և մահանում են։ Ջոն Սնոուն Պատնեշի պաշտպանությունը թողնում է Էդի վրա և սպանում է Սթիրային։ Իգրիթը սպանում է Պիպին, սակայն նա նույնպես ստանում է մահացու վնասվածք Օլլիից և մահանում է Ջոնի ձեռքերի մեջ։ Պահապաներին հաջողվում է պաշտպանել Սև ամրոցը և Պատնեշը, սակայն Ջոնը համարում է, որ հաղթանակը վերջնական չէ․ Մանսը ունի բավարար զորքեր, որպեսզի նորից ու նորից հարձակվի։ Նա միայնակ ուղևորվում է դեպի հյուսիս, որպեսզի բանակցի Պատնեշից այն կողմ Թագավորի հետ։

Տասներորդ սերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանսը ընդունում է Ջոն Սնոուին իր ճամբարում։ Հայտնվում է Ստանիս Բարաթեոնի զորքը, որը վայրի հետախույզների զինվորներին կոտորում է։ Մանսին գերի են վերցնում։ Դիտման կետը այրում է կռվում զոհված իր զինվորներին։ Ջոնը կազմակերպում է առանձին այրում հատուկ Իգրիթի համար։ Թագավորական կալվածքում Պիցելը զննում է անգիտակից պառկած Կլիգանին, իսկ Կվիբերնը խոստանում է Սերսեյին փրկել նրան՝ ասելով, որ նա կփոխվի։ Սերսեյը հայտնում է Թայվինին, որ չի պատրաստվում ամուսնանալ Լորաս Թիրելի հետ և խոստովանում է, որ կապի մեջ է եղել իր եղբոր՝ Ջեյմեի հետ և իր երեք երեխաներն էլ նրանից են։ Ջեյմեն ազատում է Տիրիոնին, սակայն նա փախչելու փոխարեն մտնում է Թայվինի սենյակ և այնտեղ գտնելով Շայային՝ խեղդում է նրան։ Հետո գտնում է հորը և սպանում նրան արբալետով։

Ավելի ուշ Տիրիոնը և Վարիսը նավով լքում են Թագավորական Կալվածքը։ Միերինում Դեյեներիսը ընդունում է մի նախկին ստրուկի, ով ցանկանում է վերադառնալ իր տիրոջ մոտ։ Նա ընդունում է նաև աղքատ հովվի, ով բերել էր իր երեխայի ոսկորները, ում այրել էր վիշապ Դրոգոնը։ Դեյեներիսը, հասկանալով, որ վիշապները շատ վտանգավոր են, նրանց շղթաներով բանտարկում է քաղաքի տակ գտնվող կատակոմբայում։ Բրանը և նրա ուղեկիցները հայտնվում են մի վայրում, որը Բրանը տեսել էր իր երազում, սակայն նրանց վրա հարձակվում են ձյան տակ թաքնված մեռյալները։ Ժոյեն Ռիդը մահանում է։ Բրանին, Հոդորին և Միրային փրկում է մի աղջիկ՝ հագնված տերևներից պատրաստված զգեստով՝ Անտառի Զավակը, ով մեռյալներին հետ է պահում կրակի անրձևի միջոցով։ Նրանք հանդիպում են երեքաչքանի ագռավի հետ, ով մի ծերուկ է (իրականում նա Բրինդեն Ռիվերսն է, ով ժամանակին եղել է Դիտման կետի ռազմիկ Էյեմոն Թարգարիենի հետ)։ Արեն Բրիենան և Պոդրիկը հանդիպում են Սանդորին և Արյային։ Բրիենը վնասում է Կլիգանին, սակայն տեսադաշտից կորցնում է Արյային։ Սանդորը խնդրում է Արյային սպանել իրեն, սակայն Արյան թողնում է նրան մեռնելու և հեռանում է։ Նավահանգստում Յակեն Հգարի կոպեկով և «Վալար Մարգուլիս» խոսքերով նրան թույլ են տալիս նստել նավ և ուղևորվել Բրաավոս։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ եթերաշրջանը քննադատների մեծամասնության կողմից դրական է գնահատված։ Երրորդ եթերաշրջանի ավարտից հետո քննադատները մեծ հույսեր էին կապում այս եթերաշրջանի հետ։ Վեպում Սերսեյը համաձայնություն է տալիս սեռական ակտի վերաբերյալ, սակայն հեռուստասերիալում դա տեղի չի ունենում[24][25]։ Եզրափակիչ սերիան հեռուստադիտողների կողմից չարդարացվեց, քանի որ պակասում էին դրվագներ Թրերի մրրիկ վեպից[26][27]։ Metacritic֊ում 100 միավորից տրվել է 94 միավոր[28]։

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահերի խաղը․ Դիտորդների քանակ (միլիոն)
Սերիա 1 Սերիա 2 Սերիա 3 Սերիա 4 Սերիա 5 Սերիա 6 Սերիա 7 Սերիա 8 Սերիա 9 Սերիա 10 Միջին
1-ին եթերաշրջան 2.22 2.20 2.44 2.45 2.58 2.44 2.40 2.72 2.66 3.04 2.52[29]
2-րդ եթերաշրջան 3.86 3.76 3.77 3.65 3.90 3.88 3.69 3.86 3.38 4.20 3.80[29]
3-րդ եթերաշրջան 4.37 4.27 4.72 4.87 5.35 5.50 4.84 5.13 5.22 5.39 4.97[30]
4-րդ եթերաշրջան 6.64 6.31 6.59 6.95 7.16 6.40 7.20 7.17 6.95 7.09 6.84[31]
5-րդ եթերաշրջան 8.00 6.81 6.71 6.82 6.56 6.24 5.40 7.01 7.14 8.11 6.88[32]
6-րդ եթերաշրջան 7.94 7.29 7.28 7.82 7.89 6.71 7.80 7.60 7.66 8.89 7.69[33]

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. Hibberd, James 'Game of Thrones' season 4 premiere date revealed. EW.com (January 9, 2014). Проверено 9 января 2014.
  2. Hickey, Walt. How Much Source Material Does HBO’s ‘Game of Thrones’ Have Left to Work With?. FiveThirtyEight.com (May 4, 2014). Проверено 10 мая 2014.
  3. «Hibberd, James 'Game of Thrones' renewed for season 4. EW.com (April 2, 2013). Проверено 2 апреля 2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  4. «Here is your season 4 writers breakdown. WinterIsComing.net (February 26, 2014). Проверено 26 февраля 2014». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  5. «Hibberd, James 'Game of Thrones' season 4 directors chosen. EW.com (July 16, 2013). Проверено 17 июля 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  6. Kroll, Justin Neil Marshall to Helm Another Episode Nine for Fourth Season of 'Game of Thrones'. Variety (July 9, 2013). Проверено 11 июля 2013.
  7. Wilken, Selina 'Game of Thrones' season 4 filming begins today!. Hypable (July 8, 2013). Проверено 8 июля 2013.
  8. «Game of Thrones to return to Dubrovnik in season 4. WinterIsComing.net (March 28, 2013). Проверено 8 июля 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  9. «Confirmed: Game of Thrones to film in Iceland for season 4. WinterIsComing.net (June 26, 2013). Проверено 8 июля 2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  10. «New set photos from Klis and Dubrovnik. WinterIsComing.net (September 18, 2013). Проверено 19 сентября 2013». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  11. «That's a wrap! Season 4 filming is complete. WinterIsComing.net (November 21, 2013). Проверено 26 ноября 2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  12. «Hibberd, James. 'Game of Thrones' casts Sigur Ros in season 4 (September 10, 2013). Проверено 18 сентября 2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  13. Game of Thrones Season 4 soundtrack
  14. «Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night + 'The Real Housewives of Atlanta', 'Silicon Valley', 'Married to Medicine' & More. TV by the Numbers (April 8, 2014). Проверено 8 апреля 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  15. «Bibel, Sara Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night, 'Real Housewives of Atlanta', 'MTV Movie Awards', 'Silicon Valley', 'Mad Men', 'Drop Dead Diva' & More. TV by the Numbers (April 15, 2014). Проверено 15 апреля 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  16. «Kondolojy, Amanda 'Game of Thrones' Ties Viewership High With 6.6 Million Viewers. TV by the Numbers (April 21, 2014). Проверено 21 апреля 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  17. «Hibberd, James 'Game of Thrones' hits biggest rating yet after controversy. Entertainment Weekly (April 28, 2014). Проверено 28 апреля 2014». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  18. «Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night, + 'Real Housewives of Atlanta', 'Married to Medicine', 'Silicon Valley' & More. TV by the Numbers (May 6, 2014). Проверено 6 мая 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  19. «Bibel, Sara Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night, NBA Playoffs, 'Silicon Valley', 'Bar Rescue', 'Real Housewives of Atlanta', 'Mad Men' & More. TV by the Numbers (May 13, 2014). Проверено 13 мая 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  20. «Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night + 'Silicon Valley', 'Real Housewives of Atlanta', 'River Monsters', 'Married to Medicine' & More. TV by the Numbers (May 20, 2014). Проверено 20 мая 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  21. «Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night + NHL Conference Finals, 'Real Housewives of Atlanta: Kandi's Wedding', 'Silicon Valley' & Moreh. TV by the Numbers (June 3, 2014). Проверено 3 июня 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  22. «Bibel, Sara Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night, 'Keeping Up With the Kardashians', 'Devious Maids', 'Veep', 'Turn' & More. TV by the Numbers (June 10, 2014). Проверено 10 июня 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  23. «Kondolojy, Amanda Sunday Cable Ratings: 'Game of Thrones' Wins Night + World Cup Soccer, 'Keeping up with the Kardashians', NASCAR & More. TV by the Numbers (June 17, 2014). Проверено 17 июня 2014». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  24. Saraiya, Sonia Rape of Thrones. The A.V. Club (April 20, 2014). Проверено 23 апреля 2014.
  25. Romano, Andrew Why We Should Pretend the ‘Game of Thrones’ Rape Scene Never Happened. The Daily Beast (April 14, 2014). Проверено 23 апреля 2014.
  26. Silman, Anna Book Fans Angered by Huge Game of Thrones Finale Omission. Vulture.com (June 16, 2014). Проверено 17 июня 2014.
  27. Gupta, Prachi "Game of Thrones" director explains the Lady Stoneheart situation. Salon.com (June 16, 2014). Проверено 16 июня 2014.
  28. Game of Thrones: Season 4. Metacritic. Проверено 13 апреля 2014.
  29. 29,0 29,1 «Game of Thrones: Season Two Ratings». TV Series Finale. June 11, 2012. Վերցված է April 18, 2016-ին.
  30. «Game of Thrones: Season Three Ratings». TV Series Finale. June 12, 2013. Վերցված է April 18, 2016-ին.
  31. «Game of Thrones: Season Four Ratings». TV Series Finale. June 18, 2014. Վերցված է April 18, 2016-ին.
  32. «Game of Thrones: Season Five Ratings». TV Series Finale. June 16, 2015. Վերցված է April 18, 2016-ին.
  33. «Game of Thrones: Season Six Ratings». TV Series Finale. June 28, 2015. Վերցված է April 24, 2016-ին.